ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 326. Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և կատարումը 1. Օտարերկրյա պետությունների տարածքում կայացրած արբիտրաժների վճիռների (օտարերկրյա արբիտրաժային վճիռներ) ճանաչումն ու կատարումն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարանը նույն օրենքով նախատեսված դեպքերում: 2. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցերը քննվում են օտարերկրյա արբիտրաժի կողմի դիմումի հիման վրա: 3. Կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 326. Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և կատարումը 1. Օտարերկրյա պետությունների տարածքում կայացրած արբիտրաժների վճիռների (օտարերկրյա արբիտրաժային վճիռներ) ճանաչումն ու կատարումն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարանը նույն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցերը քննվում են օտարերկրյա արբիտրաժի կողմի դիմումի հիման վրա:
3. Կողմը կարող է դիմել դատարան միայն արբիտրաժի վճիռը ճանաչելու համար՝ կախված նման վճռի բնույթից:
4. Կատարում պահանջող օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարման` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում: (326-րդ հոդվածը փոփ.
03.05.23 ՀՕ-159-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
