ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 218 — Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 218. Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը 1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձը չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին որոշումներն ուղարկում է տվյալ իրավաբանական անձին՝ նրան ծանուցելով սույն օրենսգրքի 39-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որպե
Ամբողջ Տեքստ
Հոդված 218. Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը 1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձը չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին որոշումներն ուղարկում է տվյալ իրավաբանական անձին՝ նրան ծանուցելով սույն օրենսգրքի 39-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:
2. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով դատարանից տեղեկություններ ստանալու գործի ընթացքի վերաբերյալ նաև այն դեպքերում, երբ չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ։
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ դատարանը կարող է պարտավորեցնել իրավաբանական անձին տեղեկացնելու տվյալ իրավաբանական անձի մասնակիցներին (անդամներին), նրա կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին հայցադիմումը վարույթ ընդունելու, ներկայացված հայցի առարկայի և հիմքերի, ինչպես նաև գործի քննությանը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ներգրավվելու նրանց իրավունքի մասին: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դատարանը կարող է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել դատական տուգանք։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
