Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184 — Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184 — Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 184. Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները 1. Քննչական խմբի ղեկավար կարող է նշանակվել այն նախաքննության մարմնի քննիչը, որին սույն օրենսգրքի 181-րդ հոդվածի կանոններով վերապահված է նախաքննության կատարումը: Քննչական խմբի ղեկավարը կազմակերպում և ղեկավարում է քննչական խմբի աշխատանքը: Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությունները պարտադիր են խմբի բոլոր քննիչների համար: 2. Միայն քննչական խմբի ղեկավարն է իրավասու կայացնելու վարույթները միացնելու,

Ամբողջ Տեքստ

Հոդված 184. Քննչական խմբի ղեկավարի լիազորությունները 1. Քննչական խմբի ղեկավար կարող է նշանակվել այն նախաքննության մարմնի քննիչը, որին սույն օրենսգրքի 181-րդ հոդվածի կանոններով վերապահված է նախաքննության կատարումը: Քննչական խմբի ղեկավարը կազմակերպում և ղեկավարում է քննչական խմբի աշխատանքը: Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությունները պարտադիր են խմբի բոլոր քննիչների համար:

2. Միայն քննչական խմբի ղեկավարն է իրավասու կայացնելու վարույթները միացնելու, անջատելու, վարույթը կարճելու կամ փոխակերպելու մասին որոշումները, ներկայացնելու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, կասեցնելու կամ վերսկսելու, խափանման միջոց ընտրելու և դրա ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունները:

3. Մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտն ստորագրում է քննչական խմբի ղեկավարը:

4. Քննչական խմբի ղեկավարն իրավասու է մասնակցելու խմբի այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, անձամբ կատարելու քննչական գործողություններ և կայացնելու որոշումներ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել