Գնդոյան — ԵԴ/36250/02/20
Ամփոփում
քննելով Դավիթ Գնդոյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Դավիթ Գնդոյանի հայցի ընդդեմ Էլեն Շահնազարյանի, Արշակ Արշակունու, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Դավիթ Գնդոյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.03.2015 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն անվավերության հետնանքներ կիրառել: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դ
Ամբողջ Տեքստ
(22295 ՏՏ ՑՎ
Ւ Վ է
Դ ոտավեեննոր,,
1118-1365
(ԱԽ կ
է Մ/Հ ՇՐԿՈՏՉ
117 7 Տ: 2)
ՀԵԾ 22 ՆՀ7ա22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36250/02/20 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36250/02/20
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ Գ. (Թորոսյան
Դ. Սերոբյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Գնդոյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Դավիթ Գնդոյանի հայցի ընդդեմ Էլեն Շահնազարյանի, Արշակ Արշակունու, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Դավիթ Գնդոյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.03.2015 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն անվավերության հետնանքներ կիրառել:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.09.2022 թվականի որոշմամբ Դավիթ Գնդոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Գնդոյանը (ներկայացուցիչ Կարեն Քալանթարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արշակ Արշակունին (ներկայացուցիչ Հայկ Բաբայան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 332-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասը, 365-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Սույն գործով Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը ենթակա է անվերապահ բեկանման այն հիմքով, որ դատական ակտն ստորագրված չէ այն կայացրած դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված փաստին ն չի արձանագրել, որ Վերաքննիչ դատարան ներկայացված դատական ակտի եզրափակիչ մասը չի պարունակում այն կայացրած դատավորի ստորագրությունը ն չի մեկնաբանել, թե ինչու նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ինչպես նան նուն հոդվածի 3-րդ մասի հիմքով չի հանդիսանում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք: Նշված հոդվածով օրենսդիրը որպես ընդհանուր պահանջ նախատեսել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ: Օրենսդիրը չի սահմանել, որ դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման, եթե գործում առկա դատարանի դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ: Նշված նորմի՝ Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ կիրառելի լինելու պարագայում այն, ըստ էության, դառնալու է իմաստազուրկ ն գործնականում գործին մասնակցող անձանց կողմից նշված հիմքով բողոք բերելը դառնալու է անհնարին, քանի որ եթե դիտարկենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի է միայն այն դեպքում, երբ ստորագրված չէ գործում առկա դատական ակտը, ապա նման պարագայում գործին մասնակցող անձինք նշված հիմքով երբեք չեն կարող ներկայացնել բողոք, քանի որ գործին մասնակցող անձանց գործում առկա դատական ակտը
3
հասանելի չի լինում, հետնաբար անհնար է պարզել, արդյո՞ք ստորագրված է գործում առկա դատական ակտը ն դրա չստորագրված լինելու դեպքում նշված հիմքով ներկայացնել բողոք: Գործում առկա ն դատարանի կողմից գործին մասնակցող անձանց ուղարկված դատական ակտի օրինակներն ունեն հավասարազոր ուժ, հետնաբար դրանցից յուրաքանչյուրի չստորագրված լինելը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով դատական ակտը բեկանելու համար:
Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել է թիվ ԱՐԴԼ2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ նշելով, որ այդ դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ նուն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը (դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ) մեկնաբանել ն կիրառել է այն իմաստով, որ դատարանի կողմից բողոքաբեր-հայցվորին ուղարկված (ն. բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կցված) դատական ակտը ստորագրված չլինելը համարել է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
Դատարանի կողմից 07.03.2022 թվականին հայցվորին (ներկայացուցչին) է ուղարկվել դատական ծանուցագիր, այն մասին, որ սույն գործով դատական նիստը տեղի կունենա 21042022 թվականին՝ ժամը 10:00-ին, մինչդեռ դատարանը, անտեսելով վերոգրյալը, 21.04.2022 թվականին ժամը 10:00-ին դատական նիստ հրավիրված լինելու պարագայում 22.03.2022 թվականին կայացրել է վճիռ:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կատարված գրառումներից պարզ է դառնում, որ Դատարանը վճռի/որոշման հրապարակման օր է նշանակել 21.03.2022 թվականը, իսկ համապատասխան գրառումը կատարվել է 02.03.2022 18:46:49 րոպեին (վերջին փոփոխության ամսաթիվ: 25.03.2022 16:36:04), չնայած այս հանգամանքին, որ հայցվոր կողմին ուղարկվել է 02.03.2022 ամսաթվով թվագրված ծանուցագիր (ծանուցագիրը ուղարկելու նպատակով փոստին է հանձնվել 07.03.2022 թվականին) 21.04.2022 թվականին դատական նիստ տեղի ունենալու մասին:
Ներկայացված իրավիճակում հայցվորը, ծանուցված լինելով նշանակված դատական նիստի մասին, նշված դատական նիստին ներկայանալով կարող էր ներկայացնել իր դիրքորոշումները ն փաստարկները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա: Մինչդեռ դատական նիստ նշանակված լինելու պայմաններում Դատարանը նշանակված նիստի օրվանից մեկ ամիս առաջ հրապարակել է դատական ակտ:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0080/01/19 քրեական գործով 23.06.2022 թվականին կայացված որոշմամբ հաստատվել են այն փաստերը, թե ինչպես է հայցվորի տիրապետումից դուրս եկել նրան պատկանող հողամասը, ինչպես նան հաստատվել է մեղավոր անձանց շրջանակը: Հետնաբար, մինչն այդ գործով վերջնական դատական ակտի կայացումը հայցվորի կողմից բաց չի թողնվել դատարան հայց ներկայացնելու վաղեմության ժամկետը: Մինչն հայցադիմումը դատարան ներկայացնելը հայցվորը չի դրսնորել անգործություն, ներկայացրել է հաղորդում ն ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը այդ ճանապարհով, որպեսզի հնարավորություն ունենա հավաքել ն ստանալ բավարար տեղեկություններ այն մասին, թե իր գույքն ինչպես է դուրս եկել իր տիրապետումից ն ի վերջո տարբեր անձանց օտարվելու արդյունքում ում ձեռքում է գտնվում գույքը հայցը ներկայացնելու պահին: Նշված քրեական
4
գործն անմիջականորեն կապված է սույն քաղաքացիական գործի հետ, հետնաբար մինչն քրեական գործով դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը հայցվորի կողմից բաց չի թողնվել հայցային վաղեմության ժամկետը:
Հայցադիմումը դատարան ներկայացնելիս բողոքում վկայակոչված քրեական գործով առկա չի եղել վերջնական դատական ակտ, հետնաբար հնարավոր չէ հստակ սահմանել սույն քաղաքացիական գործով դատավարության մասնակիցների ն դրանց ուղղված հիմնական նյութաիրավական պահանջները, հետնաբար ն հնարավոր չէ միանշանակ գալ այն եզրահանգման, որ հայցվորը բաց է թողել օրենքով սահմանված դատարան դիմելու ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արշակ Արշակունու պատասխանի հիմնավորումները
Նույնիսկ եթե կողմին ուղարկված դատական ակտը չի ստորագրվել, ապա դա չի կարող հանդիսանալ դատական ակտը բեկանելու հիմք այն պայմաններում, երբ գործում առկա դատական ակտը ստորագրված ն կնքված է: Արշակ Արշակունին նշել է, որ վերջինիս մոտ առկա չէ հայցվորին ուղարկված վճռի պատճենը, ուստի չի կարող հավաստիանալ նշված փաստի առկայության մասին՝ չստորգրված լինելու մասով: Նշել է նան, որ վերաքննիչ բողոքում չի նշվել հայցվորին ուղարկված դատական ակտը ստորագրված չինելու մասին, այլ ուղղակի խոսվել է առհասարակ սույն գործով կայացված դատական ակտի մասին: Գտնում է, որ տվյալ դեպքում թե' Դատարանը, թե' Վերաքննիչ դատարանը թույլ չեն տվել նյութական կամ դատավարական նորմի խախտում, իսկ ձաական նկատառումներով դատական ակտը ենթակա չէ բեկանման:
Սույն գործով կողմերը բոլոր դատական նիստերի ժամանակի ն վայրի մասին պատշաճ կերպով ծանուցվել են: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից նշված 07.03.2022 թվականի դատական ծանուցագրին, ապա հարկ է նշել, որ այն սխալմամբ է ուղարկվել նրան Դատարանի կողմից, սակայն դա չի նշանակում որ հայցվոր կողմը բոլոր դատական նիստերի վայրի ն ժամանակի մասին ծանուցված չի եղել: Նման պարագայում հարց է ծագում, եթե 21.04.2022 թվականի դատական նիստ տեղի չի ունեցել, ապա այդ մասին ինչու՞ պետք է Դատարանը ծանուցեր կողմերին:
Բողոք բերած անձը արդեն իսկ հայց է ներկայացրել ընդդեմ Արշակ Արշակունու, Էլեն Շահնազարյանի ն երրոդ անձ Կադաստրի կոմիտեի նշելով իր նյութաիրավական պահանջը, այն է՝ անվավեր ճանաչել Դավիթ Գնդոյանի ն Էլեն Շահնազարյանի միջն 26.03.2015 թվականին կնքված՝ ՀԲԲ: «ոո: հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը ն կիրառել անվավերության հետնանքները: Սույնով հաստատվում է այն հանգամանքը, որ հայցվորի համար ակնհայտ էր, թե ինչ պահանջ պետք է ներկայացներ Ա ում նկատմամբ: Եվ քանի որ տվյալ դեպքում ներկայացվել էր անշարժ գույքի վերաբերյալ գործարքի անվավերության պահանջ, ապա որպես պատասխանող պետք է հանդես գային գործարքի կողմերը, որոնց շրջանակն արդեն իսկ հայտնի էր:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
7 Առկա է անձնական տվյալ:
5
1. Դավիթ Գնդոյանը 29.12.2020 թվականին դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել իր ն Էլեն Շահնազարյանի միջն 26.03.2015 թվականին կնքված՝ Հոր ո: Բ:ԲՔՔԻ22 հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը ն կիրառել 26.03.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետնանքներ. վերականգնել Դավիթ Գնդոյանի սեփականության իրավունքը Հ" "ո" ՔՔ8ՔՅ հողատարածքի նկատմամբ (հիմք՝ հայցադիմում, հատոր 1-ին, գթ. 4-6).
2 Գնորդ Էլեն Շահնազարյանի ն վաճառող Դավիթ Գնդոյանի միջն 26.03.2015 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով Հ" ՀԾՀ» ՀՀոոո4 հողամասը օտարվել է Էլեն Շահնազարյանին: Պայմանագրի համաձայն` վաճառողը պարտավորվում է պայմանագրով նշված գնի դիմաց գնորդի սեփականությանը հանձնել պայմանագրում նշված գույքը (հատոր 1-ին, գ.թ. 65-67).
Յ. էլեն 0-Շահնազարյանը 14.05.2015 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երնանի «որր «ԲԲ» հողամասը օտարել է Արման Մկրտչյանին (հատոր 1-ին, գ.թ. 160-161), Արման Մկրտչյանը՝ 30.07.2015 թվականին Ռուզան Սաֆյանին (հատոր 1-ին, գ.թ. 154-155), իսկ վերջինս էլ 09.12.2015 թվականին՝ Արշակ Արշակունուն (հատոր 1-ին, գ.թ. 146-147).
4. ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Զ.Աբրահամյանի 24.02.2017 թվականի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 3110.2017 թվականին տրվել է թիվ 12511701 եզրակացությունը: Նշված եզրակացությամբ նշվել է, որ 25.08.2016 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել Էդ. Քալանթարյանի դիմումն այն մասին, որ իր վստահորդ Հրո» «Բթոո6 ընակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանին սեփականության իրավունքով պատկանող Հոր ՀԻՅՀԻՅ ՀՀՅԻՅՅ:7 հողատարածքը կնքված կեղծ նվիրատվության պայմանագրով օտարվել է այլ անձի (հատոր 1-ին, գ.թ. 90-94).
5. Դատարանը 02.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, որի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ծանուցված է եղել նան Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը, դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 21.03.2022 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 75-76).
6. Դատարանի 02.03.2022 թվականով թվագրված ծանուցագիրը, որի համաձայն 21042022 թվականին նշանակվել է դատական նիստ, ուղարկվել է Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչ Կարեն -.Քալանթարյանին ն վերջինիս կողմից ստացվել է 09.03.2022 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 79-80).
7. Դատարանի 2103.2022 թվականի վճռով, որը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 25.03.2022 թվականին, պատասխանող Արշակ Արշակունու ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է: Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով (հատոր 2-րդ, գթ. 84-87, «ԿՈ.ՇՕԱԻԷ.ՅՈ» կայք).
8. Դավիթ Գնդոյանի ներկայացուցչին ուղարկված Դատարանի 21.03.2022 թվականի վճռի (բնօրինակը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից) յուրաքանչյուր էջը կնքված է
2 Առկա է անձնական տվյալ:
3 Առկա է անձնական տվյալ:
4 Առկա է անձնական տվյալ:
5 Առկա է անձնական տվյալ:
6 Առկա է անձնական տվյալ:
՛ Առկա է անձնական տվյալ:
6
նախագահող դատավոր Զ. Նախշքարյանի կնիքով, սակայն վճռի եզրափակիչ մասը ստորագրված չէ (հատոր 3-րդ, գ.թ. 14-17).
9. Դատարանի նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչը: Վերաքննիչ դատարանը 23.09.2022 թվականին որոշում է կայացրել Դավիթ Գնդոյանի բերած վերաքննիչ բողոքը մերժելու Ա Դատարանի 21.03.2022 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 77-84):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԱՐԴԼՀ2787/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նուն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտման առերնութ առկայությամբ, որը հերքվում է ստորե ներկայացված պատճառաբանություններով:
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ'
Լ գործը քննած դատավորի կողմից գործում առկա, ինչպես նան կողմերին ուղարկվող դատական ակտերի օրինակները չստորագրված կամ չկեքված լինելու օրենսդրական պահանջի բովանդակության բացահայտմանը,
2 հայցային վաղեմություն կիրառելու փաստական ն իրավական հիմքերին, վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:
1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի՝ եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռ:
7
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճիռը կազմում է գործը քննած դատավորը: Գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը Ա ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 1-րդ ն 12-րդ կետերով (բացառությամբ նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքի) սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում, միննույն ժամանակ ընդանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձնական: Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտը ստորագրված կամ կնքված չլինելը, որի դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից: Այսպես՝ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս ըստ Սամվել Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել ու Լիլիթ Խաչատրյանների, ն ըստ Սաթենիկ, Ռաֆայել ու Լիլիթ Խաչատրյանների հակըեդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ, Մանյա ու
8
Արնիկ Մարտիրոսյանների' թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությանը, հարկ է համարում արձանագրել, որ գործում առկա դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում ն կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից գործում առկա դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա:
Վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ո դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ն վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր ն պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք:
Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների, ինչպես նան վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա դատական ակտի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատշաճ կնքված կամ ստորագրված չլինելու պարագայում, անկախ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում էական նշանակություն ունի գործում առկա դատական ակտի ստորագրված ն կնքված լինելն ու օրենքով սահմանված կարգով հրապարակված լինելը Նշվածի առկայության պայմաններում կողմերին ուղարկված (վրիպմամբ) օրինակները չստորագրված կամ չկնքված լինելը չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտն անվերապահ բեկանելու համար:
Մեկ այ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումները վերահաստատել է ն անդրադառնալով «ստորագրություն» եզրույթի բացահայտմանն ու դատավորի կողմից դատական ակտն ստորագրելու իրավական պահանջին, արձանագրել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը Դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ դատավարական օրենքի պահանջն ինքնանպատակ չէ: Այդ պահանջը պայմանավորված է դատավորի արդարադատության առաքելության իրականացման սահմանադրական ն միջազգային իրավունքի նորմերով ամրագրված մի շարք հանրաճանաչ սկզբունքներով,
9
որոնցից մեկն էլ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պայմանների ապահովումն է: Այսինքն՝ դատական ակտը կայացնում է այն դատավորը, որը Սահմանադրությանը ն դատավարական օրենքին համապատասխան հանդես է գալիս որպես դատարան (տե'ս, ի թիվս այլեի, ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը, Աննա ն Գալինա ԷխԽաչատրյաններն ըեդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ -ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սուն գործի փաստերի համաձայն Դատարանի 21.03.2022 թվականի վճռով պատասխանող Արշակ Արշակունու ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է: Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Դավիթ Գնդոյանի ներկայացուցչին ուղարկված Դատարանի 21.03.2022 թվականի վճռի (բնօրինակը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից) յուրաքանչյուր էջը կնքված է նախագահող դատավոր Զ. Նախշքարյանի կնիքով, սակայն վճռի եզրափակիչ մասը ստորագրված չէ: Դատարանի նշված վճոի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչը:
Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ Դավիթ Գնդոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նան այն պատճառաբանությամբ, որ «Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչմամբ բողոքի փաստարկին այն մասին, որ վճիռը ստորագրված չէ այն կայացրած դատարանի կողմից, Վերաքննիչ դատարանը գնահատում է անհիմե' եկատի ունենալով, որ գործում առկա Դատարանի վճռի եզրափակիչ մասը պատշաճ ստորագրված է»:
Վերը նշված մեկնաբանությունների լուսի ներքո անդրադառնալով «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործում առկա վճռի եզրափակիչ մասը պատշաճ ստորագրված է: Ինչ վերաբերում է գործին մասնակցող անձին (անձանց) ուղարկված դատական ակտը ստորագրված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ տվյալ դեպքում էական նշանակություն ունեն գործում առկա դատական ակտի ստորագրված ն կնքված լինելն ու օրենքով սահմանված կարգով հրապարակված լինելը: Մասնավորապես Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 25.03.2022 թվականին, այսինքն՝ նշված օրվանից այն հասանելի է եղել ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ բոլոր ցանկացողներին, իսկ գործին մասնակցող անձանց թղթային տարբերակով ուղարկված վճիռը ստորագրված չլինելը տվյալ դեպքում էական նշանակություն ունենալ, հետնաբար ն դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանալ չի կարող:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նան բողոք բերած անձի փաստարկներն այն մասին, որ գործին մասնակցող անձանց գործում առկա դատական ակտը հասանելի չի լինում, հետնաբար վերջիններս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով երբեք չեն կարող ներկայացնել բողոք, քանի որ, անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված
10
լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ե հիմնավորումների սահմաններից, պարտավոր է անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում էական նշանակություն ունեն գործում առկա դատական ակտի ստորագրված ն կնքված լինելն ու օրենքով սահմանված կարգով հրապարակված լինելը: Նշվածի առկայության պայմաններում կողմերին ուղարկված (վրիպմամբ) օրինակները չստորագրված կամ չկնքված լինելը չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտն անվերապահ բեկանելու համար: Միաժամանակ նշվածը չի նշանակում, որ դատարանները չպետք է ստորագրեն ն կնքեն գործին մասնակցող անձանց ուղարկվող դատական ակտերը, սակայն տվյալ դեպքում էական է համարվում գործում առկա դատաան ակտի ստորագրված լինելը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել է թիվ ԱՐԴԼ/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԱՐԴԼ/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2- րդ մասի 3րդ կետը (դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ) կիրառվել է այն իմաստով, որ դատարանի կողմից բողոքաբեր-հայցվորին ուղարկված (ն բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կցված դատական ակտը ստորագրված չլինելը համարվում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը Ա արձանագրելով, որ թեն թիվ ԱՐԴԼ/2787/02/18 քաղաքացիական գործով 10.02.2020 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, այնուամենայնիվ, գտնում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված նորմն անհրաժեշտ է կիրառել սուն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի փաստարկին այն մասին, որ 24.04.2022 թվականին դատական նիստ նշանակված լինելու պայմաններում Դատարանը նշանակված նիստի օրվանից մեկ ամիս առաջ հրապարակել է դատական ակտ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 02.03.2022 թվականի դատական նիստին, որի ժամանակի ն վայրի վերաբերյալ պատշաճ ծանուցված հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացել, Դատարանը հայտարարել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտված, հայտարարել է դատական ակտի հրապարակման ժամանակը, այն է՝ 21.03.2022 թվականը: Դատարանի 21.03.2022 թվականի վճռով, որը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել|Սլթէ 25.03.2022 թվականին,
11
պատասխանող Արշակ Արշակունու ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է: Դավիթ Գնդոյանի հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Դավիթ Գնդոյանի ներկայացուցիչը նշված դատական ակտը ստացել է 04042022 լթմվականին: Դատարանի նշված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 23.09.2022 թվականի որոշմամբ մերժվել է: Այսինքն՝ բողոք ներկայացրած անձը չի մատնանշել վերոգրյալով պայմանավորված իր որնէ իրավունքի խախտում՝ նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորն իրացրել է Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքը՝ Դատարանի 21.03.2022 թվականի որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելով Վերաքննիչ դատարան, իսկ վերը նշված ծանուցագիրը որնէ բացասական հետնանք հայցվորի համար չի առաջացրել:
2 «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է (...), կամքի ինքնավարության (...), խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով ն դրա անվավերության հետնանքները կիրառելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի ,պլաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման Ա դրա անվավերության հետնանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել (...) այն օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն
12
իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը կիրառելի է բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պահանջ ներկայացնելու համար գործող օրենսդրությամբ հատուկ (ընդհանուր ժամկետի համեմատ կրճատ կամ երկար) ժամկետ սահմանված չէ: Հակառակ պարագայում կիրառման ենթակա է ոչ թե ընդհանուր, այլ հատուկ ժամկետը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարնոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը Ա դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տե՛ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն ն բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից ն դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային ն այ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժնորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս- Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴՅ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական
13
օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե՝ ոջ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տես Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի ն 337-րդ հոդվածի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետնյալը.
«Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակեերի իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նան այն օրվանից, երբ եա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից եշված հասկացությունների ն իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, ն այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/36250/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
