Մուրադյան — ԿԴ/0552/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի օգոստոսի 1-ին Մնացական Սերյոժայի Մուրադյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է: Նուն օր,՝ ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդածի 1Լին մասով ն 404-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 20807923 քրեական վարույթը: 2023) թվականի օգոստոսի 3-ին Մ.Մուրադյաանն ազատ է արձակվել ձերբակալումից: 2024 թվականի հունիսի 13-ին Մնացական Մուրադյանի նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մ
Ամբողջ Տեքստ
ԿԴ/0552/01/24
.- ԳՈՎ 22
2 ՄՏԵՐԻ
ՍԵՎ Ն
ՀՑՏրրլի Ն -Ը7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Վարոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ս.Համբարձումյան
դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան
Մ.Մելքոնյան
27 փետրվարի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մնացական Սերյոժայի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի օգոստոսի 1-ին Մնացական Սերյոժայի Մուրադյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:
Նուն օր,՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդածի 1Լին մասով ն 404-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 20807923 քրեական վարույթը:
2023) թվականի օգոստոսի 3-ին Մ.Մուրադյաանն ազատ է արձակվել ձերբակալումից:
2024 թվականի հունիսի 13-ին Մնացական Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ն նրան մեղադրանք է ներկայացվել:
2024 թվականի հունիսի 14-ին մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2024 թվականի հունիսի 19-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով Մնացական Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվլ է Մնացական
Մուրադյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 3 (երեք) օրը, ն վերջինին թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով` առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության
3
Հայաստանի Հանրապետութան տարածքը չլքելու պարտականության
սահմանմամբ: Մ.Մուրադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հ.Բաղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելու ն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժաչափը Ան այն պայմանականորեն չկիրառելը համարել է իրավաչափ, ինչն ազդել է գործի ելքի վրա:
5.. Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատաձ չե գնահատել| լթվերջինս կատարած արարքի հանրային
վտանգավորության բնույթը ն աստիճանը բնութագրող հանգամանքները, դրանց չեն տվել անհրաժեշտ քրեաիրավական նշանակություն:
5.2. Բողոք բերած անձի պնդմամբ՝ պատժաչափի որոշման ն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը քննարկելիս,
4
ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել
նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես` որպես մեղադրյալի անձը բնութագրող տվյալ, ստորադաս դատարանները հաշվի են առել, որ նա համարվում է դատվածություն չունեցող, ամուսնալուծված է, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ունի երկու անչափահաս երեխա, որոնք իր խնամքին չեն, մինչդեռ, բողոքաբերի գնահատմամբ՝ նշված հանգամանքներն օբյեկտիվորեն չեն կարող համարվել նրա կամ նրա կատարած արարքի հանրային
վտանգավորությունը նվազեցնող ն պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:
Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատված մյուս հանգամանքին, մասնավորապես՝ մեղքն ընդունելուն, բողոքաբերը փաստել է, որ դրա ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի ն չափի վրա մեխանիկական չէ:
5.3. Բողոքաբերը փաստարկել է նան, որ անձի մարված դատվածությունը ենթակա է գնահատման որպես բնութագրական հատկանիշ, որը դիտարկվում է անձի դրսնորած իրավահպատակ կամ իրավախախտ վարքագիծ դրսնորելու չափանիշ: Շետնաբար, բողոք բնրած անձի պնդմամբ՝ սույն պարագայում հաստատված է, որ Մ.Մուրադյանը նախկինում՝ 2011 թվականի դեկտեմբերի 8-ի դատավճռով դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պահելու համար:
Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն Մ.Մուրադյանը 2024 թվականի նոյեմբերի 18ի թիվ ԿԴ/0276/01/24 օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով ն դատապարտվել է 375.000 ՀՀ դրամ տուգանքի:
Բողոքաբերի ընդգծմամբ՝ հիշատակված քրեական գործերով մի դեպքում անցել են Մ.Մուրադյանի դատվածություն ունենալու ժամկետները, իսկ մյուս դեպքում
5
հանցանքը կատարվել է սույն գործով մեղսագրվող արարքը կատարելուց առաջ, սակայն դատական ակտը կայացվել է սույն գործով դատավճռի կայացումից հետո:
Շետնաբար, բողոքաբերի զնահատմամբ՝ բողոքում մեջբերված փաստական տվյալները վկայում են Մնացական Մուրադյանի կողմից կայուն հակաիրավական ն հակասոցիալական վարքագիծ դրսնորելու մասին, որպիսի հանգամանքը պետք է գնահատական ստանար վերջինիս նկատմամբ պատժաչափը որոշելու ն այն ռեալ կրելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար:
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ: Մնացական Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակել պատիժ՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում հաշվակցելով արգելանք տակ գտնվելու
ժամանակահատվածը` անթույլատրելի ճանաչելով Մնացական Մուրադյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.
7. Մ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել ն նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «զ՛..) (Նայ առանց իրացնելու նպավզտակի, ապօրինի ձեռք է բերել ն պահել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» փեսակի թմրամիջոց:
Այսպես.
Մնացական Սերյոժայի Մուրադյանը խախտելով «Թմրամիջոցների ն հոգեմետ, նյութերի մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 2-րդ կետի ն ՀՀ Կառավարության 2010 թվականի մարտի 18ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով ոժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամի թմրամիջոցների ն հոգեմեվ: (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու ն իրացնելու թույլվվություն, 2023 թվականի հուլիս ամսվա վերջին` գործով չպարզված օրր, Արամուս գյուղի հարակից դաշտամիջյան տարածքից քաղելու ն չորացնելու միջոցով ապօրինի ձեռք է բերել ն պահել ՀՀ Կառավարությաւն 2018 թվականի հունիսի 27ի Ի707-Ն որոշման Լին հավելվածի
6
Ց-լրդ կետով սահմանված առանձնապես խոշոր չափերի՝ 8576 գրամ «Մարիխուանա» փեսակի թմրամիջոց, որը 2023 թվականի օգոարոսի Լին ներկ է ընկերոջը` «որր "ոուիկ, պատկանող """""" քաղաքի """""" փողոցի """"-իդ հասցեում գտնվող շան բնի մեջ ն հայտնաբերվել է նույն օրը նշված վայրում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ (...)»:
8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Մ.Մուրադյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով, արձանագրել է հետնյալը. «(..) Արագացված վարույթ կիրառելու պայմաններում: դատարանն ապացուցված է համարում մեղադրյալին վերագրվող փաարական հանգամանքները (արարքը, այդ արարքի քրեական հակաիրավականություն, մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը, մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ, ինչպես նան գտնում է, որ մեղադրյալի արարքի նկատմամբ պետք է կիրաովի ՀՀ քրեական օրենսգրքի 596-րդ հոդվածի 3-րդ մասը:
Հաստատված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը գտնում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի անձր բնութագրող հանգամանք է դատվածություն չունենալը ն առողջական որոշաւկի խնդիրներ ունենալը:
Դատարանը արձանագրում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի պատասխանավպվությունն ու պատիժը մեղմացեող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանգամանքներ աոկա չեն՝ հաշվի առնելով մեղադրյալի հայտարարությունն այն մասին, որ ամուսնալուծված է, չունի մշվաւկաւն բնակություն վայր ն անչափահաս երեխաւները բնակվում են կնոջ հետ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2րդ մասով, գտնում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի պատասխանամվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, կատարածի հսաւմար զղջալը ն նախաքննության ընթացքում խոափովաւնական ցուցմունքներ փալր:
ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 150-151:
7
Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Մնացական Սերյոժաեւյի Մուրադյանի պատասխանապվությունն ու պատիժը ծանրացնող` ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հողվածի Լին մասով նախատեսված հանգամանքներ աոկա չեն:
(Ա) Գնահատման ենթարկելով մեղադրյալ Մնացական Սերյոժայի
Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրվող հանցագործության առարկան՝ դատարանն արձանագրում է, որ պայմանավորված մարիխուանա թմրամիջոցի տեսակով այն օժտված է համեմատաբար ոչ բարձր հանրային վտանգավորությամը:
Հաշվի առնելով Մնացական Սերյոժայի Մուրադյանի կատարած հանցանքի հանգամանքները, նրա անձր բնութագրող տվյալները, պատասխաւնատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանապտվություւնթր ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մյուս հանգամանքները, ինչպես նան այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով որպես հիմնական պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձնով՝ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55րդ հոդվածի 2րդ մաստտվ սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամի հիմնական պատիժ պարք է նշանակել ազափազրկում՝ 2 (երկու) փարի ժամկետով: Դատարանը միաժամանակ գտնում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի նկատմամի լրացուցիչ պատիժ նշանակելու հիմքերն ու անհրաժեշվությունը բացակայում են:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հողվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձեով պատժին պետք է հաշվակցել Մնացական Սերյոժայի Մուրադյանի ձերբակալման հիմքով անազատության մեջ գտնված ժամկետը` 3 օիր ն վերջինին պետք է թողնել կրելու ազատազիկում՝ 1 (մեկ) տարի Ա (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
Անդրադառնալով մեղադրյալ Մնացակաւն Սերյոժայի Մուրադյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցին՝ դատարանը հարկ է համարում: նշել հերնյալը, (...)
- Ժնացական Սերյոժայի Մուրադյանի կատարած հանցաւնքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,
8
- մարիխուանա փեսակի թմրամիջոցը օժտված է համեմատաբար ոչ բարձր հանրային վտանգավորությամի,
- Մնացական Սերյոժայի Մուրադյանի անձր բնութագրող տվյալները, պատասխանաւտվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքը,
պատասխանաւտվությունը ն պատիժ, ծանրացնող հանգամանքների
բացակայությունը:
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55րդ հոդվածի 2րդ մաստտվ սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Մնացական Սերյոժայի Մուրադյանի կողմից իր նկատմամը ազատազրկմաւն ձնով նշանակված պատիժը կրելու, հետնաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ այդ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրաոմամը Մնացական Սերյոժայի Մուրադյանի նկատմեւմը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում: դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պեվք է սահմանել փորձաշրջան 2 (երկու) փարի ժամկետով` փորձաշրջանի ընթացքում նրա վիա դնելով պարտականություն առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահակողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետությաւն փարածքը (...)»7:
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը «/..) Սույն գործով Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով մեղադրյալ Մնացական Մուրադյանի նկատմամը ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու հարցին, հաշվի առնելով այն, որ վերջինիս կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, «մարիխուանա» վփեսեւկի թմրամիջոցը օժվնված է համեմատաբար ոչ բարձր հանրային վվանզավորությամի, ուսումնասիրկլով մեղադրյալի անձր (դատվածություն չունենալը ն տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունենալը), որպես պատասխանամվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առնելով մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, կավփարածի շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 37-42:
9
համար զղջալը ն նախաքննության ընթացքում խոարովանական ցուցմունքներ տալը, պատասխանատվություւրը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հիմնավորված կերպով գտել է, ոլ, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Մնացական Սերյոժայի Մուրադյանի կողմից իր նկատմամի ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու հետնարար՝ ՀՀ քրեական օրենսգրքի ծ4րդ հոդվածի կիրառմամբ այդ պատիժը պեմք է պայմանականորեն չկիրառել:
(-.) Վերաքննիչ դատարանը նույնպես գվպնում է, որ մեղադրյալ Մնացական Մուրադյանն նկատփմամիԻ ազատազրկման ձնով հնշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին վերականգնել առցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պավժի ենթարկված Աւնձին, ինչպես նան կանխել հանցագործությունները:
(-) Վերաքննիչ, դատարան հարկ է համարում արձանագրել, որ
պատասխանաւտվության ն պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու ատրիճանը, այլն հանցավորի անձր բնութագրող սոցիալ-հոգերանական, սոցիալ-ժողովրդագրաւկաւն, քրեարանական ն քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների
համակցությունը, (ընտանեկան դրությունը, վարքագիծ, աշխատանքում ն կենցաղում, աշխապտունակություն, առողջական վիճակը, փարիքը, սեռը, դատվածությունը ն այլն):
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պայմանական դատապարտում կիրառելու դեպքում դատարանի կողմից մեղադրյալ Մնացական Մուրադյանի վրա դրվել է պարտականություն` չլքել ՀՀ տարածք, մեղադրյալի փորձաշրջանի ընթացքում գտնվելու է ՀՀ
արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության` մեղադրյալի բնակության վայրի արորարաժանման վերահսկողության տակ ն օրենքով նախատեսված համապատասխան դեպքերում այդ մարմնի միջնորդությամի կարող է դրվել նան պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը:
10
(..) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թն՝ (..) ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) դատվածությունը բնորոշվում է որպես անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանքը, հետնաբար դատվածություն ունեցող անձի համար նոր հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետնանքներ: Միննույն ժամանակ, նախկինում դավտվաեւծություն ունենալը չի նշանակում, որ անձն իր ամբողջ կյանքի ընթացքում համարվում է հանրային բարձր վտանգավորություն ունեցող: Քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու կամ մարելու հնարավորություն, որի դեպքում անձր օրենքի տեսանկյունից համարվում է որնէ հանցանք չկատարած, ուարի ն նրա դավվածությունը չի կարող առաջացնել քրեաիրավական բնույթի բացասական հերնանքներ, այդ թվում՝ չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս»:
Տվյալ դեպքում Մնացական Մուրադյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, հետնաբար այն քրեական գործի շրջանակներում նրա նախկին դատվածությունը որնէ քրեաիրավական հետնանք չի կարող առաջացնել, ինչպես նան չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս (:չ»::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա"ծ են արդյոք մեղադրյալ Մ.Մուրադյանինկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատժաչափի ն այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «4. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամը նշանակվում է արդարացի պավզիժ, որը որոշվում է այն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 44-56:
1
2. Պավժի տեսակը ն չափր որոշվում են հանցագործությամի պատճառված վնասի բնույթով ն չափով, հանցագործության եղանակով, փեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով ն նպատակներով, դիտավորության կամ անզգուշության փմեսաւկով, պապտաեւսխաւնապտվություն, ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքներով, ինչպես նան նշանակվող պատժի՝ հանցավորի վերասոցիալականացման ն իրավահպատալկ վարքագծի ձնավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամի (...)»:
Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների՞ լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով ՍՄՄուրադյանի անձը բնութագրող հանգամանքները` դատվածություն չունենալը, «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ»-ի համաձայն տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունենալը ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը` մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, պատասխանատվություն՝ ու պատիժը ծանրացնղ հանգամանքների
բացակայությունը, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններին:
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ: Հետնաբար, դրա վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:
3. Միննույն ժամանակ, անդրադառնալով Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 4 Տե՛ս, ամողջ ոանոոմւչ, Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսնան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԷԴ/0119/01/8, Գառնիկ Գալատյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/01917/01144 ն Ռուզաննա Գնորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները:
12
նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18ին ընդունկածծ ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում»: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուաճոՏ ուսճոճ ԼՏ) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
14. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործութան հանրային վտանգավորութան աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրաճ՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբեկտվ կողի ձնե նե տեսակ, ապատճառված վնասի չափը,
պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, 5 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՂԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԱԴԴ/0038/01/5, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Առարավ:. Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
3
հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաարեը, վերամշակելը, ձեոք բերել, պահելը, տեղափոխելը կամ առաքելը`
(-:)
3. Սույն հոդվածի Էին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պավժվում է ազազազիկմամբ՝ երկուսից հինգ փարի ժամկետով (.-.):
5. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- ՍՄուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել':
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55- րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Մ.Մուրադյանի կողմից իր նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի կիրառմամբ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
7 Տես Վճռաբեկ դատարանի` Սամնոն Ամիրիչանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մերվչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/3, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետնությունների հետ":
16. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: ալ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժ`՝։ Օ։»-պայմանականորն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալ Մ.Մուրադյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություն,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
15
գ) մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ հանցանքն առանձնապես խոշոր չափերով կատարելը,
դ) շրջանառվող թմրամիջոցի տեսակը ն չափը, այն, որ մեղադրյալն Արամուս գյուղի հարակից դաշտամիջյան տարածքից քաղելուն չորացնելու միջոցով ապօրինի ձեռք է բերել ն պահել առանձնապես խոշոր չափերի՝ 85.76 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների` մեղադրյալ ՍՄ-Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել` ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Մ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված անձը բնութագրող ն քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` դատվածություն չունենալը, «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ»-ի համաձայն տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունենալը, մեղքն ընդունելը ն կատարած արարքի համար զղջալը, քրեական պատասխանատվությոնն ու պատիժը ծանրացնղ հանգամանքների
բացակայությունը, իրենց համակցության մեջ չեն կարող ողջամտորեն փաստել Մ.Մուրադյանի կատարած արարքի ն նրա անձի՝ հանրային վտագավորության աստիճանի նվազեցման մասին ն մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք հանդիսանալ:
16
19. -Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
20. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.3-րդ կետում վկայակոչած փաստարկին, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մարված դատվածությունն անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնելու հնարավորության հարցին, արձանագրել է, որ քրեական օրենքի իմաստով դատվածությունը քրեաիրավական հետնանք առաջացնել չի կարող ն անձի նկատմամբ պատիժ նշանակելիս չի կարող գնահատվել որպես մեղադրյալի անձը բացասական բնութագրող հանգամանք':
2. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Մ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոջ ճիշտ կիրառում: Հետնաբար, անհրաժեշտ է Մ.Մուրադյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի դատական ակտը փոփոխել: Մ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը պատժի կրման սկիզբը հաշվելով Մ.Մուրադյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական ռ Տես Վճռաբեկ դատարանի` Արչրաշ Շաքարյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13, Սարգիս Գալարյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴԼ/078/01/13, Ռաֆայել Սամվելյանի գործով 2025 թվականի նոյեմբերի 2Լի թիվ ԱՐԴ/0040/01/21 որոշումները:
17
դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մնացական Սերյոժայի Մուրադյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը փոփոխել:
Մնացական Սերյոժայի Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396- րդ հոդվածի 3րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվե Մնացական Սերյոժայի Մուրադյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏՕ), .-09ԸԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ԿԴ/0552/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
