Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64 — Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները և պարտականությունները Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64 — Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները և պարտականությունները Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 64. Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները և պարտականությունները Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը, սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնելիս ունի հետևյալ լիազորությունները և պարտականությունները՝ 1) մշակում և կառավարություն է ներկայացնո

Ամբողջ Տեքստ

Հոդված 64. Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները և պարտականությունները Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը, սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնելիս ունի հետևյալ լիազորությունները և պարտականությունները՝ 1) մշակում և կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրերի նախագծեր. 2) մշակում և կառավարություն է ներկայացնում առաջարկություններ՝ անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովներ ստեղծելու մասին.

3) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին սահմանված կարգով տեղեկացնում է անդրսահմանային ազդեցությունների մասին.

4) Ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մշտական գործող միջպետական հանձնաժողովի որոշումները.

5) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում բարձրացված այն հարցերը, որոնք չեն կանոնակարգվում միջազգային պայմանագրերով և պահանջում են համապատասխան լուծումներ.

6) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում առաջացած տարաձայնությունները: (64 -րդ հոդվածը փոփ.

23.03.18 ՀՕ-215-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել