Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 292 — Ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը 1. Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջր
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 292 — Ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը 1. Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջր

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 292.Ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը 1. Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը, եթե այդ արարքները՝ 1) խոշոր վնաս են պատճառել, 2) կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ, 3) կատարվել են ձվադրման վայրերում կամ միգրացիայի ուղիներում կամ ձվադրման ընթացքում՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 292.Ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը

1. Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը, եթե այդ արարքները՝

1) խոշոր վնաս են պատճառել,

2) կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ,

3) կատարվել են ձվադրման վայրերում կամ միգրացիայի ուղիներում կամ ձվադրման ընթացքում՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն օրենսգրքի 292-րդ, 294-րդ, 297-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(292-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-67-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել