Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ5/0186/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ5/0186/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ5/0186/05/217 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի 22-րդ ն 24-րդ կետերը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհե

Ամբողջ Տեքստ

ր.

21 ԱՎ ի

ՄՏ 2

ՄԱ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0186/05/21

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0186/05/21

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Կ. Մաթնոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի ապրիլի 7-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի 22-րդ ն 24-րդ կետերը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 15.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի 22-րդ կետը: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Կոմիտեի վերաքննիչ բողոքը՝ բավարարվել, Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը մասնակիորեն՝ հայցը բավարարելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել է ն այդ մասով փոփոխվել` հայցն ամբողջությամբ մերժվել է: Դատարանի 15.03.2022 թվականի վճիռը՝ բողոքարկված ն չբեկանված մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ մասերը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումեերով.

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցապահանջը՝ վիճարկվող ակտի 24-րդ կետի վերաբերյալ հիմնվելով քրեական գործով տրված ցուցմունքների վրա, որոնց արձանագրությունները եղել են վարչական վարույթի նյութերի մեջ ն ներկայացվել են Դատարան Կոմիտեի կողմից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործով տրված ցուցմունքները գրավոր ապացույցներ են՝ զուտ այն տեխնիկական պատճառով, որ այդ ցուցմունքներն ամրագրված են գրավոր` հարցաքննության արձանագրության մեջ ն բերվել են Դատարան'՝ որպես վարչական վարույթի նյութերի մաս:

Վերաքննիչ դատարանը խախտել է հայցվորի արդար դատաքննության իրավունքը, երբ իր վճռի հիմքում դրելրլ թ6է քրեական գործով տրված ցուցմունքները (դրանց արձանագրությունները), քանի որ հայցվորը չի տվել հարց այդ ցուցմունքները տված անձանց ն չի էլ ունեցել նրանց հարցաքննելու իրավունք՝ չլինելով քրեական գործին մասնակցող անձ, բացի դրանից, այդ ցուցմունքները տված անձինք չեն հարցաքննվել նան վարչական վարույթի ընացքում:

Այս խախտումներն ունեցել են ազդեցություն գործի ելքի վրա, քանի որ վիճարկվող ակտի 24-րդ կետը հիմնված է առավելապես քրեական գործով տրված ցուցմունքների վրա:

Առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ սույն գործով կիրառված ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ: Թիվ ՎԴ/0459/05/22, թիվ ՎԴ/4225/05/22 ն թիվ ՎԴ/10575/05/21 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանը ցուցաբերել է կտրուկ հակառակ մոտեցում, ինչ սուն գործով Դատարանն ու Վերաքննիչ դատարանը: Հիշյալ գործերով ՀՀ վարչական դատարանը համարել է, որ քրեական գործով տրված ցուցմունքները չէին կարող դրվել իրավաբանական անձանց տուգանելու հիմքում, քանի որ դրանք օգտագործելով՝ Կոմիտեն խախտել է արդար դատաքննության իրավունքը, ն անվավեր են ճանաչվել Կոմիտեի ստուգման ակտերը` համարելով, որ վկաները պետք է

Յ

հարցաքննվեին վարչական վարույթի ընթացքում, որպեսզի այդ խախտումը տեղի չունենար, իսկ ՀՀ վարչական դատարանում վկաներին հարցաքննելը տեղին չէ, քանի որ վարչական ակտերն արդեն իսկ կայացվել են ոչ պատշաճ վարչարարության արդյունքում ն հայցվոր իրավաբանական անձի՝ լսված լինելու իրավունքի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Կոմիտեի բողոքը դրան կցված նոր ապացույցի շնորհիվ այն դեպքում, երբ անհասկանալի է՝ այդ ապացույցն ինչի մասին է ն ինչպես է ձեռք բերվել Կոմիտեի կողմից:

Վերաքննիչ դատարանը քննել է միջնորդություն` Կոմիտեի վերաքննիչ բողոքին կցված փաստաթուղթը գործի նյութերին կցելու վերաբերյալ, ն բավարարել է այն: Ավելին, Վերաքննիչ դատարանն այդ փաստաթուղթը դրել է վիճարկվող որոշման հիմքում, քանի որ այն հետազոտելու շնորհիվ հանգել է հետնության, որ դրանով հաստատվում է, որ հայցվորը, իրոք, կանխիկ եղանակով է վճարել տրանսպորտային միջոցների դիմաց: Խնդիրն այն է, որ Կոմիտեն չի միջնորդել Վերաքննիչ դատարանին գործի նյութերին կցել բողոքին կից ներկայացված փաստաթուղթը: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ ըստ Կոմիտեի՝ դա ոչ թե նոր փաստաթուղթ է, այլ գործում եղածը, որը Դատարանը սխալ է հետազոտել:

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածն այն պարագայում, երբ չեն եղել դրա հիմքերը: Մասնավորապես, նշված հոդվածից հստակ է, որ անհրաժեշտ է, որպեսզի դատավարության մասնակիցը Վերաքննիչ դատարան ներկայացրած լինի մի ապացույց, որը սահմանված ժամկետում չի ներկայացրել վարչական դատարանում: Մինչդեռ, սույն գործով Կոմիտեն իր բողոքով պնդում է, որ այդ ապացույցը նոր չէ, եղել է գործի մեջ, սակայն Դատարանը սխալ է գնահատել դրա ապացուցողական նշանակությունը: Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն անցել է վերաքննության սահմանները՝ գործի նյութերին կցելով Կոմիտեի բողոքին կցված փաստաթուղթը:

Այս խախտումն ազդել է գործի ելքի վրա, քանի որ Վերաքննիչ դատարանը, հետազոտելով Կոմիտեի բողոքին կցված փաստաթուղթը, հանգել է այն հետնության, որ դրանով հաստատվում է, որ հայցվորը, իրոք, կանխիկ վճարել է տրանսպորտային միջոցների դիմաց: Սա այն պայմաններում, երբ այդ փաստաթուղթը որնիցե մեկի ստորագրություն կամ կնիք չպարունակող, անանուն աղյուսակ է ն չի էլ կարող համարվել փաստաթուղթ՝ չպարունակելով որնիցե վավերապայման: Այսինքն, Վերաքննիչ դատարանը նույնիսկ սխալ է գնահատել|իրլ դրա ապացուցողական նշանակությունը խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջները:

Վերաքննիչ դատարանն անցել է վերաքննության սահմաններն այս գործով, երբ կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասն այն պայմաններում, երբ բացակայել են այն կիրառելու հիմքերը: Ավելին, Վերաքննիչ դատարանն այդ սխալից հետո Կոմիտեի բողոքին կցված փաստաթուղթը հետազոտել է, սխալ է գնահատել դրա ապացուցողական նշանակությունը ն դրել է իր որոշման հիմքում՝ բավարարով Կոմիտեի բողոքը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչի 15.07.2019 թվականի որոշման համաձայն՝ թիվ 58214118 քրեական գործով Ընկերությունում նշանակվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ն հարկային, մաքսային մարմինների կողմից վերահսկվող օրենսդրության առաձին պահանջների կատարման ճշտության ստուգում կամ վերստուգում Ընկերության հիմնադրման օրվանից մինչն 15.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածում, որի կատարումը հանձնարարվել է Կոմիտեի մասնագետներին (2-րդ հատոր, գ.թ. 32-36):

2) Կոմիտեի նախագահի 06.08.2019 թվականի թիվ 1002684/1 հանձնարարագրի համաձայն՝ Ընկերությունում հանձնարարվել է իրականացնել համալիր հարկային վերստուգում (2-րդ հատոր, գ.թ. 30-31):

3) Կոմիտեի նախագահի 06.08.2019 թվականի «ՀՀ ՊԵԿ նախագահի 06.08.2019թ. թիվ 10026841 հանձնարարագրով անցկացվող վերստուգման շրջանակներում լրացում կատարելու մասին» թիվ Ս-176-Ա հրամանի համաձայն` Ընկերությունում 06.08.2019 թվականի թիվ 1002684/1 հանձնարարագրով իրականացվող վերստուգման շրջանակներում ներառել՝ են հրամանում նշված ստուգվող հարցերը համապատասխան ժամանակահատվածներով (2-րդ հատոր, գ.թ. 38-39):

4) 29042019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ Ընկերությունը ձեռք է բերել «107014 ԼՃՎԾ ՇՋՍՏԷՔ ՔԹՃՇՕ 2.7Լ» մակնիշի, 2008 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 29.04.2019 թվականին, ն տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06ՇԸՇ172062 վկայականը (3-րդ հատոր, գ.թ. 54-55, 61-63):

5) 530.042019 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի համաձայն Ավետիք Անուշավանի Հարությունյանը վաճառել, իսկ Ընկերությունը ձեռք է բերել «Շճ7 53-27» մակնիշի, 1985 թվականի արտադրության տրանսպորտային միջոցը: Պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել են 30.04.2019 թվականին, ն տրվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 06ՇԸՇ174765 վկայականը (3-րդ հատոր, գ.թ. 56-60):

6) Համաձայն «Հարությունյան Ավետիք՝ 1001 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար-հաշիվ՝ 2281» փաստաթղթի, որն ընդգրկում է նան 29.04.2019 թվականին ն 30.04.2019 թվականին կնքված գործարքների վերաբերյալ տեղեկություններ՝ 29.04.2019 թվականին ն 30.04.2019 թվականին ֆիզիկական անձ Ավետիք Հարությունյանի միջոցով դուրս է գրվել գումար՝ 8.200.000 ՀՀ դրամի ն 1.400.000 ՀՀ դրամի չափով, «10014 ԼՃԱԾ ՇՋՍՏԷՔ թեթն մարդատար, ունիվերսալ թափքով 125/170 կվտ/ձու շարժ ԻՊ 21806472598374ՃՕ61» ն «բեռնատար կողավոր, կապույտ 84/115 կվտ/ձու 838 ՃՕ61» ձեռք բերելու նպատակով (4-րդ հատոր, գ.թ. 17-18):

7: Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի (այսուհետ նան՝ Ակտ) 22-րդ կետի (Դրամարկղային գործառնությունների

5

իրականացման ճշտություն) համաձայն՝ «(...) Ստուգվող ժամանակաշրջանի համար ներկայացված փաստաթղթերի ստուգումից պարզվեց, որ ընկերությունը առհաշիվ անձ հանդիսացող Ավետիք Հարությունյանի միջոցով 29.04.2019թ-ին ն 30.04.2019թ-ին կանխիկ վճարման եղանակով ձեռք է բերել փրանսպորտային միջոցներ (պայմանագրերը կցվում են) համապատասխանաբար 8,200,000 ն Ն400,000 դրամ արժեքներով: Խախտվել է ՀՀ հարկային օրենսգրքի 386 հոդվածի Էին մասի Լին կետի պահանջը, (...): Քանի որ խախտման գումարների հանրագումարի 5 տոկոսը կազմող մեծությունը 500 հազար դրամը չի գերազանցում, ուստի հարկ վճարողին առաջադրվում է տուգանք 500,000 դրամի չափով» (2-րդ հատոր, գ.թ. 19-20):

8) Ակտի 24-րդ կետի (Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում Ա (կամ) ստացում (անապրանք փաստաթղթեր, հարկային հաշիվների դուրսգրման կարգի պահպանում) համաձայն՝ «(...) Ստուգվող ժամանակաշրջանում, ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով քրեական գործի շրջանակներում պարզված հանգամանքների, տրամադրված նյութերի, համալիր հարկային ստուգման (վերստուգման) շրջանակներում ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքներով պարզվել է.

«ՀԱՏՄ» ՍՊԸն «Հայաստան, համահայկական հիմնադրամի հեր կնքված 26.10.2017թ-ի թիվ ԼՂ-Կ-5/7, 05.02.2018թի թիվ ԱՀ-Կ-0/18 ն 29.03.2018թի թիվ ԱՀ-Կ-06/18 «գույքի պատրաստման, գեման, տեղափոխման ն տեղադրման» պայմանագրերի (պայմանագրերը կցվում եմ) համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվամբ դուրս է գրել արտադրանքների ապրանքնեի առաքման հաշվարկային փաստաթղթեր (կցվում են) այդ թվում' 05.12.2017թ-ի թիվ Բ4813558525, 06. 12.2017թ-ի թիվ Բ3766048416, 07.12.2017թի թիվ Բ5704856675, 13.12.2017թի թիվ .Բ/795051232,

14. 12.2017թ-ի թիվ Բ7155417186, 15.12.2017թի թիվ Բ9935012578, 27.04.2018թի թիվ Բ9360318182, 30.04.2018թ-ի թիվ Բ0588587546 ն 08.06.2018թ-ի թիվ Բ6250466573, որոնց գումարները կազմել են համապատասխանաբար 25,960,500 դրամ, 27,616,600 դրամ, 24,350,560 դրամ, 22,046,500 դրամ, 2Ն845,680 դրամ, 37,074,000 դրամ, 62,838,000 դրամ, ըեդհանուր 286,833,540 դրամ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում «ՀԱՏՄ» ՍՊԸի վերաբերյալ քենության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից ելնելով (փաստաթղթերը կցվում են), պարզվել է, որ վերը նշված հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվել առանց «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների մատակարարման, այսինքն «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից դուրս են գրվել անապրանք փաստաթղթեր:

(-)

Արդյունքում հարկ վճարողից գանձվում է տուգանք ընդամենը 286,833,540 դրամի չափով» (2-րդ հատոր, գ.թ. 20-21):

9) «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ նան՝ Հիմնադրամ) (Գնորդ) ն Ընկերության (Վաճառող) միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի համաձայն` վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն ն

6

տեղադրել Արցախի շրջանների հանրակրթական դպրոցներում, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը ն դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով ն չափով: Պայմանագրի գինը կազմել է 149.474.540 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 159-162):

10) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շ. Աղաբաբյանի կողմից 07.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 1 ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15//7 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 1-ին խմբաքանակը՝ ընդհանուր 25.960.500 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 167):

1) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Է. Պետրոսյանի կողմից 08.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 2 ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/177 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 2-րդ խմբաքանակը՝ ընդհանուր 27.616.600 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 168):

12) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ժ. Դավթյանի կողմից 11.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդումման թիվ 3 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 3-րդ խմբաքանակը՝ ընդհանուր 27.654.700 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գթ. 171):

13) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Զ. Ղուլյանի կողմից 15.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 4 ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/177 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 4-րդ խմբաքանակը՝ ընդհանուր 24.350.560 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 174):

14) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վ. Մովսիսյանի կողմից 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների

7

հանձնման-ընդունման թիվ 5 ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/177 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 5-րդ խմբաքանակը՝ ընդհանուր 22.046.500 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 177):

15) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Խ. Վարդանյանի կողմից 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 6 ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժինն ընդունել է Հիմնադրամի ն «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության միջն 26.10.2017 թվականին կնքված թիվ ԼՂ-Կ-15/17 պայմանագրի հիման վրա Ընկերության կողմից ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 6-րդ խմբաքանակը՝ ընդհանուր 21.845.680 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գթ. 180):

16) Հիմնադրամի (Գնորդ) ն Ընկերության (Վաճառող) միջն 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն Ա տեղադրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը ն դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով ն չափով: Պայմանագրի գինը կազմել է 74.521.000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 148-151):

17 Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության ն սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 04.05.2008 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդումման թիվ 1 ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփականակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01//48 պայմանագրի հիման վրա Ընկերության կողից ԱՀ Ստեփականակետ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 1-ին խմբաքանակը՝ ընդհանուր 37.074.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 154):

18) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության Ա սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 03.05.2008 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդուման թիվ 2 ակտի համաձայն` Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփականակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի ն Ընկերության միջն 05.02.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-01/18 պայմանագրի հիման վրա «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից ԱՀ Ստեփականակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքի 2-րդ խմբաքանակը՝ ընդհանուր 37.447.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գ.թ. 155):

19) Հիմնադրամի (Գնորդ) ն Ընկերության (Վաճառող) միջն 29.03.2018 թվականին

8

կնքված թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է վաճառել իր պատրաստած, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված գույքը, տեղափոխել այն Ա տեղադրել Արցախի Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը ն դրա համար վճարել պայմանագրով սահմանված կարգով ն չափով: Պայմանագրի գինը կազմել է 62.838.000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի (2-րդ հատոր, գ.թ. 136-140):

20) Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի, Ընկերության տնօրենի ն ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության Ա սպորտի բաժնի պետ Կ. Մարգարյանի կողմից 11.06.2018 թվականին կազմված .0ամպրանքանյութական արժեքների հանձնման-ընդուման ակտի համաձայն Ընկերությունը հանձնել, իսկ ԱՀ Ստեփականակերտի քաղաքապետարանն ընդունել է Հիմնադրամի Ա Ընկերության միջն 29.03.2018 թվականին կնքված թիվ ԱՀ-Կ-06/18 պայմանագրի հիման վրա Ընկերության կողից ԱՀ Ստեփականակետ քաղաքի հանրակրթական դպրոցների համար պատրաստված գույքը` ընդհանուր 62.838.000 ՀՀ դրամ արժողությամբ (2-րդ հատոր, գթ. 143):

2) ԱՀ քննչական կոմիտեի 05.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն՝ թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Վարդուշ Մովսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 23.06.2011 թվականին նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի պաշտոնակատար, իսկ հոկտեմբերի 11-ից՝ բաժնի պետ: 23.12.2014 թվականի ԼՂՀ կառավարության թիվ 891-Ն որոշման համաձայն՝ Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործառույթները փոխանցվել են «Քաշաթաղի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություների տնօրինություն» ՊՈԱԿ-ին՝ բացառությամբ Բերձորի թիվ 1 ն թիվ 2 միջնակարգ դպրոցների: Վերջիններիս ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացվում են դպրոցների կողմից: Հիմնադրամի՝ ԱՀ շրջանների հանրակրթական դպրոցների համար գույքի պատրաստում, գնում, տեղափոխում ն տրամադրում նախատեսող թիվ ԼՂ-ԿՀՎ5/Ո7 պայմանագրի ն ներկայացված գրության մեջ նշված փաստը, որ ինքը՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի կրթության բաժնի պետ Վարդուշ Մովսիսյանը, Հիմնադրամից ստացել է նշված պայմանագրով նախատեսված գույքը, իրականությանը չի համապատասխանում, իր կողմից որնէ գույք չի ստացվել ն չի ստորագրվել գույքի ընդունման որնէ ակտ (2-րդ հատոր, գ.թ. 181-183):

22 ԱՀ քննչական կոմիտեի 12.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն՝ թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Զորիկ Ղուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 03.12.2012 թվականից զբաղեցնում է ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության Ա սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: 01.01.2015 թվականից Կրթության բաժնից ֆինանսատնտեսական մասն ԱՀ կառավարության որոշմամբ վերցված է Ա հանձնված «Մարտունու շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: Իրեն ներկայացված 26.10.2017 թվականի թիվ ԼՂ-Կ-15//7 պայմանագիրն այն մասին, որ Հիմնադրամի, ի դեմս գործադիր տնօրեն Ա. Վարդանյանի ն Ընկերության տնօրեն

9

Ա. Հարությունյանի կողմից ԼՂՀ հանրակրթական դպրոցներին, այդ թվում` Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի պետ Զ. Ղուլյանին տրամադրվել է գույք, չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2015 թվականից կրթության բաժինը չի զբաղվում որնէ գույքի 0հանձնման-ընդունման գործերով, այդ ժամանակահատվածում Կրթության բաժինն արդեն կոչվում էր Կրթության Ա սպորտի բաժին, իսկ բաժնի պետը՝ բաժնի վարիչ: Ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Մարտունու շրջանում կան դպրոցներ, որոնք առանձին պայմանագրերի հիման վրա ստացել են գույք, բայց դրանք նորակառույց կամ հիմնանորոգված դպրոցներ են (2-րդ հատոր, գ.թ. 123-125):

23 ԱՀ քննչական կոմիտեի 17.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն՝ թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Էդիկ Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2005 թվականից մինչն 02.07.2019 թվականը զբաղեցրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության ն սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: 2015 թվականից ԱՀ կառավարության որոշման հիման վրա շրջաններում ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, որոնք կոնկրետ զբաղվում են հանրակրթական դպրոցների, ինչպես նան շրջանի կրթության ն սպորտի բաժնի ֆինանսատնտեսական գործառույթներով, այսինքն, կրթության ն սպորտի բաժինը զբաղվում է զուտ ուսումնադաստիարակչական գործունեությամբ հետնաբար իրեն ներկայացրած փաստաթղթերն այն մասին, որ թե իբր ինքը 08.12.2018 թվականին ստացել է որնէ գույք ն այն տրամադրել դպրոցներին, չի համապատասխանում իրականությանը: Տեղյակ չէ դրա մասին ն որնէ տեղ չի ստորագրել (2-րդ հատոր, գ.թ. 126-128):

24 ԱՀ քննչական կոմիտեի 26.09.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն՝ թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Խորեն Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թվականից զբաղեցնում է ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի պաշտոնը: 2017 թվականից բաժնի անունը փոխվել է ն վերանվանվել շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության ն սպորտի բաժին: 2017 թվականից զբաղեցնում է նշված բաժնի վարիչի պաշտոնը: Հիմնադրամի ն Ընկերության միջն 26.10.2017 թվականի ԼՂ-Կ-15/17 պայմանագրով նախատեսված հավելվածի համաձայն՝ գույքհատկացման վերաբերյալ 18.12.2017 թվականին կազմված ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման թիվ 6 ակտի, որի ներքն հատվածում առկա է 3 անձի ստորագրություն ն 3 կլոր կնիք, ուսումնասիրության արդյունքում հայտնել է, որ այդ ակտում նշված գույքն ինքը չի ստացել ն ակտը չի ստորագրել: Ընկերությունից վերջին անգամ գույք ստացել են 2015 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 130-133):

25 ԱՀ քննչական կոմիտեի 04.11.2019 թվականի վկայի հարցաքննության արձանագրության համաձայն՝ թիվ 58214118 քրեական գործի շրջանակներում վկա Կառլեն Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 13.01.1997 թվականից մինչն 29.04.2019 թվականը զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության Ա սպորտի բաժնի վարիչի պաշտոնը: Մինչն 2017 թվականը զբաղվել է Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց՝ մանկապարտեզներում ընդունելու ն այդ հիմնարկների բնականոն գործնեությւսն

10

ապահովման խնդիրներով: Զբաղվել է նան դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության, 1-12րդ 6դասարանների երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման, մանկավարժական աշխատողների որակավորման ու ատեստավորման հարցերով, հիմնարկների նյութատեխնիկական բազայի պահպանման ն համալրման, ուսումնական հաստատությունների հիմնարար ն ընթացիկ վերանորոգման հարցերով ն այլ աշխատանքներով: 01.01.2015 թվականից բաժնի կենտրոնացված հաշվապահության ապակենտրոնացումից հետո զբաղվկլ է միայն հիմնարկների սովորողների ուսումնադաստիարակչական ն աշխատողների մանկավարժական բնույթի հարցերով, չի իրականացրել ֆինանսատնտեսական գործառույթներ (գույքի ձեռքբերում, շենքերի կապիտալ ն ընթացիկ վերանորոգում, աշխատողների աշխատավարձերի պատրաստում, ներկայացում, լիազորագրերի տրամադրում ն այլն), քանի որ համաձայն ԱՀ կառավարության որոշման` այդ լիազորությունները փոխանցված էին հիմնարկների ղեկավարներին: Իրեն ներկայացված Հիմնադրամի, Ընկերության տնօրենների ն իր միջն 29.03.2018 թվականին (ԱՀ-Կ-06/18) Ա 05.02.2018 թվականին (ԱՀ-Կ-01/18) պայմանագրեր չեն կնքվել: Նշված պայմանագրերի հիման վրա կազմված երեք :։աամպպրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման ակտերի (03.05.2018 թվականի, 04.05.2018 թվականի ն 11.06.2018 թվականի)|իրլ բովանդակությանը ծանոթ չէ նման անհատների հետ նշված ժամանակահատվածում չի առնչվել, ակտերում առկա ստորագրությունները ն կնիքներն իր կողմից չեն դրվել, քանի որ այդ ժամանակահատվածում ինքը՝ որպես բաժնի վարիչ, նման գործառույթներ չի իրականացրել (2-րդ հատոր, գ.թ. 145-146):

26) ԱՀ կրթության, գիտության ն սպորտի նախարարի՝ ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Ի. Գրիգորյանին ուղղված 24.09.2019 թվականի թիվ 01-1219 գրության համաձայն՝ «Լ.. նախարարության կողմից բանավոր հարցման արդյունքներով պարզվել է, որ Ասկերանի, Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու ն Քաշաթաղի շրջանների վարչակազմերի կրթության ն սպորտի բաժինները, ինչպես նան նշված շրջանների հանրակրթական դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ները «Հայաստան» համահայկական հիմնադրամի ն «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության կողմից կնքված 2017 թվականի հոկտեմբեր 26-ի ԼՂ-Կ 15/17 պայմանագրով դպրոցական գույք չեն ստացել: Վերոնշյալի գրավոր հաստատումները շրջաններից սպասում ենք» (2-րդ հատոր, գ.թ. 134):

27 Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 16.04.2021 թվականի թիվ 26/1 որոշման համաձայն՝ Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 10.03.2021 թվականի թիվ 1002684/1 ակտի դեմ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է (1-ին հատոր, գ.թ. 22-26):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի

11

144-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ հետնյալ հարցադրումեերիե՝ վերահաստատելով եան նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները.

1) որո՞նք են Վերաքննիչ դատարանի կողմից եոր ապացույց ընդունելու լիազորության իրացման պայմանները, ն կարող է, արդյո՛ք, Վերաքենիչ դատարանը կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետով նախատեսված վարչական դատարանի դատական ակտե ամբողջությամբ կամ մասեակիորեն բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, եթե դատական ակտի բեկանման հիմքում դրվում է դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Վերաքննիչ դատարանում ընդունված ապացույցը,

2) արդյո՛ք քրեական վարույթի ընթացքում անձի կողմից տրված ցուցմունքը կարող է որպես ապացույց ընդգրկվել վարչական վարույթում ն դառեալ թույլատրելի ապացույց' քնեվող գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար:

Ս) Անդրադառեալով Էին հարցադրմանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

12

Դատական պաշտպանության իրավունքը ներառում է ոչ միայն խախտված իրավունքների պաշտպանության պահանջով դատարան դիմելու, այլն՝ դատական ակտերը բողոքարկելու հնարավորությունը: Դատական ակտերը բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն բխում է անձի դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունից:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ ամրագրել է, որ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական ն էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, (...) պահպանումը:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈՂԼ90 որոշմամբ արտահատե է նան. ան իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("62 օքիօ1օ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություններով ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("64 օքիՇօ") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջն դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը ն հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի

13

առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("'. Օքոօօ") սկզբունքի համաձայն 60դատարանի ակտիվ դերակատարությունն ։-արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական նե իրավաբանական անձինք որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձնական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձնական սխալները մատնանշելու, ինչպես նան ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու հիմնական ն ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարութան մասնակիցներին 6առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նան անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը Օ։0(տես, Ալեքսանդր ԿարալովՆ ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("5 օքոօլօ") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն, այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ

14

միջոցներ բողոքն ըստ էության, քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը ն կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե'ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("օօ օքոօլօ") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ5/0186/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել