Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սահակյան — ՎԴ/6067/05/16
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սահակյան — ՎԴ/6067/05/16

Վճռաբեկ դատարանՎԴ/6067/05/1625 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Սահակյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ՝ 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Տիգրան Սահակյանը պահանջել է վերացնել Կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ` Վարչություն) պետի 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է։ 2 ՀՀ վերաքննիչ վա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6067/05/16

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Ա. Թովմասյան

Վարչական գործ թիվ ՎԴ/6067/05/16

2019թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Սահակյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ՝ 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշումը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Սահակյանը պահանջել է վերացնել Կոմիտեի իրավաբանական վարչության (այսուհետ` Վարչություն) պետի 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է։

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2018 թվականի որոշմամբ Տիգրան Սահակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Սահակյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի (ընդունվել է 14.05.1997 թվականին, ուժի մեջ է մտել 01.07.1997 թվականին, բացառությամբ 6-րդ հոդվածի վերջին պարբերության և 26-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ ՀՀ հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն) 6-րդ հոդվածի 1-ին մասի (աե ենթակետը, 8-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերը, սխալ է կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 32-րդ, 33-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ ՀՀ հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն) 23-րդ, 24-րդ հոդվածները, չի կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 66-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ֆիզիկական անձի մոտ ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ նրա կողմից կատարվել են ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի օտարման որևէ ձևով հատուցելի գործարքներ, և այդ գործարքների գինը գերազանցել է 58,35 մլն ՀՀ դրամը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ

մասը, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 20-րդ, 35-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածները։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեն 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշմանն ուղղված վարչական վարույթի լսումներ չի անցկացրել, ինչի հետևանքով Տիգրան Սահակյանը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իր նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելուն ուղղված վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից:

3

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տիգրան Սահակյանը 13.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով Օնիկ Այվազյանին է վաճառել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող շինությունը (շինության նպատակային նշանակությունը` առևտրի սրահ), որի գինը, համաձայն պայմանագրի, կազմում է 57.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 84-85):

2) Տիգրան Սահակյանը 31.07.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով Վալերի Սահակյանին է նվիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/6 և թիվ 69/7 հասցեներում գտնվող շինությունները (շինությունների նպատակային նշանակությունը` հասարակական) (հատոր 1-ին, գ.թ. 80-83):

3) 10.08.2016 թվականին կազմված ծանուցագրով Տիգրան Սահակյանը տեղեկացվել է իր կողմից չկատարված, վերը նշված գործարքների կապակցությամբ առաջացած ավելացված արժեքի գծով հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական

ակտ

ընդունելու

նպատակով

Վարչությունում

վարչական

վարույթի

հարուցման մասին, և նրան առաջարկվել է եռօրյա ժամկետում Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ իր գրավոր բացատրությունները

և/կամ

առարկությունները։

Նշված

ծանուցագիրը

Տիգրան

Սահակյանը ստացել է 15.08.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 86-87):

4) Վարչության պետի 18.08.2016 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 1617/02 որոշմամբ Տիգրան Սահակյանից գանձվել է 14.397.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 88-89):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության

համար,

և

գտնում

է,

որ

տվյալ

դեպքում

Վճռաբեկ

դատարանի

արտահայտած իրավական դիրքորոշումները` նոտար կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող

ֆիզիկական

անձի

կողմից

հասարակական

նշանակության

գույքի

անհատույց օտարման գործարքներն ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա լինելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարված գույքի օտարման անհատույց գործարքները կարող են համարվել ապրանքի մատակարարում և առաջացնել ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն.

4

- արդյո՞ք վարչական մարմինն իրավասու է չանցկացնել լսումներ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված՝ լսումներ չանցկացնելու հայեցողական և պարտադիր հիմքերի բացակայության պայմաններում։

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք: Իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` (Շրջանառության հարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության չափը նույն օրենքի կիրառման առումով համարվում է ԱԱՀ-ի շեմ, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների և նույն օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի (բե ենթակետում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (աե ենթակետում նշված դեպքերի` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնց համար նույն օրենքի կիրառման առումով ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը: Նույն

հոդվածի

3-րդ

պարբերության

համաձայն`

անհատ

ձեռնարկատեր

չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է նույն օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի (բե ենթակետում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (աե ենթակետում նշված դեպքերում: Նույն պարբերությունում նշված գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը որոշվում է՝ (…)

բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության և ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր

հարկվող

գումարից,

եթե

շրջանառության

անձի

հանրագումարի

իրականացրած՝

ապրանքի

ԱԱՀ-ի

շեմը

գերազանցող

մատակարարման

և

(կամ)

ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի (բե ենթակետի համաձայն` նույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե` մատուցել են այնպիսի ծառայություններ (բացառությամբ

5

անշարժ գույքի վարձակալության գործարքների) կամ մատակարարել են այնպիսի ապրանքներ, որոնց իրականացումն օրենքի համաձայն չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:

Նշված կետով սահմանվել են նաև այն դեպքերը, երբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները ևս համարվում են ապրանքի մատակարարում:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավելացված արժեքի հարկն անուղղակի հարկ է, որի առանձնահատկություններից է այն, որ վերջինս կիրառվում է տնտեսական գործունեության բավականին լայն շրջանակում ընդգրկված գործարքների նկատմամբ, որոնք (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի իմաստով համարվում են ապրանքի մատակարարում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկի հարկվող օբյեկտն ավելացված արժեքի հարկ վճարողների կամ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող անձանց կողմից իրականացվող օրենքով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքն է (շրջանառությունը): Ընդ որում, (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով ավելացված արժեքի հարկով հարկվում են, inter alia, ապրանքների մատակարարման գործարքները (գործառնությունները), այսինքն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելուն ուղղված գործարքները: Որպես կանոն՝ ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտը ձեռնարկատիրական գործունեություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) իրականացրած գործարքներն են: Սակայն, բացի վերը նշված անձանց կողմից իրականացրած գործարքների, օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մի շարք գործարքներ որոշակի պայմանների առկայության դեպքում ևս (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի իմաստով դիտարկվում են որպես ապրանքի մատակարարում, հետևաբար նաև՝ ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեն ընդդեմ Ռազմիկ Սեդրակյանի թիվ ՎԴ/0560/05/15 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

6

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքներ են, մասնավորապես, իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված գործարքները։

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`

ա.

ձեռնարկատիրական

գործունեության

առարկա

հանդիսացող

գույքի,

արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման

և

այլ

արտադրական

նշանակության

հողերի

կամ

գույքի

սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը, (...): Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, հետևաբար նաև՝ ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք, եթե վերջինս օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույք, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմաս։ Ընդ որում, վերը նշված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի շեմ է սահմանվել 58,35 մլն ՀՀ դրամը։ Այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում չի գերազանցել ավելացված արժեքի հարկի շեմը (58,35 մլն ՀՀ դրամ), ապա վերը նշված գործարքների մասով ավելացված

արժեքի

հարկի

պարտավորության

մեծությունը

որոշվում

է

գույքի

մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության և ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ավելացված արժեքի հարկի շեմը (58,35 մլն ՀՀ դրամ) գերազանցող գումարից։

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետում կիրառված (օտարումե բառի նշանակությունը։ Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնություններ) թվին դասելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ բացահայտում է նաև դրա հասկացությունը։ Մասնավորապես, օրենսդիրն

7

ապրանքների մատակարարում է համարել այն գործարքը, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը

որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով։ Փաստորեն, իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքի մատակարարում են միայն հատուցելի գործարքները, այսինքն՝ այն գործարքները, որոնցով ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի է փոխանցվում հատուցման դիմաց։ Միևնույն ժամանակ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող, ապրանքի մատակարարում համարվող գործարքները՝ դրանց թվին դասելով նաև ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման

և

այլ

արտադրական

նշանակության

հողերի

կամ

գույքի

սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքները։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով սահմանված՝ վերը նշված դրույթն անհրաժեշտ է մեկնաբանել ոչ թե այդ հոդվածի ընդհանուր համատեքստից դուրս, այլ հաշվի առնելով նաև դրանով սահմանված մնացած իրավակարգավորումները, մասնավորապես՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի՝

ապրանքի մատակարարում կարող են համարվել բացառապես հատուցելի գործարքները։ Փաստորեն,

անհատ

ձեռնարկատեր

չհանդիսացող

ֆիզիկական

անձի

կողմից

իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով սահմանված գույքի օտարումը համարվում է ապրանքի մատակարարում միայն այն դեպքում, երբ այդ գործարքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի է փոխանցվել որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով նախատեսված հատուկ

կարգավորումը

ձեռնարկատեր

նպատակ

չհանդիսացող

է

հետապնդում

ֆիզիկական

անձի

սահմանափակել

կողմից

անհատ

իրականացվող

այն

գործարքները, որոնք վերջինիս համար առաջացնում են ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն։ Այսինքն՝ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետի համաձայն՝ ապրանքի մատակարարում է համարվում ոչ թե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կնքված գույքի օտարման հատուցելի ցանկացած գործարք, այլ միայն գույքի օտարման այն գործարքները, որոնց առարկան ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույք, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության,

ընդերքօգտագործման

և

այլ

արտադրական

նշանակության

հողեր

կամ

8

գույքի

սեփականությունում անձին պատկանող բաժնեմաս է։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ

գույքի

սեփականությունում

անձին

պատկանող

բաժնեմասի

օտարումը

իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետի ուժով համարվում է ապրանքի մատակարարում և անձի մոտ կարող է առաջացնել ավելացված արժեքի հարկ վճարելու

պարտավորություն

միայն

այն

դեպքում,

երբ

այդ

գույքի

նկատմամբ

սեփականության իրավունքն այլ անձի է փոխանցվել հատուցելի գործարքով, այսինքն՝ որևէ ձևով կատարվող

հատուցման

դիմաց։

Հետևաբար,

անհատ ձեռնարկատեր

չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարված՝ վերոգրյալ գույքի օտարման

անհատույց գործարքները չեն կարող համարվել ապրանքի մատակարարում և չեն կարող առաջացնել ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն։ Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Սահակյանը 13.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով Օնիկ Այվազյանին է վաճառել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող շինությունը (շինության նպատակային նշանակությունը` առևտրի սրահ), որի գինը, համաձայն պայմանագրի, կազմում է 57.000.000 ՀՀ դրամ: Տիգրան Սահակյանը 31.07.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով Վալերի Սահակյանին է նվիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/6 և թիվ 69/7 հասցեներում գտնվող շինությունները (շինությունների նպատակային նշանակությունը` հասարակական): Վարչության պետի 18.08.2016

թվականի

(Հարկ

վճարողից

ժամանակին

չվճարված

հարկային

պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 1617/02 որոշմամբ Տիգրան Սահակյանից գանձման ենթակա գումարը կազմել է 14.397.000 ՀՀ դրամ: Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, նշել է նաև, որ Տիգրան Սահակյանը, իրականացնելով (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ

պարբերության

(աե

ենթակետով

սահմանված

գործարք

(ապրանքի

մատակարարում), այն է` Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող շինության (առևտրի սրահի), Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/6 և թիվ 69/7 հասցեներում գտնվող հասարակական նշանակության շինությունների օտարում, որոնց հանրագումարային արժեքը (առաջինի մասով վաճառքի գինը, իսկ մյուսների մասով կադաստրային արժեքը) գերազանցել է օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի շեմը, չի ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկ, ինչպես նաև չի վճարել այդ գործարքներից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը, ինչը, սակայն, նա պարտավոր էր կատարել օրենքի ուժով:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, ըստ էության համաձայնել է Դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների հետ:

9

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վերոգրյալ պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը. Նախ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տիգրան Սահակյանի կողմից գույքի օտարմանն ուղղված երեք գործարքներից առաջինով (13.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիր) Տիգրան Սահակյանի կողմից Օնիկ Այվազյանին 57.000.000 ՀՀ դրամով վաճառվել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող առևտրի սրահը, ինչը դասվում է իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով նախատեսված գործարքների թվին։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալի կապակցությամբ դատավարության կողմերի միջև վեճ առկա չէ։

Միևնույն ժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերը նշված գործարքի արժեքն ինքնին չի գերազանցում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող՝ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով նախատեսված գործարքների համար սահմանված ավելացված արժեքի հարկի շեմը (58,35 մլն ՀՀ դրամ), իսկ Կոմիտեն վիճարկվող վարչական ակտով ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա գործարքներ է համարել նաև Տիգրան Սահակյանի կողմից իրականացված երկրորդ և երրորդ գործարքները (31.07.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նշված գործարքներն ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա լինելու հարցին՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո։

Ինչպես

արդեն

իսկ

նշվեց,

իրավահարաբերության

ծագման

պահին

գործող

(Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար սահմանում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն միայն որոշակի կատեգորիայի գույքի հատուցելի օտարման գործարքների դեպքում։ Տվյալ դեպքում 31.07.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով Տիգրան Սահակյանը Վալերի Սահակյանին է նվիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 69/6 և թիվ 69/7 հասցեներում գտնվող հասարակական նշանակության շինությունները, որպիսի գույքը ներառվում է իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով նախատեսված ապրանքների ցանկում։ Անդրադառնալով 31.07.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի բնույթին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

439-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն՝

պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու:

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

594-րդ

հոդվածի

1-ին

10

համաձայն՝

կետի

նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ` ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից, և կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Նման դեպքում առաջանում է պարտավորական իրավահարաբերություն, որի բովանդակությունն է կազմում նվիրատուի պարտականությունը ապագայում ավելացնել նվիրառուի գույքն իր գույքի նվազման հաշվին մի կողմից և նվիրառուի` գույքը պահանջելու իրավունքը մյուս կողմից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նվիրատվության պայմանագրերին (անկախ դրա տեսակից) բնորոշ է դրանց անհատուցելի բնույթը, այսինքն՝ նվիրատուն, նվիրառուի սեփականությանը գույք կամ իրեն կամ երրորդ անձին ուղղված գույքային պահանջ հանձնելով կամ նվիրառուին իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից ազատելով, չի ստանում նվիրառուի կողմից որևէ հատուցում։ Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձի կողմից իր գույքի նվիրատվությունը՝ որպես անհատույց գործարք, չի համարվում ապրանքի մատակարարում, հետևաբար չի կարող իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին

կետի

3-րդ

չհանդիսացող

պարբերության

անձի

մոտ

(աե

ենթակետի

առաջացնել

ուժով

ավելացված

անհատ

արժեքի

ձեռնարկատեր

հարկ

վճարելու

պարտավորություն։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Տիգրան Սահակյանի նկատմամբ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների առաջադրումն ու գանձումը ոչ իրավաչափ են, քանի որ Տիգրան Սահակյանի կողմից 31.07.2015 թվականին կնքված

անշարժ

գույքի

նվիրատվության

պայմանագրերը

իրավահարաբերության

ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով նախատեսված գործարքների թվին չեն դասվում,

իսկ

պայմանագրի

միայն

13.05.2015

արժեքը

չի

թվականին

գերազանցում

կնքված

անհատ

անշարժ

գույքի

ձեռնարկատեր

վաճառքի

չհանդիսացող

ֆիզիկական անձանց կողմից իրականացվող՝ իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետով նախատեսված գործարքների համար սահմանված ավելացված արժեքի հարկի շեմը (58,35 մլն ՀՀ դրամ): Փաստորեն, սույն գործով վիճարկվող՝ Վարչության պետի 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշումը ենթակա է

անվավեր

ճանաչման,

քանի

որ

ընդունվել

է

11

մասնավորապես՝

օրենքի,

իրավահարաբերության ծագման պահին գործող (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի

1-ին կետի 3-րդ պարբերության (աե ենթակետի խախտմամբ, ինչն

անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում

է

վարչական

ակտեր

ընդունելու

(...)

մարմինների

և

ֆիզիկական

կամ

իրավաբանական

հետ

կապված`

անձանց

(...)

վարչական

միջև

ծագած

հարաբերությունները:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի

1-ին

մասի

համաձայն`

վարչական

վարույթը

բաղկացած

է

միմյանց

փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական

վարույթ

հարուցելիս

վարույթի

մասնակիցներին

կամ

նրանց

ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին,

12

եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական

հանգամանքների

բազմակողմանի,

լրիվ

և

օբյեկտիվ

քննարկումը`

բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր

է

վարույթի

մասնակիցներին

և

նրանց

ներկայացուցիչներին

հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի

1-ին

մասում

ամրագրել

է

վարույթի

մասնակիցներին

և

նրանց

ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես՝ վարչական գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքից որոշ բացառություններ: Ընդ որում, նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է

13

լսումներ չանցկացնելու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն ունի հայեցողական լիազորություն ընտրելու լսումներ անցկացնելու կամ չանցկացնելու երկու իրավաչափ լուծումներից մեկը: Վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հայեցողական հիմքերն են.

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն,

բ) վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած դիմումն ակնհայտ անհիմն է,

գ) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բանավոր վարչական ակտ: Մինչդեռ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է լսումներ չանցկացնելու իմպերատիվ հիմքերը, որոնք են՝

ա) անհրաժեշտություն է առաջացել անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման,

բ) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է այլ ձևի վարչական ակտ: Ընդ որում, լսումներ չանցկացնելու՝ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի (աե կետում ամրագրված իմպերատիվ հիմքը համահունչ է նաև (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված այն իրավակարգավորման հետ, որ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու վերոգրյալ դեպքերը սպառիչ չեն, քանի որ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ օրենքով կարող են նախատեսվել լսումներ չանցկացնելու հայեցողական և իմպերատիվ այլ հիմքեր: Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

լսումներ

չանցկացնելու՝

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերի բացակայության պայմաններում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի ընթացքում անցկացնել լսումներ՝ ապահովելով վարչական վարույթի մասնակիցների պատշաճ ծանուցումը լսումների ժամանակի և վայրի վերաբերյալ։

Դատարանը Տիգրան Սահակյանի հայցը մերժելիս նշել է նաև, որ հայցվորն ըստ էության լիովին իրացրել է իր լսված լինելու իրավունքը, մասնավորապես` ստանալով համապատասխան

ծանուցում`

նա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՎԴ/6067/05/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել