Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 77. Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը 1. Վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ` 1) հսկողություն է սահմանում պաշտպանվող անձի, նրա բնակարանի կամ գույքի նկատմամբ. 2) ապահովում է պաշտպանվող անձի տեղաշարժման անվտանգությունը, այդ թվում` ապացուցողական կամ վարութային այլ գործողություններին կամ դատական նիստին մասնակցելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ներկայանալիս. 3) պաշտպանվող

Ամբողջ Տեքստ

Հոդված 77. Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը 1. Վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ` 1) հսկողություն է սահմանում պաշտպանվող անձի, նրա բնակարանի կամ գույքի նկատմամբ. 2) ապահովում է պաշտպանվող անձի տեղաշարժման անվտանգությունը, այդ թվում` ապացուցողական կամ վարութային այլ գործողություններին կամ դատական նիստին մասնակցելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ներկայանալիս. 3) պաշտպանվող անձի բնակարանը սարքավորում է հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով. 4) փոխում է պաշտպանվող անձի կողմից օգտագործվող հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի պետական համարանիշները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցը կիրառելիս վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավասու է վերահսկելու պաշտպանվող անձի նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և հաղորդակցության այլ ձևերը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել