Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 51 — Տուգանքը 1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 51 — Տուգանքը 1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 51.Տուգանքը 1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։ 2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծ

Ամբողջ Տեքստ

Հոդված 51.Տուգանքը

1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։

2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը եւ դատապարտվողի գույքային դրությունը։

3. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ եւ ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Այդ դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, եւ որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

(51-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն) (51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տեւողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաեւ տարբերակված մոտեցում չի դրսեւորում տուգանքը վճարելու անհնարինության եւ դրանից խուսափելու հանգամանքների միջեւ, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող եւ անվավեր 23.04.2013 ՍԴՈ-1082 որոշմամբ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել