Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Հանրային մասնակցությունը Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝ 1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Հանրային մասնակցությունը Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝ 1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 20. Հանրային մասնակցությունը Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝ 1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը. 2) ջրի ազգային ծրագրի նախագիծը. 3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը. 4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները. 5) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) 6) ջրերի ստանդարտների նախագծերը. 7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը: Եթե ջրային ռեսուրսների որ

Ամբողջ Տեքստ

Հոդված 20. Հանրային մասնակցությունը Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝ 1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը. 2) ջրի ազգային ծրագրի նախագիծը. 3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը. 4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները. 5) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) 6) ջրերի ստանդարտների նախագծերը. 7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը: Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի և դրա տեղանքի մասին ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը և տեղեկացնում հնարավոր հետևանքների մասին: Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել համապատասխան մարմին և 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը: (20-րդ հոդվածը փոփ .

23.06.15 ՀՕ-108-Ն) Գ Լ ՈՒ Խ 4. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել