ՎԴ/2969/05/20
Ամփոփում
քննելով անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի՝ անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության (այսուհետ՝ Պատասխանող)` Պատասխանողի կողմից Հայցվորի՝ հայտարարագիրը փոխելուհետ կանչելու ն նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, Հայցվորի կողմից՝ ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում Ա սխալմունքի
Ամբողջ Տեքստ
ՀԹ-Յ «ՃՏՊ
ԱՏԵՆ
ԱՆՑԱ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2969/05/20
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2969/05/20
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Հ. Խաչատրյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք.ՄԿՈՅԱՆ
2025 թվականի սեպտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանի
վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի՝ անհատ ձեռնարկատեր Անդրինե Միրզախանյանի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության (այսուհետ՝ Պատասխանող)` Պատասխանողի կողմից Հայցվորի՝ հայտարարագիրը փոխելուհետ կանչելու ն նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, Հայցվորի կողմից՝ ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում Ա սխալմունքի հետնանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու ն որպես հետնանք՝ Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու Պատասխանողին Հայցվորի թիվ
2
05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ընդունելուն պարտավորեցնելու ն որպես այս պահանջի ածանցյալ պահանջ՝ այն հետնանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետնանքով, այն է՝ թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը վերացնելու Պատասխանողին թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ասպրանքների բացթողումը թույլատրելուն .՛պլամրտավորեցնելու՝ վերացնելով նախքան ապրանքների բացթողումը ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը, պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հայցվորը պահանջել է «ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի՝ հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու ն նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումով մերժված գործողությունները:
Ճանաչել Հայցվորի կողմից՝ ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում ն սխալմունքի հետնանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Որպես հետնանք՝ ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարի 5րդ կետի 6հատկանիշների վերաբերյա սխալ եզրակացության գալը/գործողությունը:
Պարտավորեցնել Պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ
05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ն վերացնել այն հետնանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետնանքով, այն է՝ թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել Պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը վերացնելով նախքան ապրանքների բացթողումը՝ ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություննե կատարելու վերաբերյա 389Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը»:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2024 թվականի որոշմամբ Պատասխանողի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 07.07.2022 թվականին կայացրած վճիռն ամբողջությամբ բեկանվել ն գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայցվորը (ներկայացուցիչ՝ Համիկ Մարտիրոսյան):
3
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի Լին մասի ն 146-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման արդյունքում թույլ են տրվել դատական սխալներ, քանի որ Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ շրջանցել ն անտեսել է վեճի գրեթե բոլոր հիմնավորումներն ու փաստարկները, չի անդրադարձել բացառապես ըստ էության վեճին վերաբերող վերաքենիչ բողոքին ն պատասխանին' փաստացի զիկելով հայցվորին ողջամիտ ժամկետում արդար դատաքենության իրավունքից:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր դուրս չգալ վերաքննության սահմաններից Ա անդրադառնար այն հարցերին, որոնք քննարկման առարկա են դարձել Վարչական դատարանում կամ առնվազն որնէ կերպ արծարծվել են վերաքննիչ բողոքում կամ առնվազն վերաքննիչ բողոքի պատասխանում: Մինչդեռ, ուսումնասիրելով Հայցվորի հայցը ն լրացուցիչ հիմնավորումները, Պատասխանողի պատասխանը, առարկությունները ն լրացուցիչ հիմնավորումները, գործի քննության ընթացքում բանավոր ելույթներն ու հայտարարությունները, ինչպես նան վերաքննիչ բողոքը ն դրա պատասխանը՝ հնարավոր չէ գտնել գեթ մեկ հարց, դիտարկում կամ փաստարկ, որոնք տեղ են գտել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Փաստացի, Վերաքնիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքի հիմքերը ն հիմնավորումները, կատարել է բոլորովին այլ եզրակացություններ ն պատճառաբանություններ, որոնք որնէ կերպ մինչ այդ քննարկման առարկա չէին դարձել ն անգամ վերաքննիչ բողոք բերողն այդ հարցերին չի անդրադարձել:
Պատասխանողը բերել է վերաքննիչ բողոք՝ պնդելով, որ Դատարանը սխալ է գնահատել, հաշվի չի առել որոշ ապացույցներ, մյուսները՝ հիմք է ընդունել, որոնք չպիտի ընդուներ Ա այլ հիմնավորումներ, որոնք բացառապես վերաբերել են ըստ էության վեճին: Նշված բովանդակությամբ բողոքի պատասխանը վերաբերել է բողոքում նշված փաստարկների ն հիմնավորումների հակադարձ փաստարկներին ն հիմնավորումներին: Մինչդեռ, 6`Վերաքննի. դատարանը, որնէ ձնով չանդրադառնալով բողոքի հիմնավորումներին ն փաստարկներին, կատարել է իր իսկ եզրակացություններն ու պատճառաբանությունները՝ կապված դատավորի կողմից հայցատեսակների ճշգրտման ն նախապատրաստական փուլում որոշակի գործողությունների չկատարմանը՝ չհիմնավորելով, թե ինչպես կարող էին այդ հանգամանքները ազդել գործի ելքի վրա, ն ինչ կապ ունի այդ ամենը վերաքննիչ բողոքի հետ:
Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացրել է վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը ն այդ հիմքերով բավարարել վերաքննիչ բողոքը, որպիսի որոշումը ուղղակիորեն խախտել է Հայցվորի իրավունքները (այդ թվում սահմանադրական) ն օրինական շահերը:
4
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, իր նախաձեռնությամբ ավելացնելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները նե որոշման մեջ բացառապես դրանց անդրադառնալով, փաստացի խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասին ներկայացվող գրեթե բոլոր պահանջները, քանի որ ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին ն հիմնավորումներին, հետնաբար չի նշել վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, չի նշել այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը ն վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել, այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը Ա վերաքննիչ բողոքում վիճարկվել են, այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը ն վերաքննիչ բողոքում վիճարկվել են, այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, ն այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում:
Վերաքննիչ դատարանը չի կատարել եզրահանգում բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ ն չի պատասխանել հետնյալ հարցերին. ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը՝ բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից, բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ, գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ, դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա՝ պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2024 թվականի որոշումը՝ ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 07.07.2022 թվականի դատական ակտին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Հայցվորի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը 09.03.2020 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանին՝ հայտնելով, որ ԱՁ Անդրինե Միրզախանյանի անունով, համաձայն 05100041/030320/0004675 հայտարարագրի, ՀՀ է ներմուծվել 1 բեռնարկղ 17600 կգ բեռ: Իր անունով պատվիրած 2 բեռնարկղ բեռ է եղել: Կորոնավիրուսի պատճառով Չինաստանի հետ կապի հնարավորություն չի ունեցել, ինչի պատճառով հաշիվ-ապրանքագրերը խառնվել են ն բեռր Մեղրիից եկել է Արմաշի ՄՏ, որտեղ, կարանտինի պատճառով, հնարավոր չի եղել նախնական զննում կատարել: Արդյունքում, ձնակերպվել է սխալ բեռ: Խնդրել են թույլ տալ վերահայտարարագրել բեռը (1-ին հատոր, գ.թ. 24):
2) Ի պատասխան Հայցվորի 09.03.2020 թվականի դիմումի Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի 10.03.2020 թվականի թիվ 47 գրությամբ հայտնվել է, որ թիվ 05100010/060320/0013418 :ամպպրանքների հայտարարագրով հայտարարագրված տեղեկությունների փոփոխություն Օ կամ լրացում չի կարող
5
իրականացվել: Տեղեկացվել է նան, որ արդե իսկ գրանցված թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրում չեն կարող ներկայացվել տեղեկություններ այլ ապրանքների մասին (1-ին հատոր, գ.թ. 14):
3) Հայցվորի ներկայացուցիչ Ա. Խնաչատրյանը 10.03.2020 թվականին դիմում է ներկայացրել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կ. Բաբայանին՝ խնդրելով վերջինիս թույլտվությունը՝ բեռը Արմաշ տերմինալից տեղափոխել Ձյունիկ տերմինալ նախնական զննումն ու վերաձնակերպումը կատարելու համար (1-ին հատոր, գ.թ. 25):
4) Հայցվորի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը 16.03.2020 թվականի դիմումով խնդրել է Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կ. Բաբայանին, համաձայն թիվ 05100041/030320/0004675 տ/հ-ի Չինաստանից ՀՀ ներմուծված բեռը, որը գտնվում է Մետեքսիմ տերմինալ ՄՀՏ ն ձնակերպվել է համաձայն 05100010/060320/0013418 ա/հ-ի, մերժել թիվ 05100010/060320/0013418 ա/հ-ը ն թույլ տալ կատարել վերաձնակերպում (1-ին հատոր, գ.թ. 26):
5) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնակատար Մհեր Մարտիրոսյանի 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ Հայցվորը տեղեկացվել է, որ վերջինիս կողմից մաքսային մարմիններին ներկայացված թիվ 05100010/160420/0020301 ԱՀ-ի նկատմամբ մաքսային մարմինների կողմից ԵԱՏՄ ՄՕ-ի 313-րդ հոդվածի համաձայն իրականացվող մաքսային արժեքի հսկողության ժամանակ պարզվել է, որ ԱՀ-ում առկա են ԵՏՀ-ի Կոլեգիայի 27.03.2018թ. թիվ 42 որոշման Կարգի 5-րդ կետի հատկանիշներ, այն է՝ հայտարարագրված ԱՀ-ում առկա են բացահայտ ցածր արժեքով հայտարարագրված ապրանքային գներ: Մաքսային մարմնի կողմից մաքսային արժեքի ստուգման նպատակով ընտրվել է մաքսային, այլ փաստաթղթերի ն տեղեկությունների ստուգում նախքան ապրանքների բացթողումը մաքսային հսկողության ձնը՝ համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 325-րդ հոդվածի: Ներմուծված ապրանքների համար ընտրված «Գործարքի գնի մեթոդը» հիմք ընդունելու համար, համաձայն ԵԱՏՄ ՄՕ-Խի 325-րդ հոդվածի 7-րդ կետի, 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին պետք է ներկայացվեն 27.03.2018թ. ԵՏՀ Կոլեգիայի թիվ 42 որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի «ա», «բ», «զ», «Ժ», «Ժգ» ն «ժեջջ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը: Տեղեկացվել| է նան, որ ապրանքների հայտարարագրի բացթողման ժամկետը երկարաձգվել է 10 աշխատանքային օրով՝ համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 119-րդ հոդվածի 4-րդ կետի ե պահանջվող փաստաթղթերը մաքսային մարմին պետք է ներկայացվեն՝ համաձայն ԵԱՏՄ ՄՕ-ի 325-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված Ժամկետում, այն է՝ 10 աշխատանքային օրը լրանալուց 4 ժամ առաջ (1-ին հատոր, գ.թ. 15):
6) Հայցվորը 21.04.2020 թվականի դիմումով խնդրել է իրենց նկատմամբ վարչարարություն իրականացնելիս խստագույնս պահպանել, ի թիվս այոց, նան հավաստիության կանխավարկածի սկզբունքը (1-ին հատոր, գ.թ. 33):
7 Ի պատասխան Հայցվորի 21.04.2020 թվականի գրության՝ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնակատարի 29.04.2020 թվականի թիվ 90 գրությամբ հայտնվել է, որ թիվ 05100010/160420/0020301 Ա/Հ-ով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդը» հիմք ընդունելու համար
6
17.04.2020թ. ՀՀ ՊԵԿ ԱՄ-Վ ելից թիվ 75 գրությամբ պահանջվող 27.03.2018թ. ԵՏՀ Կոլեգիայի թիվ 42 որոշման Կարգի 8-րդ կետի փաստաթղթերը ներկայացված են թերի:
Տեղեկացվել է, որ թիվ 05100010/160420/0020301 Ա/Հ-ով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդ»-ով չեն կարող հայտարարագրվել ն հիմք ընդունելով Ա/Հ-ում փոփոխություններ ն (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ ԵՏՀ թիվ 289 առ 10.12.2013թ. որոշումը՝ ներկայացվել է թիվ 05100010/160420/0020301 Ա/Հ-ում նախքան ապրանքների բացթողումը ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 29.04.2020թ. լրացված մաքսային մարմնի պահանջը (1-ին հատոր, գ.թ. 16-23),
8) ՀՀ ՊԵԿ քննչական վարչության 08.07.2020 թվականի որոշմամբ թիվ 83162520 քրեական գործով Սարգիս Ցոլակի Գիլոյանի ն Ա/Ձ Անդրինե Գուրգենի Միրզախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական հետապնդում չի իրականացվել Ա քրեական գործով վարույթը կարճվել է՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (2-րդ հատոր, գ.թ. 58-60),
9Ջ)Ի պատասխան փաստաբանական հարցման «Ֆրենդս Հաուս» ՍՊ ընկերության տնօրենի 27.05.2022 թվականի գրությամբ հայտնվել է՝ «(...) «Անդրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ անվամբ եերմուծման հայտարարագիր է ներկայացրել թելերի բեռեարկղի համար 06.03.2020թ-ին' թիվ 05100010/050320/0013418 հայտարարագրի համարով:
2 Բեռնարկղերը «Արմաշ» մաքսային պտերմինալում նախապես զննելու որնէ հեարավորություն չի եղել, քանի որ հենեց այդ ժամանակ պետական մակարդակով համատարած կոշր սահմանափակումներ մտցվեցին ՇՕ/Զ 19 համավարակով պայմանավորված: Ապրանքները զենելու համար դրանք պետք է տեղափոխվեին այլ տերմինալ:
Յ. 09.03.2020թ.-ի կեսօրին լիազոր անձի կողմից գրավոր դիմում է ներկայացվել հայտարարագիրը փոփոխելու/վերահայտարարագրելու թույլտվություն ստանալու մասին, քանի որ ակնհայր անհամապատասխանություն կար հայտարարագրի ն բեռնարկղում առկա ապրանքների միջն:
4. Հայտարարագիրը փոփոխելու/վերահայտարարագրելու թույլտվություն ստանալու մասին գրավոր դիմումը եերկայացնելու պահին մաքսային մարմիեը չի պահանջել որնէ փաստաթուղթ: Մաքսային մարմինը «Մեկ Պատուհան» ծրագրի միջոցով, «Նշումներ» բաժնում ավելացրել է տեղեկատվություն մաքսային զենում անցկացնելու վայրի ն ժամանակի մասին' 09.03.2020թ.-ին ժամը' 17:48-ին:
5. Նշված հայտարարագրով «կարմիր ուղի» ընթացակարգի մասին տեղեկացել ենք երկուշաբթի օրը՝ կեսօրին, իսկ «մեկ պատուհան» համակարգի տետեսավարողի/բրոկերի կողմից հասանելի հատվածում ի տարբերություն այլ տեղեկությունների, ընթացակագի փոփոխության օրե ու ժամը չի երնում, դրանք լրացվում/կառավարվում են մաքսային մարմեի կողմից:
6. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում մերժման պայմանների մեջ բացակայում է ընթացակարգի կարմիր լինելու պայմանը» (2-րդ հատոր, գ.թ. 136-137):
7
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի ն 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ վերաքենության սահմաններին այն իրավական հարցադրման համափեքստում, թե Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացվող դատական ակտում ո՛ր հիմքերին պետք է անդրադառնա:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների՝ բողոքարկման ենթակա դատական ակտերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նան վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե'ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական պաշտպանության իրավունքն իրենում ներառում է նան վերադաս ատյանի կողմից ստորադաս ատյանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: Բողոքարկման
8
իրավունքի իրացմամբ շահագրգիռ սուբյեկտը հնարավորություն է ստանում բողոքի միջոցով արտահայտելու ստորադաս ատյանի կողմից կայացված դատական ակտի հետ իր անհամաձայնությունը՝ ակնկալելով իր կողմից ներկայացված հիմքերի պատշաճ կարգով քննություն իրավասու դատարանի կողմից (տես, Մելտեքս» ՍՊԸն ընեդդեմ ՀՀ կառավարության, Հեռուսրատեսության ն ռադիոյի հանձնաժողովի, երրորդ անձինք «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ, «ԱրմենԱկոբ» ՍՊԸ, «ԱՐ հեռուստաըեկերություն» ՍՊԸ ն «Հուսաբեր» ՓԲԸ թիվ ՎԴ/10869/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նան նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ ն 6-րդ կետերի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նան գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննի, դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է՝
(..)
2) եզրահանգում՝ բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետնյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը՝ բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ՝ հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի ն այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ՝ հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
9
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված դատարանի թուլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա՝ պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
Վերոնշյալ իրավանորմերի համատեքստում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննությունը հանդիսանում է դատական համակարգի կարնորագույն կառուցվածքային ու ընթացակարգային բաղադրիչը, որի առանցքային գործառույթը նախ ն առաջ ստորադաս դատարանի դատական ակտում թուլ տրված սխալների վերացումն է: Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ վերաքննությունը վարչական արդարադատության այն ինստիտուտներից է, որի նպատակն է ապահովել առաջին ատյանի դատարանի դատական ակտերի օրինականության ն հիմնավորվածության վերահսկողությունը: Հանդիսանալով իրավական պաշտպանության միջոց՝ վերաքննությունը միաժամանակ ծառայում է անձանց իրավունքների Ա դատական համակարգում օրինականության պահպանմանը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննության ինստիտուտի առաջնահերթ նպատակներից է արդարադատության սխալները բացառելը, որոնք կարող են լինել թե՛ իրավական, թե՛ փաստական բնույթի: Իրավական սխալները վերաբերում են նորմերի սխալ կամ ոչ լիարժեք կիրառմանը, իսկ փաստական սխալները վերաբերում են ապացույցների սխալ գնահատմանը կամ անտեսմանը, որոնք կարող են խախտել արդար դատաքննության սկզբունքները: Հետնաբար, վերաքննությունը ենթադրում է դատական սխալների գնահատում:
Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննությունը հանդիսանում է ոչ թե նոր, ինքնուրույն դատաքննություն, այլ վերանայում՝ ուղղված առաջին ատյանի դատարանի իրավական գնահատականի ստուգմանը: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը գնահատում է՝ արդյոք նախորդ ատյանի դատարանն իր վարույթում թույլ չի տվել դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք կարող էին ազդել դատական ակտի օրինականության ն արդարության վրա:
Վճռաբեկ դատարանն ամրագրում է նան, որ վերաքննության նպատակը ոչ միայն դատական գործընթացի արդյունավետության ապահովումն է, այլե իրավական որակի բարձրացումը, որը բխում է իրավական անվտանգության ն կանխատեսելիության սկզբունքներից: Կանխատեսելիությունը դատական ակտերի կայացման գործընթացում հանդիսանում է դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման հիմք, ինչը նշանակում է, որ վերաքննիչ դատարանի գործառույթն է ապահովել այն իրավական միջավայրը, որտեղ պատշաճորեն վերահսկվում է դատական ակտերի օրինականությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական դատարանի՝ ինչպես գործն ըստ էության լուծող դատական ակտերի, այնպես էլ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի վերանայման հիմքը համապատասխան վերաքննիչ բողոքն է, որը բերվում է դաստավարության մասնակիցների կամ դատավարության մասնակից չդարձված այն անձանց կողմից, ում իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ: Ընդ որում, անձի բողոքը հիմնված է իր իրավական ներքին համոզման վրա, որ ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է օրենքի պահանջներին, հիմնված չէ ամբողջական կամ օբյեկտիվ փաստական
10
վերլուծության վրա, կամ այլ կերպ խախտում է իր դատավարական կամ նյութական իրավունքները: Այս պայմաններում բողոքաբերը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված բողոքարկման իրավունքը, ձգտում է հասնել իր իրավունքները ենթադրաբար խախտող դատական ակտի վերանայմանը՝ ավելի բարձր ատյանի դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննությունը չի կարող վերածվել ողջ ծավալով կրկնակի քննության, ինչը կհանգեցնի դատավարական գործընթացի դանդաղեցման ն կողմերի իրավունքների խախտման: Նշվածը կանխելու նպատակով օրենսդիրը սահմանել է վերաքննության կարգով բողոքի քննության հստակ շրջանակ, այն է` վերաքննիչ դատարանը պետք է ուղղի նախորդ ատյանի դատական սխալները՝ օրենքով կանխորոշված սահմաններում իրականացնելով պատշաճ քննություն Հետնաբար, վերաքննությունը, լինելով երկրորդ ատյանի դատական վերահսկողության մեխանիզմ, չի հանդիսանում այնպիսի դատական վերանայում, որի շրջանակներում կարող է իրականացվել գործի փաստական քննության լիակատար կրկնություն կամ լրիվ նոր քննություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերաքննության սահմանները նպատակ ունեն կանխելու դատավարական ամբողջ գործընթացի անհարկի կրկնությունները, Ա հատկանշական է, որ վերաքննության սահմանների անցումը կամ դրանց անտեսումը կարող է ինքնին հանգեցնել դատավարության մասնակիցների իրավունքների անհարկի խախտման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը Ա արդյունավետությունը:
Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ վերաքննության սահմանները, բողոք բերող անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ գործընթաց իրականացնելու տեսանկյունից չեն ենթադրում վերաքննության իրավունքի սահմանափակում, այլ նպատակ ունեն ապահովելու բողոքարկված դատական ակտի իրավաչափության գնահատումն առավել ուղիղ ն նպատակային քննության շրջանակում՝ անդրադառնալով բողոքում նշված բոլոր հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
(..) այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից ն կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված ն վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տես, Ա/Ձ Գնորգ
1
Դավթյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ Ա 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը՝ ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով ն չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետնաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, ն դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում ն վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, ն այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տես, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քենեչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին ն քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները՝ որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքի այդ հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ (տե՛ս, Մելտեքս» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ կառավարության, Հեռուսրատեսության ն ռադիոյի հանձնաժողովի, երրորդ անձինք «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ, «ԱրմենԱկոբ» ՍՊԸ, «ԱՐ հեռուստաըեկերություն» ՍՊԸ ն «Հուսաբեր» ՓԲԸ թիվ ՎԴ/10869/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկին ամրագրում է, որ գործի վերաքննության փուլում վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար: Միաժամանակ, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("օյ օքոօ յօ") սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը: Ընդ որում, վերաքննիչ դատարանը, դատական ակտը վերանայելով վերաքննիչ բողոքում ներկայացված ։պլահանջի սահմաններում ն ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի
12
քննության շրջանակներից՝ կայացնելով դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը՝
- չի կարող կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել, եթե վերաքննիչ բողոքում այդպիսի հիմք առկա չէ,
-եթե վերաքննիչ բողոքում առկա է վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմք, ապա վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բացառապես նշված պայմանների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ դատավարության մասնակիցների առնվազն երկու դատական ատյանում լսված լինելու իրավունքի իրացումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ վերաքննիչ դատարանը գործի վերաքննություն, պետք է իրականացնի օրենքով կանխորոշված սահմաններում, մասնավորապես՝ բողոքի քննություն իրականացնելիս պետք է պահպանվեն հետնյալ բոլոր պայմանները՝
1) վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բացառապես այն հիմքերին, որոնք վերաբերում են բողոք ներկայացրած անձի իրավունքներին ն շահերին.
2) վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ վերաքննիչ դատարանը պետք է ի պաշտոնե իրականացնի բողոքի քննություն՝ իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ.
3յ)պետք է զերծ մնա վերաքննիչ բողոքում չվկայակոչված այնպիսի հիմքի անդրադառնալուց որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը բավարարել է Հայցվորի կողմից ներկայացված հետնյալ պահանջը՝ «ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից Հայցվորի՝ հայտարարագիրը փոխելուհետ կանչելու ն նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումով մերժված գործողությունները:
Ճանաչել Հայցվորի կողմից՝ ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում ն սխալմունքի հետնանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Որպես հետնանք՝ ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարի 5րդ կետի 6հատկանիշների վերաբերյա սխալ եզրակացության գալը/գործողությունը:
13
Պարտավորեցնել Պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ
05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ն վերացնել այն հետնանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետնանքով, այն է' թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել Պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը վերացնելով նախքան ապրանքների բացթողումը՝ ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություննե կատարելու վերաբերյա 389Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը»:
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(...) համաձայն թիվ 52 մաքսայիե զենման ակտի' բեռի փաստացի զենումե իրականացվել է 11.03.2020 թվականի /ժամը 14.00-ից/, ավարտվել է 18.03.2020 թվականին /ժամը 09.30-ին/, հետնաբար 09.03.2020 թվականիե'՝ դիմումը եերկայացեելու պահին Պատասխանողը չի իրականացրել որնէ գործողություններ բեռի մաքսային զենման ուղղված, մինեույն ժամանակ համաձայն Հայցվորի կողմից եերկայացված միասնական հայտ պատուհանի էլեկտրոնային տվյալների' տեղեկատվությունը մաքսային զենում անցկացնելու վայի նե ժամանակի մասին պատասխանողի կողմից լրացվել է 09.03.2020 թվականիե, ժամը 17:48-իե: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը համարում է Պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ, հիմք ըեդունելով այն հանգամանքը, որ դիմումը ներկայացնելու պահին առկա չի եղել որնէ հիմք' Հայցվորի դիմումը մերժելու համար, հետնաբար եան առկա է եղել սխալմունքի հետնանքով ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը:
Ամփոփելով վերոգրյալը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը վերը եշված վերլուծություններով Պատասխանողի գործողություեները համարում է ոչ իրավաչափ' մինեույն ժամանակ փաստում է, որ իրավահարաբերության պահին առկա է եղել սխալմունքի հետնանքով ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը, փաստելով նան, որ Պատասխանողի հերագա գործողությունները առաջացել են ի սկզբանե ոչ իրավաչափ գործողությունների հետնանքով, հետնաբար գտնում է եան, որ Հայցվորի' որպես հետնանք՝ Պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու Պատասխանողին Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գեի մեթոդով» ` հայտարարագիրը/հայրարարագրումը ընդունելուն պարտավորեցեելու ն որպես այս պահանջի ածանցյալ պահանջ' այե հետնանքը, որե առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետնանքով, այն է' թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը վերացնելու, Պատասխանողին թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը թույլատրելու 6 պարտավորեցեելու' վերացեելով եախքան ապրանքների բացթողումը' ապրանքների հայտարարագրում
14
հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջները նույնպես հիմեավոր են:
Բացի այդ, որպես վկա հարցաքեեված' Արման Վանյայի Խաչատրյանը Դատարանին տվեց ցուցմունք այն մասին, որ ինքը հանդիսացել է Հայցվորի լիազորված անձը, իրեն այլ լիազորություններ տրված չեն եղել, բացի բեռը տեղափոխելուց, այդ ժամանակ մաքսայինում Մեղրիի կողմից եկած մեքենաները բոլորը գեում էին Արմաշ տերմինալ՝ կարաետինի հետ կապված, ինչի հեր կապված նան Չինաստանում ամբողջ ապրանքները խառեվել էին իրար, չէին կարողանում կապ հաստատել ճշտելու համար, արդյունքում որնէ հնարավորություն չեն ունեցել պարզելու, թե որ խմբաքանակն է եկել: Իրենք գրություն են ներկայացրել Արարատյան մաքսատուն-վարչության բացթողման բաժին ն խնդրել են, որպեսզի բեռը Արմաշից տեղափոխվի Ձյունիկ տերմինալ, Ձյունիկում կատարել զննում ապրանքի հեւր կապված, բացի այդ, Ձյունիկը գտեվում էր ավելի մուրիկ իրենց պահեստին: Սակայե իրենց պատասխանել են, որ Ձյունիկ չի լինի տեղափոխել, ասել են' Ալյանս տերմինալ տեղափոխելու պայմաններում դիմումը կբավարարվի: Հետագայում որոշվեց, որ Արմաշից միանգամից ձնակերպումը անել ամսի 6-ին, ձնակերպումն արեցին Արմաշում, քանզի այետեղ կորոնավիրուսի հեր կապված մե
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/2969/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
