Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1022 մարտի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 մարտի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Պավել Մանուկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Պավել Մանուկյանը (ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյան, Դավիթ Գյուրջյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը սկզբնական ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 1-ին, որից հետո մատնանշված թերությունները շտկելուց հետո դիմումը կրկին ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 9-ին)` խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավել ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով նախատեսում է անձի նկատմամբ կալանավորման տեսքով խափանման միջոցի կիրառումը դռնփակ դատական նիստում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ùրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» դրույթը դրան տրված այն բովանդակության, մեկնաբանության մասով որով իր իսկ կալանավորման հարցով նշանակված դատական նիստը վերաքննիչ դատարանում կարող է կայացվել մեղադրյալի բացակայությամբ»:

2. Ըստ դիմողի վիճարկվող իրավական դրույթները սահմանափակում են համապատասխան գործերի քննության հրապարակայնությունը առանց սահմանելու համապատասխան դատական ատյանի համար պարտականություն` յուրաքանչյուր դեպքում պարզել դռնփակ դատական նիստ հրավիրելու իրավաչափ նպատակն ու անհրաժեշտությունը հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի հստակ պահանջները: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իմպերատիվ պահանջը` կապված անձի կալանավորմանն առնչվող լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ չի անդրադառնում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներին ու պայմաններին: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ չի անդրադառնում յուրաքանչյուր դեպքում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակների, պայմանների առկայությանը, այլ, անկախ դրանցից, սահմանում է դռնփակ դատական նիստեր հրավիրելու կարգ: Բացի դրանից, դատական ստուգումը մեղադրյալի բացակայությամբ անցկացնելը չի կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ և զրկում է վերջինիս ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անձամբ պաշտպանվելու իրավունքից:

3. Պավել Մանուկյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

4. Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին` վկայակոչելով իր գույքային դրությունը (չաշխատելու և գույքային ծանր դրության հանգամանքը)։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Պավել Մանուկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

22 մարտի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մարտի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել