Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 156 — Բողոքարկումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 156AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 156 — Բողոքարկումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 156. Բողոքարկումը 1. Դատարանի, ինչպես նաև վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը սույն օրենսգրքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վարույթի մասնավոր մասնակցի, ինչպես նաև ցանկացած այլ անձի կողմից, որի իրավաչափ շահերին առնչվում է տվյալ վարութային ակտը, եթե սույն օրենսգրքով բողոքարկման այլ ժամկետ սահմանված չէ: 2. Հետաքննության մարմնի պետի, հետաքննիչի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի վարութային ակտը կարող է բողոք

Ամբողջ Տեքստ

Հոդված 156. Բողոքարկումը 1. Դատարանի, ինչպես նաև վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը սույն օրենսգրքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վարույթի մասնավոր մասնակցի, ինչպես նաև ցանկացած այլ անձի կողմից, որի իրավաչափ շահերին առնչվում է տվյալ վարութային ակտը, եթե սույն օրենսգրքով բողոքարկման այլ ժամկետ սահմանված չէ:

2. Հետաքննության մարմնի պետի, հետաքննիչի, քննիչի կամ քննչական մարմնի ղեկավարի վարութային ակտը կարող է բողոքարկվել հսկող դատախազին, հսկող դատախազի վարութային ակտը՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վարույթի հանրային մասնակցի վարութային ակտը կարող է բողոքարկվել դատարան:

3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու այն, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Բողոքը հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան բողոքարկման ժամկետը լրանալը նույն բողոքը կրկին ներկայացնելուն:

4. Ի շահ մեղադրյալի բերված բողոքը կարող է հետ վերցվել միայն նրա համաձայնությամբ: Ի շահ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բերված բողոքը հետ վերցվել չի կարող:

5. Վարույթի հանրային մասնակցին ուղղված բողոքը պետք է քննության առնվի և լուծվի այն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

6. Բողոքը թողնվում է առանց քննության, եթե այն բերել է բողոք բերելու իրավունք չունեցող անձը, ժամկետանց է, չի պարունակում նշում բողոքարկվող վարութային ակտի մասին կամ ստորագրված չէ:

7. Իրավասու մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապեu ուղարկում է բողոքը բերած անձին: Բողոքը և դրա վերաբերյալ կայացված որոշումը կցվում են վարույթի նյութերին: Գ Լ ՈՒ Խ 20 ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՅՑԸ ԵՎ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել