ՀԱՅԿ ԹԻՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հունվարի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ՀԱՅԿ ԹԻՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
13 հունվարի 2015 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով քաղաքացի Հայկ Թիրաբյանի անհատական
դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Հայկ Թիրաբյանը 2014թ. դեկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ նշյալ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասությունը կայանում է նրանում, որ «անթույլատրելի է, որպեսզի գործատուներն առանց աշխատողների հետ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի կնքման միակողմանի փոփոխեն` նվազեցնեն, նրանց վճարվելիք վարձատրության չափը, ինչի արդյունքում միանշանակ կխաթարվի աշխատողների` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը` սեփականության իրավունքը»:
2. Քաղաքացի Հայկ Թիրաբյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Քաղաքացի Հայկ Թիրաբյանի դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
13 հունվարի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
