ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 101 — ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 101. Հ ՈՂԱՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ 1. Հողամասի նկատմամբ իրավունքները դադարում են նման իրավունքներ ունեցող քաղաքացու կամ իրավաբանական անձի` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումի հիման վրա: 2. Հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք այդ մասին դիմում են ներկայացնում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին: 3. Դիմումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կայացնում է որոշում համապատասխ
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 101. Հ ՈՂԱՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ 1. Հողամասի նկատմամբ իրավունքները դադարում են նման իրավունքներ ունեցող քաղաքացու կամ իրավաբանական անձի` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումի հիման վրա:
2. Հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք այդ մասին դիմում են ներկայացնում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին:
3. Դիմումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կայացնում է որոշում համապատասխան հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարի որոշումը ենթակա է պետական գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Հողամասի վարձակալության իրավունքից կամավոր հրաժարվելու դեպքում վարձատուն լուծում է վարձակալության պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: (101-րդ հոդվածը փոփ.
26.12.08 ՀՕ-9-Ն , 18.06.20 ՀՕ-330-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
