Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1724 մարտի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 մարտի 2015թ. ՍԴԱՈ - 17 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆե ՀՀ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն,

ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ

ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆե ԳՈՐԾԻ

ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել սահմանադրական դատարան դիմած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը /ՀՕ-67-Ն/ և կից ՀՕ-

68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-

75-Ն, ՀՕ-76-Ն և ՀՕ-77-Ն օրենքները, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասինե գործի դատաքննությունն առնվազն 45 օրով հետաձգելու վերաբերյալ, և, հաշվի առնելով նաև առաջիկա ամիսներին դատարանի կողմից արդեն իսկ նշանակված գործերի քննության ժամանակացույցը, հետաձգված գործի դատաքննությունը նշանակել 2015 թվականի հուլիսի 7-ին, ժամը 10.00-ին։

2. Առաջարկել դիմողների ներկայացուցչին իրենց ամբողջական մոտեցումները սահմանադրական դատարան ներկայացնել մինչև 2015թ. մայիսի 15-ը։

3. Միջնորդությունը և գործում առկա փաստաթղթերի վերաբերյալ դիմողների կողմից առաջիկայում ներկայացվելիք «ամբողջական մոտեցումներն ու վերլուծությունը» տրամադրել պատասխանող կողմին և ՀՀ կառավարությանը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց բացատրությունները սահմանադրական դատարան ներկայացնելու համար։

4. Այս կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. նոյեմբերի 4-ի ՍԴԱՈ-55 աշխատակարգային որոշման 2-րդ կետը գործի դատաքննությունն սկսելու օրվա և ժամի մասով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 մարտի 2015 թվականի

ՍԴԱՈ-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 մարտի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել