Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կիվիրյան — ՎԴ/3733/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Կիվիրյան — ՎԴ/3733/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/3733/05/226 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ փաստաբանների պալատի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.11.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լ. Ա.-ի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի՝ 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, 1 Հանդիսանում է անձնական տվյալ 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Լ. Ա.-նշ պահանջել է վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ

Ամբողջ Տեքստ

ՀԱՆ

ՄԱՏ ե

Աու 1

"ՀՍՅՅՂԻՆ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3733/05/22

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3733/05/22

Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Ս. Հովակիմյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի մայիսի 6-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ փաստաբանների պալատի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.11.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լ. Ա.-ի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի՝ 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,

1 Հանդիսանում է անձնական տվյալ

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Լ. Ա.-նշ պահանջել է վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2024 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 08.06.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատը (ներկայացուցիչ՝ Գարիկ Հախնազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել հայցվոր Լ. Ա.-ն::

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի Լին, 3րդ, 36րդ ն 65րդ հոդվածները, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2րդ մասի 4րդ կետը ն Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 36-րդ ն 65-րդ հոդվածները կիրառելու արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլատրելի ապացույց է համարել «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» 08.11.2011 թվականի թիվ 02 պայմանագիրը, որի հետնանքով խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ն Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 ենթակետը` արձանագրելով, որ փաստաբան Լ. Ա-ն, ներկայացնելով վստահորդ Աշլի Վանիկ Մինասի շահերին հակասող շահեր ունեցող Արմինե Պողոսյանի շահերը, նախապես ունեցել է Աշլի Վանիկ Մինասի կողմից տրված գրավոր համաձայնությունը:

«Հանդիսանում է անձնական տվյալ

3Հանդիսանում է անձնական տվյալ

«Հանդիսանում է անձնական տվյալ

3

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.11.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Լ. Ա.-ի» կողմից ներկայացված պատասխանի հիմքերը ն հիմնավորումները.

Վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրվող խախտման (եթե նույնիսկ տեղի է ունեցել) առնչությամբ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, քանի որ անցել է «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգի» 25-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

«Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» 08.11.2011 թվականի թիվ 02 պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը թույլատրելի ապացույց է, ն պայմանագրի բնօրինակը պահանջելը կրել է ձնական բնույթ:

Խնդրել է վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Դ Երնան քաղաք Ավան նե Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշլի Վանիկ Մինասի ընդդեմ Ֆլորա Մինասի, երրորդ անձ` Աննա Ղազարյան, «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊ ընկերություն, «Մինասյան» առողջապահական բարեգործական հիմնադրամ՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊ ընկերության շարժական ն անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ Աշլի Վանիկ Մինասի սեփականության իրավունքը ճանաչելու, շարժական ն անշարժ գույքի 1/2 առանձնացնելու, 1/2 մասով «Մինասյան Բժշկական Կենտրոն» ՍՊ ընկերության ն Աննա Ղազարյանի միջն 07.05.2008 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը ն դրա հիման վրա ՀՀ կառավարության առընթեր անշարժ կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված իրավունքի պետական գրանցումը -մասնակի անվավեր ճանաչելու ն ամուսնության ընթացքում ձեռք բերված գուքի 12 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, նե Ֆլորա Մինասի հակընդդեմ հայցն ընդդեմ Աշլի Վանիկ Մինասի՝ ալիմենտ վճարելու պահանջի մասին: Նշված քաղաքացիական գործով վճիռ է կայացվել 25.03.2011 թվականին: Աշլի Վանիկ Մինասի շահերը նշված քաղաքացիական գործով ներկայացրել են փաստաբան Լ. Ա.-նջ ն 5 Հանդիսանում է անձնական տվյալ

6Հանդիսանում է անձնական տվյալ

4

Դիանա Գրիգորյանը (հիմք' «Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, ՇօսՒԼ.Օո):

2 Երնան քաղաքի Ավան ն Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմինե Պողոսյանի ընդդեմ Աշլի Վանիկ Մինասի, Սիրուն Իսոկեն Մինասի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը 1/2 բաժնի չափով ճանաչելու, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում բաշխելով համասեփականատերերի միջն՝ յուրաքանչյուրին 1/2 բաժնի չափով, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը 1/2 բաժնի չափով հաստատելու՝ դրանք օտարելու հետնանքոով պատճառված վնասի հատուցման պահանջների մասին: Նշված քաղաքացիական գործով վճիռ է կայացվել 09.10.2014 թվականին: Արմինե Պողոսյանի շահերը նշված քաղաքացիական գործով ներկայացրել է փաստաբան Լ. Ա-ն (հիմք' «Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, ՇՕԱՒԼ.Օող):

3) ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 22.12.2016 թվականի «Փաստաբան Լ. Ա.-ի: նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին» թիվ 503-Ա/ԿԳ-16225 որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Լ. Ա.-ի: նկատմամբ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նան Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 ն 3.2.8 ենթակետերի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանի 03.12.2016 թվականի դիմումը (հատոր 4-րդ, գ.թ.4-10):

4) ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի «Փաստաբան Լ. Ա-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» թիվ ԿԳ/73-Ա 18.08.2017 թվականի որոշմամբ փաստաբան Լ. Ա-ն" ճանաչվել է մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.2.5 ն 3.2.8 ենթակետերի պահանջների խախտման համար, ն վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝' տուգանք 150.000 ՀՀ դրամ ն լրացուցիչ կարգապահական տույժ՝' իր հաշվին 6 ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցություն «Դեոնթոլոգիա» թեմայով, 8 ակադեմիական ժամ ժամաքանակով (հատոր 1, գ.թ. 25-39):

7Հանդիսանում է անձնական տվյալ

"Հանդիսանում է անձնական տվյալ

5Հանդիսանում է անձնական տվյալ

22Հանդիսանում է անձնական տվյալ

Հանդիսանում է անձնական տվյալ

5

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստաբանների կարգապահական վարույթների առանձնահատկություններին:

ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի մասին հիմնական սկզբունքների» (ընդունված 27.08.1990 թվական-07.09.1990 թվականին) համաձայն՝ փաստաբանների դեմ բողոքները պետք է քննվեն արագ ն արդար՝ պատշաճ ընթացակարգերին համապատասխան: Փաստաբանները պետք է ունենան լսված լինելու իրավունք, ներառյալ` փաստաբանի օգնությունից օգտվելու իրավունքը: Փաստաբանների կարգապահական վարույթները պետք է իրականացվեն փաստաբանների կողմից ձնավորված անկողմնակալ կարգապահական կոմիտեների (.) կողմից նե պետք է ենթակա լինեն դատական վերահսկողության: Բոլոր կարգապահական վարույթները պետք է իրականացվեն փաստաբանների վարքագծի կանոններին համապատասխան (..) (27-29-րդ կետեր):

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների , Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանների մասնագիտական գործունեության ազատության մասին» (2000)21 հանձնարարականն ամրագրում է փաստաբանական մասնագիտական գործունեության հետնյալ սկզբունքները.

«. «Փաստաբանների մասնագիտական միություններ`՝ պետք է սահմանեն մասնագիտական չափորոշիչներ ն վարքագծի կանոններ ն պետք է ապահովեն, որ իրենց վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս փաստաբանները գործեն անկախ, ջանասիրաբար ն արդար:

2. Փաստաբանները պետք է հարգեն մասնագիտական գաղտնիությունը՝ ներպետական օրենսդրությանը ն մասնագիտական չափորոշիչներին համապատասխան: Առանց վստահորդի համաձայնության` գաղտնիության ցանկացած խախտում պետք է հանգեցնի փաստաբանի պատասխանատվության: 3. Փաստաբանների ։պարտականությունները ներառում են. (..) դ. շահերի բախումից խուսափելը (..):» (Սկզբունք 3. Փաստաբանների դերն ու պարտականությունը):

6

«1. Եթե փաստաբանները չեն գործում փաստաբանների միությունների կամ այլ միությունների կողմից կամ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոններին համապատասխան, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ներառյալ՝ կարգապահական պատասխանատվությունը: (...)

