Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4324 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 43 | ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան

24 հունիսի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի հունիսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հրանտ Սարկիսովի անհատական դիմումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 1-ին մասի Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 79-րդ հոդվածին համապատասխանության վերաբերյալ:

2. 2021 թվականի հունիսի 8-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը դիմողին տեղեկացրել է, որ դիմումում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիմումին կցվող նյութերի ցանկի մասին) և 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (դիմողի կողմից վիճարկվող նորմը իր նկատմամբ կիրառված լինելու վերաբերյալ դատական ակտը կցելու մասին) պահանջները:

3. 2021 թվականի հունիսի 10-ին դիմողը Սահմանադրական դատարանին ներկայացրած դիմումով ապահովել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիմումին կցվող նյութերի ցանկի մասին) պահանջը, սակայն չի ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիմողի կողմից վիճարկվող նորմը իր նկատմամբ կիրառված լինելու վերաբերյալ դատական ակտը։

4. 2021 թվականի հունիսի 11-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը դիմողին տեղեկացրել է, որ 2021 թվականի հունիսի 10-ին դիմողի ներկայացրած դիմումում վերստին չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը, այն է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում նշված կոնկրետ գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը և, հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին, դիմումը վերադարձվել է դիմողին:

5. 2021 թվականի հունիսի 23-ին դիմողը Սահմանադրական դատարան է ներկայացրել իր անհատական դիմումը վերադարձնելու կապակցությամբ բողոք:

6. Ուսումնասիրելով դիմողի ներկայացրած դիմումը, դրան կից փաստաթղթերը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ դիմողի կողմից չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը, այն է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում նշված կոնկրետ գործով Սահմանադրական դատարան ներկայացնել դատարանի այն վերջնական դատական ակտը, որով իր նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը:

7. Սահմանադրական դատարանի դատական կազմը հիմնավոր չի համարում «դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման» սահմանադրական պայմանի դիմողի առաջարկած մեկնաբանությունների հիմքում ընկած փաստարկները և դրանց հիմքով դիմողի առաջարկած մեկնաբանության այն տարբերակը, համաձայն որի «դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման» սահմանադրական պայմանից հնարավոր են բացառություններ։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ի տարբերություն վերացական սահմանադրական վերահսկողության կոնկրետ սահմանադրական վերահսկողության Սահմանադրական դատարանի լիազորության իրացումը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված է կոնկրետ դատական գործի և այդ գործով Սահմանադրական դատարան դիմողի նկատմամբ իրավական նորմի կիրառված լինելու պարտադիր պայմանով: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման» պայմանը բավարարված չի կարող համարվել, եթե դատական պաշտպանության միջոցների սպառմամբ վիճարկվող իրավական նորմը կոնկրետ դատական գործի շրջանակներում վերջնական դատական ակտով կիրառված չէ:

8. Վերը նշված պահանջը ոչ միայն դիմողի Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացման, այլ նաև Սահմանադրական դատարանի համար անհատական դիմումով կոնկրետ սահմանադրական վերահսկողության իրականացման լիազորության պարտադիր պայմաններից է։

9. Վերը նշված մոտեցումների լույսի ներքո անդրադառնալով սույն խնդրի հանգամանքներին Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի կիրառված լինելը փաստող դատական ակտը չի կցվել դիմումին վիճարկվող իրավադրույթն իր նկատմամբ «կոնկրետ գործով» կիրառված չլինելու պատճառով։ Այս պայմաններում Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ղեկավարվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1- ին մասով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, դիմումն իրավաչափորեն վերադարձրել է դիմողին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 26-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին Սահմանադրական դատարան ներկայացված Հրանտ Սարկիսովի դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված բողոքը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

24 հունիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-43

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-43
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել