Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԵ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆԱՐԵ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9729 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-97)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 97 | «ՆԱՐԵ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Երևան 29 հոկտեմբերի 2026 թ. Սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյան Ա. Վաղարշյանի Քննության առնելով ,Նարե Պլյուսե ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

. 1. ,Նարե Պլյուսե ՍՊԸ անհատական (այսուհետ նաև՝ Դիմող, ներկա-յացուցիչ՝ փաստաբան Վահագն Քեշիշյան) դիմումը Սահմանադրական դատա-րան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 9-ին, որով դիմողը խնդրել է.2 ,Սահմանադրության 60-րդ հոդվածին ու 78-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի իրականում հանցագործության առարկա հանդիսացող գույքը որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք բռնագրավման նպատակով արգելադրվի՝ չնայած նրան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասում «հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք« և «հանցագործության առարկա« եզրույթները հանդես են գալիս որպես ինքնուրույն կամ զատված, այլ խոսքով՝ որպես իմաստային տարբեր ծանրա-բեռնվածություն ունեցող եզրույթներ«:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, բռնագրավման նպատակով թույլ է տալիս արգելադնել միայն հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի որևէ այլ կետով նախատեսված չէ բռնագրավման նպատակով հանցագործության առարկան արգելադնելու հիմք: Ըստ Դիմողի՝ ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ո՛չ էլ նույն հոդվածի 2-րդ մասի որևէ այլ կետով նախատեսված չէ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով հանցագործության առար-կան արգելադնելու հիմք: Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0090/01/09 քրեական գործով 2011 թվականի փետրվարի 24-ին կայացված որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումը, գտնում է, որ ենթադրաբար կատար-ված՝ փողերի լվացման արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված կամ առաջացած գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, բռնագրավման նպատակով՝ վիճարկվող դրույթով սահմանված հիմքով արգելադնելը հակասում է Սահմանա-3 դրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության հիմնարար սկզբունքի բովանդակությանը՝ այնքանով, որքանով թույլ է տալիս սահմանա-փակել Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ իր գույքն իր կամքով տնօրինելու սեփականատիրոջ լիազորությունն այն դեպքում, երբ այդպիսի սահմանափակման հնարավորություն կամ հիմք նախատեսված չէ վիճարկվող դրույթով: Դիմողը պնդում է, որ հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը և հանցագործության առարկան ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասում տարանջատված են՝ որպես բռնագրավման տարբեր օբյեկտներ, հետևաբար՝ Վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված քրեական գործով արտահայտած իրավական դիրքորոշման ուժով արձանագրված այն փաստի պայմաններում, որ ենթադրաբար կատարված փողերի լվացման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, հանդես է գալիս որպես հանցագործության առարկա, գտնում է, որ ենթադրաբար կատարված փողերի լվացման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, չի կարող արգելադրվել վիճարկվող դրույթով նախատեսված հիմքով: Դիմողի կարծիքով՝ քրեադատավարական օրենքի որևէ այլ դրույթ վարույթի մասնակցին չի լիազորում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի ուժով բողոքարկելու քրեական գործով դատական վարույթում կայացված՝ գույքի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ գործն ըստ էության քննող դատարանի որոշումը: Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որ իրականում հանցագործության առարկա հանդիսացող գույքը որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք բռնագրավման նպատակով արգելադրվի, ճանաչել Սահմանա-դրության 60 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:4 3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասի-րության արդյունքներից, ուսումնասիրելով նաև Դիմողի կողմից նույն արձանա-գրային որոշման դեմ 2026 թվականի հունիսի 30-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմա-նադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքո-հիշյալ հիմնավորմամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտ-պանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համա-պատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ դրույթն ամրագրվել է նաև Սահմանա-դրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրա-վաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և5 ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: 3.1. Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանը նույն աշխատակարգային որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ,(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու6 հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական ,կոնկրետ վերահսկողությանե նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքումե: Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴԱՈ-158 աշխատակարգային որոշմամբ, արձանա-գրվել է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: 2026 թվականի հուլիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատական կազմը ՍԴԴԿՈ-56 որոշմամբ արձանագրել է. ««...« ըստ Դիմումի՝ թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արամայիս Միրզոյանի պաշտպան Վահագն Քեշիշյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Դիմողի սեփականությունը հանդիսացող՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վ. Տերյան փողոցի 66, 66/1, 66/2, 66/3, 66/4, 66/5, 66/6, 66/7, 68, 68/1, 68/2, 70, 70/1, 70/2, 70/3, 72, 72/1, 72/2, 72/3, 74, 74/3, 76, 76/1, 76/2, 76/3, 78, 78/1, 78/2, 78/3, 80, 80/1, 80/2, 80/3,7 82, 82/2, 82/3, 84, 84/1, 84/2, 84/3, 86, 86/1, 86/2, 86/3, 88, 88/1, 88/2, 90, 90/1, 90/2, 90/3, 90/4, 90/5, 90/6 հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու մասին, որը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 7-ի՝ արձանագրային որոշմամբ մերժվել է։ Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ի հիմնավորումն այս որոշման գոյության՝ Դիմողի կողմից ներկայացվել է ,Տեղեկանք թիվ ՀԿԴ/0361/01/25 գործով դատական նիստի արձանագրության մասինե և էլեկտրոնային կրիչ, որոնցից ոչ մեկը չեն հաստատում նման որոշման առկայության հանգամանքը«: Սույն անհատական դիմումին կից Դիմողն արդեն ներկայացրել է խնդրո առարկա՝ թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործով 2026 թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցած դատական նիստի պարզ թղթային արձանագրությունը, որի ուսումնասիրությունը վկայում է նշված դատական նիստի ընթացքում մեղադրյալ Արամայիս Միրզոյանի պաշտպան Վահագն Քեշիշյանի կողմից խնդրո առարկա հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու մասին միջնորդություն ներկայացված լինելու և դրա քննության արդյունքում՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից համապատասխան արձանագրային որոշում կայացված լինելու մասին, որն էլ Դիմողի կողմից, ըստ էության, ներկայացվում է որպես խնդրո առարկա քրեական գործով կայացված վերջնական դատական ակտ: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Հակակոռուպցիոն դատարանի խնդրո առարկա արձանագրային որոշման առկայությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես քննարկվող համատեքստում Դիմողի կողմից ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում՝ ստորև ներկայացվող հիմնավորումներով. դատական նիստի պարզ թղթային արձանագրության ուսումնասիրու-թյունից ակնհայտ է դառնում, որ համապատասխան միջնորդությունը ներկա-յացվել է մեղադրյալ Արամայիս Միրզոյանի պաշտպան Վահագն Քեշիշյանի կողմից՝ Արամայիս Միրզոյանի վերաբերյալ, այլ ոչ թե Դիմողի՝ «Նարե Պլյուս« ՍՊԸ-ի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից, իսկ պատճառաբանությունները8 կառուցվել են Արամայիս Միրզոյանի վարկեր ունենալու և այն չվճարելու հանգամանքների վկայակոչմամբ: Բացի դրանից, նշված միջնորդության քննության արդյունքում Հակակո-ռուպցիոն դատարանի կողմից կայացված համապատասխան արձանագրային որոշման կապակցությամբ Դիմողն իր անհատական դիմումով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 12-րդ կետերը, նախատեսելով առաջին ատյանի դատարանի դատական այն ակտերը, որոնց դեմ կարող է ներկայացվել հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, հիշյալ դատական ակտերի շարքում չեն նախատեսել քրեական գործով դատական վարույթում կայացված՝ գույքի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ գործն ըստ էության քննող դատարանի որոշումը՝ որպես հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ: Միաժամանակ, արձանագրում եմ, որ քրեադատավարական օրենքի որևէ այլ իրավադրույթ վարույթի մասնակցին չի լիազորում՝ քրեադատավարական օրենքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի ուժով բողոքարկելու քրեական գործով դատական վարույթում կայացված՝ գույքի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ գործն ըստ էության քննող դատարանի որոշումը«: Այսպիսով, Դիմողը պնդում է, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննարկվող համատեքստում կայացվել է համապատասխան հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում, որը, ըստ Դիմողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ չէ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմա-նադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.9 սույն անհատական դիմումի, կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանի դատական կազմն անդրադառնում է Դիմողի կողմից սույն անհատական դիմումին կից ներկայացված՝ թիվ ՀԿԴ/0154/15/25 գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին կայացված՝ «Գույքի արգելադրման մասին որոշման իրավա-չափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին« որոշման վերաբերելիության և դատական ակտի բողոքարկելիության հարցերին և փաստում է, որ սույն պարագայում ևս, ինչպես արդեն արձանագրվել է Դիմողի կողմից նախկինում Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումով գործի քննությունը մերժելու վերաբերյալ Սահմանա-դրական դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 20-ի ՍԴԴԿՈ-56 դատական կազմի որոշմամբ, ««...« Դիմումին կից ներկայացված է Հակակոռուպցիոն դատարանի՝ ,Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասինե 2025 թվականի նոյեմբերի 7-ի (ՀԿԴ/0154/15/25) որոշումը, որի եզրափակիչ մասը պարունակում էր նշում այն մասին, որ այն հատուկ վերանայման կարգով կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստանալու պահից տասնօրյա ժամկետում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ որևէ այլ դատական ակտ (հետագա ընթացքի մասով) դիմումին կցված չէ«: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Սեփականության իրավունքի սահմանա-փակման դատական երաշխիքները« վերտառությամբ 39-րդ գլխում նախատես-ված են սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշ-խիքները, որում նաև ներառված է դատական պաշտպանության իրավունքը,10 մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանի «սույն պարագայում՝ Հակա-կոռուպցիոն դատարանի« կողմից գույքի արգելադրումը վերացնելու վերա-բերյալ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտ կայացված լինելու պարագայում այն ենթակա էր Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ Դիմողի պնդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի ապրիլի 7-ին քննարկվող համատեքստում կայացվել է համապատասխան հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում, այնու-ամենայնիվ, սույն անհատական դիմումին կից ներկայացված՝ համապատասխան դատական նիստի պարզ թղթային արձանագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննվող համապատասխան միջնորդության կապակցությամբ Հակակոռուպցիոն դատարանը՝ ««...« լսելով կողմերի կարծիքը, որոշեց միջնոր-դությունը թողնել առանց քննության, քանի որ նոր էական հանգամանքներ դատարան չեն ներկայացվել (...)«: Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանա-դրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ «(...) սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստի և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն»։ Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, նախքան Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքն իրացնելը, չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և «կամ« ազատությունների վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարա-վորություններն սպառելու պահանջը:11 Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրա-հանգում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից, սույն անհատական դիմումով բարձրացվող հարցի համա-տեքստում, կայացված վերջին դատական ակտը (սույն անհատական դիմումի շրջանակներում հասանելի տեղեկատվության համաձայն) թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 7-ի՝ համապատասխան հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու մասին արձանագրային որոշումն է, որի բովանդակությունից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ օրենս-դրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում: Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանի դատա-կան կազմն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը, և Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Դիմողի նույնաբովանդակ դիմումը 2026 թվականի հուլիսի 20-ի ՍԴԴԿՈ-56 դատական կազմի որոշմամբ մերժվել է՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Դիմողի՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:12 Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանա-դրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Դիմողի՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատա-րանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

. ,Նարե Պլյուսե ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող՝ Ս. Սաֆարյան Անդամներ՝ Վ. Վարդանյան Ա. Վաղարշյան 29 հոկտեմբերի 2026 թվականի ՍԴԴԿՈ-97

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-97
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել