ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 149 — Պահանջներից հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 149. Պահանջներից հրաժարվելը 1. Հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։ 2. Առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները, բացառությամբ սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Եթե հայցվորը մասնակիորեն հրաժա
Ամբողջ Տեքստ
Հոդված 149. Պահանջներից հրաժարվելը 1. Հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
2. Առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները, բացառությամբ սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Եթե հայցվորը մասնակիորեն հրաժարվել է իր պահանջից, ապա առաջին ատյանի դատարանը հրաժարված պահանջի մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ: Հրաժարված պահանջի վարույթով առաջին ատյանի դատարանը քննությունը հայտարարում է ավարտված և կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում: (149-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
