ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 80 — Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել սպառազինությունը, ռազմական տեխնիկական և նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆ
Ամփոփում
Հոդված 80. Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել սպառազինությունը, ռազմական տեխնիկական և նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն. - կազմակերպել զորամաս (ստորաբաժանում) մուտք գործած սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը դրանց ընդունմանը և շահագործմանը. - պլանավորել սպառազինության և
Ամբողջ Տեքստ
Հոդված 80. Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել սպառազինությունը, ռազմական տեխնիկական և նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն. - կազմակերպել զորամաս (ստորաբաժանում) մուտք գործած սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը դրանց ընդունմանը և շահագործմանը. - պլանավորել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը. - կազմակերպել և իրականացնել վերահսկողություն սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, միջոցառումներ անցկացնել վթարների և պատահարների կանխման ուղղությամբ. - կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի հաշվառումը և պահպանությունը, ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը, պահպանությունը և հաշվառումը, դրանց ստացումը և ենթականերին հանձնումը, կանխել ռազմական ունեցվածքի կորուստները, պակասորդը, փչացումն ու հափշտակումը, մեղավորներին ենթարկել պատասխանատվության. - ապահովել ամբողջ դրամական և բավարարման մյուս տեսակների հատկացումը, անձնակազմին հասնելը, խնայողաբար և նպատակային ծախսել նյութական ու դրամական միջոցները, պահպանել հաստիքային և ֆինանսական կարգապահությունը. - միջոցներ ձեռնարկել զինծառայողների առողջության պահպանման և ամրապնդման, անձնակազմի բժշկական ապահովման կատարելագործման ուղղությամբ, հոգեկան առողջության խնդիր ունեցող զինծառայողներին ուղարկել հոգեբուժական զննման, իսկ անհրաժեշտության դեպքում, բժշկի եզրակացությամբ` բուժման. - մշտապես հոգ տանել ենթակաների առևտրական-կենցաղային սպասարկման բարելավման մասին, այդ ընթացքում պահպանելով սոցիալական արդարության և հրապարակայնության սկզբունքները. - կազմակերպել զորային տնտեսություն և ղեկավարել այն անձամբ, շտաբի միջոցով, իր տեղակալների, զորատեսակների և ծառայությունների պետերի միջոցով. - միջոցներ ձեռք առնել զորամասի (ստորաբաժանման) գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության, ամրագրված հողահատվածների նպատակային և արդյունավետ օգտագործման համար: (80-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն, 18.06.20 ՀՕ-354-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
