Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ԳԴ/7806/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ԳԴ/7806/02/23

Վճռաբեկ դատարանԳԴ/7806/02/2314 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ «ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Շահեն Պետրոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Մաքսիմ, Երանուհի, Արփենիկ, Ֆլորա, Ռիմա, Կիմա ն Վահանուշ Պետրոսյանների ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Շահեն Մաքսիմի Պետրոսյանին, Մաքսիմ Մկրտիչի Պետրոսյ

Ամբողջ Տեքստ

Ս ԱՅ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/7806/02/23 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/7806/02/23

Նախագահող դատավոր՝ Ս. Մատինյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ «ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Շահեն Պետրոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Մաքսիմ, Երանուհի, Արփենիկ, Ֆլորա, Ռիմա, Կիմա ն Վահանուշ Պետրոսյանների ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Շահեն Մաքսիմի Պետրոսյանին, Մաքսիմ Մկրտիչի Պետրոսյանին, Երանուհի Համբարձումի Պետրոսյանին, Արփենիկ Բեգլարի Պետրոսյանին, Ֆլորա Մաքսիմի Պետրոսյանին, Ռիմա Մաքսիմի Պետրոսյանին, Կիմա Մաքսիմի Պետրոսյանին ն Վահանուշ Մաքսիմի Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզ, հ. Ծովինար բնակելի տուն ն տնամերձ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի մեջ պարտապան Շահեն Մաքսիմի

2

Պետրոսյանի բաժինն առանձնացնել դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար:

Պատասխանող Շահեն Մաքսիմի Պետրոսյանի բաժինն 5,առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում, (..) վճիռ կայացնել անշարժ գուքն ամբողջությամբ հրապարակային սակարկություներով վաճառելու մասին՝ բռնագանձումը Շահեն Մաքսիմի Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու համար՝ մնացած գումարը բաշխելով համասեփականատերերի միջն»:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.07.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 30.07.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 169-րդ ու 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի որոշման ստացման պահից իր մոտ որպես պարտատեր ծագել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջի իրավունքը: Նշված նորմի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ինքը, որպես պարտատեր, դատական կարգով կարող է իր այդ պահանջն ուղղել միայն պատասխանող ներգրավված ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության մասնակից պարտապանին, իսկ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին ինքը կարող է գործին մասնակցող անձանց կազմում ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք: Սույն քաղաքացիական իրավահարաբերության շրջանակներում վեճ ծագելու դեպքում գործին մասնակցող անձանց այլ շրջանակի որոշման պարտադրող որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խախտվել է իր՝ «օրինական սպասելիք»-ի ակնկալիք ունեցող իրավական շահագրգովածությունը, իսկ դրա արդյունքում` իր սեփականության իրավունքը:

Բացի այդ, թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով 01.08.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, թիվ ՍԴ/0268/02/20 քաղաքացիական գործով 11.08.2023 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ՏԴ/0360/02/20 քաղաքացիական գործով 19.05.2023 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԱԴ2/0367/02/20 քաղաքացիական գործով 09.02.2023 թվականին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԴ/2359/02/21 քաղաքացիական գործով 28.06.2024 թվականին Արմավիրի մարզի առաջին ատյանի

3

ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԼԴՅ/0760/02/21 քաղաքացիական գործով 29.07.2024 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ն թիվ ՏԴ/1169/02/22 քաղաքացիական գործով 19.05.2024 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել են բողոքարկվող որոշման մեջ նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) թիվ ԳԴ/1941/02/22 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 15.12.2022 թվականին վճռել է «1. «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցե ընդդեմ Շերամ Մաքսիմի Պետրոսյանի ն Շահեն Մաքսիմի Պետրոսյանի' գումար բռնագանձելու պահանջի մասին, մասեակի բավարարել.

ԼԼ Շերամ Մաքսիմի Պետրոսյանց ե Շահեն Մաքսիմի Պետրոսյանից համապարտության կարգով հօգուր «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 47747 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' որպես վարկի ամբողջ մայր գումարի մեացորդ գումար:

12 Շերամ Մաքսիմի Պետրոսյանց ե Շահեն Մաքսիմի Պետրոսյանից համապարտության կարգով հօգուր «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի' սկսած 12.04.2022 թվականից միեչն պարտքի վերջնական մարման օրը, վարկի մայր գումարի մեացորդի' 477,47 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եկատմամբ հաշվարկել ն բռնագանձել տոկոսներ" տարեկան 24 տոկոս դրույքաչափով:

13 Շերամ Մաքսիմի Պետրոսյանից հօգուր «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի' բռնագանձել 43,06 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' հաշվարկված տոկոսագումարի մնացորդ, 176,03 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' հաշվարկված տույժի գումար, 79,90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' ամսական սպասարկման վճար, ինչպես նան 7.488 ՀՀ դրամ' որպես Հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

2. Հայցը մնացած մասով մերժել: (...:

Վերը նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/1941/02/22 քաղաքացիական գործով 15.12.2022 թվականին կայացված վճռի հիման վրա 10.03.2023 տրամադրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի արդյունքում արգելանք է դրվել նան պարտապան Շահեն Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա: Միաժամանակ առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան վերջինիս անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված նան այդ անշարժ գույքից բաժին առանձնացնելու ւ Առկա է անձնական տվյալ

Հ Առկա է անձնական տվյալ

4

ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 14-17, «ԺՅէճ|6».ճտ» դատական տեղեկատվական համակարգ).

2) Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում գտնվող 96,5քմ բնակելի տան ն 0,181հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Շահեն, Մաքսիմ, Երանուհի, Արփենիկ, Ֆլորա, Ռիմա, Կիմա ն Վահանուշ Պետրոսյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 18-23).

3) սույն գործով Ընկերությունը, ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ ն 200-րդ հոդվածներով, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ պարտապան Շահեն Պետրոսյանի՝ որպես պատասխանողի, ինչպես նան՝ ընդհանուր սեփականության մասնակիցներ Մաքսիմ, Երանուհի, Արփենիկ, Ֆլորա, Ռիմա, Կիմա ն ՝Վահանուշ Պետրոսյանների որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ ըստ էության, պահանջելով ընդհանուր գույքից առանձնացնել պարտապան Շահեն Պետրոսյանի բաժինը դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ այն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում նշված գուքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ բռնագանձումը տարածելով վաճառքից առաջացած՝ Շահեն Պետրոսյանին հասանելիք գումարի վրա, իսկ մնացած գումարը բաշխել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջն:

Հայցադիմումը Դատարանի 05.01.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ Դատարանի 20.03.2024 թվականի որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 22.04.2024 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 2, 11-12, 92).

4) Դատարանը, 22.04.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում որոշում կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, դրանում արձանագրել է նան, որ՝

- «գործով հրավիրված առաջին նախեական դատական նիստի ըեթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Շահեն Մաքսիմի Պետրոսյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, ն վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա" ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող ն էական համարվող հետնյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՛ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, ն առհասարակ որնէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, կարող է քնեվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերով առաեց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առաեց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով` հայցի առարկան լրացնելով, կամ Օրեեսգրքի 173-րդ հոդվածի կարգով' նույն պահանջը ենոր պատասխանողի դեմ ուղղելով):

5

- Արդյո՞ք եման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով» (հատոր 1-ին, գ. թ. 121124).

5) Դատարանը, նախնական դատական նիստում արձանագրելով նան, որ՝

- «Նախնական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը միջնորդելով գործը քննել հայցվոր կողմի բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետով սահմանված' գործին մասեակցող անձանց կազմի հարցի քննության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քենարկել կողմերի, մասնավորապես' հայցվոր կողմի հետ, ն քանի որ հայցե այս կամ այե անձի դեմ հարուցելը' հայցվորի տեօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որե իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ ձնով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քենարկման նպատակով»,

- «Դատարաեն անհրաժեշտ է համարում նան նշել, որ իր կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ կողմերի ուշադրությունն է հրավիրել մի շարք իրավական հարցադրումեերի վրա. թե արդյո՛ք սեփականության իրավունքի պաշտպանության պահանջեերի մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով հայցի առարկան լրացնելով կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով' նույն պահանջը եոր պատասխանողի դեմ ուղղելով):

Հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն գույքի մյուս սեփականատերերին, ովքեր գործով ներգրավված են որպես երրորդ անձինք, եոր պատասխանողներ ներգրավելու մասին»,

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարաեը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմաեված կարգով երրորդ անձանց գործով նոր պատասխանողներ ներգրավելու մասինե գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ երանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախփվեր կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հեարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զիկվել իրեեց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցեի վերջիններիս Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը ն թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը' կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այեպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը' առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Մինեույե ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում" այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել ն կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նան իրավական որոշակիութան ն դատական ակտի կատարման -պարտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ

6

քաղաքացիական օրենսգրքի 200-րդ ն 197րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քննարկվող իրավունքների ն պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպես պարտապան ն համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների ն պարտականությունների նույնեաբեույթ լինելը ն եույն հիմքն ունենալը, նշված հայցի հիմեավորվածութան ն բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել' անկախ գործով նյութաիրավական նորմերից բխող ն եշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նան Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, Դատարանը գտնում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակնհայտ անհիմե լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի' ներկայացված պատճառաբանությունեերով ակեհայտ անհիմն լինելու մասին Դատարանի եզրահանգումը որնէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հերրնաբար այսքանով հանդերձ' Դատարանը գտնում է, որ հայցիակնհայտ անհիմե լինելու մասին վերոնշյալ հիմեավորումների ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմե լինելն ակեհայտ է»,

ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 01.07.2024 թվականին որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին (հատոր 2-րդ, գ. թ. 51-55).

6) Դատարանը արագացված դատաքննության կիրառման կարգով սույն գործի քննության փուլում արձանագրելով նան, որ՝

- «(.) չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից' ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քենության արդյունքներով, այսինքե' այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստին քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից եերկայացված հայցային պահանջները չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում' եան Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու ն բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

30.07.2024 թվականին վճռով Ընկերության հայցը մերժել է (հատոր 2-րդ, գ. թ. 51-55).

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է

7

մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ'

Լ.Լ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացվող հայցապահանջի շրջանակներում դատավարության մասնակիցների կազմին,

2 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահաեջում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջեեր չներկայացնող երրորդ անձինք ներգրավված լինելու կապակցությամբ մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում եշված հիմքով արագացված դատաքենություն կիրառելու .իրավաչափությանը' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (.. գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

(..):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը ս պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչն դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ ն 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչն եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ ապարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների Ա պարտականությունների ծագմանը:

Մինչ, 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի ն դրա իրականացման կարգի վերաբերյալ:

8

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի՝ նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչն նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչն նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի եկատմամբ իեքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ ն Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով 29.08.2025 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նան, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են նան կողմերը, այդ թվում՝ պատասխանողը, ինչպես նան երրորդ անձինք: Ընդ որում, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է երա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը: Պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կարող է կատարվել բացառապես նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Իր հերթին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների ն պարտականությունների ծագմանը: Միննույն ժամանակ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, դատարանի համար պարտականություն է սահմանել տվյալ անձանց ծանուցելու որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ

9

չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու՝ նրանց իրավունքի ու դրա իրականացման կարգի վերաբերյալ: Իրավունքի իրացման տեսքով համանման հնարավորություն օրենսդիրը սահմանել է նան գործին մասնակցող անձանց համար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ներկայացնել վերջիններիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն: Այսինքն՝ ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին դատարանի կողմից կամ գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա որոշակի պայմաններում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործին ներգրավելու համար պարտադիր պայման է գործով կայացվող վճիռը կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա անխուսափելիորեն ազդելը:

Դրանից ելնելով' օրենսդիրը հայցադիմումում որպես դրա բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջ, նախատեսել է պատասխանողի անունը (անվանումը) նշելը, ինչպես նան՝ հայցադիմումում որպես պատասխանող նշված անձին նյութաիրավական պահանջ (պահանջներ) ուղղելը:

Միննույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է պատասխանողի փոխարինման ն նոր պատասխանող ներգրավելու համապատասխան կարգավորումներ՝ որպես նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն նախատեսելով պարզելը, թե արդյո՞ք հայցը հարուցվել է այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, որպեսզի հակառակ դեպքում հայցվորի համաձայնությամբ թույլ տա, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, ինչպես նան՝ անձին որպես նոր պատասխանող ներգրավելը, եթե հայցվորը գտնի, որ հայցը ներկայացվել է ոջ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով: Այսինքն՝ նշված երկու դեպքում էլ օրենսդիրը որպես պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու համար, ըստ էության, պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պարտատիրոջ կողմից ներկայացվող հայցապահանջով դատավարության մասնակիցների կազմին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է հետնյալը.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, (...), որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: (...):

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, (..) որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

(..):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում

10

նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ նույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածում օրենսդիրը, օգտագործելով «պարտատեր» եզրույթը, ի նկատի է ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատիրոջը, իսկ օգտագործելով «պարտապան» եզրույթը: նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանին, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, ն որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ ներկայացնելու առաջարկություն է արել հարկադիր կատարողը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերը ներկայացնում է հենց այդ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ:

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցապահանջը ներկայացնելիս դրանում բացառապես որպես հայցվոր կարող է նշվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատեր հանդիսացող պարտատերը, իսկ որպես պատասխանող՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանը, որը կատարողական թերթի համաձայն` պարտավոր էր հօգուտ պարտատիրոջ կատարել որոշակի գործողություններ, ն որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ է ներկայացրել պարտատերը:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման հայցապահանջներով գործին պարտադիր ներգրավման են ենթակա անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները: Ընդ որում, վերջիններս նման հայցապահանջով գործին կարող են ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, քանի որ նրանց կողմից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ ունենալու պայմաններում գործով կայացվող վճիռը կարող է անխուսափելիորեն ազդել նրանց իրավունքների ն պարտականությունների վրա նան այնքանով, որքանով կարող է ազդել գործին մասնակցող անձանցից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնել նման իրավունքների ու պարտականությունների ծագմանը:

2. Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

11

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝

«8) հայցն ակեհայր անհիմե է, եթե դրանում ձնակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխահողի դեմ (այսուհետ՝ ակնհայտ անհիմե հայց)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ նորմերի հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով դատարանին իրավունք է վերապահել արագացված դատաքննություն կիրառելու այն դեպքում, երբ հայցն ակնհայտ անհիմն է: Դրանից հետո օրենսդիրը, նպատակ ունենալով որոշակիորեն բնութագրելու հայցի ակնհայտ անհիմն լինելու հատկանիշը, որպես այդպիսի հատկանիշներ սահմանել է ստորն նշվածներից որնէ մեկը՝

- դրանում ձնակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման' անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ:

Արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով հայցը բնութագրվել է որպես ակնհայտ անհիմն նան այն պատճառաբանությամբ, երբ այն ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Ընդ որում, վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ այն հայցն ակնհայտ անհիմն չի բնութագրում այն դեպքերում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ (տե՛ս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի եկատմամբ ինքեուրուն պահանջ չներկայացնող երրորդ անձիեք Գյորգի, Դուխիկ ն Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի թիվ ԳԴ/6116/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.08.2025 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԳԴ/1941/02/22 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կողմից 15.12.2022 թվականին կայացված վերը նշված վճռի հիման վրա տրամադրված կատարողական թերթի համաձայն՝ հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում արգելանք է դրվել նան պարտապան Շահեն Պետրոսյանին սեփականության իրավունքով միավոր անշարժ գույքերի վրա: Միաժամանակ Ընկերությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան պարտապան Շահեն Պետրոսյանի անվամբ գրանցված նան այդ անշարժ գույքից բաժին առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Ընկերությունը, ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որպես պարտատեր հայց է ներկայացրել (նյութաիրավական պահանջ է ուղղել) 3 Առկա է անձնական տվյալ

՛ Առկա է անձնական տվյալ

12

Դատարան ընդդեմ պարտապան Շահեն Պետրոսյանի պահանջելով բռնագանձում տարածել ընդհանուր գույքում վերջինիս պատկանող բաժնի վրա: Նույն հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք են նշվել նույն գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Մաքսիմ, Երանուհի, Արփենիկ, Ֆլորա, Ռիմա, Կիմա ն Վահանուշ Պետրոսյանները:

«Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 1580274 վկայականի համաձայն՝ Ծովինար համայնքում գտնվող 96,5քմ բնակելի տան ն 0,181հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Շահեն, Մաքսիմ, Երանուհի, Արփենիկ, Ֆլորա, Ռիմա, Կիմա ն Վահանուշ Պետրոսյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Սուն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ դրանում արձանագրելով նան, որ՝

- «գործով հրավիրված առաջին նախեական դատական նիստի ըեթացքում Դատարանը պարզել է, որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Շահեն Մաքսիմի Պետրոսյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, ն վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրություն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա" ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող ն էական համարվող հետնյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՛ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, ն առհասարակ որնէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, կարող է քնեվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերով առաեց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հեարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իրենց սեփական գույքից,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առաեց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով` հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով' եույն պահանջը եոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք եման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով»:

Դատարանը, 01.07.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նան, որ՝

- «Նախեական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը միջնորդելով գործը քննել հայցվոր կողմի բացակայությամբ, ներկայացված եյութերի հիման վրա: Արդյունքում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետով սահմանված' գործին մասեակցող անձանց կազմի հարցի քենության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քենարկել կողմերի, մասնավորապես հայցվոր կողմի հետ, ն քանի որ հայցն այս կամ այն անձի դեմ հարուցելը' հայցվորի պտնեօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որե իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ

13

ձնով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քենարկման նպատակով»,

- «Դատարաեն անհրաժեշտ է համարում նան նշել, որ իր կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ կողմերի ուշադրությունն է հրավիրել մի շարք իրավական հարցադրումեերի վրա, թե արդյոք սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԳԴ/7806/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել