Պատասխանող — ԵԴ/19722/02/22
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարույթը վերաքննիչ դատարանումԱմփոփում
քննելով ըստ Մանվել Տեր-Առաքելյանի հայցի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ ) , երրորդ անձինք Կադաստրի կոմիտեի և Հասմիկ Պողոսյանի՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու ու որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին , քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2024 թվականի որոշման դեմ Մանվել Տեր-Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը , Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Մանվել Տեր-Առաքելյանը պահանջել է գրավով ապահովված պարտավորությունը դադարելու հիմքով դադարած ճանաչել Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/ 19722 /02/2 2 2025 թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/ 19722 /02/2 2 Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան Դատավորներ` Մ. Հարթենյան Ս. Սահակյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Գ. Հ ակոբյան զեկուցող Ն. Հ ՈՎՍԵՓՅԱՆ Ա. Ա ԹԱԲԵԿՅԱՆ Ս․ Մ ԵՂՐՅԱՆ Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Է. Ս եդրակյան Վ. Ք ՈՉԱՐ ՅԱՆ 202 5 թվականի մարտի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Մանվել Տեր-Առաքելյանի հայցի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ ) , երրորդ անձինք Կադաստրի կոմիտեի և Հասմիկ Պողոսյանի՝ գրավի իրավունքը դադարած ճանաչելու ու որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին , քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2024 թվականի որոշման դեմ Մանվել Տեր-Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Մանվել Տեր-Առաքելյանը պահանջել է գրավով ապահովված պարտավորությունը դադարելու հիմքով դադարած ճանաչել Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կադաստրի կոմիտեի կողմից 13.08.2007 թվականին գրանցված Բանկի գրավի իրավունքը և որպես հետևանք՝ Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել կատարել գրավի իրավունքի դադարման պետական գրանցում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի ( այսուհետ ` Դատարան ) 29 .0 9 .20 23 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02 .0 7 .202 4 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.09 .20 23 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության : Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Տեր-Առաքելյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել ։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 365-րդ հոդվածի 3-րդ մասը: Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը, առանց համապատասխան մասնագիտական եզրակացություն ունենալու ( պատկերը դրոշմակնիք կամ ստորագրություն լինելը պարզելու համար անհրաժեշտ էին հատուկ մասնագիտական գիտելիքներ ) կարող էր դատական ակտը պատշաճ ստորագրված չլինելու մասին եզրահանգման գալ միայն այն դեպքում, երբ դա լիներ ակնհայտ։ Վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո իր ներկայացուցչի կողմից փաստաբանական հարցում է ուղարկվել գործը քննած դատավոր Ռուբեն Բունիաթյանին, ում կողմից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ դատական ակտն ստորագրվել է անձամբ իր կողմից, և որևէ դրոշմակնիք առկա չէ։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի 02 ․ 07 ․ 2024 թվականի որոշումն ստանալուց հետո նշանակվել է փորձաքննություն՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց միջոցով պարզելու համար այն հարցը, թե արդյոք եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասում ստորագրություն է, թե՝ դրոշմակնիք։ Եզրակացությամբ պարզվել է, որ թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29.09.2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.09.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասին և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, Դատարանի 29.09 .20 23 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ « Դատարանի կողմից (դատավոր` Ռ. Բունիաթյան) 29.09.2023 թվականին կայացված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված վերաքննության սահմաններում վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք » (հատոր 5-րդ, գ.թ. 117-123) .
2) «ՎԱՐՊԵՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 22 ․ 07 ․ 2024 թվականին տրված փաստաթղթաբանական փորձագետի եզրակացության համաձայն՝ « փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ ․ Բունիաթյան) թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29 ․ 09 ․ 2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով » (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից) :
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ու նույն հոդվածի 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու օրենսդրական պահանջը պահպանված լինելու հարցի բացահայտմանը՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները: Մինչև 14 ․ 03 ․ 2024 թվականը գործած խմբարությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճիռը կազմում է գործը քննած դատավորը։ Գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։ Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ։ Մինչև 14 ․ 03 ․ 2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ կետի, 220 ․ 4-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և նույն հոդվածի 2-րդ կետի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա: Վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծմանը: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք: Նույն օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված մյուս խախտումները ևս վերաբերում են Կոնվենցիայով, Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց (տե՛ս « ՎՏԲ - Հայաստան Բանկ » ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի և մյուսների թիվ ԵՄԴ /2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը) : Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումները վերահաստատել է արդեն Ազգային ժողովի կողմից 09 ․ 02 ․ 2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումները վկայակոչելու արդյունքում, և անդրադառնալով «ստորագրություն» եզրույթի բացահայտմանն ու դատավորի կողմից դատական ակտն ստորագրելու իրավական պահանջին, արձանագրել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը: Դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու վերաբերյալ դատավարական օրենքի պահանջն ինքնանպատակ չէ: Այդ պահանջը պայմանավորված է դատավորի՝ արդարադատության առաքելության իրականացման սահմանադրական և միջազգային իրավունքի նորմերով ամրագրված մի շարք հանրաճանաչ սկզբունքներով, որոնցից մեկն էլ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պայմանների ապահովումն է: Այսինքն` դատական ակտը կայացնում է այն դատավորը, որը Սահմանադրությանը և դատավարական օրենքին համապատասխան հանդես է գալիս որպես դատարան: Մինչդեռ դատավորի ստորագրությունը դրոշմի տեսքով դնելը կամ դրա արտատպումը (բացառությամբ էլեկտրոնային ստորագրության և նույնականացման օրենքով թույլատրված այլ միջոցների կիրառման) չի կարող համարվել դատական ակտը դատավորի կողմից ստորագրված լինելու հանգամանք (տե՛ս, ի թիվս այլնի, ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ / 0006 / 16 /1 9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը, Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը) ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: (…): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո ( տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ ): Վերոգրյալ իրավական դիրքո րո շումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ Դատարանի 29 .0 9 .20 23 թվականի վճռով բավարարվել է Մանվել Տեր-Առաքելյանի հայցը: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը։ Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասին և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին` նկատի ունենալով, որ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, քանի որ առկա է նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմք , Դատարանի 29.09 .20 23 թվականի վճիռը 02 ․ 07 ․ 2024 թվականի որոշմամբ բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ « Դատարանի կողմից (դատավոր` Ռ. Բունիաթյան) 29.09.2023 թվականին կայացված վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված վերաքննության սահմաններում վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք »։ Վերաքննիչ դատարանի 02 ․ 07 ․ 2024 թվականի որոշումն ստանալուց հետո Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանը փաստաբանական հարցում է կատարել Դատարանի դատավոր Ռ ․ Բունիաթյանին, որին ի պատասխան վերջինս հայտնել է, որ « ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ես՝ որպես նախագահող դատավոր, կնքում եմ իմ կողմից կայացված վճիռների յուրաքանչյուր էջը և ստորագրում եմ վճռի եզրափակիչ մասն անձամբ, ինչպես դա արել եմ թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29 ․ 09 ․ 2023 թվականին կայացված վճռով, որը ստորագրվել է իմ կողմից, հետևաբար դրոշմակնիք առկա չէ » ։ Միաժամանակ փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանի դիմումի հիման վրա իրականացվել է փաստաթղթաբանական փորձաքննություն, որի արդյունքում «ՎԱՐՊԵՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 22 ․ 07 ․ 2024 թվականին փաստաթղթաբանական եզրակացություն է տրվել այն մասին, որ « փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ ․ Բունիաթյան) թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29 ․ 09 ․ 2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով »։ Նշված եզրակացությունը Մանվել Տեր-Առաքելյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից: Վ երը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք ան հիմն են հետևյալ պատճառաբանությամբ։ Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, դատական ակտը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված։ Ընդ որում, դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը, իսկ պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքն ու դրանից բխող եզրահանգումները: Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է, որ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով: Դատական ակտը չի կարող պատճառաբանվել նաև վերացական դատողություններով: Հակառակ պարագայում կոնվենցիոն իրավակարգավորումների համատեքստում խախտվում է անձի արդար դատական քննության իրավունքը։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 02 ․ 07 ․ 2024 թվականի որոշումն օրինական չէ, քանի որ այն կայացնելիս չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջներն այն առումով, որ նշված որոշումը հիմնավորված չէ՝ նկատի ունենալով, որ դրանում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ ու բավարար փաստական և իրավական հիմքերը, ինչպես նաև պատճառաբանված չէ՝ նկատի ունենալով, որ նշված որոշման պատճառաբանության հիմքում դրվել են այնպիսի ենթադրություններ, որոնք թույլատրելի չեն օրենքում ամրագրված կանխավարկածներով։ Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ հետևության գալու համար այն մասին, որ « բողոքարկվող դատական ակտը ոչ թե ստորագրված է, այլ դատական ակտի եզրափակիչ մասում առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք »՝ անհրաժեշտ էին հատուկ մասնագիտական գիտելիքներ, որոնք կբացահայտեին՝ արդյո՞ք գործը քննած դատավորի ստորագրությունը դրոշմի տեսքով է դրվել, թե՝ ոչ, կամ դրա արտատպումն է, թե՝ ոչ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի եզրափակիչ մասում գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք առկա լինելու եզրահանգման է եկել՝ չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ, առանց համապատասխան փորձաքննության եզրակացության առկայության։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումը ժխտվել է վճռաբեկ բողոքին կից Մանվել Տեր-Առաքելյանի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությամբ այն մասին, որ « փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Ռ ․ Բունիաթյան) թիվ ԵԴ/19722/02/22 քաղաքացիական գործով 29 ․ 09 ․ 2023 թվականին կայացված վճռի 15-րդ էջի վերջնամասում՝ «ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ» և «Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ» բառերի միջև տեղավորված ստորագրությունը չի կատարվել ստորագրության կառուցվածք ունեցող շտամպով, այլ կատարվել է անմիջապես կապտամանուշակագույն գելային գրիչով »։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ անվերապահ բեկանելով Դատարանի 29 ․ 09 ․ 2023 թվականի վճիռը, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.07.2024 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ որպես նոր քննության ծավալ սահմանելով Դատարանի 29.09.2023 թվականի վճռի դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքում նշված հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան: Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2024 թվականի որոշումը և գործ ն ուղարկել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ՝ նոր քննության ։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Գ. Հ ակոբյան Զեկուցող Ն. Հ ՈՎՍԵՓՅԱՆ Ա . Ա ԹԱԲԵԿՅԱՆ Ս․ Մ ԵՂՐՅԱՆ Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Է. Ս եդրակյան Վ. Ք ոչարյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/19722/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
