Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 579 — Մշտական ռենտա ստացողը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 579AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 579 — Մշտական ռենտա ստացողը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 579. Մշտական ռենտա ստացողը 1. Մշտական ռենտա ստացողներ կարող են լինել միայն քաղաքացիները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե դա չի հակասում օրենքին և համապատասխանում է նրանց գործունեության նպատակներին: 2. Մշտական ռենտայի պայմանագրով ռենտա ստացողի իրավունքները սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կարող են փոխանցվել պահանջի զիջման միջոցով կամ անցնել ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով` իրավաբանական անձանց վերակազմակերպման

Ամբողջ Տեքստ

Հոդված 579. Մշտական ռենտա ստացողը 1. Մշտական ռենտա ստացողներ կարող են լինել միայն քաղաքացիները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե դա չի հակասում օրենքին և համապատասխանում է նրանց գործունեության նպատակներին:

2. Մշտական ռենտայի պայմանագրով ռենտա ստացողի իրավունքները սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կարող են փոխանցվել պահանջի զիջման միջոցով կամ անցնել ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով` իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել