Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բիշարյան — ՇԴ/4598/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բիշարյան — ՇԴ/4598/02/20

Վճռաբեկ դատարանՇԴ/4598/02/205 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման ն գազամատակարարման մասնաճյուղի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Աղասի Բիշարյանի հայցի ընդդեմ Ընկերության` հրամանն անվավեր ճանաձելու, աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի իրեն աշխատանքից ազատելու մասի

Ամբողջ Տեքստ

Ա 297"

ՍԱՆ

ՍԵՄ աավ Տ,

ՄՈԱ Ֆջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/4598/02/20 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/4598/02/20

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման ն գազամատակարարման մասնաճյուղի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Աղասի Բիշարյանի հայցի ընդդեմ Ընկերության` հրամանն անվավեր ճանաձելու, աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի իրեն աշխատանքից ազատելու մասին թիվ 37/Կ հրամանը ն իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նան Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է.

2

«11 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման ն գազամատակարարման մասնաճյուղի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը ճանաչել անվավեր:

1.2 Աղասի Սերյոժայի Բիշարյանին վերականգնել իր նախկին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման ն գազամատակարարման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործի աշխատանքում:

1.3 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման ն գազամատակարարման մասնաճյուղից հօգուտ Աղասի Սերյոժայի Բիշարյանի, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար (20.10.2020 թվականից մինչե իր նախկին աշխատանքում փաստացի վերականգնելու պահը) բռնագանձել նրա միջին աշխատավարձի գումարը՝ միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է Ա Դատարանի 15.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աղասի Բիշարյանը:

Աղասի Բիշարյանի կողմից 19.07.2024 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանի լրացում:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ, 6Լրդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի Ո-րդ, 113րդ ն 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 210-րդ ու 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է ներկայացված ապացույցներն այն մասին, որ Ընկերությունում բացակայել է որնէ այլ աշխատանք, որը կհամապատասխաներ աշխատողի մասնագիտական ։պատրաստվածությանը, որակավորմանը ն առողջական վիճակին: Մասնավորապես, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի կրճատում, ինչն Աղասի Բիշարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման պատճառ է հանդիսացել, քանի որ վերջինս աշխատել է որպես հսկիչ, իսկ Ընկերությունում աշխատող հսկիչների թիվը կրճատվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը չի առարկել Դատարանի 17.11.2020 թվականի ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման դեմ՝ նկատի ունենալով, որ այն բխել է ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի դրույթներից, ինչպես նան ներկայացրել է դրանով պահանջվող ապացույցները, որոնք հիմնավորում են վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունման նախադրյալները ն պատճառները` 17.07.2020 թվականի թիվ 47 հրամանը, այդ հրամանի ընդունման համար հիմք հանդիսացած օրենսդրական փոփոխությունները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հսկիչների թվաքանակի կրճատումը չի նշանակում, որ Աղասի Բիշարյանի կողմից նախկինում սպասարկվող տեղամասը չի սպասարկվելու: Այն հսկիչները, որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը չեն լուծվել, սպասարկում են երկու կամ ավելի տարածք, ուստի այն հանգամանքը, որ Աղասի Բիշարյանի սպասարկման տարածքը սպասարկվում է մեկ այլ հսկիչի կողմից, չի նշանակում, որ աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել:

3

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դատարանը, իրավասու լինելով պահանջել այլ ապացույցներ, Ընկերության կողմից ներկայացված ապացույցները բավարար չի համարել՝ առանց այլ ապացույցներ պահանջելու:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մասնաճյուղը, չլինելով իրավաբանական անձ ն որպես սեփականություն չունենալով առանձնացված գույք, չի կարող իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային Ա անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Նման պայմաններում, վճիռը հնարավոր չէ կատարել, քանի որ մասնաճյուղը չունի իրեն պատկանող գույք, այդ թվում՝ դրամական միջոց, որի վրա հնարավոր կլինի բռնագանձում տարածել, ուստի մասնաճյուղից հօգուտ հայցվորի հարկադիր ապարապուրդի գումար բռնագանձելն անհնար է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված աշխատանքային վեճերի քննության ն լուծման եռամսյա ժամկետի խախտման հետնանքով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը հասել է մինչն 15.02.2023 թվականը ն շարունակվում է մինչ օրս, ինչի արդյունքում զգալիորեն աճել է վճարվելիք գումարի չափը:

Միննույն ժամանակ, վճռաբեկ բողոք բերած անձը վկայակոչել է թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը՝ հիմնավորելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Գործի քննության ընթացքում չի բարձրաձայնվել այն մասին, որ սույն գործով որպես պատասխանող պետք է հանդես գար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, այլ ոչ թե Շիրակի մարզի գազիֆիկացման ն գազամատակարարման մասնաճյուղը:

Ընկերության դատավարական գործողությունների արդյունքում է, որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված աշխատանքային վեճերի քննության ն լուծման եռամսյա ժամկետը, քանի որ դատական նիստերի մեծ մասը հետաձգվել է՝ պահանջված փաստաթղթերի ներկայացման, հաշտության համաձայնության, Ընկերության ներկայացուցչի փոփոխության ն ոչ պատշաճ լիազորագիր ներկայացնելու պատճառաբանություններով:

Ընկերության վճռաբեկ բողոքում նշված է միայն նրա՝ որպես հսկիչ աշխատելու հանգամանքը, մինչդեռ իրականում վերջինս աշխատել է որպես հսկիչ-փականագործ ն հավելել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել են երեք հսկիչ-փականագործներ, սակայն մյուս երկուսը հետագայում շարունակել են աշխատել ընկերությունում՝ փամկանագործի պաշտոնում, այնինչ իրեն այդ հնարավորությունը չի ընձեռնվել:

Ընկերությունը չի ներկայացրել որնէ ապացույց այն մասին, թե որքան է կազմել կրճատված աշխատակիցների քանակը ն ինչ չափանիշներով են առաջնորդվել աշխատողներին ազատելիս: Ավելին, ներկայացվել են իրարամերժ ապացույցներ. մասնավորապես, մի ապացույցով նշվել է, որ ինքը դեբիտորական պարտքեր չունի, իսկ մեկ ուրիշով նշված է պարտքի մասին՝ դա ներկայացնելով, որպես թերի կատարված աշխատանք: Ընդ որում, ինքը

4

դատարանի վճռի հիման վրա բաժանորդից բռնագանձման ենթակա գումարի մասով իրականացման ենթակա որնէ գործառույթ չի ունեցել, իսկ Ընկերության 25.06.2021 թվականի գրությամբ էլ հաստատվել է, որ գազահաշվիչի արտաքին միջամտության հետ կապված խախտումն իր ցուցանիշի վրա որնէ ազդեցություն չունի:

Ընկերության ներկայացրած ապացույցներից հետնում է, որ իրեն աշխատանքից ազատելիս չի առաջարկվել այլ աշխատանք, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին: Բացի այդ, առկա են եղել թափուր հաստիքներ, ե աշխատանքից ազատման հիմքերը չեն բացատրվել: Ավելին, աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստանալուց հետո ինքը շարունակել է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ինչը վկայում է, որ ծանուցումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, փականագործի աշխատանքը դեռնս անհրաժեշտ է եղել:

Բացի այդ, Ընկերությունը չի ներկայացրել աշխատանքից ազատելու հրամանի հիմքում դրված իրավական ն փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցներ, ազատման պահի, ինչպե նան դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ գործող հաստիքացուցակները, որոնք պահանջվել էին Դատարանի որոշմամբ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) 07.07.1982 թվականի թիվ /8Ց 006529 դիպլոմի համաձայն՝ Աղասի Բիշարյանը 1982 թվականին ավարտել է Երնանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լրիվ դասընթացը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ ն գործիքներ» մասնագիտությամբ, ե պետական քննական հանձնաժողովի 22.06.1982 թվականի որոշմամբ Աղասի Բիշարյանին տրվել է ինժեներ-մեխանիկի որակավորում (հատոր 1-ին, գ.թ. 11).

2) 25.04.2008 թվականին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ն Աղասի Բիշարյանի միջն անորոշ ժամկետով կնքված թիվ 7764 աշխատանքային պայմանագրի հիման վրա Աղասի Բիշարյանն ընդունվել է աշխատանքի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասում՝ որպես հսկիչ-փականագործ (հատոր 1-ին, գ.թ. 54-56).

3) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի կողմից տրված թիվ 003995 վկայականի համաձայն՝ Շիրակի գազիֆիկացման Գազամատակարարման մասնաճյուղի կողմից Աղասի Բիշարյանին 03.06.2009 թվականին տրվել է համապատասխան մասնագիտական ուսուցում` «Գազաբաշխման համակարգը շահագործող կազմակերպությունների ԻՏ ն գծային անձնակազմի «Գազի տնտեսությունում անվտանգության տարրերի տեխնիկական շահագործման կանոնների ն աշխատանքի անվտանգության պահանջներ» թեմայով ն այդ հիմքով վերջինս ստացել է հսկիչ-իականագործ աշխատելու թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 96).

4) Ընկերութան տնօրեն Ս.Ամիրբեկյանի, 01032008 թվականի «Շիրակի գազամատակարարման ն գազիֆիկացման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասի Հսկիչ-փականագործ», պաշտոնեական հրահանգի 11-րդ ու 12-րդ կետերի համաձայն՝ Ընկերութան արտադրական անձնակազմի հսկիչ-փականագործը հանդիսանում է Ընկերության` բանվոր դասի աշխատող: Որպես հսկիչ-փականագործ կարող է աշխատանքի ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորմամբ, ինչպես նան առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձ (հատոր 1-ին, գ.թ. 57-64).

5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հ. (Թադնոսյանը, 17.07.2020 թվականի թիվ 47 հրամանի 2-րդ կետով նույն ընկերության տնօրեններին՝ յուրաքանչյուրին իր մասով հրամայել է. «ԳԳՄ-ում արտադրության ծավալների ն (կամ) պտետեսական ն (կամ) տեխնոլոգիական ն (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ն (կամ) արտադրական անհրաժեշտությամբ

5

պայմանավորված ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ն ժամկետներում կազմակերպել աշխատողների (այդ թվում` հսկիչեերի) թվաքանակի կրճատումը պահպանելով ՀՀ ք աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքների վերաբերյալ դրույթները» (հատոր 1-ին, գ.թ. 75, 76).

6) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի կողմից Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանին 20.08.2020 թվականին ուղարկված՝ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու վերաբերյալ ծանուցմամբ նշվել է աշխատողների (այդ թվում՝ հսկիչների) թվաքանակի կրճատման մասին, Ա հաշվի առնելով, որ Ընկերությունում բացակայել է Աղասի Բիշարյանի մասնագիտությանը ն որակավորմանը համապատասխան այլ աշխատանք, ծանուցվել է կողմերի միջն 25.04.2008 թվականին կքնված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 77, 78).

7) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանով (այսուհետ նան՝ Հրաման) Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանը 2010.2020 թվականից ազատվել է աշխատանքից` աշխատողների թվաքանակի ն հաստիքների կրճատման պատճառով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (հատոր 1-ին, գ.թ. 79).

8) Դատարանը 17.11.2020 թվականի «Ապացույցներ պահանջելու վերաբերյալ» որոշմամբ Ընկերությունից պահանջել է ներկայացնել հետնյալ ապացույցները.

«Լ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2. վիճարկվող անհատական իրավական ակտում, որպես հիմք վկայակոչված ներքին ն անհատական իրավական ակտերը,

3. աշխատողի |հայցվոր՝ Աղասի Սերյոժայի Բիշարյանի) գործունեությունը կարգավորող պայմանագրերը» (հատոր 1-ին, գ.թ. 24).

9) Աղասի Բիշարյանը 14.092021 թվականին ներկայացրած միջնորդությամբ Դատարանից խնդրել է Ընկերությունից պահանջել «2019թ.-ի հոկտեմբերից մինչն հայցվորին աշխատանքից ազատելը՝ 2020թ. հոկտեմբերի 20-ը հայցվորի կատարողական ցուցանիշների, դրանց հաշվարկման փաստաթղթային հիմքերը, ինչպես նան տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Ն. Վարագյանը 20.10.2020թ.-ին աշխատանքից ազատվելուց հետո կրկին, երբ է ընդունվել աշխատանքի ն ինչ պաշտոն է զբաղեցնում ընկերությունում»:

Դատարանը 15.09.2021 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ միջնորդությունը բավարարել է (հատոր 2-րդ, գ.թ. 39, 44).

10) Ընկերությունը գործի քննության ընթացքում հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, հաստիքային ցուցակները հաստատելու մասին Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում՝ հսկիչ: Բացի այդ, պարզաբանվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի Շիրակի ԳԳՄ-ում, Արթիկի ՏՏ-ում բացակայում է մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ ն գործիքներ մասեագիտությունը, հետնապես Բիշարյանին եշված մասնագիտությամբ ն ինժեներ-մեխանիկ որակավորմամբ համապատասխան աշխատանքով ապահովել հնարավոր չէ (...» (հատոր 1-ին, գթ. 27, 28, 83-87):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը

6

կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխման կանոնների ն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ պահանջելու դատարանի լիազորության իրականացման վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Քաղաքացիական դատավարությունում իր պահանջների ն. առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական ապարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետնանքների առաջացման սպառնալիքով (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ջ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորման շրջանակներում (հոդվածներ 48-րդ ն 49-րդ) ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով այն դիրքորոշումը, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, արձանագրել է նան, որ օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որնէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է Ա դատարանին կարող է ցուց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները: Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե'ս «Դեագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի թիվ ԿԴԼ/125/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2021 թվականի որոշումը):

7

Ընդ որում, գործի համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա դրված չլինելու պայմաններում, դատարանը չի կարող նշված փաստը չապացուցելու բացասական հետնանքները դնել այդ կողմի վրա: Այլ կերպ ասած՝ անբարենպաստ հետնանքներ կողմի համար կարող են ի հայտ գալ միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու ն վերջինիս վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ- ի, երրորդ անձինք Երնանի քաղաքապետարանի, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ (տե'ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման ւ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերի քննության կարգը սահմանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով (հոդվածներ 210-214): Այսպես՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների ն (կամ) տնտեսական ն (կամ) տեխնոլոգիական ն (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ն (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների քանակի ն (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ ն 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել| է նրա մասնագիտական `պլատտրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել լթէ առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց

8

օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: (...):

Մինչ, 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն գլխով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլուխ| սահմանված կարգով քննում ն լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման ն 6աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):

Մինչեւ 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետնյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին ն անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձնակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Մինչե 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նան տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացուցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգին, փաստել է, որ մասնավորապես, կարնորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանին իրավունք է վերապահվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ գործի նախնական քննության փուլում դատարանն առաջարկում է հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձնակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, դատարանն իրավասու է պահանջելու նան այլ լրացուցիչ ապացույցներ: Միաժամանակ հարկ է նկատել, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում նախատեսվլ է նան աապպացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող՝ ապացուցման պարտականության այլ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու

9

փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նան, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը: (...) Ընդ որում, աշխատանքային վեճերով նս ապացուցման պարտականություն կրող անձը՝ գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետնանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է՝ գործատուն (տե'ս Տիգրան Բաղդասարյանն ընդդեմ «Արագած Պեռլիտ» բաց բաժնետիրական ըեկերության թիվ ԱՐԱԴ/1385/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը, Մոեիկա Մարտիրոսյանն ըեդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայեքի թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին կայացրած որոշմամբ արձանագրելով, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող՝ ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոնը նախատեսվել է՝ նկատի ունենալով աշխատողների խոցելի կարգավիճակը, հավելել է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նան այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, ն իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ: Ընդ որում, դատարանի կողմից նման առաջարկ ներկայացնելը չի ենթադրում բացարձակ հայեցողություն, դատարանը ցանկացած պարագայում սահմանափակված է գործի փաստական հանգամանքները լրվ ն բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ:

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապացուցման պարտականության բաշխման հարցում ցուցաբերված այս հատուկ մոտեցումը պայմանավորված է ոչ միայն աշխատանքային

իրավահարաբերություններում աշխատողի խոցելի դիրքում գտնվելու իրողությամբ, այլն նրանով, որ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող փաստաթղթերը (ներքին իրավական ակտեր, կարգապահական կանոններ, կոլեկտիվ պայմանագրեր, աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի կատարման նորմաներ) հիմնականում կազմվում են գործատուների կողմից, այսինքն՝ գտնվում են կամ պետք է գտնվեն գործատուի մոտ, ուստի վերջինս պետք է կրի անհրաժեշտ գրավոր ապացույցները ներկայացնելու պարտականությունը (այս հարցի կապակցությամբ տե'ս Նունե Մանուկյանն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ըեկերության թիվ 3-34 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Շարադրվածն ամփոփելով, հիմք ընդունելով աշխատանքային վեճերն օրենքով սահմանված սեղմ ժամկետներում քննելու, գործի փաստական հանգամանքները համակողմանի պարզելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը, աշխատանքային վեճերով նույնպես սահմանափակված լինելով գործի փաստական հանգամանքները լրիվ ն բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ, այդուհանդերձ, կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով,

10

ն եթե առկա է գործի լուծման համար նշանակություն ունեցող որնէ փաստական հանգամանք պարզելու ու դրա առկայության կամ բացակայության փաստը գնահատելու նպատակով այլ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն, դատարանը կարող է առաջարկել կողմերին ներկայացնել այդ ապացույցները:

Այս կերպ դատարանն իր հայեցողական լիազորության իրականացմամբ նպաստում է գործի փաստական հանգամանքները լրիվ Ա բազմակողմանի հետազոտելուն՝ կողմերի համար, ըստ էության, կանխատեսելի դարձնելով համապատասխան փաստական հանգամանքների վիճելի մնալու հնարավոր բացասական հետնանքները:

Շարադրվածն իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավական որոշակիության սկզբունքի արտացոլումն է, քանի որ բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ դատարանի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ: Ըստ այդմ, իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է դատարանների որոշումների հստակություն ն. կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս դատավարության մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետնանքների մասին:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Աղասի Բիշարյանը 25.04.2008 թվականին ընդունվել է աշխատանքի որպես հսկիչ-փականագործ:

Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանով Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանը 2010.2020 թվականից ազատվել է աշխատանքից՝ աշխատողների թվաքանակի ն հաստիքների կրճատման պատճառով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

Աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու վերաբերյալ ծանուցմամբ Աղասի Բիշարյանին հայտնվել է աշխատողների (այդ թվում հսկիչների) թվաքանակի կրճատման ն Ընկերությունում Աղասի Բիշարյանի մասնագիտությանը ն որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի բացակայության մասին:

Դիմելով դատարան` Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նան Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Գործի քննության ընթացքում Ընկերությունը հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, հաստիքային ցուցակները հաստատելու մասին Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիջ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ, ինչպես նան պարզաբանվել է, որ «բացակայում է մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ ն գործիքնե .մասնագիտությունը, հետնապես Բիշարյանին նշված մասնագիտությամբ ն ինժեներ-մեխանիկ որակավորմամբ համապատասխան աշխատանքով ապահովել հնարավոր Հէ (...)»:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով, հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ 17.11.2020 թվականի «Ապացույցներ պահանջելու վերաբերյալ» որոշմամբ Ընկերությունից պահանջել է ներկայացնել հետնյալ ապացույցները.

«1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում, որպես հիմք վկայակոչված ներքին ն անհատական իրավական ակտերը,

1

3) աշխատողի |հայցվոր՝ Աղասի Սերյոժայի Բիշարյանի| գործունեությունը կարգավորող պայմանագրերը»:

Դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը կատարված լինելու հարցին, արձանագրել է, որ

«(-.) հաշվի առեելով այն փաստերը, որ Աղասի Բիշարյանն ունի թիվ 003995 վկայականով հավաստվող. գազի բնագավառում աշխատելու իրավունքի թույլտվություն, ինչը Դատարանի գնահատմամբ, իրենից ներկայացնում է գազի բնագավառում հայցվորի կողմից իրականացված բանվորական դասի աշխատանքի համար որոշակի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ապացույց, Դատարանը գտեում է, որ պատասխանող Կազմակերպությունը Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելիս ի կատարումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3րդ մասի նորմի իմպերատիվ պահանջի, պարտավոր էր նախապես դիտարկել ոչ միայն վերջինիս բարձրագույն կրթության դիպլոմով շնորհված մասնագիտությանը ն որակավորմանը համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունը, այլե հայցվորի կողմից նախկինում կատարած աշխատանքին ն պատրաստվածությանը համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունը, ինչը չի արել' սահմանափակվելով միայն հայցվորի բարձրագույն կրթության շրջանակներում ստացած մասնագիտության ն որակավորման շրջանակներով, այն պայմաններում, երբ հայցվորը 2008թ.-ից միեչն 2020թ.-ը պատասխանող Կազմակերպությունում կատարել է բանվորական բեույթի աշխատանք համարվող' հսկիչ- փականագործ աշխատանք' ունենալով գազի բնագավառում աշխատելու իրավունքի համապատասխան վկայական»:

Արդյունքում Դատարանը, Ընկերության կողմից իր վրա դրված ապացուցման պարտականությունը կատարված լինելու տեսանկյունից հանգելով այն հետնության, որ

«(-.) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի Լին մասի համաձայե՝ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ըեկած, ինչպես նան տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանող կողմը, որը Դատարանի գնահատմամբ, սույն գործի քննության ընթացքում չկարողացավ բավարար թույլատրելի ն վերաբերելի ապացույցեերի վկայակոչմամբ ն/կամ ներկայացմամբ ապացուցել սույն գործի լուծման համար էական նշանակության ունեցող այն փաստը, որ Աղասի Բիշարյանի հետ կեքված աշխատանքային պայմանագրի լուծման պահին իր մոր բացակայել է հայցվորի մասնագիտական պատրասպտվածությանը, ինչպես նան նախկինում զբաղեցրած պաշտոնին, աշխատանքային փորձառութանը են կատարած աշխատանքին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը», 15.02.2023 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին՝ Աղասի Բիշարյանին վերականգնելով իր նախկին՝ հսկիջ-փականագործի աշխատանքում:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին, նշել է, որ

«Լ-.) Պատասխանողը Դատարանի 17112020 թվականի ապացուց պահանջելու վերաբերյալ որոշման համաձայե' կրել է վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները ներկայացնելու պարտականություն ն Դատարանում դրա վերաբերյալ որնէ առարկությամբ հանդես չի եկել: Սույն դեպքում վիճարկվող անհատական իրավական ակտում վկայակոչվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որի կիրառման համար նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է գործատուի կողմից աշխատողին երա մասեագիրական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու

12

պարտականությունը" դրա առկայության դեպքում: Այսպիսով, ըսր Դատարանի վերը եշված որոշման պահանջի' սույն դեպքում Պատասխանողը պետք է ապացուցեր իր մոտ Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ երա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի բացակայության փաստը, մինչդեռ գործի քննության ընթացքում Պատասխանողի կողմից չեն ներկայացվել Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ իր մոր առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հնարավոր լիներ հանգել եզրակացության այն մասին, որ Պատասխանողի կողմից պահպանվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետի հիմքով Հայցվորին աշխատանքից ազատելու' նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը, իսկ եշված փաստի չապացուցված մեալու բացասական հետնանքները պետք է կրի Պատասխանողը»:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը 23.11.2023 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու Ա Դատարանի 15.02.2023 թվականի վճիոն անփոփոխ թողնելու մասին:

Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Աղասի Բիշարյանին ազատելու օրվա դրությամբ Ընկերությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չլինելու բացասական հետնանքները վերագրել է Ընկերությանը՝ փաստելով, որ հնարավոր չէ եզրահանգում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելու՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը պահպանված լինելու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի լուծման համար նշանակություն է ունեցել նան այն հարցը, թե արդյո՞ք Ընկերությունում առկա է եղել Աղասի Բիշարյանի նախկինում զբաղեցրած՝ հսկիչ-իականագործի աշխատանքին համարժեք որակավոր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՇԴ/4598/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել