Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԻՆԵ ՊԱՌԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԻՆԵ ՊԱՌԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-126 ապրիլի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | ԿԱՐԻՆԵ ՊԱՌԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

6 ապրիլի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Կարինե Պառավյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Կարինե Պառավյանը 25.03.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ դիմողի կողմից պահպանվել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված ընդունելիության պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձեւի hw- մապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ուստի առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմքերը: Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին` նկատի ունենալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի պահանջն առ այն, որ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով, ինչպես նաեւ իր երկրորդ կարգի հաշմանդամ լինելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 69-րդ, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Կարինե Պառավյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

3. Քաղաքացի Կարինե Պառավյանին ազատել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Նախագահող՝

Անդամներ՝

ԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

msn 21

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

6 ապրիլի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել