ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 105 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՎԻԶԻՑԻԱՆ և ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 105. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՎԻԶԻՑԻԱՆ և ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ 1. Տարերային աղետների, վթարների, համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների դեպքում հողամասը կամ դրա մասը պետական մարմնի որոշմամբ կարող է վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա): 2. Անձը, որի հողամասը կամ դրա մի մասը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված հողամասը կամ դրա մասը, եթե վերացել է այն հանգ
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 105. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՎԻԶԻՑԻԱՆ և ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ 1. Տարերային աղետների, վթարների, համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների դեպքում հողամասը կամ դրա մասը պետական մարմնի որոշմամբ կարող է վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա):
2. Անձը, որի հողամասը կամ դրա մի մասը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված հողամասը կամ դրա մասը, եթե վերացել է այն հանգամանքը, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիան:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքները վրա հասնելու դեպքերում, եթե բացակայում է հողամասի կամ դրա մասի ռեկվիզիցիայի անհրաժեշտությունը, հողամասը կամ դրա մասը ժամանակավորապես, այդ հանգամանքների գործողության ժամանակահատվածում, կարող է օգտագործվել պետության կամ համայնքների կարիքների համար` այդ հողամասի սեփականատիրոջ իրավունքների ժամանակավոր սահմանափակման հետ կապված վնասների հատուցմամբ: Հողամասի սեփականատերը վնասների համար փոխհատուցման վճարների չափերը կարող է վիճարկել դատական կարգով: Որոշակի ժամանակահատվածում կարանտին կամ տնտեսական գործունեության արգելք հայտարարելու դեպքում հողամասերը չեն վերցվում, իսկ դրանց սեփականատերերին, օգտագործողներին հատուցվում են դրա հետ կապված վնասները:
4. Ռեկվիզիցիայի ենթարկված հողամասը վերադարձնելու անհնարինության դեպքում սեփականատիրոջը հատուցվում է հողամասի արժեքը:
5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դեպքերում հողամասը դատարանի կողմից ենթակա է բռնագրավման` անհատույց վերցման:
6. Սեփականատերերից հողամասերը դատական կարգով անհատույց վերցվում են սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ` հողային օրենսդրության հետևյալ դիտավորյալ և պարբերաբար խախտումների համար` 1) հողերի աղտոտումը ռադիոակտիվ և քիմիական նյութերով, արտադրական թափոններով, կեղտաջրերով, թունավորումը մանրէապարազիտային և կարանտինային օրգանիզմներով, ծածկելը մոլախոտերով. 2) հողի բարելավմանը, դա հողմային և ջրային հողատարումից պահպանելուն, հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված պարտադիր միջոցառումներ չիրականացնելը, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի, բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային ժառանգության օբյեկտների փչացումն ու ոչնչացումը կանխարգելող միջոցառումներ չձեռնարկելը. 3) հողն այլ բնական պաշարների ոչնչացմանը կամ պարբերաբար վնաս պատճառելուն հանգեցնող եղանակներով օգտագործելը. 4) բնապահպանական, բնական արգելանոցային, առողջարարական, հանգստի համար նախատեսված և օգտագործման հատուկ պայմաններ ունեցող այլ հողերի, ինչպես նաև ռադիոակտիվ և քիմիական ախտահարման ենթարկվող հողերի օգտագործման սահմանված ռեժիմի խախտումը. 5) հողերի օգտագործումը մարդկանց առողջությանը վնաս պատճառելուն հանգեցնող կամ նման վնաս պատճառելու իրական վտանգ ստեղծող եղանակներով. 6) երեք տարի շարունակ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերը չօգտագործելը: (105-րդ հոդվածը խմբ.
09.06.22 ՀՕ-193-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
