ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 681 — Ենթալիզինգը և վարձակալությունը 1.
Ամփոփում
Հոդված 681. Ենթալիզինգը և վարձակալությունը 1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու են բանկը կամ սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունները, լիզինգառուն (ենթալիզինգատուն) իրավունք ունի, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցելու այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը: 2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայն
Ամբողջ Տեքստ
Հոդված 681. Ենթալիզինգը և վարձակալությունը 1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու են բանկը կամ սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունները, լիզինգառուն (ենթալիզինգատուն) իրավունք ունի, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցելու այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը:
2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:
3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
6. Լիզինգառուն, որը բանկ չէ կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմանների պահպանման պարագայում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
