ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
2 դեկտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ` Ռ.Պապայանի
Անդամակցությամբ՝ Հ.Նազարյանի
Հ.Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության
հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերության և 63.2 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի սահմանադրականությունը։ 2-րդ դատական կազմը գտավ, որ ներկայացված դիմումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից ելնելով, որի համաձայն՝ գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունվում, եթե դիմողը իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան։ Քաղ. Ռ. Թորոսյանը հանդիսացել է ՀՀ
Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ։ Նրա լիազորությունները դադարել
են ընտրությունների ավարտից հետո։ Քանի որ օրենքների վիճարկվող դրույթները անձամբ
քաղ. Ռ. Թորոսյանի նկատմամբ չեն կիրառվել, հետևաբար նա ՍԴ դիմելու իրավունքի սուբյեկտ
չէ։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,
Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
Քաղ. Ռուբեն Թորոսյանի դիմումը` ՀՀ Ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի
3-րդ պարբերության և 63.2 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի
143 հոդվածի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի
սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել։
ԴԱՏԱՐԱՆԻ
3 ՔԱՐՏՈՒՂԱ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
U Շ Խ Ա Տ Ա Կ Ա
ՐՈՒԹՅՈՒՆ
лъ
Նախագահող`
Անդամներ՝
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
