Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ռիժենկո — ԿԴ1/0015/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ռիժենկո — ԿԴ1/0015/01/19

Վճռաբեկ դատարանԿԴ1/0015/01/195 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի օգոստոսի 29-ին ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 3-րդ, 4-րդ կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 20113518 քրեական գործը: 2. 2018 թվականի օգոստոսի 29-ին "25": -ները, իսկ նուն տարվա հոկտեմբերի 4-ին նան ՀՀ": -ը, ճանաչվել են տուժողներ: 3. ՝Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Հո

Ամբողջ Տեքստ

ՅԱՆ 248275 ԿԴԼ/0015/01/19

(լ Ե- ԱՋՆ)

ՆԱՏք

ՀՑՏրրլի Ն -Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Մարգարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան

դատավորներ՝ Մ.Մելքոնյան

Ա.Բեկթաշյան

5 դեկտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, Գագիկ Կառլենի Դանոյանի ն Մայիս Մարտինի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի, մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի ն

2

մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 3-րդ, 4-րդ կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 20113518 քրեական գործը:

2. 2018 թվականի օգոստոսի 29-ին "25": -ները, իսկ նուն տարվա հոկտեմբերի 4-ին նան ՀՀ": -ը, ճանաչվել են տուժողներ:

3. ՝Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոն ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդված 2-րդ մասի Լին, 3-րդ, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Հ.Ռիժենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

4. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Գագիկ Կառլենի Դանոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2018 թվականի սեպտեմբերի 2-ին Գագիկ Դանոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 2ի որոշմամբ Գ.Դանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ն կալանավորման սկիզբը հաշվվել է վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Յ

Գագիկ Դանոյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնաբերվել ու արգելանքի է վերցվել Վրաստանի իրավապահ մարմինների կողմից, իսկ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելով, 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գագիկ Դանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ կալանքի սկիզբը հաշվելով 2018 թվականի սեպտեմբերի 29-ից:

5. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Մայիս Մարտինի Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Մայիս Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

6. 2018 թվականի սեպտեմբերի 14-ից նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում:

6.. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 3ի որոշմամբ Հ.Ռիժենկոյին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2- րդ մասի Լին, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 3-րդ, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

6.2. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Գագիկ Դանոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2- րդ մասի Լին, 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 3-րդ, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

4

6.3.` Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ Մայիս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2- րդ մասի Լին, 7-րդ կետերով ու 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ն 4-րդ կետերով:

7. 2019 թվականի ապրիլի 16-ին Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

8. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Հ.Ռիժենկոն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 7-րդ կետերով արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նա մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հ.Ռիժենկոյի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2018 թվականի օգոստոսի 29-ից:

8.Լ Նույն դատավճռով Գագիկ Դանոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-04-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 7րդ կետերով Գ.Դանոյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով, նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ ն 6-րդ

5

կետերով՝ ազատազրկում 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Դանոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 (տասնհինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի սեպտեմբերի 29-ից:

8.2. Նույն դատավճռով Մայիս Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 7-րդ կետերով Մ.Մկրտչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ ն 6-րդ կետերով` ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Մ.Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի օգոստոսի 31-ից:

9. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի, Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի ն դատախազ Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճիոը՝ թողնվել է անփոփոխ:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա'Վարդապետյանը, տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանը, մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյաանը ն մեղադրյալնե՝ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել են վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

6

Վճոաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները ն պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

Լ ՀՀ գլխավոր դավփախազ Ա.Վարդապետյանի բողոքի փատրարկները ն պահանջը.

1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի (այսուհետ նան՝ առաջին բողոքաբեր) պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:

1.1. Բողոք բերած անձի համոզմամբ՝ ստորադաս դատարանները, քրեական գործում առկա ապացույցները ոչ պատշաճ հետազոտելու ն գնահատելու հետնանքով, Հովհաննես Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 7-րդ կետերով ներկայացված մեղադրանքում անհիմն արդարացրել են:

Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները Հ.Ռիժենկոյի արարքում սպանության փորձի հանցակազմի բացակայության վերաբերյալ եզրահանգման են եկել՝ պատշաճ գնահատման չենթարկելով տուժողներ "58: ն զերի նախաքննական ն դատաքննական ցուցմունքները, դեպքի

տեսագրությունները ն դրանց զննության արձանագրությունները, դատաբժշկական ն դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները, ինչպես նան Հ.Ռիժենկոյի գործողություններ ն կատարած արտահայություններն ու դրանց հաջորդած՝ խմբի մյուս անդամներ Գագիկ Դանոյանի ն Մայիս Մկրտչյանի կողմից սպանության փորձին ուղղված գործողությունները:

Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու ն ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում, պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է տուժողի

7

դիմադրությունը` զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ):

Բողոքաբերը նան նշել է, որ սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանութան պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյնկտիվ կողմը՝ ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միննույն գործողությունները՝ նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:

Բողոքաբերը նշել է, որ Հ.Ռիժենկոն ինքնաձիգն ուղղելով տուժողների ուղղությամբ՝ սպառնացել է վերջիններիս զրկել կյանքից, սակայն հանդիպել է Ցորորոթա լ թթուների դիմադրությանը, մասնավորապես, Հորրրր»»ոոը, իր ու հոր կյանքին սպառնացող վտանգը վերացնելու նպատակով, գազային ատրճանակից մեկ կրակոց է արձակել Հ.Ռիժենկոյի դեմքի ուղղությամբ, ինչի հետնանքով վերջինս կորցրել է հավասարակշոռությունը, ն նրանք կռվի են բռնվել: Հ.Ռիժենկոն հորդորել է իր հանցակից ընկերներ Գագիկ Դանոյանին ն Մայիս Մկրտչյանին՝ սպանել նրանց, ինչից հետո վերջիններս իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով կրակոցներ են արձակել 6255: ն ՀԲԲԲթթո»Ք-ների ուղղությամբ՝ նրանց պատճառելով հրազենային վնասվածքներ: Ի վերջո, ՀՀ կ "ՅԾ ներին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին ն նրա ձեռքից խլել ինքնաձիգը, իսկ մյուս երկու անձինք դիմել են փախուստի: Ի դեպ, Հ.Ռիժենկոյի կրած ինքնաձիգը ստուգելուց հետո պարզվել է, որ այն գտնվել է մարտական դիրքի բերված վիճակում:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաճայն՝ Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված ինքնաձիգը չի հասցրել գործի դնել իր կամքից անկախ հանգամանքներով, ինչը, մասնավորապես, պայմանավորված է եղել Մ" կ "ՅՅ-ների

գործողություններով:

8

Բողոք բերած անձը գտել է, որ քրեական գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի ն արժանահավատ ապացույցների համակցությամբ հիմնավորվել է Հ.Ռիժենկոյի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 7-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարումը: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը Հ.Ռիժենկոյի վերաբերյալ կայացրել է անօրինական ն չհիմնավորված արդարացման դատավճիռ, որն էլ Վերաքննիչ դատարանի կողմից անհիմն թողնվել է անփոփոխ:

1.2. Բողոքի հեղինակը նան համոզմունք է հայտնել, որ Գագիկ Դանոյանի ն Մայիս Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատժաչափերը մեղմ են ն համահունչ չեն վերջիններիս կողմից կատարված հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանին, դրանց կատարման եղանակին,

հանցագործություններըր կատարելուց հետո նրանց դրսնորած վարքագծին, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությանը, ինչպես նան հանրորեն վտանգավոր հետնանքներին:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի

գործողություններն ուղղված են եղել ն դրանցով վնաս է պատճառվել քրեական օրենսգրքով պաշտպանվղ միաժամաակ մի քանի հասարակական

հարաբերություններին, որոնց շարքում առանցքային դեր ունեն անձի կյանքի իրավունքը ն սեփականության պաշտպանության իրավունքը:

12. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակա՝

ա) Հ.Ռիժենկոյին մեղավոր ճանաչել նան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 7-րդ կետերով,

բ) Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 20 տարի ժամկետով:

9

Ա. Տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանի բողոքի փատրարկները ն պահանջը.

13. Տուժողների ներկայացուցիչ Ս.Անդրիասյանը (այսուհետ նան՝ երկրորդ բողոքաբեր) գտել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, այնպես էլ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չեն, դրանք կայացվել են քրեական ն քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:

13... Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից ապացույցների ոչ պատշաճ գնահատման հետնանքով Հ.Ռիժենկոն ակնհայտ անհիմն ազատվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 7-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի համար սահմանված քրեական պատասխանատվությունից:

Բողոքաբերը գտել է, որ Հ.Ռիժենկոյին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 7-րդ կետերով առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է, մասնավորապես, տուժողների ցուցմունքներով, դատաբժշկական, դատահետքաբանական նե դատաձգաբանական փորձաքննության համալիր եզրակացությամբ ն դեպքի վայր հանդիսացող առանձնատանը տեղադրված թվով 6 տեսանկարահանող սարքերի տեսագրությունները զննելու արձանագրությամբ:

Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ ապացույցների համակարգային վերլուծությունը թույ է տալիս հիմնավոր կասկածի վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հետնության հանգելու առ այն, որ Հ.Ռիժենկոն, գործելով խմբի կազմում, կատարել է սպանության օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողություն. նա տուժողների նկատմամբ ունեցել է ֆիզիկական ներգործություն, որն ուղղված է եղել նրանց կյանքից զրկելուն, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել երկու կամ ավելի անձանց սպանությունը:

Բողոքի հեղինակը նշել է, որ գործի հանգամանքների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ Հ.Ռիժենկոն ոչ թե սպանություն կատարելու օբյեկտիվ կողմ կազմող գործողությունների չի դիմել, այլ ընդհակառակը՝ վերջինիս կողմից սպանության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները սկսվել

10

են ինքնաձիգը մարտական դիրքի բերելով, արագ քայլերով """""""""-ի վրա հարձակում գործելով, վերջինի հարցին ի պատասխան «փԽեսսւ կխփենք կտենաս» արտահայտությունվ ն ինքնաձիգով նրա կրծքավանդակին հարվածելով: Հ.Ռիժենկոյի կողմից սպանության օբյեկտիվ կողմ կազմող գործողությունները փաստացի սկսվել են, սակայն վայրկյանների տարբերությամբ, վերջինիս կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, ընդհատվել են, իսկ դրան հաջորդող վայրկյանների ընթացքում ակտիվ զարգացում չեն ունեցել` տուժողների դիմադրութան ն ինքնապաշտպանության արդյունքում: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի այն հետնությանը, որ Հ.Ռիժենկոյի կողմից տուժողների ուղղությամբ կրակելու փորձ կատարելը չի հաստատվել դատարանում հետազոտված տեսագրություններով, ապա՝ բողոքաբերը շեշտել է, որ Հ.Ռիժենկոն տուժողների ուղղությամբ կրակելու հնարավորությունից զրկվել է իր դեմքին գազային ատրճանակով կրակ արձակվելու պահից:

Բողոքաբերն ընդգծել է, որ քրեական գործի նյութերից չի բխում ստորադաս դատարանի այն պատճառաբանությունը, որ Հ.Ռիժենկոն տուժողների նկատմամբ կիրառված բռնի գործողություններով նպատակ չի ունեցել մահ պատճառելու նրանց կամ իր գործողություններով չի լրացրել Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի գործողությունները՝ դյուրին դարձնելով վերջիններիս կողմից սպանության հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելը: Հ.Ռիժենկոյի կողմից ՀՀ-ի հարցին ի պատասխան արված արտահայտությունը վկայում է այն մասին, որ սպանության հանցակազմի օբյեկտիվ կողմի գործողություններն արդյունք են հանդիսացել Հ.Ռիժենկոյի կողմից սպանություն կատարելու դիտավորության: Շ.Ռիժենկոն իր գործողություններով, մասնավորապես` նախահարձակ լինելով, դրանից հետո տուժողներին դիմադրություն ցույց տալով ն իր ընկերներին ուղղված՝ «խփեք սրանց» հորդորներով լրացրել է Գ.Դանոյաի ն Մ.Մկրտչյանի գործողությունները, դյուրին դարձնելով վերջիններիս կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 7րդ կետերով նախատեսված հանցավոր արարքն ավարտին հասցնելը:

1

Բողոքաբերն ընդգծել է, որ Հ.Ռիժենկոն իր գործողություններն ամբողջությամբ դադարեցրել է միայն Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի կողմից առանձնատան տարածքը հարկադրաբար լքելուց հետո:

Բողոքաբերը շեշտել է, որ հիմնավոր չէ ստորադաս դատարանի այն պնդումը, որ Հ.Ռիժենկոն իր կրած հրազենը օգտագործել է որպես իր, առարկա, այլ ոչ թե որպես ինքնաձիգ: Բողոքաբերն այդ առնչությամբ փաստարկել է, որ այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով է Հ.Ռիժենկոն այդ «իրը» բերել մարտական դիրքի:

13.2. Բողոքաբերը նան գտել է, որ մեղադրյալների նկատմամբ նշանակված պատժի ժամկետները համաչափ չեն, ակնհայտ մեղմ են ն չեն բխում արդարության ն պատասխանատվության անհատականացման սկզբունքից:

Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը Հ.Ռիժենկոյի, Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի նկատմամբ պատիժ նշանակելիս սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ն 61րդ հոդվածները, պատշաճ չի գնահատել նրանց արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ Վերաքննի, դատարանն անտեսել|Ս լէ վերոնշյալ էական խախտումները ն դատավճիռը թողել է անփոփոխ:

Բողոքի հեղինակը շեշտել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողների կյանքի ն առողջության համար անդառնալի հետնանքները վրա չեն հասել բացառապես տուժողներ Հ" ն Յ»:"-ների կողմից ժամանակին կողմնորոշվելու, արձակված կրակոցների պայմաններում հանցավորներից ակտիվ պաշտպանվելու ն նրանցից մեկին վնասազերծելու արդյունքում: Բողոքաբերն ընդգծել է, որ Հ" ն »-կերը հանցավոր ոտնձգության արդյունքում ստացել են նան հրազենային վնասվածքներ:

Բողոքաբերը հավելել է, որ հանցավորների գործողությունների հանրային բարձր վտանգավորության մասին է վկայում նան նրանց կողմից իրենց նպատակներին հասնելու համար բավականին լավ պատրաստվելը՝ նկատի ունենալով հրազենների քանակը, ինչպես նան՝ հեռահաղորդակցության միջոցների, մեկ փաթույթ կպչուն ժապավենի, մետաղյա լինգի ն հարթաշուրթի առկայությունը

12

նրանց մոտ: Բողոքաբերն ընդգծել է, որ Գ.Դանոյանը հանցավոր խմբի կազմում ներգրավել է ոստիկանությունում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Մ.Մկրտչյանին ն ֆիզիկապես պատրաստված Հ.Ռիժենկոյին:

14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է՝

ա) Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի դատական ակտը Հովհաննես Ռիժենկոյին արդարացնելու մասով բեկանել կամ փոփոխել, նրան մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 7-րդ կետերով, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 20 տարի ժամկետով, կամ նշանակել կատարած հանցավոր արարքների բնույթին ու վտանգավորության աստիճանին համաչափ պատիժ,

բ) Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի դատական ակտը Գագիկ Դանոյանի ն Մայիս Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով փոփոխել, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ՀՀ սախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 20 տարի ժամկետով, կամ նշանակել կատարած հանցավոր արարքների բնույթին ու վտանգավորության աստիճանին համաչափ պատիժ:

11. Մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանի բողոքի փաարարկները ն պահանջը.

15. Մեղադրյալներ Գ.Դանոյանի ու Մ.Մկրտչյանի պաշտպան Հ.Սուքիասյանը (այսուհետ` նան երրորդ բողոքաբեր) գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված չեն, կայացվել են նյութական ն դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:

15.1. Բողոքաբերը նշել է, որ սպանության փորձի մասով Գագիկ Դանոյանի ն Մայիս Մկրտչյանի նկատմամբ դատական ակտերը կայացվել են քրեական իրավունքի հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ՝ սպանության փորձի օբյեկտիվ ն սուբյեկտիվ կողմերը հաստատող փաստական տվյալների իսպառ բացակայության պայմաններում:

Թ

Բողոքաբերը նշել է, որ սպանության փորձի դրվագով դատավճիռ է կայացվել՝ հիմք ընդունելով բացառապես տուժողներ Հ" կն «2 -կերի

ցուցմունքներում արտահայտված ենթադրությունները: Մինչդեռ, կրակոցները թթ-ի ուղղությամբ կատարված լինելու մասին վերջիններիս ցուցմունքները հաստատված չեն այ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրմամբ: Ընդհակառակը, տեսագրություններիից պարզ երնում է, որ կրակոցներն ակնհայտորեն տուժողների ուղղությամբ չեն: Ուստի, դեպքի ժամանակ Մայիս Մկրտչյանի ն Գագիկ Դանոյանի արձակած կրակոցները Հ ՅՅ-ի ուղղությամբ կատարված լինելու վերաբերյալ վերջիններիս ցուցմունքներն արժանահավատ չեն: Ըստ բողոքաբերի՝ տեսագրություններից երնում է, որ Գ.Դանոյանն ու Մ.Մկրտչյանն առանձնատան բակը լքել են ինքնակամ, իսկ ինչ վերաբերում է Հ.Ռիժենկոյի կողմից իբր արված «ողերք, իաինք սրանց» արտահայտությանը, ապա դա տուժող Հ" -ի կողմից հորինված

արտահայտություն է, այն մտացածին է, նպատակ ունի անկողմնակալ դիտորդի մոտ սպանության փորձի պատրանք ստեղծել: Ինչ վերաբերում է Հ-ի այն ցուցմունքին, որ եթե ինքը գազային ատրճանակով չկրակեր Հ.Ռիժենկոյի վրա, նա էր կրակելու իր ն հոր վրա, ապա, ըստ բողոքի հեղինակի՝ դա ընդամենը """""""-ի ենթադրությունն է, որն առնվազն անհիմն է:

Ըստ բողոքաբերի՝ Հո ն ԲԲ»-նկերը շահագրգռված անձինք են, նրանք նպատակ են հետապնդել դեպքի հանգամանքները «հարմարեցնել» սպանության փորձի մեխանիզմին, իսկ շահագրգովածության նպատակն այն է, որ սպանության փորձ համար դատապարտմամբ ապահովվի չկատարած հանցանքի համար մեղադրյալների երկարատն ազատազրկումը:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Գ.Դանոյաննը ն Մ.Մկրտչյանը նախաքննության ն դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում բազմիցս նշել են, որ որնէ մեկին սպանելու նպատակ չեն ունեցել ն այդ ուղղությամբ որնէ գործողություն չեն կատարել, իսկ իրենց արձակած կրակոցներն ուղղված են եղել վերն ն ուղղված չեն եղել որնէ մեկի դեմ:

Բողոք բերած անձը նշել է, որ Մ.Մկրտչջյանը կատարել է ընդամենը մեկ կրակոց, իսկ "Հ-ի վրա 80 սմ հեռավորությունից կրակոցի արձակումը Մայիս

14

Մկրտչյանին վերագրվել է բավարար տվյալների բացակայության պայմաններում՝ կասկածելի համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա:

Բողոքաբերի համոզմամբ ավազակության ժամանակ տուժողների

առողջությանն անգամ եթե ծանըր վնաս պատճառված լիներ, ապա դա չէր կարող վկայել սպանության փորձի առկայության մասին:

Բողոքաբերը գտել է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել սպանության փորձը հաստատող որնէ ողջամիտ ապացույց: Եվ նման պայմաններում սպանության փորձի համար Գ.Դանոյանին ու Մ.Մկրտչյանին դատապարտելով՝ դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

15.2. Բողոք բերած անձը նշել է նան, որ Գագիկ Դանոյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ճիշտ չի որակվել՝ վերջինիս վերագրվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում հրազեն ն ռազմամթերք ձեռք բերելը, պահելը ն կրելը, մինչդեռ այդ մեղադրանքն անհիմն է: Գագիկ Դանոյանը ն Մայիս Մկրտչյանը նախաքննության ն դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով հայտնել են, որ ավազակության կազմակերպիչը հանդիսացել է ՀՀՀ ը, (Թե՛Գ.Դանոյան ու Մ.Մկրտչյանը ն

թե՛ Հ.Ռիժենկոն, ցուցմունքներ են տվել, որ հրազենները ձեռք է բերել """""""-ը, դրանք եղել են նրա վարած ավտոմեքենայում: Դեպքի վայր հասնելուց հետո, ավազակությունից անմիջապես առաջ, ՀՅ" Է իրենց առաջարկել

վերցնել դրանք: Իրենցից յուրաքանչյուրը վերցրել է մեկ հրազեն, դրանցով զինված էլ մուտք են գործել առանձնատան բակ, ընդ որում՝ զենքի հարցում իրենք միմյանց հետ, ինչպես նան՝ Հ28Բ8»:8-ի հետ, նախնական որնէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ուստի ՀԵԲՅՅԲԻԲՑ»»ՔԲ-ր Գ.Դանոյանին, Մ.Մկրտչյանին ն Շ.Ռիժենկոյին անհատապես առաջարկելով վերցնել մեկական հրազեն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 1Լին մասի իմաստով նրանցից յուրաքանչյուրին իրացրել է ն մեղադրյալներից յուրաքանչյուրը տվյալ պահին ձեռք է բերել մեկական հրազեն: Գ.Դանոյանը, Մ.Մկրտչյանը ն Հ.Ռիժենկոն հրազենները համատեղ ձեռք չեն բերել, նախապես չեն պայմանավորվել հրազեն ձեռք բերելու, պահելու կամ կրելու մասին: Նրանցից յուրաքանչյուրն առանձնատան բակ է մուտք գործել` կրելով մեկ հրազեն: ՃՀետնաբար՝ Գ.Դանոյանի արարքը չի

5

համապատասխանում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին, այլ նա կարող է պատասխանատվություն կրել նշված հոդվածի Լին մասով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու համար:

15.3. Բողոքաբերը համոզմունք է հայտնել, որ Գ.Դանոյանի ն Մ.Մկրտջյանի նկատմամբ նշանակված պատիժները չեն համապատասխանում կատարված հանցանքների ծանրությանը ն մեղադրյալների անձին:

Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ մեղադրյալների արարքների հետնանքով վրա չի հասել որնէ հանրային վտանգավոր հետնանք: Բացի այդ, Գ.Դանոյանի ն Մ.Մկրտչյանի պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են, Մ.Մկրտչյանի խնամքին են երկու մանկահասակ երեխաները, իսկ Գ.Դանոյանն ունի շաքարային դիաբետ:

15.4. Բողոքաբերը նշել է նան, որ դատավճռով Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ից: Դատարանն անտեսել է, որ Գ.Դանոյանը հայտնաբերվել ու արգելանքի է վերցվել Վրաստանի իրավապահ մարմինների կողմից` 2018 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ սեպտեմբերի 29-ին հանձնվել է ՀՀ ոստիկանության ծառայողներին: Այս տեղեկության հիման վրա Գ.Դանոյանի պատժի կրման սկիզբը պետք է հաշվվեր 2018 թվականի սեպտեմբերի 3-ից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անդրադառնալով բարձրացրած հարցին՝ նշել է, որ այդ հարցը դատավճիռն ի կատար ածելու փուլի խնդիր է, որը ենթակա է լուծման անհստակությունների լուծման համար նախատեսված ընթացակարգով:

Բողոքաբերը փաստարկել է, որ ազատազրկման ձնով պատժի կրման սկիզբը սահմանվում է դատավճռով, ն այն սխալ հաշվարկելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դատավճոով լուծվող հարցի քննարկումը հետաձգել է դատավճիռն ի կատար ածելու փուլ, պաշտպանության կողմի վրա դնելով ոչ իրավաչափ բեռ:

16. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակի բեկանել ն փոփոխել՝

ա) Գագիկ Դանոյանին ն Մայիս Մկրտչյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 7-րդ կետերով ներկայացված մեղադրանքում արդարացնել,

16

բ) Գագիկ Դանոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի իրավական գնահատականը փոփոխել՝ նրա արարքը որակելով նույն հոդվածի 1-ին մասով,

գ) Գագիկ Դանոյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2018 թվականի սեպտեմբերի 3-ից,

դ) Գագիկ Դանոյանի ն Մայիս Մկրտջյանի նկատմամբ նշանակված

պատիժները փոփոխել ն նրանց նկատմամբ նշանակել արդարացի պատիժներ,

կամ՝

բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը ն բեկանված մասով վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

1. Մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանի բողոքի

փաստարկները ն պահանջը.

17. Մեղադրյալ Հ.Ռիժենկոյի պաշտպան Ա.Արզումանյանը (այսուհետ` նան չորրորդ բողոքաբեր) գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեական ն քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:

Բողոքի հեղինակը նշել է, որ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում հրազեն ձեռք բերելու վերաբերյալ մեղադրանքի կողմի պնդումները չեն բխում դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներից, իսկ գործում առկա ապացույցները վկայում են միայն այն մասին, որ երեք մեղադրյալների մոտ զենք է եղել:

Բողոքաբերը նշել է, որ թե՛ Գ.Դանոյանը, թե՛ Մ.Մկրտչյանը, թե՛ Հ.Ռիժենկոն ցուցմունքներ են տվել, որ հրազեններ, եղել են "ո-ի վարած

ավտոմեքենայում: Դեպքի վայր հասնելուց հետո, դեպքից անմիջապես առաջ Ա »-կ Է իրենց առաջարկել վերցնել դրանք: Իրենցից յուրաքանչյուրը վերցրել է մեկ հրազեն, դրանցով զինված էլ մուտք են գործել առանձնատան բակ: Շետնապես՝ Բ»»ը ՃՀՌիժենկոյին, Գ.Դանոյանին ն Մ.Մկրտչյանին անհատապես առաջարկելով վերցնել մեկական հրազեն՝ ՀՀ նախկին քրեական

17

օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նրանցից յուրաքանչյուրին իրացրել է մեկական հրազեն, իսկ մեղադրյալներից յուրաքանչյուրն ըստ այդմ ձեռք է բերել դարձյալ մեկական հրազեն: Հրազենները նրանք համատեղ ձեռք չեն բերել, ավելին՝ նրանցից յուրաքանչյուրը կրել է ընդամենը մեկ հրազեն ն առանձնատան բակ է մուտք գործել մեկ հրազենով: Հետնաբար, ըստ բողոքաբերի՝ Հ.Ռիժենկոյի արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ, այլ նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

18. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանել ն փոփոխել` Հովհաննես Ռիժենկոյին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

19. Մեղադրյալներ Գագիկ Դանոյանը ն Մայիս Մկրտչյանը ՀՀ գլխավոր դատախազի ն տուժողների ներկայացուցչի վճռաբեկ բողոքների կապակցությամբ ներկայացված պատասխանում նշել են, որ սպանութան փորձ կատարելու վերաբերյալ իրենց վերագրված մեղադրանքն անհիմն է, չի հաստատվում որնէ ապացույցով, իրենք սպանելու նպատակ չեն ունեցել, իսկ կրակոցները եղել են դեպի վերն:

Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրյալներ Գ.Դանոյանը ն Մ.Մկրտջյանը խնդրել են ՀՀ գլխավոր դատախազի ն տուժողների ներկայացուցչի վճռաբեկ բողոքներն ամբողջությամբ մերժել ն իրենց վրայից հանել սպանության փորձի անհիմն մեղադրանքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

20. Հովհաննես Ռիժենկոյին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 7-րդ կետերով, 175-րդ հոդված 2-րդ մասի 1Լին, 3-րդ, 4րդ կետերով ն 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «ավազակային հարձակմամբ «ոռ Բու լ թու «աթ կկրի գույքը հափշտակելու

18

նպատակով նախնական համաձայնության Լէ եկել ընկերոջ Գագիկ Կաոլենի Դանոյանի, վերջինիս դարեր ամուսնու Մայիս Մարտինի Սկրտչյանի ն գործով ինքնությունը չպարզված անձի հետ: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Հովհաննես Ռիժենկոն ն վերջինիս հանցակիցները ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող «ԱԿՄ» վփեսեւկի 114193» ն «12116575» համարի երկու ինքնաձիգ, «11 6545» տեսակի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա գործարանային սարքավորումների ն դեվալների օգտագործմամի ձնափոխված 9 մմ տրամաչափի (918) 3)փամփուշտներով կրակոցներ կատարկու համար հարմարեցված ինքնաշեն մեկ ատրճանակ, ինչպես նան ձեռք են բերել դիմակներ, մեկ փաթույթ կպչուն ժապավեն, մետաղյա լինգ ն հարթաշուրթ:

Պայմանավորվածության համաձայն 2018 թվականի օգոստոսի 28-ին ժամը 22:00-ի սահմաններում, Հովհաննես Ռիժենկոն հանցակիցների՝ Գագիկ Դանոյանի, Մայիս Մկրտչյանի ն ինքնությունը չպարզված անձի հեմ, «ՅԱՌՄ 2Ճ 5» մակնիշի չպարզված ավտոմեքենայով գնացել է """"ոթւիը պատկանող, """Իոոթ մեւրզի Հ»»որոթթթւ, զյոլլի «որու փողոցի """" հասցեում գտնվող առանձնատան մոտ: Տեղ հասնելով ավտոմեքենայի սրահում Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը ն Մայիս Ակրտչյանը հագել են դիմակները, որից հերո Մայիս Մկրտչյանը վերը նշված ինքնաշեն ատրճանակով զինված, ցանկապատի վրայով ցատկելով, ապօրինի մուտք է գործել հիշյալ առանձնատան րաւկ ն բացել առանձնավտան մուտքի երկաթյա դուռը, ապա նույն դոնով առանձնատան րակ ապօրինի մուտք են գործել նան նախնական համաձայնությամի, խմրով ձեռք բերված «ԱԿՄ» տեսակի «114194» համարի ինքնաձիգով զինված Հովհաննես Ռիժենկոն ն «ԱԿՄ» տեսակի «Վ1116575» համարի ինքնաձիգով զինված Գագիկ Դանոյանը, իսկ ինքնությունը չպարզված անձր սպասել է ավտոմեքենայում: Նույն ժամանակ Հովհաննես Ռիժենկոն սն գույնի սպորտային պայուսակով առանձնավգտան բակ է տեղափոխել նախապես ձեռք բերված կպչուն ժապավենը, մետաղյա լինգը ն հարթաշուրթը: Առանձնատան բակ մուտք գործելուց հեվտ, առանձնատուն մտնելու նպատակով Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը ն

19

Գագիկ Դանոյանը շրջել են բակում որոնելով առանձնատուն մուտք գործելուհամար հարմար վայրը:

Տան բակում տալադրված տեսանկարահանող սարքերի միջոցով փնսնելով բակ մուրք գործած հիշյալ անձանց ՀՅՅՅՅ ւր կ երա հայր փան

սեփականատեր Հ ՅՅ ը, դարս են եկել րակ ն հանդիպել նրանց:

Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը ն Գագիկ Դանոյանը Հ ը" ՅՅ ների գույքը հափշտակելու նպատակով նրանց կյանքի ն առողջության համար վտանգավոր րբոնություն գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, հարձակում են գործել նրանց վրա, մասնավորապես Հովհաննես Ռիժենկոն իր կրած մարտական դիրքի բերված, «ԱԿՄ» տեսակի (Վ 114194» համարի ինքնաձիգի փողն ուղ ՅԱ ՅՅՅ-կերի ուղղությամբ ն մոտենալով նրանց փորձել է զենքի գործադրմամբ ապօրինաբար վերջիններիս դիտավորությամբ զրկել կյանքից, սական Մ "-ր՝ իր ն հոր կյանքին ու առողջությանը վրանգ սպառնացող ոտնձգությունը կանխելու նպատակով, ձեռքում առկա օրինական կերպով իրեն պատկանող «Վալտեր» տեսակի 13703445 համարի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ինչից հերո ՀԵԲԲԲԲ դ իրի ն Հովհաննես Ռիժենկոյի միջն ծեծկովուք է ակսվել: Այդ ընթացքում Գագիկ Դանոյանը ն Մայիս Մնրփչյանն իրենց հանցակից ընկերոջը՝ Հովհաննես Ռիժենկոյին ազատելու նպատակով, ապօրինի կերպով իրենց կրած հրազեններով շարունակել են ապառնալ նրանց, այնահերն "" ն

ԱԱ ենդին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, առանձնավււն երկաթյա դոան մոտից Գագիկ Դանոյանը կրակահերթով 9 կրակոց, իսկ Մայիս Մկրտչյան առաջին անգամ ԻԵ" 400 սմ

հեռավորությունից, ապա երկրորդ անգաւմ առանձնավպտաւն երկաթյա դոան մոտից ընդհանուր երկու կրակոց է արձակ Մ" կ ՏԹՅՅ-նիրի ուղղությամբ, կակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մրադրությունը՝ նրանց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներն ԳՈՏՈ» ԻԻՈՒՅՅ»-ը իի (ենսական նշանակության օրգաւններին չեն դիպչել ն մառ չեն պատճառել: Կրակոցների արդյունքում Հ Ի ՈՒՅԻՅՈՈՅ ի առողջությանը պատճառվել է. "88ԹԹԹթաոաԱԿ ԱԱԿ աար»

20

վնասվածքների ձնով միջին ծանրության վնաս, իսկ ՏԴ ՅԵՅՅԾ-յլլ պապճառվել Է ՀԻԻԻԻԻԻԻԵԵԹԹԹԱՈաՈ Ո աաաաաոոոթոոոթթյա` ցիդայկով լիցքավորված հրազենի կրակոցից արձակված, գնդակի շոշափող ներգործությամբ վերքի ձնով առողջության թեթն վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ընդ որում, «ԻԻԻԻԻԵթթթոոոորոր թյա թաաաթթու ի, կլրլացած: «ԻԻԻԻԻԵԹԹոոոթ որ աաաաարթաոորը, վնասվածքը պատճառվել է պղինձ պարունակող 9 մմ փրամաչափ ունեցող գնդակով լիցքավորված հրազենից:

ի վերջը «Իրթթթթթթթւ լլ «որթ» կերին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին ն խլել նրա ձեռքում առկա ինքնաձիգը, իսկ Գագիկ Դանոյանը ն Մայիս Մկրտչյանը դուրս են եկել փան բակից ն մոտեցել արդեն առանձնավաւն դարպասի մու կայանված «ԹԵՐ Ճ 5» մակնիշի ավտոմեքենային: Նույն ժամանակ առանձնատան բակի մումքի երկաթյա դուռր փակվել է, Գագիկ Դանոյանը, մոտենալով դոանը, փորձել է այն կրկին բացել, սակայն հասկանալով, որ այն դրսից չի բացվում, նույն ինքնաձիգով դեպի օդ անկանոն կրակոցներ է արձակել, որից հերո Գագիկ Դանոյանը Մայիս Մկրտչյանի ն ինքնությունը չպարզված անձի հետ հիշյալ «ՈՐԻ Ճ 5» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուսվվ»:

21. Գագիկ Դանոյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 7-րդ կետերով, 175-րդ հոդված 2-րդ մասի 1Լին, 3-րդ, 4-րդ կետերով ն 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ նա «ավազակային հարձակմամը Ցոոաոաոոր յթ որորորոթթա լլ. «որթ կերի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել ընկերոջ Հովհաննես Յուրիկի Ռիժենկոյի, դարեր ամուսնու Մայիս Մարվփնի Մկրտչյանի ն գործով ինքնությունը չպարզված անձի հետ: Հանցավոր մվփադրությունն իրականացնելու նպատակով Գագիկ Դանոյանը ն մյուսները ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող« «ԱԿՄ» տեսակի «114194» ն «11116575» համարի երկու ինքնաձիգ, «112 6545» վպեսակի 45 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակի հիմքի վրա՝ գործարանային սարքավորումների ն դետալների օգտագործ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ1/0015/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել