Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սուքիասյան — ԵԷԴ/0054/01/15
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սուքիասյան — ԵԷԴ/0054/01/15

Վճռաբեկ դատարանԵԷԴ/0054/01/1514 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Է.Շահինյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69106812 քրեական գործը: 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռ.Ադիլխանյանի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործն ընդունվել է վարույթ: Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մարտի 29-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործ

Ամբողջ Տեքստ

ԵԷԴ/0054/01/15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0054/01/15

Նախագահող դատավոր՝ Ա.Մնացականյան

Դատավորներ՝ Կ.Մարդանյան

Ն.Հովակիմյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

2021 թվականի ապրիլի 14-ին

գրավոր

ընթացակարգով

ք.Երևանում

քննության

առնելով

ամբաստանյալ

Աշոտ

Արշիկի

Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի և տուժող Փայլակ Հայրապետյանի ու նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Է.Շահինյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69106812 քրեական գործը:

2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռ.Ադիլխանյանի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործն ընդունվել է վարույթ: Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մարտի 29-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործի վարույթը կասեցվել է` գործող անհաղթահարելի ուժի հիմքով` մինչև Սիերա Լեոնեի և Կիպրոսի իրավապահ մարմիններին ուղարկված քննչական պահանջների պատասխանների ստացումը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մայիսի 2-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի հունիսի 17-ի որոշումներով Աշոտ Արշիկի Սուքիասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի հունվարի 31-ին հետախուզվող մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում, այնուհետև՝ 2014 թվականի հունիսի 19-ին, արտահանձնվել է Հայաստանի Հանրապետություն: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի

325-րդ

հոդվածի

1-ին

մասով

նախատեսված

հանցագործության

հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69103515 քրեական գործը,

3

որը նույն որոշմամբ միացվել է թիվ 69106812 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 69106812 համարով:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործից անջատվել է Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 69103715 համարը:

2015 թվականի հունիսի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռով Աշոտ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Աշոտ Սուքիասյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 16 (տասնվեց) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը:

Ա.Սուքիասյանից հօգուտ տուժող Փայլակ Հայրապետյանի բռնագանձվել է 8.519.412.692 (ութ միլիարդ հինգ հարյուր տասնինը միլիոն չորս հարյուր տասներկու հազար

վեց

հարյուր

իննսուներկու)

ՀՀ

դրամ,

հօգուտ

տուժող

Վարդան

Հայրապետյանի՝ 623.403.360 (վեց հարյուր քսաներեք միլիոն չորս հարյուր երեք հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, հօգուտ տուժող Գագիկ Ղարիբյանի՝

4

2.763.897.948 (երկու միլիարդ յոթ հարյուր վաթսուներեք միլիոն ութ հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր քառասունութ) ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով վերջիններին պատճառված գույքային վնասի հատուցում։ Նույն դատավճռով Ա.Սուքիասյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 82.447.445 (ութսուներկու միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր քառասունհինգ)

ՀՀ

դրամ

գումար`

որպես

հանցագործության

հետևանքով

պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում։

3. Ամբաստանյալ Ա.Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի և Կարեն Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ վերջիններիս բողոքները բավարարել է մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է:

Ա.Սուքիասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Ա.Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Տուժողներ Փայլակ Հայրապետյանի, Վարդան Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը` Ա.Սուքիասյանից հօգուտ իրենց` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցում գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է: Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը և տուժող Փ.Հայրապետյանն ու նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

5

2020 թվականի հունվարի 15-ին ամբաստանյալ Ա.Սուքիասյանի պաշտպան Կ.Հակոբյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքների պատասխան, որով վերջինս խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի և տուժող Փ.Հայրապետյանի ու նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանի վճռաբեկ բողոքները:

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Աշոտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. ([Ն]ա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի

նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Այսպես.

(Ձորագյուղե

արտադրական

կոոպերատիվի

հիմնադիր

տնօրեն

Աշոտ

Սուքիասյանը, խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ

իրավունք

դիտավորությամբ,

ադամանդագործության

ձեռք

ՀՀ

բերելու

գործարար

ոլորտում

արդյունքում

եկամուտներ

շրջանակներում

գործունեություն

ստանալու

ներկայանալով

իրականացնող

հաջողված

գործարար, 2009 թվականի աշնանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, այդ թվում նաև` գործարար Փայլակ Հայրոյի Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ակնագործության և ոսկեգործության խնդիրներին նվիրված աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է ՌԴ-ից ներմուծվող ադամանդե հումքի արժեքից զգալիորեն էժան գնով բարձրորակ հումքով ապահովել Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվող ընկերություններին: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, հիշատակված քննարկումից մոտ մեկ ամիս անց, իր առաջարկով հետաքրքրված Փայլակ Հայրապետյանին և այլ գործարարներին ներկայացրել է աֆրիկյան Սիերա Լեոնե Հանրապետությունում այլ անձանց պատկանող հանքերից գնված շուրջ

6

300.000 ԱՄՆ դոլար արժողության բարձր որակի ադամանդի հումք, ներկայացնելով այն որպես Սիերա Լեոնե Հանրապետությունում գտնվող իբրև իրեն պատկանող ադամանդի հանքերից արդյունահանված հումք: Ապա` հավաստիացրել է, որ եթե իրեն պատկանող հանքավայրերում հանքարդյունահանող սարքավորումներ գնելու համար 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում իրականացվի, ապա դրա արդյունքում

կբարձրանա

հանքերի

արտադրողականությունը,

հանքերում

արդյունահանված ադամանդի հումքը կուղարկի Հայաստանի Հանրապետություն, այն

կվերամշակվի

իրենց

և

այլ

մասնագիտացված

ընկերությունների

արտադրամասերում ու գործարաններում և կվաճառվի: Փայլակ Հայրապետյանը` Աշոտ Սուքիասյանի հետ համագործակցությունից շահույթ ստանալու ակնկալիքով, վստահելով

վերջինիս

և

հավատալով

նրա

ներկայացրած

ծրագրին,

պատրաստակամություն է հայտնել Աշոտ Սուքիասյանի անվամբ ՀՀ առևտրային բանկերում գրավադնել իրեն պատկանող անշարժ գույքը, իսկ այն 12.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու համար բավարար չլինելու դեպքում գրավադնել նաև (Ծովազարդի (Հայրապետե հյուրանոցային համալիրե ՓԲ ընկերությունը, որդուն` Վարդան Փայլակի Հայրապետյանին և խնամի` Գագիկ Խորենի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը: Աշոտ Սուքիասյանը գույքը բանկերում գրավադնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներն իբրև Սիերա Լեոնեի Հանրապետությունում իր ունեցած ադամանդի հանքավայրերի համար հանքարդյունահանող սարքավորումներ գնելու և համատեղ առևտրային գործունեություն

Հայրապետյանի

իրականացնելու

վստահությունը,

պատրվակով,

խաբեությամբ

չարաշահելով

վերջինիցս

և

նրա

Փայլակ

միջոցով

(Ծովազարդի (Հայրապետե հյուրանոցային համալիրե ՓԲ ընկերությունից, Վարդան Հայրապետյանից և Գագիկ Ղարիբյանից 2010 թվականի հունիսից սեպտեմբերն ընկած

ժամանակահատվածում

սեփականության

իրավունքով

լիազորագրերով

պատկանող,

ձեռք

առանձնապես

է

բերել

նրանց

խոշոր

չափերի

11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ` Երևան քաղաքի Գաջեգործների 1-ին փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 1.683 քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքը, 2,94137 հա մակերեսով հողամասը և 22.125 քմ ընդհանուր մակերեսով արտադրամասերը, պահեստները և օժանդակ շինությունները, Հրաչյա Քոչարի թիվ 2-րդ հասցեում գտնվող 3.774,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը և 0,1605 հա

7

ընդհանուր մակերեսով հողամասը, նույն փողոցի թիվ 4-րդ շենքի թիվ 4/9 հասցեում գտնվող 3.452,6 քմ շենքը, 0,134566 հա և 0,04524 հա հողամասերը, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 77-րդ հասցեում գտնվող 1.296,4 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և 0,1605 հա ընդհանուր մակերեսով հողամասը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9/3 հասցեում գտնվող 0,88 հա մակերեսով հողամասը և 7.143,7 քմ մակերեսով մարզամշակութային համալիրը, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում գտնվող Հաղթանակ փողոցի 10-րդ հասցեում գտնվող 18,42 հա մակերեսով հողամասը, 17.646,2/15.043,5 քմ մակերեսով հյուրանոցային համալիրը, 26,5/16,1 քառ. մ. մակերեսով պահակատունը, 405,5/338,9 քմ մակերեսով ճաշարանը, 109,9/90,0 քմ մակերեսով մղման կայանը, 968,8/839,0 քմ մակերեսով քարի արտադրամասը և 129,0 քմ մակերեսով պարիսպը, նույն համայնքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 6,1949 հա մակերեսով հողամասը, 2.396,8/1.816,8

քմ

մակերեսով

բնակելի

տները,

808,5/777,9

քմ

մակերեսով

կաթսայատունը, 182,0/144,0 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 115,2/94,4 քմ մակերեսով հիմքը, նույն համայնքի Ադմիրալ Իսակովի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող 0,7518 հա մակերեսով հողամասը, 1.309,0/991,5 քմ մակերեսով բնակելի տունը տնօրինելու` գրավ դնելու իրավունք: Վերոհիշյալ անշարժ գույքը` գրավի թվով 8

պայմանագրերով

գրավադնելով

(Ամերիաբանկե

ՓԲ

ընկերությունում`

իր

ղեկավարած (Ձորագյուղե Ա/Կ-ի և (Ամերիաբանկե ՓԲ ընկերության միջև 2010 թվականի հունիսի 25-ին կնքված 12.000.000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ թիվ 002506 վարկային հիմնական պայմանագրի հիման վրա կնքված թվով 10 լրացուցիչ համաձայնագրերով 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9.700.000 ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ` նպատակ չունենալով հետագայում վերադարձնել ստացած վարկային միջոցները: Դրա հետ մեկտեղ, Աշոտ Սուքիասյանը, պատշաճ վարկառուի տպավորություն ստեղծելու, դրանով իսկ վարկային հիմնական պայմանագրով նախատեսված և փուլերով տրամադրվող 12.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներն

ամբողջությամբ

ստանալու

և

անարգել

տնօրինելու,

այդ

ժամանակահատվածում Փայլակ Հայրապետյանին իր իրական մտադրությունների մասին մոլորության մեջ գցելու նպատակով` 2010-2011 թվականների ընթացքում

8

ստացված վարկային միջոցներից կատարել է ընդհանուր 1.372.462 ԱՄՆ դոլարին համարժեք 503.749.567 ՀՀ դրամի չափով վարկի և ընթացիկ տոկոսների մարումներ, ինչպես նաև կատարել վարկի սպասարկման հետ կապված այլ ծախսեր` վճարումները դադարեցնելով այն ժամանակ, երբ բանկը հրաժարվել է վճարել վարկի գումարի մնացած` 1.300.000 ԱՄՆ դոլարի չափով մասնաբաժինը: Հանցավոր ճանապարհով` խաբեությամբ գույքային իրավունքներ ձեռք բերելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի` 3.424.969.470 ՀՀ դրամին համարժեք

9.327.538

ԱՄՆ

դոլարի

չափով

անուղղակի

եկամուտներն

օրինականացնելու` դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աշոտ Սուքիասյանը կատարել է բանկային և առևտրային գործարքներ` փոխանցում, փոխարկում, թանկարժեք մետաղների ձեռքբերում:

Մասնավորապես. Աշոտ Սուքիասյանը, հանցավոր ճանապարհով ստացված` 3.424.969.470 ՀՀ դրամին համարժեք 9.327.538 ԱՄՆ դոլար եկամուտներով, հանքահորերի գծով շահագործման գործարքի անվան տակ, (Ձորագյուղե Ա/Կ-ի (Ամերիաբանկե ՓԲ

ընկերությունում բացված դոլարային

հաշվից Կիպրոսի

Հանրապետության (HELLENIC BANK PUBLIC COMPANY LTDե բանկում բացված ոչ ռեզիդենտ (STR EMERALD LIMITEDե և նույն պետությունում իր մասնակցությամբ հիմնադրված և իր կողմից ֆինանսական շարժ իրականացվող (WLISPERA

HOLDINGS

LIMITEDե

և

(ABS

GLOBAL

LIMITEDե

ընկերությունների

հաշվեհամարներին կատարել է փոխանցումներ, ապա նույն գումարներից նշված կիպրոսյան ընկերությունների միջև փոխադարձ փոխանցումներ իրականացնելուց հետո`

(STR

EMERALD

LIMITEDե

և

(WLISPERA

HOLDINGS

LIMITEDե

ընկերությունների հաշիվներից` հանքի շահագործման գործարքի անվան տակ Հայաստանի Հանրապետության (Պրոմեթեյե ՍՊ ընկերության, (Ամերիաբանկե, (Անելիքե և (Արդշինինվեստբանկե ՓԲ ընկերությունների կողմից սպասարկվող` (Ձորագյուղե Ա/Կ-ի բանկային հաշիվներին հետ է փոխանցել, ապա նույն գումարներից կրկին (ABS GLOBAL LIMITEDե ընկերության բանկային հաշվին փոխանցումներ կատարել: Նկարագրվածի արդյունքում (ABS GLOBAL LIMITEDե, (STR EMERALD LIMITEDե և (WLISPERA HOLDINGS LIMITEDե ընկերությունների հաշվեհամարներին 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն

9

ընկած

ժամանակահատվածում

թվով

29

վճարման

հանձնարարականներով,

ընդհանուր փոխանցված 3.328.229.945 ՀՀ դրամին համարժեք 9.070.950 ԱՄՆ դոլարից Հայաստանի Հանրապետությունում (Ձորագյուղե Ա/Կ-ի բանկային հաշիվներին հետ է փոխանցել ընդհանուր 1.850.653.193 ՀՀ դրամին համարժեք` 5.040.317 ԱՄՆ դոլար գումար:

Հայաստանի

Հանրապետությունում

(Ձորագյուղե

Ա/Կ-ի

բանկային

հաշիվներին գտնվող 1.945.042.319 ՀՀ դրամին համարժեք` 5.297.389 ԱՄՆ դոլար գումար վարկային միջոցներով 2010-2011 թվականների ընթացքում ՀՀ տարածքում 1.020.090.787 ՀՀ դրամին համարժեք 2.778.252 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ոսկու ձուլակտորներ,

ինչպես

նաև

Հնդկաստանից,

Միացյալ

Արաբական

Էմիրություններից, Սիերա Լեոնե Հանրապետությունից, Թուրքիայից և Հոնկոնգից ձեռք է բերել ընդհանուր` 144.023.901 ՀՀ դրամին համարժեք` 392.254 ԱՄՆ դոլարի մշակված ադամանդ, չմշակված ադամանդի հումք և ոսկյա օղակաձև ձուլվածքներ: Հանցավոր

ճանապարհով

ստացված

եկամուտների

մնացած

մասով

կանխիկացումներ և փոխարկումներ կատարելով համալրել է (Ձորագյուղե Ա/Կ-ի Հայաստանի Հանրապետությունում այլ առևտրային բանկերում ունեցած բանկային հաշիվները, դրանք այդ հաշիվներում առկա միջոցներին միացնելու և համատեղ օգտագործելու միջոցով, դրանով իսկ խեղաթյուրել և թաքցրել այդ միջոցների ծագման աղբյուրը: Իսկ Կիպրոսի Հանրապետությունում մնացած 1.479.927.519 ՀՀ դրամին համարժեք

4.030.633

հայեցողությամբ`

ԱՄՆ

դոլար

գումարն

հանքարդյունահանող

օգտագործել

սարքավորումներ

և

ձեռք

ծախսել

իր

բերելու հետ

առնչություն չունեցող ուղղություններով` այդպիսով օրինականացնելով վերը նշված գումարները:

Բացի այդ, Աշոտ Սուքիասյանը, հանդիսանալով ՀՀ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված (Ձորագյուղե Ա/Կ-ի հիմնադիր-տնօրեն, 2010-2012 թվականների ընթացքում իրականացրած տնտեսական գործունեության արդյունքում առաջացած հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ (…) չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 82.447.445 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց, այդ թվում, շահութահարկ` 81.686.153 ՀՀ դրամ, ԱԱՀ` 761.292 ՀՀ դրամ:

10

Բացի այդ, [Աշոտ Սուքիասյանը] չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդամենը` 883.550 ՀՀ դրամ հարկեր, այդ թվում` ԱԱՀ` 761.292 ՀՀ դրամ, շահութահարկ` 122.258 ՀՀ դրամե1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում նշվել է հետևյալը. (Տուժող

Փայլակ Հայրոյի Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ 2009թ. լսել է ՀՀ Նախագահի ուղերձն այն մասին, որ ադամանդագործության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կողմից լինելու է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի պետական ներդրում, որից շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը լինելու է ադամանդի հումքի տեսքով: Ինքը նշվածը լսելուց հետո սկսել է ոսկերչության և ադամանդի վերամշակման գործունեություն ծավալել, կատարել է շուրջ 5.000.000 ԱՄՆ դոլար գումարի ներդրում, այն

է`

կառուցել

է

համապատասխան

շենք-շինություններ,

ձեռք

բերել

սարքավորումներ և այլն: (…) [Ի]րեն է զանգահարել նախարարության աշխատակից Գագիկ Քոչարյանը և հրավիրել մասնակցելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված ոսկերչության և ադամանդի վերամշակման բնագավառի գործարարների հանդիպմանը: Քանի որ ցանկացել է գործունեություն ծավալել նշված բնագավառում, ուստի ընդունել է առաջարկը և գնացել: Այնտեղ են գտնվել (…), ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը և տվյալ բնագավառի այլ գործարարներ: Ամբաստանյալ Ա.Սուքիասյանը, ներկայանալով որպես այդ բնագավառում բազմամյա փորձ ունեցող և Աֆրիկայում ադամանդի հանքեր ունեցող գործարար, հայտարարել է, որ կարող է Հայաստան ներմուծել ՌԴ-ից ստացվող հումքի արժեքից 30 տոկոս էժան գնով ադամանդի չմշակված հումք, ինչի համար անհրաժեշտ է 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Նշված առաջարկն իրեն ու այլ գործարարներին հետաքրքրել է, որից հետո սկսել են քննարկել դրա պայմանները: (…) Դրանից շուրջ 20 օր անց, Ա.Սուքիասյանն իր գրասենյակում ցուցադրել է շուրջ 370 կարատ չմշակված ադամանդի հումք ասելով, որ այն ինքը Հայաստան է ներմուծել Սիերա Լեոնե Հանրապետությունում գտնվող իր ադամանդի հանքերից: (…)

(…) Հավատալով ամբաստանյալ Ա.Սուքիասյանին, նրա անվամբ իրեն, որդուն՝ Վարդան Հայրապետյանին և խնամուն Գագիկ Ղարիբյանին և (Ծովազարդի (Հայրապետե

հյուրանոցային

իրավունքով

պատկանող

1

համալիրե

[գույքը]

Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 79-83:

ՓԲ

գրավ

ընկերությանը

դնելու

սեփականության

միջոցով

տնօրինելու,

11

վարձակալության հանձնելու վերաբերյալ լիազորագրեր են տվել: Ընդ որում` Ջերմուկ քաղաքի Շահումյան 9 հասցեում գտնվող համալիրի համար տրված լիազորագրում, բացի գրավ դնելու իրավունքից նշվել է նաև, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանը կարող է այդ գույքը վաճառել։ (…) Գրավադնելուց հետո բանկն ամբաստանյալ Ա.Սուքիասյանին սկսել է տրամադրել վարկի գումարները` մաս– մաս, սակայն թե դրանք ինչ նպատակով էին ծախսվում, ինքը չի իմացել, քանի որ վարկային միջոցները (Ձորագյուղե Ա/Կ–ի միջոցով տնօրինվել են ամբաստանյալ Ա.Սուքիասյանի կողմից: (…)

(…) Հետագայում ծանոթանալով բանկում առկա բիզնես ծրագրին և գումարների ծախսման նպատակներին՝ իրեն հասկանալի է դարձել, որ բանկից ստացված գումարները նպատակային չեն ծախսվել և իրեն ներկայումս պարզ է, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանն ի սկզբանե ցանկացել է տիրանալ իր ունեցվածքին, որը կրել է կազմակերպված և հետևողական բնույթ: (…):

Վկա Գագիկ Կառլենի Քոչարյանը դատարանին հայտնեց, որ (…) 2009 թվականի աշնանը Աշոտ Սուքիասյանն առաջարկություն է ներկայացրել առ այն, որ Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում ունի ադամանդի հանքեր, որտեղից կարող է Հայաստան ներկրել ադամանդի հումք ռուսական (Ալռոսաե ընկերության կողմից առաջարկվող հումքի գնից ավելի ցածր գներով: Որոշ ժամանակ անց, նա իր ընկերության գրասենյակում ներկայացրել է իբրև իր հանքից արդյունաբերած ադամանդի հումք, որի արժեքի վերաբերյալ ընկերությունների տնօրենների կողմից կարծիքը բացասական լինելուց հետո, տվյալ հարցն այլևս չի բարձրացվել և չի քննարկվել: Ի հավաստումն այն բանի, որ նա Աֆրիկայում ունի հանքեր, Ա.Սուքիասյանն իր գրասենյակում ներկայացրել է տեսաերիզ և հանքի քարտեզհատակագիծ: Տեսաերիզը դիտվել է շատ մակերեսորեն: Այն վերաբերել է հանքի տարածքում նրա գտնվելու ինչ-որ ժամանակահատվածի, ցուցադրվել են նաև ինչ-որ շինություններ և ձեռքերով հումքի մաղի գործընթաց: Այլ տվյալներ, այդ թվում նաև փաստաթղթային, առ այն, որ հանքերն իրեն են պատկանում, ամբաստանյալ Ա.Սուքիասյանը չի ներկայացրել: Նա ասել է նաև, որ մեծ քանակով հումքի ներմուծում իրականացնելու համար կպահանջվեն համապատասխան ներդրումներ: (…)։

12

Վկա Ղուկաս Արամայիսի Ղուկասյանը դատարանին հայտնեց, (… ) [որ] իր, Փ.Հայրապետյանի և ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, [հորատող մեքենա-հաստոցի] վրա աշխատելու համար 2011 թվականի հուլիսի 24-ին մեկնել է Սիերա Լեոնե Հանրապետություն: Այնտեղ իրեն դիմավորել է Սերգեյ Տրիկոզյուկի (Գլոբալ Կարատե ընկերության աշխատակից Անժեն, ով իրեն տեղավորել է արդեն կազմակերպված ճամբարում և ինքը սկսել է տարբեր աշխատանքներ կատարել, այդ թվում աշխատել է գնված հորատող մեքենայով: Աշխատանքի ընդունվելու հետ կապված, ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, վերջինս առաջարկել է աշխատել Սիերա Լեոնե Հանրապետությունում իրեն պատկանող (Ջի Էմ Սի Գլոբալե ընկերության

հանքերում`

ամսեկան

2.000

ԱՄՆ

դոլար

Աֆրիկայում

ընդհանուր

աշխատել

է

շուրջ

22

աշխատավարձով:

ամիս,

աշխատած

ժամանակահատվածի դիմաց Ա.Սուքիասյանն իրեն պարտք է մնացել 38.000 ԱՄՆ դոլար աշխատավարձի գումար, որը մինչ օրս չի վճարվել: (…) Սիերա Լեոնե Հանրապետություն իր մեկնելը պայմանավորված է եղել Աշոտ Սուքիասյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ: Ա.Սուքիասյանի բաժնետեր լինելու մասին ինքը տեղեկացել է այնտեղի իրենց խմբավար Վահանից, որն Ա.Սուքիասյանի խնամին է եղել: Այնտեղ իրենց կողմից կառուցված ֆաբրիկան սկզբնական շրջանում սկսել է լավ աշխատել, սակայն անհասկանալիորեն դրա աշխատանքը դադարեցվել է: (…):

Վկա Հրանտ Մուկուչի Մուրադյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ ծանոթացել է 2011 թվականի սեպտեմբեր ամսին, (…) Ա.Սուքիասյանի հետ ծանոթանալուց հետո, վերջինս իրեն ցուցադրել է Աֆրիկայում գտնվող ինչ-որ հանքերի վերաբերյալ սիրողական նկարահանած ֆիլմ, ասելով, որ այնտեղ

տեսանկարահանված

հանքերն

իրեն

են

պատկանում,

այնտեղից

արդյունահանում է ոսկի և ադամանդ: Միաժամանակ Ա.Սուքիասյանը հայտնել է, որ Հայաստանից տարբեր մասնագիտության մարդիկ է գործուղում այնտեղ աշխատելու և հավելել, որ այնտեղ մեկ բժիշկ մասնագետի կարիք կա: (…) Աֆրիկայում գտնվելու ընթացքում Աշոտ Սուքիասյանին այնտեղ չի տեսել: (…) Ըստ իր ունեցած տեղեկությունների և հենց հանքավայրի աշխատողների խոսակցություններից

13

հասկացել է, որ հանքավայրը Ա.Սուքիասյանին չի պատկանել, որ վերջինս կարող էր դառնալ այնտեղ փայատեր, եթե կատարեր որոշակի ներդրումներ: (…)։ Վկա Արփի Գրիգորի Բալյանը դատարանին հայտնեց, որ 2010 թվականին ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: (…) Այդ ժամանակ Ա.Սուքիասյանն իրեն ցույց է տվել լազերային սկավառակով մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրվել են հանքեր և այնտեղ աշխատող աշխատուժ: Ա.Սուքիասյանը հայտնել է, որ ցուցադրված հանքավայրերն իրեն են պատկանում և այդ հանքերի համար են պահանջվում ներդրումները:

(…) Ծրագրի կազմման համար բոլոր ելակետային տվյալներն իրեն բացառապես տրամադրել է Ա.Սուքիասյանը, ում հետ մշտապես համաձայնեցվել են բիզնես ծրագրում նախանշվող վարկային միջոցների օգտագործման ուղղությունները, ժամկետները,

Աֆրիկյան

բիզնեսի

հետ

կապված

բոլոր

տվյալները

և

ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Ավելի ճիշտ Ա.Սուքիասյանն ուրվագծել է ուղղականները, ուղղվածությունը, ինքն էլ դրանք զետեղել է ծրագրում, որից հետո լրացուցիչ ներկայացրել է Ա.Սուքիասյանին, որն ուսումնասիրելով տվել է իր հավանությունը և համաձայնությունը: (…)։

(…) 2010 թվականի հուլիսի 8-ին Ա.Սուքիասյանի հետ մեկնել են Կիպրոսի Հանրապետություն, որպեսզի գրանցեն օֆշորային ընկերություններ և միաժամանակ Ա.Սուքիասյանը հանդիպեր իր գործընկերներ Սերգեյ Տրիկազյուկին և Սաշային, որի ազգանունը չի հիշել: (…) Ա.Սուքիասյանն իրեն ասել է, որ 12 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը պետք է ստանար հենց Փ.Հայրապետյանի գույքերի գրավադրմամբ, ով իրեն այնքան է վստահում, ինչքան չի վստահում սեփական որդիներին: Այդ խոսքերն Ա.Սուքիասյանն իրեն ասել է այն բանից հետո, երբ մինչ Կիպրոսի Հանրապետություն մեկնելը զարմացել էր, թե ինչպես է, որ այդ անձը լիազորել է իրեն տնօրինելու իր ունեցած ողջ անշարժ գույքը: Ինքը պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ տևական ժամանակ է անցել և ներկայումս շատ մանրամասնություններ չի հիշում, իսկ այն ժամանակ հիշողություններն ավելի թարմ են եղել (…):

Դատարանի

կողմից

հետազոտվեց

ամբաստանյալ

Ա.Սուքիասյանի

և

պաշտպան Յու.Խաչատրյանի կողմից նախաքննական մարմնին փաստաթղթերի,

14

լուսանկարների և DVD սկավառակների պարունակությունը զննության ենթարկելու մասին նախաքննական մարմնի 29.09.2014թ. արձանագրությունն այն մասին, որ հետազոտվել է նաև Ա.Սուքիասյանի ցուցմունքներում վկայակոչված վարկային միջոցների նպատակային օգտագործման մասին վկայող համատեղ ձեռնարկության վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 10-ի ամսաթվով թվագրված պայմանագրի պատճենը, կնքված Ա.Սուքիասյանի, Սերգեյ Տրիկազյուկի, Ալեքսանդր Վալչեկովսկու և Ռուբեն Մկրտչյանի միջև: Բովանդակային առումով հետազոտվել է նաև պայմանագրի հայերեն թարգմանությունը: Նշված փաստաթղթի հետ կապված հատկանշական է այն, որ պայմանագրում հիշատակված (WLISPERA HOLDINGS

LIMITED

LTDե

և

(ABS

GLOBALե

ընկերությունները

հիմնադրվել

են,

համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 6-ին և 2010 թվականի հուլիսի 13-ին, այսինքն` վերը նշված պայմանագրի կազմման ամսաթվից ամիսներ հետո: Հետևաբար, 2010 թվականի փետրվար ամսին չէին կարող հայտնի լինել դրանից ամիսներ անց պետական գրանցում ստացած ընկերությունների անվանումները: Ավելին, պայմանագրում հիշատակում է արված այդ ընկերություններին գումարներ փոխանցելու մասին, ինչը նույնպես 2010 թվականի փետրվար ամսվա դրությամբ չէր կարող

իրական

լիներ:

Կատարված

փոխանցումները,

ստույգ

գումարային

արտահայտմամբ, այն վարկային միջոցներն են, որոնք 2010 թվականի հունիս ամսից հետո

ստացվել

հարազատների

են

(Ձորագյուղե

գույքի

Ա/Կ-ի

(Ամերիաբանկե

կողմից

ՓԲ

Փ.Հայրապետյանի

ընկերությունում

և

նրա

գրավադրման

արդյունքում (…)։

Դատարանի

կողմից

հետազոտվեց

ֆինանսատնտեսագիտական

և

դատահաշվապահական համալիր փորձաքննության 06.03.2015թ. թիվ 14–2710 եզրակացությունն այն մասին, որ (Ձորագյուղե Ա/Կ–ի և (Ամերիաբանկե ՓԲԸ–ի միջև 25.06.2010 թվականին կնքվել է թիվ 002506 հիմնական պայմանագիրը (Ձորագյուղե Ա/Կ-ին վարկ տրամադրելու համար կազմված բիզնես ծրագրում և թե (Համատեղ ձեռնարկության վերաբերյալե կնքված պայմանագրում (ներդրումային ծրագիր) նշված նպատակները: Միաժամանակ, վարկային հիմնական պայմանագրում և դրա հիման վրա կնքված լրացուցիչ համաձայնագրերում բացակայում է բիզնես և ներդրումային ծրագրերում տեղ գտած միջոցների օգտագործման նպատակների վերաբերյալ տեղեկատվություն։ Իսկ ներդրումային և բիզնես ծրագրերի միջև առկա

15

են

հետևյալ

էական

անհամապատասխանությունները:

(…)

[Հ]ամատեղ

ձեռնարկության վերաբերյալ կնքված պայմանագիրը (ներդրումային ծրագիր) ուղղակի կապ և ընդհանրություն չունի Բիզնես ծրագրի հետ: (…) Փորձաքննությանը տրամադրված (Ձորագյուղե Ա/Կ-ի բանկային հաշիվների քաղվածքներում և հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված Աշոտ Սուքիասյանի ((Ձորագյուղե Ա/Կ-ի) կողմից կատարած փաստացի ծախսերը ձևական առումով կատարվել են վարկային հիմնական պայմանագրում և դրա հիման վրա կնքված լրացուցիչ համաձայնագրերում նշված (Հիմնական և շրջանառու միջոցների ձեռք բերման,

կրեդիտորական

կազմակերպմանե

պարտքերի

նպատակներով,

մարման

սակայն

և

ընթացիկ

դրանք

գործունեության

փաստացի

չեն

համապատասխանել բիզնես ծրագրով նախատեսված ուղղություններին, իսկ (Համատեղ ձեռնարկության վերաբերյալե կնքված պայմանագիրը - (ներդրումայի ծրագիր), փորձաքննությամբ, զուտ տնտեսագիտական տեսանկյունից չի դիտվել որպես վարկային միջոցների օգտագործման հետ ուղղակիորեն կապ ունեցող փաստաթուղթե 2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ((...) Վերաքննիչ դատարանը

պաշտպանության կողմի միջնորդությամբ որոշել է դատարան հրավիրել և հարցաքննել վկա Վահան Հարությունյանին` նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժվել է վկա Վահան Հարությունյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը: Վկա Վահան Հարությունյանը Վերաքննիչ դատարանի դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Աշոտ Սուքիասյանը հանդիսանում է իր որդու կնոջ հայրը: 2011 թվականի մայիսին Աշոտ Սուքիասյանի առաջարկով վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից (որտեղ ապրել է շուրջ 18 տարի) և մեկնել Սիերա Լեոնեի Հանրապետություն, որտեղ շուրջ 1 տարի 2 ամիս աշխատել է ադամանդի հանքերում: Այնտեղ աշխատել են նաև Հայաստանից ժամանած այլ անձինք, որոնց մի մասին Աֆրիկա էր ուղարկել Փայլակ Հայրապետյանը: Փայլակ Հայրապետյանը տեղյակ եղել է հանքերում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ նրա ուղարկած մարդիկ հեռախոսազանգերի միջոցով նրան տեղեկացրել են ամեն ինչի մասին: Ադամանդի հանքերում աշխատել են նաև 2

Տե՛ս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթեր 57-89:

16

սևամորթ անձինք, ինչպես նաև առկա են եղել տարբեր տեխնիկաներ: Աշոտ Սուքիասյանի գործընկերներ Սերգեյ Տրիկազյուկը, Ռուբեն Մկրտչյանը և Անժեյը տարատեսակ խաբեություններ և կեղծիքներ են կատարել Աշոտ Սուքիասյանի հանդեպ, Սիերա Լեոնեի Հանրապետությունում նրանց միջև նաև դատական գործընթացներ են տեղի ունեցել, և արդյունքում ադամանդի արդյունահանման պլանավորված գործընթացը ձախողվել է (...)։

(...) [Վ]երաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներով մեղադրական դատավճիռ կայացնելու համար Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի

շրջանակներում

դատական

քննության

ընթացքում

գործի

հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված

հավաստի

ապացույցների

հիման

վրա,

ամբաստանյալի

մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, ի թիվս այլոց, պետք է հաստատված համարեր, որ.

ա) մինչև գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալն Աշոտ Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները,

բ)

փողերի

լվացման

առարկա

հանդիսացող

գույքի`

նախորդող

հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը (նախորդող հանցագործության

դեպքը),

ինչպես

նաև

Աշոտ

Սուքիասյանի

նպատակը`

քողարկելու, թաքցնելու հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրները և այդ միջոցները ներգրավել օրինական շրջանառության մեջ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերը նշված (աե և (բե կետերում թվարկված հանգամանքների ապացուցվածության հարցին. Վերաքննիչ

դատարանը

հարկ

է

համարում

արձանագրել,

որ

ի

պաշտպանություն իրեն` ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը նշել է, որ մինչև գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ

ստանալն

ինքը

նպատակ

չի

ունեցել

հափշտակել

որևէ

գույք,

17

չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները,

իր

և

Փայլակ

Հայրապետյանի

միջև

եղել

են

քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք իրենց մեջ ռիսկային գործոն են պարունակել:

Վերաքննիչ

դատարանը

գտնում

է,

որ

ամբաստանյալին

ի

պաշտպանություն բերված նշված փաստարկները մեղադրանքի կողմը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում չի հերքել։(…)

(…) Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված որևէ ապացույց կամ փաստական տվյալ ուղղակի տեղեկություն չի պարունակում առ այն, որ մինչև անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալն Աշոտ Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները, Մասնավորապես.

(…) (Ձորագյուղե Ա/Կ-ի և (Ամերիաբանկե ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում վարկ տրամադրելու մասին կնքված լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա պայմանագրի գործունեության կազմակերպման նպատակով 25.06.2010-15.06.2011 թվականներին (Ձորագյուղե Ա/Կ-ին տրամադրվել են 9.700.000 ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր (...), (…) 2010-2011 թվականների ընթացքում Աշոտ Սուքիասյանը կատարել է ընդհանուր 1.372.462 ԱՄՆ դոլարին համարժեք 503.749.567 ՀՀ դրամի չափով վարկի և ընթացիկ տոկոսների մարումներ, ինչպես նաև կատարել վարկի սպասարկման հետ կապված այլ ծախսեր, իսկ վճարումները դադարեցրել է այն ժամանակ, երբ բանկը հրաժարվել է վճարել վարկի գումարի մնացած` 1.300.000 ԱՄՆ դոլարի չափով մասնաբաժինը (...),

(…) (Ամերիաբանկե ՓԲ ընկերությունում բացված` (Ձորագյուղե Ա/Կ-ի դոլարային

հաշվից

Կիպրոսի

Հանրապետության

(HELENIC

BANK

PUBLIK

COMPANY LTDե բանկի կողմից սպասարկվող (ABS GLOBAL LIMITEDե, (STR EMERALD LIMITEDե և (WLISPERA HOLDINGS LIMITEDե ընկերություններին 26.06.2010-27.06.2011 թվականներին փոխանցվել է ընդհանուր 9.070.950 ԱՄՆ դոլար

((ABS

GLOBAL

LIMITEDե`

6.720.950+(STR

EMERALD

LIMITEDե`

2.000.000+(WLISPERA HOLDINGS LIMITEDե 350.000) ԱՄՆ դոլար: Վճարման

18

հանձնարարագրերում որպես վճարման նպատակ վկայակոչվել է (Հանքահորերի գծով

շահագործման

համարե

պայմանագիր,

սակայն

թե

աշխատանքների

կատարման համար կնքված պայմանագրեր և թե աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են (…)։

(…) (ABS GLOBAL LIMITEDե ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ելքեր` (Հանքահանման պայմանագիրե նպատակով` 5.496.000+484.800 ԱՄՆ դոլար, (Երկրաբանական հետազոտություններե նպատակով` 15.000 ԱՄՆ դոլար, առանց նպատակի նշման` 400.000+496.000+100+2.000+1.380.180 ԱՄՆ դոլար: Այսինքն` (ABS GLOBAL LIMITEDե ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են, ընդհանուր առմամբ

8.274.020

ԱՄՆ

դոլարի

ելքեր`

(Հանքահանման

պայմանագիրե

և

(Երկրաբանական հետազոտություններե նպատակներով, ինչպես նաև առանց նպատակի նշման: Ընդ որում, նշված 8.274.020 ԱՄՆ դոլարի չափով ելքերը չեն վերաբերում (Ձորագյուղե Ա/Կ-ին կատարված փոխանցումներին (…), (…) (STR EMERALD LIMITEDե ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ելքեր` (Հանքահանման պայմանագիրե նպատակով` 3.333.500+80.000 ԱՄՆ դոլար, (Երկրաբանական հետազոտություններե նպատակով` 301.546 ԱՄՆ դոլար, առանց նպատակի նշման` 1.258.216 ԱՄՆ դոլար: Այսինքն` (STR EMERALD LIMITEDե ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ընդհանուր առմամբ 4.973.262 ԱՄՆ դոլարի

ելքեր`

(Հանքահանման

պայմանագիրե

և

(Երկրաբանական

հետազոտություններե նպատակներով, ինչպես նաև առանց նպատակի նշման: Ընդ որում` նշված 4.973.262 ԱՄՆ դոլարի չափով ելքերից (Ձորագյուղե Ա/Կ-ին կատարված փոխանցումները կազմում են 3.333.500 ԱՄՆ դոլար: Նշվածից հետևում է, որ առանց (Ձորագյուղե Ա/Կ-ին կատարված փոխանցումների, (STR EMERALD LIMITEDե ընկերության հաշվից (Հանքահանման պայմանագիրե և (Երկրաբանական հետազոտություններե նպատակներով, ինչպես նաև առանց նպատակի նշման կատարվել են 1.639.762 ԱՄՆ դոլարի ելքեր (4.973.262-3.333.500) (…), (…) (WLISPERA HOLDINGS LIMITEDե ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ելքեր` (Հանքահանման պայմանագիրե նպատակով` 1.607.888 ԱՄՆ դոլար, առանց նպատակի նշման` 619.251 ԱՄՆ դոլար: Այսինքն` (STR EMERALD LIMITEDե ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են, ընդհանուր առմամբ 2.227.139 ԱՄՆ դոլարի ելքեր` (Հանքահանման պայմանագիրե նպատակով, ինչպես նաև առանց

19

նպատակի նշման: Ընդ որում` նշված 2.227.139 ԱՄՆ դոլարի չափով ելքերից (Ձորագյուղե Ա/Կ-ին կատարված փոխանցումները կազմում են 1.707.714 ԱՄՆ դոլար, որից 1.607.888 ԱՄՆ դոլարը` (Հանքահանման պայմանագիրե նպատակով, իսկ 99.825 ԱՄՆ դոլարը` առանց նպատակի նշման: Նշվածից հետևում է, ո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ԵԷԴ/0054/01/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել