ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 279 — Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների դադարման հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 279. Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների դադարման հիմքերը 1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում: 2. Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների
Ամբողջ Տեքստ
Հոդված 279. Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների դադարման հիմքերը 1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281). 2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282). 3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218). 4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284). 5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285). 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288). 7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ). 7.1) 8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում. 9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում:
3. Պետության սեփականությանը պատկանող գույքն օտարվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:
4. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը պատկանող գույքի պետականացումը (ազգայնացումը) կատարվում է օրենքի հիման վրա, այդ գույքի արժեքի ու մյուս վնասների հատուցմամբ` սույն օրենսգրքի 286 հոդվածով սահմանված կարգով:
5. Գույքային իրավունքները դադարում են սույն օրենսգրքի 217, 217.7 և 247 հոդվածներով, ինչպես նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: (279-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ.
01.03.17 ՀՕ-70-Ն, խմբ.
24.10.18 ՀՕ-408-Ն, լրաց.
16.04.20 ՀՕ-248-Ն) (հոդվածը 03.07.26 ՀՕ-371-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
