Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աբրահամյան — ԿԴ/0129/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Աբրահամյան — ԿԴ/0129/01/20

Վճռաբեկ դատարանԿԴ/0129/01/2011 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2020 թվականի մայիսի 6-ին ՀՀ արդարադատության սախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 86155420 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունիսի 22ի որոշմամբ Աշոտ Սահակի Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի 2020 թվականի օգոստոսի 14ի որոշմամբ Ա.Ա

Ամբողջ Տեքստ

ԿԴ/0129/01/20

Մ-Ն

ՍՈ Ա

ՈՒՅ Զ

ՀՑՏրրլի Ն -Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Մարգարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան

դատավորներ՝ Մ.Հարությունյան,

Ա.Դանիելյան,

1| հուլիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աշոտ Սահակի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ 2020 թվականի մայիսի 6-ին ՀՀ արդարադատության սախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 86155420 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունիսի 22ի որոշմամբ Աշոտ Սահակի Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի 2020 թվականի օգոստոսի 14ի որոշմամբ Ա.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով:

202 թվականի օգոստոսի 19ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մարտի 15-ի դատավճռով Աշոտ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319րդ հոդվածի 2րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակի գումարվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24ի դատավճռով ազատազրկման ձնով նշանակված պատժի չկրած մասից 2 (երկու) տարին, ն Ա.Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2023 թվականի մարտի 15-ից:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան), մեղադրյալ Աբրահամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, 2023 թվականի օգոստոսի 28-ին որոշմամբ այն բավարարել է մասնակի,

3

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել, մեղադրյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24ի դատավճռով ազատազրկման ձնով նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով մասնակիորեն գումարել է սույն դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը, ն Ա.Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 8 (ութ) ամիս ժամկետով (հաշվանցելով համաներման կիրառման արդյունքում պատժաչափի կրճատումը)՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի հուլիսի 9-ից:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1Լի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել առերնույթ լուրջ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ի հիմնավորումն վերոնշյալի բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռի դեմ բերված բողոքը, չի կիրառել համապատասխան քրեական օրենքը, ինչի արդյունքում մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել:

Անդրադառնալով Վերաքննի, դատարանի այն պնդմանը, որ Աշոտ

Աբրահամյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարել է նախքան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24ի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, բողոքաբերը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով

4

սահմանված չէ որնէ դրույթ, որի պայմաններում կարելի է գալ եզրահանգման, որ խոսքը գնում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին, ն Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների կիրառման համար արհեստականորեն, ինքնուրույն լրացուցիշ պայման է նախատեսել, ինչը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներից:

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Աշոտ Աբրահամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռից հետո՝ 2020 թվականի ապրիլի 27-ին, որպիսի պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, վերջինիս նկատմամբ նշանակված պատիժները ենթակա են գումարման ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սահմանող 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով, այլ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սահմանող 67-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Այսպիսով, բողոքաբերը գտել է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել քրեական օրենքը՝ գալով սխալ եզրահանգման ն մեղադրյալ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով գումարելով՝ թույլ է տրվել լուրջ դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռին:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

7. Մեղադրյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Ա.Մկրտչյանը Վճռաբեկ դատարանին՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է իրավաչափ դատական ակտ: Մասնավորապես, պաշտպանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների փոխարեն նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի

5

դրույթների կիրառմամբ վերջնական պատժի նշանակումը կհանգեցներ իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածի խախտմանը, քանի որ՝ «մարդու իրավունքների տեսանկյունից իրավաչափ է դիտարկել միայն` նախքան առաջին գործով օրինական ուժի մեջ մրած դատավճոի առկայությունը»:

Պաշտպան ԱՍ.Մկրտչյանն, ի թիվս այլնի, փաստարկել է նան, որ «Վերաքննիչ դատարաւնի կողմից կայացված ակտը բխում է օռռնճ 16Փ6ու (օրենքին հակառակ) իրավունքի զարգացմեւն (իրավակիրառման) փեսակից», երբ «առկա է օրենքի կարգավորում, սակայն իրավակիրառ մարմինը, ելնելով որոշակի իրավաջափ նպատակներից (օրինակ՝ արդարության կամ իրավունքի այլ սկզբունքների աննահանջ պահանջից), կայացնում է օրենքի կարգավորմանը հակառակ որոշում»: Նշվածից ելնելով, պաշտպան ԱՄկրտչյանը գտել է, որ` «առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի մեկնաբանման, ինչպես նան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման հիմնավորման կարիք, ուստի պաշտպանական կողմը ես ակնկալում է Վճռաբեկ դատարանի իրավունքահեն մոտեցումն ու մեկնաբանությունն այս հարցում՝ առանց վճռաբեկ բողոքը բավարարելու»:

8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա՛Մկրտչյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ն նա մեղավոր է ճանաչվել ՃՇ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, որ «ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի տփնետեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Վաչագանի Արրահամյանի նկատմամբ, առողջության համար ոչ վտանգավոր բոնություն գործադրելով նպատակ է հետապնդել խոչընդոտել վերը նշված հիմնարկի բնականոն գործունեությանը, որն արտահայվդվել է հետնյալում.

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական

ապահովման բաժնի գլխավոր մասնագեվ, արդարադատության մայոր Գագիկ Աբրահամյանը, 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, զոդման աշխատանքներ կատարելու համար գփտնվել է նույնքրեակավարողեւկան հիմնարկի

6

իդ հարկի մասնաշենքի միջանցքում: Հիշյալ աշխատանքները կատարելու ընթացքում, թիվ 66-րդ խցի կալանավոր Հրանտր Շաբոյանը, կալանավորված անձանց համար ոչ որսւկյալ հաց մատակարարելու հարցի պարզաբանման առիթով իր մո է կանչել Գագիկ Արրահամյանին ն վերջինի հետ սկսել է խոսել բարձրաձայն տոնով ն գոռգոռալով: Գ.Արրահամյանը փորձել է հանդարպտեցնել Հ.Շաբոյանին՝ ասելով, ոլ կալանավորներին ամեն օր արացած թալրմ հաց է մատակարարվում, սակայն Հ.Շարբոյանը խցի դոան կերակրադոնակից ձեռքը հանելով փորձել է բոնել Գ.Աբրահամյանի ձեռքից, որը չի արացվել: Գ.Աբրահամյանը Հ.Շաբոյանի պարզած ձեռքը ներս է հրել ն փորձել փակել կերակրադոնակը, նույն պահին էլ կալանավոր Աշոտ Սահակի Աբրահամյանը, քրեակատարողական հիմնարկի անվտանգությաւն ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Մհեր Թովմասյանի ուղեկցությամը խցից բաղնիք գնալու ընթացքում լսելով Հ.Շաբոյանի ն Գ.Աբրահամյանի խոսակցությունը, հասկանալով, որ Գագիկ Աբրահամյանն իրականացնում է իր ծառայողական պարտականությունները ն ՀՀ ԱՆ «Հրազդան» քրնակատարողական հիմնարկի բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր րոնություն գործադրելու դիտավորությամը ձեռքով մեկ անգամ հարվածել է Գ.Արրահամյանի պարանոցին՝ պատճառելով պարանոցի աջ կեսի արյունազեղմուն ձեով առողջության թեթն վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Կատարվածի արդյունքում, Գագիկ Արրահամյանը դադարեցնելով իր ծառայողական պարտակաւությունները կատարելը դուրս է եկել հիմնարկի թիվ 42-րդ մասնաշենքից ն համապավզաւսխուն զեկուցագիր ներկայացրել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետին»:

10. ԱԱբրահամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետնյալը՝ «(../Առաջին ատյանի) դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը 24.12.2019թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ավտյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի Էին մասով ն ՀՀ ւՏե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 148-158:

7

քրեական օրենսգրի 258-րդ հողվածի 2րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն նշանակված պատիժների լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 (րաս) տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Աշոտ Սահակի Արրահամյանի նկատմամի ՀՀ քրեական օրենսգիքի 258-րդ հոդվածի 2րդ մասով առաջադրված մեղադրանքով քրեական պավտաասխանապտվությունից ազատվել է քրեական պատասխանաւտվությաւն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Աշոտ Սահակի Արրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի Լին մասով նշանակված 9 (ինր) տարի ժամկետով ազավզազրկումը թողնվել է անփոփոխ: Պատժի կրման սկիզիր հաշվել 2018 թվականի հուլիսի 9-ից, իսկ ներկա գործով արարքը կատարել է 2020 թվականի ապրիլի 27ին (...):

Այլ խոսքով, արձանագրելով, որ ամբասվանյալ Ա.Արրահամյանը չի կրել նախորդ դատավճոով իր նկատմամբ նշանակված պատիժն ամրբողջությամը, իսկ նոր՝ մեղսագրված հանցանքը կատարել է գտնվելով պատժի կրման ընթացքում, (Առաջին ատյեւնի) դատարանը գտնում է, որ օրենսդրական վերը նշված դրույթների պահպանմամբ ամբաստանյալի նկատմամբ սույն դատավճռով նշանակված պատժին պետք է մասնակի գումարել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրահավսության դատարանի 24.12.2019թ-ին դավաւվճոով նշանակված պարժի չկրած մասից՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազիկումը»՞:

1. Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(..) մեղադրյալ Աշոտ Սահակի Արրահամյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 24ի դատավճոռվ մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի Էին մասով ն ՀՀ քրեական օրենսգրի 258-րդ հողվածի 2րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 (տասր) փարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ շ Տես վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթ 158:

8

Աշուր Սահակի Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով քրեական պատասխանապվությունից ազատվել է` քրեական պատփտասխանամվությաուն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի Լին մասով նշանակված 9 (ինր) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: Պավժի կրման ակիզիր հաշվվել է 2018 թվականի հուլիսի 9-ից,

