ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԱ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 սեպտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԱ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 սեպտեմբերի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով քաղաքացիներ Ժորա Խաչատրյանի և Ջուլիետա Գյունաշյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացիներ Ժորա Խաչատրյանը և Ջուլիետա Գյունաշյանը 26.08.2014թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի «գե կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
2. Դիմողների փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.
1/ «ՀՀ «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, 42-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր, 2/ ՀՀ «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գե կետը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, 42-րդ հոդվածներին և ճանաչել անվավերե։
Դիմողները միաժամանակ ներկայացրել են միջնորդություն իրենց պետական տուրքի վճարումից ազատելու մասին։
Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթներն իրական արգելք են հանդիսանում դատարանի մատչելիության համար։ Ջուլիետա Գյունաշյանը մասնավորապես նշում է
ստորադաս դատարանն անտեսել է այն փաստը, որ «Հայցվոր Ժորա Վարազդատի Խաչատրյանը որդիս է, որը իմ միակ խնամակալն է, քանի որ ես Զինծառայության երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ստանում եմ չնչին զինթոշակ, որով հնարավոր չէ գոյատևելե։
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Ջուլիետա Գյունաշյանը դատարաններում հանդես չի եկել որպես կողմ, չունի իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, հետևապես, օժտված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքով։ Դիմող Ժորա Խաչատրյանը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների հակասահմանադրականության փաստի և դրանց իր նկատմամբ թողած իրավական բացասական հետևանքների վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ վիճարկվող դրույթներով սահմանվում են դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը /«Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդված/ և առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններին /«Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդված/։ Կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Ժորա Խաչատրյանի նկատմամբ կիրառված օրինադրույթները հստակ սահմանում են դատարան/ներ/ դիմելու կամ փաստաթղթերի պատճեններ /կրկնօրինակներ/ պահանջելու համար պետական տուրքի անհրաժեշտ վճարման դրույքաչափերը, ինչպես նաև պետական տուրքի վճարումից առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար արտոնությունները, իսկ արտոնությունների կիրառման լիազորությունը դրված է դատարանի կամ դատավորների վրա, որոնք հիմնվում են կողմ/եր/ի ներկայացրած միջնորդությամբ իր/ենց/ գույքային վատ դրության վիճակը հիմնավորող ապացույցներով։ Տվյալ պարագայում դիմողն իր բողոքին կից չի ներկայացրել պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ, այլ իր ներկայացուցիչ Ջուլիետա Գյունաշյանն է ներկայացրել միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին, և որպես գույքային վատ դրությունը հիմնավորող ապացույց վկայակոչել է իր գույքային վատ դրությունը, ինչն էլ վերաքննիչ դատարանի կողմից չի բավարարվել այն պատճառաբանությամբ, որ Ջուլիետա Գյունաշյանը հանդիսանում է ոչ թե դատավարության կողմ, այլ բողոք բերող կողմի ներկայացուցիչ։ Հետևաբար, վերաքննիչ դատարանի եզրահանգումները տվյալ դրույթների պահանջի պահպանմամբ, իրավաչափ են, իսկ վիճարկվող դրույթները սահմանված են օրենսդրի կողմից։ Հետևաբար, դիմողի փաստարկներն առ այն, որ դատարանն իր վրա է դրել օրենքով չնախատեսված պարտականություններ, ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում։
Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։ Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի
«հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Ժորա Խաչատրյանի և Ջուլիետա Գյունաշյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
16 սեպտեմբերի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/2-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 սեպտեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
