Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Միքայելյան — ԿԴ/0125/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Միքայելյան — ԿԴ/0125/01/21

Վճռաբեկ դատարանԿԴ/0125/01/212 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով Խաչիկ Կարապետի Միքայելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 242րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով: Պատժի կրման սկի

Ամբողջ Տեքստ

| Ն Վ ԿԴ/0125/01/21

ԻՑ ե

(Ո. Գ

ՎԱՌԵԼ ԵՀԽ

ԳՑԻ: (ՀՀ

ՆԵՔ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Շահբազյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

դատավորներ՝ Ա.Նիկողոսյան

Մ.Հարությունյան

2 փետրվարի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Խաչիկ Կարապետի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով Խաչիկ Կարապետի Միքայելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է Խ.Միքայելյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Դատարանը վճռել է մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Խ.Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ, իսկ դատավճռի կատարումն ապահովելուց հետո՝ վերացնել:

Նույն դատական ակտով վճռվել է որպես դատական ծախս Խ.Միքայելյանից բռնագանձել 125.200 ՀՀ դրամ, իսկ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ «Օպել Աստրա» մակնիշի "" "" "" հաշվառման համարանիշի ավտոմեքենան, վերադարձնել Մ.Ս.Ս.-ին:

2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրյալ Խ.Միքայելյանի ն նրա պաշտպան Գ.Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճիռը պատժի մասով մասնակի բեկանել ն փոփոխել է՝ Խ.Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱԿՎարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024

3

թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժն ըստ էության խիստ ն ոչ համաչափ գնահատելով ն դրա փոխարեն 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձնով պատիժ նշանակելով, թույլ է տվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 7-րդ ն 55-րդ հոդվածների խախտումներ:

41 Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժաչափի համաչափության հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, թե ճանապարհային երթնեկության կանոնների թույլ տրված խախտումները որքանով էին հավանական դարձրել ճանապարհային երթնեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը, ճանապարհային երթնեկության կանոնների խախտման, ինչպես նան կատարած արարքի հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը,

հանցագործությամբ պատճառված վնասը:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է մեղադրյալի հանցավոր վարքագծի հետնանքը, որը դրսնորվել է տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժողի մահվան ելքով, հաշվի չի առնվել մեղադրյալին մեղսագրվող հանցագործության կատարման հանգամանքները, դրա կատարման մեջ նրա մեղավորության աստիճանը, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին հանգեցրած՝ մեղադրյալի

4

կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախտման կոպիտ բնույթը՝ արագության գերազանցումը ն հանդիպակաց ուղեմաս դուրս գալն ըստ էության դիտավորությամբ կատարելը, ինչպես նան հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ նրա դրսնորած հոգեբանական վերաբերմունքը՝ այն հանցավոր ինքնավստահությամբ կատարելը:

5. Ելնելով վերոգրյալից բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռին:

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

6. Մեղադրյալ Խ.Միքայելյանիհ պաշտպան Գ.Միքայելյանը ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը, մանրամասն ուսումնասիրելով ն գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, այն է՝ արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, Խ.Միքայելյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, նրա հետհանցավոր դրական վարքագիծը, կայացրել է իրավաչափ որոշում:

6.1. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Գ.Միքայելյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշումը թողնել անփոփոխ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Խաչիկ Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա, 2021 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, վարելով «Օպել Աստրա» մակնիշի "" "" "" հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս երթնեկե է սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ՝ իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ ն վտանգավոր կառավարում, իրականացնելով ձախակողմյան երթնեկություն ն երթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը,

5

այսինքն՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ Թ.Գ.Մ.-ին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն ն թույլ է տվել «Ճանապարհային երթնեկության կանոնների» 2-րդ, 65-րդ կետերի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 3րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից::

8. Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով անդրադառնալով Խ.Միքայելյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է հետնյալը. «(...) Որպես ամիաարանյալ Խաչիկ Միքայելյանի անձր բնութագրող հանգամանք Դատարանը հաշվի է առնում, որ նա ամուսնացած է, բնութագրվում է դրականորեն, րար ՀՀՇ ռարիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձեն 8 տեղեկանքի՝ համարվում է դատվածություն չունեցող:

Դատարանը (.) որպե 6 ամրբաստրանալ Խաչիկ 6 Միքայելյանի

պատասխանամտվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչն 14 վւարեկան 2 երեխաների` 2018 թվականի մարտի 23-ին ծնված Ժանետա Խաչիկի Միքայելյանի ն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ծնված Եվա Խաչիկի Միքայելյանի առկայությունը:

Դատարանը (.) որպե 6 ամրբաստրանալ Խաչիկ 6 Միքայելյանի

պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում հանցագործությունից անմիջապես հեմտ վտւժողին օգնություն ցույց ալը, որր դրսնորվել է դեպքի վայրում տուժողին մոտենալու, նրա վիճակը արուգելու ն դեպքի վայրից շտապօգնություն զանգահարելու եղանակով:

Դատարանը (.) որպե 6 ամրբաստրանալ Խաչիկ 6 Միքայելյանի

պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 15-16:

6

ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալը, մեղքն ընդունելը, կափարածի համար զղջալը ն խռարովանական ցուցմունքներ տալը:

Դատարանն արձանագրում է նան, որ (..) պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք քրեական գործում Աւոկա չէ:

(.-.) ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Խաչին Միքայելյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատմանը` Դատարանն արձանագրում է, որ նա թույլ է տվել ՀՀ ճանապարհային երթնեկության կանոնների մեկից ավելի խախաումներ, մասնավորապես` փրանսպորվային միջոցը վարել է հանդիպակաց երթնեկելի ուղեմասով, ինչպես նան սահմանված արագությունը գերազանցելով, որոնք ինքնին մեծացնում ն առավել հավանական են դարձնում ճանապարհային երթնեկության մասնակիցների համար հանրության համար վտանգավոր հեփնանքների առաջացման հնարավորություն: Ըստ այդմ, Դատարաւնը գտնում է, որ Խաչին Միքայելյանի կատարած արարքն օժտված է հանրային վտանգավորության բարձր աարիճանով:

Անդրադառանալով ամբաստանյալ Խաչին Միքայելյանի անձի հանրային վտանգավորության գնահատմանը` Դափարանն արձանագրում է, որ նա դեպքից անմիջապես հետո չի թողել դեպքի վայրը, իջել է ավտոմեքենայից, միջոցներ է ձեռնարկել վուժողին օգնություն ցուցաբերելու ուղղությամը, զանգահարել է Լ03 ծառայություն:

Պատժի փեսան ն չափը որոշելիս Դատարանը հաշվի է առնում

ամբաարանյալի անձր բնութագրող տվյալները, նրա կատարած արարքի՝ հանրության համար վփանգավորության աատրիճանը ն բնույթը, այդ թվում՝ գործողությունների վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվություն, ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Դատարանի, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգիրքի 10-րդ, 48-րդ ն 6-րդ հոդվածներով, ինչպես նան ՀՀ Վճռաբեկ դավփարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով ն հաշվի առնելով, որ ՀՀ քինական օրենսգիքի 242-րդ հոդվածի 2- րդ մասով նախատեսված հանցագործության համար պատիժ է սահմանված

7

բացառապես ազափազիկման ձնով՝ գնում է, որ ամրբատրանյալ Խաչին Միքայելյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձնով 2(երկու) տարի (..) ժամկեվտվ՝ փրանապորվային միջոցներ վարելու իրավունքից զիկելով՝ 2 (երկու) տարի ժամկեվտվ:

(-.) Դատարանը գտնում է նան, որ ամբատրանյալի նկատմամբ նշանակվող պապտժապտեսակը ն պատժաչափր համաչափ են նրա կատարած արարքներին, իսկ ամբաատրանյալի հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակմոաւն համար ընտրված միջոցները համարժեք են սահմանավաւկվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը (...): Այլ խոսքով, ամբաարանյալի նկատմամբ նշանակվող պատիժը խիար չէ ն ավել սահմանափակումներ չի պարունակում, ավելին` Դատարանի գնահատմամբ` միայն այդ կերպ է հնարավոր հասնել ինչպես Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով ամիագրված պավժի նպատակներին (...)»-:

9. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով ն փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիոը, 2024 թվականի մարտի 4ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի անձր բնութագրող, քրեական պատասխանավպվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքների նե ծանրացնող հանգամանքների բացակայության համալիր գնահատման ու համադրման արդյունքում դատարանը մեղադրյալ Խաչիկ Միքայկյանի նկատմամբ նշանակված պատժի չափի ընտրության հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում մեղադրյալ Խաչիկ Միքայելյանի հետփհանցավոր դրական վարքագիծը: Մասնավորապես` վերջինն անկեղծորեն զղջացել է կավւարած արարքի համար, քրեսւկան վարույթի քննության հենց սկզիից փվել խոսվտվանական ցուցմունքներ՝ հնարավորին աջակցելով վարույթն իրականացնող մարմիններին: Ընդ որում, քրեական վարույթի քննության ողջ ընթացքում գտնվելով ազատության մեջ՝ որնէ կերպ չի խուսափել, ինչպես նան որնէ խոչընդով չի հարուցել վարույթի քննության համար:

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 16-28:

8

Ավելին՝ առանց որնէ քաղաքացիական (գույքային) հայցի առկայության՝ նոտար Դիաննա Բեգլարյանի հաշվին մուտքագրել է մեկ միլիոն ՀՀ դրամ գումար՝ որպես նպատակ մատնանշելով վնասի հատուցումը (վճարման հանձնարարագրի անդորրագիր թիվ 000809): Ընդ որում, բողոքի քննության ընթացքում մեղադրյալ Խաչիկ Միքայելյանը հայտարարեց, որ պատրաար է որոշակի ժամկետի ընթացքում ավելացնել հատուցվող գումարի չափր:

Վերը թվարկված հանգամանքների, մեղադրյալ Խաչիկ Միքայելյանի ընտանեկան դրության ն ստցիալական դիրքի հաշվառմամը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ որպես պատիժ պետք | նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: (...)»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդարութան ն պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ն պատճառաբանված են արդյո՞ք Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելուն 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձնով պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը նե քրեաիրավական

ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժետ ն բավարար լինեն նրան ուղղելու ն նոր հանցագործությունները կանխելու հաւմար»:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել առցիալական արդարությունը, ուղղել պավժի ենթարկված անձին, ինչպես նան կանխել հանցագործությունները»:

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 85-89:

9

Նույն օրենսգրքի 6Լրդ հոդվածի համաձայն՝ «մ. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է այն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը ն չափր որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով ն բնույթով, հանցավորի անձր բնութագրող տվյալներով, այղ թվում` պատասխանապվությունը ն պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ պատժի արդարությունը դրսնորվում է հանցագործության ն քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը ն հանցավորի անձը կոնկրետ են: Հետնաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձնավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի", հանցավորի անձի, պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա՝ ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից»:

11.1. Միննույն ժամանակ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու, ինչպես նա նշանակված պատիժ`՝։ պայմանականորեն չկիրառելու

առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով, ի թիվս այլնի, համարժեք իրավական գնահատական պետք է ստանան,

՛ Շանցազործության հանրային վտանգավորության աստիճանի ն. բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարա Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, ամոնտ ողաքոոմ15, տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 201 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:

10

այ) հանցագործության կատարման եղանակը ն հանգամանքները,

հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,

բ) ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը,

գ) ճանապարհային երթնեկութան կանոնների խախտման նկատմամբ

հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը,

դ) հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը,

ե) հանցագործությամբ պատճառված վնասը, ն

զ) հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նան հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսնորած վարքագիծը":

Ճանապարհային երթնեկության կանոնների խախտման ն հանրորեն

վտանգավոր հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը ն ըստ այդմ` տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոննեի խախտման բնույթը գնահատելիս Վճռաբեկ դատարանն Իդմոն Ասատրյանի գործով արձանագրել է. «(-) 1ՇՀյանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամբ դիսնորված անզգույշ մեղքի տարատեսակները, ելնելով գործ, փաարական հանգամանքների առանձնահամկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնեավորութան ն կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես հանցավոր անփութության դեպքում անձր չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետնանքների առաջացման հնարավորությունը, հերնաբար չի գիտակցում նան իր կողմից տվյալ իրադրությունում: թույլ փրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավարահության դեպքում անձր գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում " Տես Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նան, տամոնտ ոանոմ 5 Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհամմեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:

1

կարող են վտանգավոր հետնանքներ առաջանալ, այսինքն նա գիտակցում է իր արարքի վփտանգսվորությունը ն, չնայած դրան, թույլ է փալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության ն կատարված հանցագործության վտանգավորությաւն առավել բարձր աստիճանի մասին»:

12. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիար կամ ակնհայվ մեղմ լինելու պատճառով չի համապատասխանում հանցագործության ծանրությանը ն ամբաարանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խարացնում է պատիժը՝ ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

Վերոգրյալ նորմը մեկնաբանելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված քրեաիրավական նորմերի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը Նարեկ Սարգսյանի գործով արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «/Վ/երաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետեյալ դեպքերում.

Ս առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պապժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործությաւն հանրության համար վտանգավորության աստիճաւեն ու բնույթը, հանցավորի անձր բնութագրող, ինչպես նաւն պատասխանամվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանթլներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ ն պատժի նպատակների վփեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պավժի նշանակմեւն:

(--) (Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հերնությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած՝ պատիժն ակնհայտ խիար կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտր 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդմոն Ասատրյանի գործով վերը նշված որոշման 17-րդ կետը:

12

փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարվավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ ակզբունքները չեն պահպանվել, հանցագործության՝ հանրության համար վրանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձր բնութագրող, ինչպես նան պատասխաւնատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել ն արդյոք այդ հանգամանքների հաշվի չառնեն է հանգեցրել անհամաչափ ն պատժի նպատակների տեսունկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինք եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճոում նշաւնակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պերք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խատության կամ մեղմության ակնհայտությունը»:

121 ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն՝ «Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս կամ պապժի կրման հարցը լուծելիս հաշվի չի առել պազտփժը մեղմացնող կամ ծանրացնող կամ հանցագործության վտանգաւվորությունը կամ մեղադրյալի անձր բնութագրող որն հանգամանք, որի արդյունքով նշանակել Լ անարդարացի՝ ակնհայվ խիսվ կամ: ակնհայտ մեղմ պատիժ, վերաքննիչ դատարանը փովտխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտլ մեղմացնելով կամ խարացնելով պատիժը կամ այլ կերպ լուծելով պատժի կրման հարցը ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 12րդ կետում վկայակոչված նախադեպային դիրքորոշումը շարունակում է կիրառելի լինել նան ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ:

Թ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Խաչիկ Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ 2021 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 35 ՍԽԼ 059 հաշվառման " Տես Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը:

3

համարանիշի ավտոմեքենան` Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս երթնեկել է սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ՝ իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ոջ պատշաճ ն վտանգավոր կառավարում, իրականացնելով ձախակողմյան երթնեկություն ն երթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, այսինքն՝ ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ Թ.ԳՄ.-ին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն ն թույլ է տվել «Ճանապարհային երթնեկության կանոնների» 2-րդ, 65րդ կետերի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից::

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Խ.Միքայելյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, նրա անձը բնութագրող հանգամանքները՝ ամուսնացած լինելը, դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները՝ պատիժ նշանակելու պահին նրա խնամքին մինչն 14 տարեկան երկու երեխաների առկայությունը, հանցագործությունից անմիջապես հետո տուժողին օգնություն ցույց տալը, ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալը, մեղքն ընդունելը, կատարած`՝ համար զղջպը նե խոստովանական ցուցմունքներ տալը, պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, Խ.Միքայելյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով":

- Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով ն փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժի չափի ընտրության 5 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:

14

հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր հետնությունը հիմնավորելիս հատկանշական է համարել մեղադրյալ Խ.Միքայելյանի հետհանցավոր դրական վարքագիծը՝ կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, քրեական վարույթի քննության հենց սկզբից խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նան այն, որ քրեական վարույթի քննության ողջ ընթացքում վերջինս, գտնվելով ազատության մեջ, որնէ կերպ չի խուսափել, որնէ խոչընդոտ չի հարուցել վարույթի քննության համար, առանց որնէ քաղաքացիական (գույքային) հայցի առկայության՝ նոտարի հաշվին մուտքագրել է 1 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` որպես նպատակ մատնանշելով վնասի հատուցումը՝ բողոքի քննության ընթացքում հայտարարելով նան, որ պատրաստ է որոշակի ժամկետի ընթացքում ավելացնել հատուցվող գումարի չափը:

Վերաքննչ դատարանը վերոնշալ հանգամանքների, մեղադրյալ

Խ.Միքայելյանի ընտանեկան դրության ն սոցիալական դիրքի հաշվառմամբ գտել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով":

14. ` Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11121րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով ն փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտր, թույլ է տվել դատական սխալ:

Այսպես, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանը Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժի չափի ընտրության հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, չի պատճառաբանել ն կոնկրետ փաստական հանգամանքների մատնանշմամբ չի հիմնավորել, թե ինչու է Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը ոչ իրավաչափ՝ անարդարացի՝ խիստ լինելու պատճառով, ն ինչում է արտահայտվել դրա խստության ակնհայտությունը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ ռ Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:

15

դատարանը, Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելիս, պատշաճ գնահատման չի ենթարկել մեղադրյալի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, Վերաքննիչ. -դատարանը պատշաճ վերլուծութան ն գնահատման չի ենթարկել՝

ա) ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես՝ Խ.Միքայելյանը թույ է տվել ՀՀ ճանապարհային երթնեկության կանոնների մեկից ավելի խախտումներ, այն է՝ երթնեկել է սահմանված թույլատրելի առավելագույն սահմանը գերազանցող արագությամբ, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ ն վտանգավոր կառավարում, այն է՝ ձախակողմյան երթնեկություն, ն նրթնեկության ժամանակ չի հետնել ճանապարհատրանսպորտային իրադրությանը շեղել է ուշադրությունը, որպիսի հանգամանքներն ավելի հավանական են դարձրել ճանապարհային երթնեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը,

բ) ճանապարհային երթնեկութան կանոննեի խախտման նկատմամբ

մեղադրյալի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը. այն է՝ ճանապարհային երթնեկության կանոններից առնվազն երկուսը մեղադրյալի կողմից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով, դիտավորությամբ են խախտվել,

գ) հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը. այն է՝ ամբաստանյալը դրսնորել է հանցավոր ինքնավստահություն: Մասնավորապես, ճանապարհային երթնեկության տվյալ իրադրությունում թույլատրելի առավելագույն սահմանը գերազանցող արագությամբ ընթանալով ն տրանսպորտային միջոցը հանդիպակաց երթնեկելի ուղեմասով վարելով ամբաստանյալ Խ.Միքայելյանը նախատեսել է իր գործողության արդյունքում հանրության համար վտանգավոր հետնանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

16

14.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար հիմք հանդիսացած այն հանգամանքներին, որ քրեական վարույթի քննության ողջ ընթացքում գտնվելով ազատության մեջ՝ վերջինս որնէ կերպ չի խուսափել, որնէ խոչընդոտ չի հարուցել վարույթի քննության համար, ինչպես նան առանց որնէ քաղաքացիական (գույքային) հայցի առկայության վնասը հատուցելուն ուղղված որոշակի գործողություններ է կատարել` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք սույն որոշմամբ արձանագրված` կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալնեի առկայության պայմաններում չեն կարող ողջամտորեն նվազեցնել Խ.Միքայելյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը ն հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը մեղմացնելու համար:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորություն, ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանքը, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին ն բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից։ Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծ դրսնորելը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին ն յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքներից՝ կատարած արարքի համար անկեղծորեն զղջալուն, քրեական վարույթի քննության հենց սկզբից խոստովանական ցուցմունքներ տալուն, մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքների ն ծանրացնող հանգամանքների բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք արդեն իսկ գնահատվել են Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, իսկ » Տես Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 20/7 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 18-րդ կետը:

17

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի պատճառաբանել, թե ինչու՞մ է դրսնորվել դրանց գնահատման ոչ պատշաճ լինելը:

5. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարութան ն ապատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Խ.Միքայելյանհ՝ նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու ն 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձնով պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավորված Ա պատճառաբանված չեն:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ն 6Լրդ ն 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399- րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են ն 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ ն 387- րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նան մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Խ.Միքայելյանի նկատմամբ նշանակել է համաչափ ն արդարացի պատիժ: Ուստի, անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ, 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

18

ՈՐՈՇԵՑ

Խաչիկ Կարապետի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռին:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ԿԴ/0125/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել