Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Հաստատել՝ 1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Հաստատել՝ 1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Հաստատել՝ 1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն. 2) Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «ա»

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Հաստատել՝ 1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձևով տրամադրվող հատկացումների՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «ա» և «բ» գործոնների, 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեների միջև նույն օրենքով սահմանված կարգով բաշխման ենթակա հետևյալ ընդհանուր գումարները՝ ա. «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին տրամադրվող ընդհանուր գումարը՝ 26,991,383.6 հազար դրամ, որից` - «ա» գործոնով տրամադրվող ընդհանուր գումարը՝ 26,275,225.3 հազար դրամ, - 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին տրամադրվող ընդհանուր գումարը՝ 696,500.0 հազար դրամ (յուրաքանչյուր համայնքին տրամադրվող տարեկան գումարը՝ 3,500.0 հազար դրամ), - «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին տրամադրվող ընդհանուր գումարը՝ 19,658.3 հազար դրամ, բ. «բ» գործոնով տրամադրվող ընդհանուր գումարը՝ 11,966,338.7 հազար դրամ. 3) համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2012 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2014 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 4,139,647.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն. 5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 6,350,462.9 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 28,052,764.8 հազար դրամ. 8) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել