Հովսեփյան — ՏԴ/0094/01/09
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 72. Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը · Հոդված 13. Քրեական օրենքի հետադարձ ուժըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով ( թիվ ՏԴ/0094/01/09 քրեական գործով ) Նիկոլայ Հովսեփյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ որպես պատիժ նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Հ Հ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է և Տավուշի մարզ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԴ/0094/01/09 ՏԴ/0022/01/12
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ( այսուհետ ` Վճռաբեկ դ ատարան ) նախագահությամբ` Լ. Թ ադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ա սատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի քարտուղարությամբ` Մ. Ավագյանի 2019 թվականի փետրվարի 7-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի պաշտպան Վ.Սուղյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով ( թիվ ՏԴ/0094/01/09 քրեական գործով ) Նիկոլայ Հովսեփյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ որպես պատիժ նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Հ Հ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանել: Ն.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
3. Վերոնշյալ որոշման դեմ Ն.Հովսեփյանի պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2010 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը՝ բեկանել, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: 4.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ մեղադրողի բողոքը բավարարվել է, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը՝ պատժի մասով բեկանվել և փոփոխվել է: Ն.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նկատի ունենալով, որ Ն.Հովսեփյանը 2009 թվականի հոկտեմբերի 5-ից գտնվում է կալանքի տակ, նշանակված պատժին՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նա անհապաղ ազատ է արձակվել:
5. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 22-ի դատավճռով ( թիվ ՏԴ/0022/01/12 քրեական գործով ) Ն.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կանոնների կիրառմամբ ( ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդված ) դատապարտվել ազատազրկման՝ 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2012 թվականի հունվարի 19-ից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ի՝ 2012 թվականի մարտի 22-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Ն.Հովսեփյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 16-ի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճվել է՝ բողոքը հետ վերցնելու հիմքով:
6. Դ ատապարտյալ Ն.Հովսեփյանի պաշտպան Վ.Սուղյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան : Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ հ արուց վ ել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ , և դատապարտյալ Ն.Հովսեփյանի պաշտպան Վ.Սուղյանի վճռաբեկ բողոքն ընդուն վ ել է Վճռաբեկ դատարանի վարույթ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը .
7. Ն ի կոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ «(…) [ նա ] նախկինում երկու անգամ դատապարտված լինելով գողություններ կատարելու համար ` դատվածությունը չմարված ` 2008 թվականի ամռանը Դիլիջան քաղաքի « Կոմպոզիտորների տուն » հանգստյան տան հարակից տարածքից ապամոնտաժել և գողացել է « Արարատ » հանգստյան տանը պատկանող 13 սմ տրամաչափի 18 մ ընդհանուր երկարությամբ երկաթյա խողովակներ, « Արարատ » հանգստյան տանը պատճառել զգալի չափի ` 27.000 ՀՀ դրամի ն յութական վնաս » 1 : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով .
8. Բողոք բերած անձը, հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքի 16 -րդ հոդվածի 5-րդ կետին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ հոդվածներն ու ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է դատապարտյալ Ն.Հովսեփյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ:
9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է Ն.Հովսեփյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել ՀՀ քրեական գործող օրենսգրքին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը .
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի ` 2017 թվականի փետրվարի 14 - ի թիվ ՍԴՈ -1348 որոշման ուժով « ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 201 1 թվականի մայիսի 23 - ի թիվ ՀՕ - 143 - Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Հ.Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վ երաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 19 - ի որոշումը և Տավուշի մարզի ընդհանուր իրա վասության առաջին ատյանի դատարանի ` 2012 թվականի մարտի 22- ի դատավճիռը վերանայելու համար : 1 1 . ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի համաձայն ` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ »: ՀՀ քրեական օրենսգրքի 13- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` « Արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի , այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց , այդ թվում՝ այն անձանց վրա , ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա , սակայն ունեն դատվածություն »:
12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում , երբ նոր օրենքը կա ' մ վերացնում է արարքի հանցավորությունը ( ապաքրեականացում ), կա ' մ մեղմացնում է պատիժը , կա ' մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը : Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ , և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց , այդ թվում՝ այն անձանց վրա , ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն , սակայն ունեն դատվածություն 2 :
13. ՀՀ սահմանադրական դատարանը ( այսուհետ ` նաև Սահմանադրական դատարան ), 2017 թվականի փետրվարի 14- ի թիվ ՍԴՈ -1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է . «(...) [Ե] լնելով ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս ` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում ` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)» 3 : Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է . «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2- րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4- րդ հոդվածի 1- ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ , համաձայն որի ` ելնելով ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի անմիջական գործողությունից ` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք , և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)» 4 :
14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1- րդ գլխով սահմանված ` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով : Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
15. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մ ինչև « ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2011 թվականի մայիսի 23- ի թիվ ՀՕ -143- Ն ՀՀ օրենք ն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական օրենսգրքի 175-182- րդ , 222- րդ , 234- րդ , 238- րդ , 269- րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից գողություն կատարելն օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առանձնացրել էր որպես տվյալ հանցագործության որակյալ տեսակ : « ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2011 թվականի մայիսի 23- ի թիվ ՀՕ -143- Ն ՀՀ օրենք ն ուժի մեջ մտնել ուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է , որ Ն .Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177- րդ հոդվածի 3- րդ մասի 3- րդ կետով դատապարտվել է այն բանի համար , որ նա, լինելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար նախկինում երկու անգամ դատապարտված և դատվածությունը չմարված, 2008 թվականի ամռանը գաղտնի հափշտակել է ջրատար խողովակներ՝ պատճառելով զգալի չափերի հասնող` ընդհանուր 27.000 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս 5 :
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11 -15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ` Վճռաբեկ դատարանը փաստում է , որ ՀՀ քրեական օրենսգրք ի 177- րդ հոդվածի օրենսդրական փոփոխությունները հիմք են Ն . Հովսեփյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177- րդ հոդվածի 3- րդ մասի 3- րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության։ Մասնավորապես , օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրությունից երևում է , որ դրանց արդյունքում Ն.Հովսեփյանին մեղսագրված հանցավոր արարքի որակյալ հատկանիշը ճանաչվել է ուժը կորցրած և նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասին ։ Նման պայմաններում նշված օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ն.Հովսեփյանի կողմից կատարված հանցանքի վրա , քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է , որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ն.Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վ երաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 19 - ի որոշումը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ` 2012 թվականի մարտի 22- ի դատավճիռը վերանայելու համար:
19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել ՀՀ վ երաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 19 - ի որոշումը , Ն. Հովսեփյանի ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 -րդ հոդվածի 3-րդ մասի 3 -րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177 -րդ հոդվածի 1-ին մասով: Բացի այդ , Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի՝ ռեցիդիվի տեսակի փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ` 2012 թվականի մարտի 22- ի դատավճիռը. Նիկոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով դատապարտել ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` դատապարտյալի անձը բնութագրող տվյալները , պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը : Միևնույն ժամանակ , պ ատժի սկիզբը հաշվելով 2012 թվականի հունվարի 19- ից ` Ն.Հովսեփյանին պետք է անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ , 171- րդ հոդվածներով , «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11- րդ հոդվածով , Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16- րդ , 39- րդ , 43- րդ , 361 1 - րդ , 403-406- րդ , 419- րդ , 422-423- րդ , 426.1-426.2- րդ , 426.4- րդ , 426.7- րդ և 426.9- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել : Դ ատապարտյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 19- ի որոշումը և նրա վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 22- ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել : 2.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 19- ի որոշումը բեկանել և փոփոխել : Դատապարտյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177- րդ հոդվածի 3- րդ մասի 3- րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
3. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մարտի 22- ի դատավճիռը բեկանել և փոփոխել : Նիկոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 2- րդ մասի 14- րդ կետով դատապարտել ազատազրկման՝ 7 ( յոթ ) տարի ժամկետով : Պատժի սկիզբը հաշվել 2012 թվականի հունվարի 19- ից , և Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անհապաղ ազատ արձակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով :
4. Դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ :
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից , վերջնական է և ենթակա չէ բողոքարկման : _________________ 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 93-96: 2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։ 3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը: 4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը: 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը: Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ա սատրյան Ս. Ավետիսյան Ե. Դ անիելյան Ա. Պ ողոսյան Ս. Օ հա նյան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2019 թ.
- Գործի #:
- ՏԴ/0094/01/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
