Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. 1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում. 2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում. 3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. 4) 20 տարի՝ առանձնապես ծանր հանցանքի դեպքում: 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օ

Ամբողջ Տեքստ

Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.

4) 20 տարի՝ առանձնապես ծանր հանցանքի դեպքում:

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:

3. Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելուն հաջորդող օրվանից, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելուն հաջորդող օրվանից:

4. Չավարտված հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ համարվող արարքը դադարելու պահից:

5. Հանցակցությամբ հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կատարողի կողմից հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները:

6. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից: 7. (մասն ուժը կորցրել է 25.03.26 ՀՕ-115-Ն) 8. Վաղեմության ժամկետ չի կիրառվում այն հանցանքների կապակցությամբ, որոնց համար սույն օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է նաև ցմահ ազատազրկումը:

9. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ հանցանքի կատարման պահից:

10. Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:

11. Սույն օրենսգրքի 189-րդ, 198-202-րդ, 241-րդ կամ 242-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է հանցագործությունից տուժած անձի 18 տարին լրանալու պահից: (83-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-240-Ն, 25.03.26 ՀՕ-115-Ն ) Գ Լ ՈՒ Խ 13 ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել