ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Հեռարձակող կազմակերպության իրավունքները 1.
Ամփոփում
Հոդված 51. Հեռարձակող կազմակերպության իրավունքները 1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հաղորդումը և հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: 2. Հեռարձակող կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝ ա) հաղորդման ամրագրումը. բ) ամրագրված հաղորդման ուղղակի կա
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Հեռարձակող կազմակերպության իրավունքները 1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հաղորդումը և հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հեռարձակող կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝ ա) հաղորդման ամրագրումը. բ) ամրագրված հաղորդման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը. գ) ամրագրված հաղորդման օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը. դ) հաղորդման վերահեռարձակումը. ե) հաղորդման հաղորդումը հանրության համար վճարովի մուտքով վայրերում. զ) հաղորդումը հանրությանը մատչելի դարձնելը:
3. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հաղորդման ամրագրման օրինակների ներմուծումը:
4. Հեռարձակող կազմակերպությունը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։ Հեռարձակող կազմակերպությունը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հաղորդումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են հաղորդման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն:
5. Հաղորդման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