Յ. Կարգապահական վարույթները պետք է իրականացվեն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով սահմանված սկզբունքներին ն նորմերին համապատասխան ն դրա արդյունքում կայացված որոշումը պետք է ենթակա լինի դատական վերահսկողության» (Սկզբունք 6. Կարգապահական վարույթներ):

Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների կարգապահական

պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով:

Փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խնդիրները, ի թիվս այլնի, ներառում են վերահսկողություն իր անդամների կողմից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության ն փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ (իրավահարաբերության ծագման պահին գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի հիմնական պարտականությունները: Վերջիններս ներառում են, ի թիվս այլնի, Օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի Ա փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները պահպանելու, փաստաբանական գաղտնիքը չհրապարակելու (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), վատահորդի շահերին հակասող որնէ գործողություն չկատարելու պարտականությունները:

Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է. «Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ

1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջն.

2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նան եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.

3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.

4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որնէ գործում, ն այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը: (...)»։

7

Նշված նորմերը սահմանում են փաստաբանի՝ շահերի բախումից զերծ լինելու պահանջը, ինչը կարնոր երաշխիք է ապահովելու փաստաբանի գործունեություն ի նպաստ իր վստահորդի լավագույն շահերի: Փաստաբանի՝ շահերի բախումից զերծ լինելու պահանջը սերտորեն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են անկախության ն գաղտնիության սկզբունքները: Միայն շահերի բախումից ազատ փաստաբանը կարող է լիարժեք անկախ տրամադրել իրավաբանական օգնություն:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի միասնական կանոնները ն փաստաբանական էթիկայի սկզբունքները, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նան վերջիններիս աշխատողների համար:

Օրենքի «Փաստաբանի պատասխանատվությունը» վերտառությամբ 6-րդ գլուխը սահմանում է փաստաբանի պատասխանատվության հիմքերը, կարգապահական վարույթի իրականացման կարգը, փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները ն հիմքերը:

Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության նույն Օրենքի Ա փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար (..):

Օրենքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) պետական, տեղական ինքնակառավարման ն ոչ պետական մարմինների, ինչպես նան այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նան զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.

2) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.

3 փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.

4) փաստաբանի սահմանած ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացրած տեղեկանքը.

5 հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասը որպես կարգապահական վարույթի հիմք է սահմանում փաստաբանի արարքի մեջ նույն Օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերնույթ առկայությունը:

Օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու առիթների ն հիմքերի առկայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված ժամկետում պալատի նախագահը կամ իր հանձնարարությամբ այլ անձ կարող է պահանջել լրացուցիչ

8

փաստաթղթեր, բացատրություններ ն այլ նյութեր: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով կարգապահական գործն ուղարկում է գործը նախապատրաստող անձին (այսուհետ՝ Նախապատրաստող), այն է՝ կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանին (.) (Օրենքի 395-րդ հոդվածի 1-ին մաս): Նախապատրաստողը պարտավոր է հավաքել ապացույցներ՝ կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու Ա արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար: Նախապատրաստողի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, ն կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում (Օրենքի 395-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասեր):

Օրենքի 39.6-րդ հոդվածը սահմանում է. «1. «օՓ՛աստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող ն վերջնական որոշում կայացնող մարմինն է:

2. օՓյաստաբանների պալատի խորհուրդ մուտք եղած կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վարույթ է ընդունում պալատի խորհրդի անդամը, որի մասին նա ընդունում է որոշում: (..):»:

Օրենքի 39.7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո պալատի խորհուրդը կարող է կայացնել հետնյալ որոշումներից մեկը.

1) փաստաբանին նույն Օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2) կարգապահական վարույթը կարճելու մասին:

Իրավահարաբերությաան ծագման պահին գործող «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» (այսուհետ՝ Կանոնագիրք) (ուժը կորցրել է 19.10.2019 թվականին) նախաբանի համաձայն՝ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնները նե փաստաբանական էթիկայի սկզբունքները: Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը սահմանվում է Օրենքով ն նույն Կանոնագրքի հավելվածը հանդիսացող «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգ»-ով:

Կանոնագրքի 3-րդ գլխով սահմանվում են վարքագծի այն կանոնները, որոնք փաստաբանը պարտավոր է դրսնորել իր վստահորդների հետ հարաբերություններում:

Իրավահարաբերությաան ծագման պահին գործող «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը» (այսուհետ` Կարգ) (ուժը կորցրել է 1910.2019 թվականին) սահմանում է Պալատի կարգապահական վարույթի գործը նախապատրաստող անձանց գործունեության կարգը, կարգապահական վարույթ հարուցելու ն իրականացնելու կարգը ն ժամկետները, ինչպես նան կարգապահական վարույթի

9

մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Կարգի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է՝ Նախապատրաստողի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ, Նախապատրաստողի եզրակացությունը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում Պալատի խորհրդին ներկայացնել գրավոր առարկություններ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ Նախապատրաստողի եզրակացության հետ: Առարկությունների մեջ պատասխանող՝։ պարտավոր է նշել իր փաստարկները Նախապատրաստողի եզրակացության մեջ տեղ գտած փաստերի ն ապացույցների գնահատականի վերաբերյալ: Նուն հոդվածով սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Պալատի խորհուրդը կարող է որակել, որպես պատասխանողի կողմից Նախապատրաստողի եզրակացության ընդունում:

Կարգի «Կարգապահական վարույթի ընթացիկ փուլը» վերտառությամբ 3-րդ գլխի 13-րդ հոդվածը սահմանում է. «(.7) 2. Գործը նախապատրաստող անձը, ստանալով կարգապահական գործը պարտավոր է հավաքել ապացույցներ՝ կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու ն արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար: 3. Գործը նախապատրաստող անձի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, ն կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:»:

Կարգի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Նախապատրաստողը հավաքված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են կողմերը Նախապատրաստողը կարող է իր նախաձեռնությամբ նույնպես հավաքել ապացույցներ:

Կարգի 15-րդ հոդվածը սահմանում է ապացուցման պարտականությունը բաշխելու հետնյալ կանոնները. «1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: 2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է Նախապատրաստողը: Պալատի խորհուրդը կաշկանդված չէ Նախապատրաստողի դիրքորոշումով ն կարող է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը փոփոխել: 3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել Նախապատրաստողի հարցերին կամ բացատրություններ տալ, ապա Նախապատրաստողը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) պատասխանից ն. բացատրություններից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է բացատրություն կամ պատասխան տալուց. կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ բացատրությունից Նախապատրաստողի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի): Սույն կանոնը կարող է կիրառել նան Պալատի խորհուրդը 4. Կողմերից յուրաքանչյուրը մինչն Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալը պարտավոր է մյուս կողմի առջե

10

բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների կամ առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ Կարգով: 5. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

7. Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալուց հետո մինչն Պալատի խորհրդի կողմից որոշում կայացնելը կողմի ներկայացրած լրացուցիչ ապացույցը Պալատի խորհրդի կողմից կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչն Նախապատրաստողի եզրակացության տրման օրը ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Բացառիկ դեպքերում, Պալատի խորհուրդը կարող է հետաձգել գործի քննությունը ն լրացուցիչ ապացույցներ պահանջել կողմերից կամ այլ անձանցից:»:

Կարգի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Նախապատրաստողը ապացույցների հետազոտման ն գնահատման արդյունքում կազմում է եզրակացություն (..): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պալատի խորհուրդը հիմք է ընդունում ՛Նախապատրաստողի եզրակացությամբ հաստատված փաստերը, բացառությամբ այն դեպքի, երբ գործում գտնվող ապացույցները կամ Պալատի խորհրդին ներկայացված լրացուցիչ ապացույցները՝ նույն Կարգին համապատասխան գնահատելու արդյունքում Պալատի խորհուրդն այլ եզրահանգման է գալիս:

Կարգապահական վարույթի վերջնական փուլը կարգապահական գործի ըստ էության քննությունն է Ա վերջնական որոշման կայացումը Պալատի խորհրդի կողմից (Կարգի 7-րդ գլուխ):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբանների կարգապահական ապատասխանատվությաան ինստիտուտը Օ:կոչված է ապահովելու փաստաբանների կողմից փաստաբանի վարքագծի կանոնների ն փաստաբանական էթիկայի սկզբունքների պահպանումը:

Կարգապահական վարույթը եռափուլ գործընթաց է բաղկացած կագապահական վարույթ հարուցելու, ընթացիկ ն վերջնական փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու մասնակից սուբյեկտները՝ օժտված իրենց կոնկրետ գործառույթներով ու լիազորություններով: Կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է Պալատի նախագահին. վերջինիս կողմից կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտ պայմանն է կարգապահական վարույթ հարուցելու Օրենքով նախատեսված առիթի ն հիմքի առկայությունը: Վարույթը հարուցելու փուլում Պալատի նախագահը՝ որպես վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված սուբյեկտ, իրավասու է նան անձամբ կամ իր հանձնարարությամբ այ անձի միջոցով պահանջել լրացուցի փաստաթղթեր, բացատրություններ ն այլ նյութեր:

Կարգապահական վարույթի ընթացիկ փուլն իրականացնում է Նախապատրաստողը, այն է՝ կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից

11

վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանը, ում պարտականությունն է հավաքել ապացույցներ կարգապահական վարույթի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար: Ընթացիկ փուլի բովանդակությունը կազմում է գործի ըստ էության քննության համար անհրաժեշտ ապացույցներ հավաքելը, այն է՝ գործը քննության նախապատրաստելը: Ընդհանուր կանոնի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են կողմերը, այսինքն՝ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կողմերինն է: ՛Նախապատրաստողը կարող է իր նախաձեռնությամբ նույնպես հավաքել ապացույցներ: Կարգապահական վարույթի այս փուլում պատասխանողը պարտավոր է՝ Նախապատրաստողի պահանջով ներկայացնել գրավոր բացատրություններ, առարկություններ ՀՆ:ախապատրաստողի եզրակացության վերաբերյալ, եթե ամբողջովին կամ մասամբ համաձայն չէ վերջինիս հետ: Կարգը նախատեսում է նան դրանով սահմանված ժամկետում առարկություններ չներկայացնելու իրավական հետնանքը, այն է սահմանված ժամկետում գրավոր առարկություններ չներկայացնելը Պալատի խորհուրդը կարող է որակել որպես պատասխանողի կողմից Նախապատրաստողի եզրակացության ընդունում:

Կարգապահական վարույթում գործում են ապացուցման պարտականության բաշխման հետնյալ կանոնները. կողմերից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Ըստ այդմ՝ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է բացատրություն կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ընդ որում, պատասխանից կամ բացատրությունից Նախապատրաստողի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի): Կողմերից յուրաքանչյուրը մինչն Նախապատրաստողի կողմից եզրակացություն տալը պարտավոր է մյուս կողմի առջն բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների կամ առարկությունների ապացուցման հիմք: Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վերջնական փուլի բովանդակությունը կազմում է գործի ըստ էության քննությունը ն կարգապահական վարույթը եզրափակող վերջնական որոշման ընդունումը Պալատի խորհրդի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեւ կարգապահական վարույթի յուրաքանչյուր փուլին հատուկ են իր խնդիրները, յուրաքանչյուր փուլն իրականացնող սուբյեկտ օժտված է կոնկրետ լիազորություններով, Ա էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար անհրաժեշտ ապացույցները հավաքելու լիազորությունը հիմնականում վերապահված է Նախապատրաստողին, այնուամենայնիվ, կոնկրետ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված առանձին դեպքերում էական հանգամանքների վերաբերյալ ապացույցներ կարող են պահանջվել ն ձեռք բերվել նան վարույթի վերջնական փուլում գործն ըստ էության քննող Պալատի խորհրդի կողմից: Վճռաբեկ դատարանի նման հետնությունը բխում է, մասնավորապես, Կարգի այն

12

կարգավորումներից, ըստ որոնց Պալատի խորհուրդը կաշկանդված չէ Նախապատրաստողի դիրքորոշումով Աե կարող է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը փոփոխել, Պալատի խորհուրդը Կարգով նախատեսված դեպքում իրավասու է ընդունել կողմի ներկայացրած լրացուցիչ ապացույցը, ն բացառիկ դեպքերում կողմից կամ այ անձանցից ապացույցներ պահանջել իր նախաձեռնությամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է փաստաբան Լ. Ա-իշ հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Պալատի խորհրդի 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումը:

Դատարանը 08.062023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(.) Դատարանն արձանագրում է, որ Կարգով հստակ տարանջատված են կարգապահական վարույթի հարուցման փուլը, ընթացիկ փուլը ն վերջնական փովը ն յուրաքանչյուր փուլում կատարվելիք գործողություններն ու մարմինները, գորոն, փիրավասուն են կատարելու այդ գործողությունները: Դատարանն արձանագրում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը կարող էր լուծվել միայն կարգապահական վարույթի ընթացիկ փուլում ն գտեվում է Նախապատրաստողի լիազորությունների տիրույթում (Կարգի 19-րդ հոդված):

Սույն գործով պատասխանողի կողմից ներկայացված վարույթի նյութերից հետնում է, որ կարգապահական գործե ի սկզբանե հանձեվկլ է նախապատրաստող Ռոբերտ Մաեվելյանիե' 27.12.2016 թվականին, ն այդ օրվա դրությամբ, ըստ նույն օրվա հանձեման- ընդունման ակտի արդեն իսկ առկա են եղել Փաստաբանի 15.12.2016 թվականի գրավոր փաստարկները, որոնց մեջ Փաստաբանը նշե է Աշի Մինասի համաձայնության առկայության մասիե:

(.) Դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա չէ որնէ ապացույց, որով կհաստատվեր, որ Նախապատրաստողը ձեռնամուխ է եղել որնէ ապացույց ձեռք բերելուն:

(-) Դատարանը գտնում է, որ եախապատրաստողների կողմից թուլ տրված թերությունները չէին կարող Խորհրդին հիմք տփալ Կարգի 15-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝' լրացուցիչ ապացույցներ լիազորությունը մեկնաբանել այնքան լայե, որ իրեն վերագրվեր եախապատրաստողի՝ բացառիկ դեպքում փորձաքննություն եշանակելու լիազորությունը:

(-) (Այսպիսով, պատասխանողի փաստարկը' պայմանագրի բեօրինակը փորձաքննության համար պահանջելու վերաբերյալ Դատարանի գնահատմամբ անհիմե է, ն կարգապահական վարույթի ընթացիկ փուլի ոչ պատշաճ իրականացման արդյունքում «Հանդիսանում է անձնական տվյալ

13

պայմանագրի բնօրինակը չներկայացնելը չէր կարող Խորհրդի կողմից մեկնաբանվել ի վեաս Փաստաբանի:

(-) Դատարանի գնահատմամբ, Փաստաբանի կողմից պայմանագրի բեօրինակի փոխարեն դրա' նորարական կարգով վավերացված պատճենի ներկայացումը չէր կարող մեկեաբանվել ի վնաս Փաստաբանի, հատկապես այն դեպքում, երբ Խորհուրդը զրկված չէր Կարգի 15-րդ հոդվածի 7րդ մասով նախատեսված" լրացուցիչ այնպիսի ապացույց պահանջելու հնարավորությունից, որով կարող էր հաստատվել կամ հերքվել դիմող կողմի հայտարարությունը, մինչդեռ դրա փոխարեն իրեն վերագրելով այնպիսի լիազորություններ, որոնք Կարգով իրեն վերապահված չեն, ըստ էության, այդ լիազորությունների կատարմանը ենթադրաբար Փաստաբանի խոչընդոտելու հանգամանք է արձանագրել' Փաստաբանի վրա դնելով ոչ իրավաչափ բացասական հետնանքներ:

Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ Խորհուրդը ոչ իրավաչափորեն է լիարժեք ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթի առկայության պայմաններում բավարարվել միայն դիմողի հայտարարությունը հիմք ընդունելով:

Հեփնաբար ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենի

արժանահավատությունը հերքող ապացույց վարույթում առկա չէ, Փաստաբանի կողմից վարույթի ընթացքում ներկայացված են եղել բավարար ապացույցներ' Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ պարբերության 4-րդ մասի բացառության առկայության վերաբերյալ:

(-) Վերոգրյալն ինքնին բավարար համարելով 18.08.2017 թվականի թիվ ԿԳ/73-Ա որոշումնե անվավեր ճանաչելու, ն ըստ այդմ' Արամազդ Կիվիրյանի հայցը բավարարելու համար, Դատարանը կողմերի մյուս փաստարկներին չի անդրադառնում:»:

Վերաքննիչ դատարանի 21.11.2024 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի վերաքննիչ բողոքը մերժվել ն Դատարանի 08.06.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ. «(...) Վերաքենիչ դատարանի գնահատմամբ փաստաբան Արամազդ Կիվիրյանն ունեցել է նախորդ վստահորդ Աշլի Վանիկ Մինասի գրավոր համաձայնությունը ներկայացնելու այն անձանց շահերը որնէ գործում, թեկուզ այդ անձանց շահերը հետագայում հակասեն Աշլի Վանիկ Մինասի շահերին: Այսինքե՝ տվյալ դեպքում, մփաստաբան Արամազդ Կիվիրյանը, ներկայացնելով նախորդ վստահորդ Աշլի Վանիկ Մինասի շահերին հակասող շահեր ունեցող Արմինե Պողոսյանի շահերը, նախապես ունեցել է Աշի Վանիկ Մինասի կողմից տրված գրավոր համաձայնությունը:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից չի ներկայացվել պայմանագրի բնօրինակը, որպեսզի հնարավոր լիներ նշանակել փորձաքենություն Վերաքենիչ դատարանը գտնում է, որ այն անհիմե է հետնյալ հիմնավորմամբ.

(-) հաշվի առնելով 08.1.201թ. «Իրավաբանական ծառայությունների մասին» թիվ 02 պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը բնօրինակին համապատասխանելու կանխավարկածը, ինչպես նան ապացուցողական լիարժեք ն նույն ուժը ունենալու հանգամանքը, միաժամանակ եկատի ունենալով, որ սույն գործի նյութերում

14

առկա չէ հակառակի վերաբերյալ որնէ փաստական տվյալ' Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իրավասու չէ Արամազդ Կիվիրյանից պահանջել պայմանագրի բնօրինակը, քանի որ այդ պահանջը վերը նշված հանգամանքների հաշվառմամբ կրում է ձնական բնույթ:

(-) Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից եերկայացված 08.11.2011թ. «Իրավաբանական ծառայությունների մասին» թիվ 02 պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենն ունի դրա բեօրինակին հավասար իրավաբանական ուժ ն հանդիսանում է գրավոր ապացույց, որը ենթակա էր գնահատման կարգապահական գործ` նախապատրաստող անձի կողմից: Ինչ վերաբերում է եշված պայմանագրի բեօրինակը ներկայացնելու պահանջին, Վերաքենիչ դատարանի գնահատմամբ այն կրում է ձնական բնույթ, իսկ ձնական պահանջների չկատարման անբարենպաստ հետնանքների ազդեցությունը չի կարող դրվել Հայցվորի վրա: (-)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը Պալատի նախագահին ուղղված 03.12.2016 թվականի (մուտքագրված՝ 05.12.2016 (թվականին) դիմումով խնդրել |լթէ քննարկել ըփ,հաստաբան Լ. Ա-ին: կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (հատոր 3-րդ, գթ. 13-14): Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ փաստաբան Լ. Ա.-ն սկզբնապես ներկայացրել է Աշլի Վանիկ Մինասի շահերը թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործով, իսկ հետագայում՝ Արմինե Պողոսյանի շահերը թիվ ԵԱՆԴ/1890/02/13 քաղաքացիական գործով: Նշված վստահորդներն ունեցել են հակադիր շահեր, որպիսի պայմաններում Լ. Ա-ն» Կանոնագրքի 3.22 կետի համաձայն չէր կարող ստանձնել Արմինե Պողոսյանի շահերի պաշտպանությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դրա վերաբերյալ առկա լիներ Աշլի Վանիկ Մինասի համաձայնությունը:

Նշված դիմումն առիթ է հանդիսացել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 22.12.2016 թվականի «Փաստաբան Լ. Ա.-ի. նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին» թիվ 503-Ա/ԿԳ-16225 որոշմամբ փաստաբան Լ. Ա-ի՛ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար. կարգապահական վարույթը հարուցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, ինչպես 5Հանդիսանում է անձնական տվյալ

«Հանդիսանում է անձնական տվյալ

Հանդիսանում է անձնական տվյալ

:6Հանդիսանում է անձնական տվյալ

Հանդիսանում է անձնական տվյալ

15

նան Կանոնագրքի 3.2.5 ն 3.2.8 ենթակետերի խախտման հատկանիշներով (հատոր 4-րդ, գ.թ.4-10):

Կարգապահական վարույթի գործը Պալատի խորհրդի քննարկմանը

նախապատրաստելու նպատակով սահմանված կարգով ընտրված Նախապատրաստող Նվեր Սարգսյանի կողմից 23.02.2017 թվականին Լ. Ա-ին: է հասցեագրվել հետնյալ բովանդակությամբ հիշեցում. «Խնդրում եմ Ձեզ (.) 1. Ձեր դիտողությունները ուղարկել 23.02.2017 թվականին, 2. պատասխանել ներքոհիշյալ հարցերին. (...) 4. Այլ փաստեր, որ Դուք կցանկանայիք նշել (այդ թվում Աշլի Մինասի համաձայնության առկայությունը) (հատոր 3-րդ, գ.թ. 92):

Կարգապահական վարույթի ընթացիկ փուլի արդյունքներով Նվեր Սարգսյանի կողմից 27.02.2017 թվականին կազմվել է եզրակացություն (այսուհետ` Եզրակացություն) (հատոր 3-րդ, գթ. 76-80): Եզրակացության եզրափակիչ մասում արձանագրված է. «(.) Փաստաբանների Պալատի խորհրդին խնդրել համադրել Օրենքի ն Կանոնագրքի հետնյալ պահանջները.

Փաստաբանության մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները,

Կանոնագրքի 3.2.5 կետի պահանջը,

Կանոնագրքի 3.2.8 կետի պահանջը,

Փաստաբանության վարույթի իրականացման կարգի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջները (..)»: Նվեր Սարգսյանը Եզրակացությունը Լ. Ա-ին» է տրամադրել 27.02.2017 թվականին (հատոր 3-րդ, գ-թ. 74):

Կարգապահական վարույթի ընթացիկ փուլի ավարտից հետո, վարույթի վերջնական փուլում՝ 25.05.2017 թվականին, Լ. Ա-նճ Պալատի խորհրդին է ներկայացրել առարկություններ Ա «Արես» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերության (Կատարող) ն Աշի Վանիկ Մինասի միջն 08.11.201 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման մասին» թիվ 02 պայմանագրի պատճենը (այսուհետ՝ Պայմանագիր) (հատոր 2-րդ, գ. թ. 35-36): Պայմանագրի 1.1 կետի համաձայն` «Արես» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը (այսուրետն նան՝ Կատարող), ի դեմս տնօրեն Լ. Ա.-ի/, պարտավորվում է Աշլի Վանիկ Մինասին (այսուհետն նան՝ Պատվիրատու) մատուցել իրավաբանական ծառայություններ, այն է՝ ներկայացնել Պատվիրատուի շահերը բոլոր դատական ատյաններում թիվ ԵԱՆԴ/2548/02/08 քաղաքացիական գործով՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի վերաբերյալ: Պայմանագրի 1.4.5 կետի համաձայն՝ «Կատարողն իրավունք ունի ներկայացնելու այլ անձանց շահերը որնէ գործում (կամ գործերում), թեկուզ այդ անձանց շահերը հետագայում հակասեն 15Հանդիսանում է անձնական տվյալ

5Հանդիսանում է անձնական տվյալ

«Հանդիսանում է անձնական տվյալ

2«Հանդիսանում է անձնական տվյալ

16

Պատվիրատուի շահերին (սույն կետում նշված դրույթը հանդիսանում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով Պատվիրատուի կողմից տրված գրավոր համաձայնություն)»: Նոտարը վավերացրել է Պայմանագրի պատճենի համապատասխանությունը բնօրինակին ըստ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի:

Աշլի Վանիկ Մինասի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից 3105.2017 թվականին Պալատի խորհուրդ են ներկայացվել միջնորդություն-առարկություններ: Դրանցում, մասնավորապես, նշվել է. «(.) Վստահորդիս հետ խոսելուց հետո, նրա անունից հայտարարում եմ, որ նման պայմաններով պայմանագիր Աշլի Վանիկ Մինասը չի կնքել Արես փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի հետ: Վստահ ենք, որ այդ պայմանագիրը կեղծիքի արդյունք է: Դրա մասին է վկայում այն, որ պայմանագիրը չի ներկայացվել բնօրինակի տեսքով, հակառակ պարագայում փորձաքննությամբ կարելի է պարզել պայմանագրի կեղծ լինելը: (.) Պայմանագիրը փաստորեն «կազմվել է» 08.11.2011թ., այսինքն վճռից բավականին ուշ: Աշլի Մինասը հայրերեն լեզվին չի տիրապետում (հատոր 2-րդ, գ թ 79): Սեդա Սաֆարյանը 12062017 թվականին Պալատի խորհուրդ ներկայացված միջնորդությամբ միջնորդել է, մասնավորապես, «փաստաբան Լ. Ա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/3733/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել