ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 428 — Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի առաջադրումը 1.
Ամփոփում
Հոդված 428. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի առաջադրումը 1. Օրենսգրքի 407-410-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և
Ամբողջ Տեքստ
Հոդված 428. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի առաջադրումը 1. Օրենսգրքի 407-410-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:
2. Օրենսգրքի 402.1-ին, 402.2-րդ և 422-րդ հոդվածներով նախատեսված տուգանքները, Օրենսգրքի 402.2-րդ հոդվածով նախատեսված տույժերը և Օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված փոխհատուցման գումարը հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: (428-րդ հոդվածը փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն ) Բ Ա Ժ Ի Ն 19 ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ Գ Լ ՈՒ Խ 78 ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆԵԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