- ՀՀ վճռաբեկ դատարանի 202Լթվականի մարտի 15-ի որոշմաւմը Աշովս Սուհակի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ պաշտպան Ի.Ավագյանի վճռարեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է,

- Սույն գործով մեղադրյալ Աշոտ Սահակի Արրահամյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2020 թվականի ապրիլի 27-ին:

Այսպիստվ վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն

արձանագրում է, որ մեղադրյալ Աշով, Սահակի Արրահամյանը այն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարել է նախքան ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճոի օրինական ուժի մեջ մտնելը, որպիսի պայմաններում պետք է փաստել, որ վերջինիս նկատմամի նշանակված պատիժները ենթակա են գումարման ոչ թե ՀՀ քրեական օրենսգիքի՝ դատավճիոների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սաւհմանող 67-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ հանցանքների համակցությամի պատիժ նշանակելու կանոնները սաւհմանող 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմեւնված կարգով:

Նշվածի հաշվառմաեւմը Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարունը, մեղադրյալ Աշոտ Սահակի Արրահամյանի նկատմամը նշանակված պատիժները 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով գումարելով թուլ է տվել նյութական իրավունքի խախվում, որն ազդել է գործով ճիշվ որոշում կայացնելու վրա, ինչն էլ իր հերթին Առաջին ատյանի դատարանի դատավճիոր բեկանելու հիմք է:

Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Աշուր Սահակի Աբրահամյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել

9

մասնակիորեն` ՀՀ Կովայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԿԴ/0129/01/20 քրեական գործով 2023 թվականի մարտի 15-ի դատավճիոր պատիժները 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով գումարելու մասով փոփոխել, մեղադրյալ Աշով, Սահաւկի Արրահամյանի նկատմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 24ի դատավճոռվ ազատազրկման ձնով նշանակված պատժին 2003 թվականի ապրիլի 1-ի ՀՀ քրեական օրենսգիքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով մասնակիորեն գումարել սույն դատավճոով նշանակված 3 (երեք) փարի ժամկետով ազատազրկումից 8 (ութ) ամիս ժամկետով ազատազիկումը ն Աշոտ Սահակի Արրահամյանի նկատմեւմը վերջնական պավպփժ նշանակել ազատազրկման ձնով 9 (ինը) փարի 8 (ութ) ամիս ժամկետով (հաշվանցելով համաներման կիրառման արդյունքում, պատժաչափի կրճատումը) պավժի կրման սկիզբր հաշվելով 2018 թվականի հուլիսի 9-ից»':

12. 2025 թվականի մայիսի 12ին ստացվել է մեղադրյալ Ա.Աբրահամյանի դիմումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով սույն քրեական վարույթը կարճելու խնդրանքով":

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5-րդ, թերթեր 105-106:

«Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթ 75:

10

դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված Հ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք):

3. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66րդ հոդվածի 6րդ մասով նախատեսված

հանցագործությունների համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

14. ՀԸ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` «Լ Հանցանքների համակցությամի յուրաքանչյուրն հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական ն լրացուցիչ) նշանակելով դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պավպմփժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

(-.):

6. Պատիժը նշանակվում է այն հոդվածի կանոններով, եթե դափավճիոռ կայացնելուց հետո պարզվի, որ դափապարտյալը մեղավոր է նան մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պամժի կրած մասը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Եթե դափավճիո կայացնելուց հետ, բայց մինչն պավժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճոով նշանակված պավպտժին

1

լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճոով նշանակված պավժի չկրած մասր»:

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ «ւ. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում Ի հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակի՝ ելնելով դրանում պարունակվող բառերի նե արտահայտություննեի տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտի, տվյալ նորմավիփվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իակ այդպիսի սկզրունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ

իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:

14.1. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` պատիժ նշանակելու կանոնի մեկնաբանմանն անդրադարձել է Էդուարդ Ներսիսյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով հետնյալը. «ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6րդ մասի կիրառմամբ պատիժ նշանակելու համար անհրաւժեշվտ կանոններն են.

1 քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձր դատապարտված չի եղել,

2. անձր պետք է մեղավոր ճանաչվի այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը,

3. հանցանքների համակցությամի, յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժ պետք Լ նշանակի նվազ խիար պատիժն ավելի խիսվ պավժով կլանելու կամնշանակված պավփժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով,

4. վերջնական պավպտժի ժամկետին պեարք է հաշվակցվի առաջին դատավճոոռվ նշանակված պավժի կրած մասը»»:

5 Տես Վճռարեկ դատարանի` Էդուարդ Ներսիսյանի զործով 2010 թվականի օզոստոսի 27-ի թիվ ԵԷԴ/0124/01/09 որոշման 17-րդ կետը:

12

5. Անդրադառնալով հանցանքների ն դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների հարաբերակցությանը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանց տարբերակման հիմքում ընկած է անձի դատապարտման՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի առկայության հանգամանքը: Այսպես՝ հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կանոնները կիրառելի են անձի կողմից մեկից ավելի հանցավոր արարքներ կատարելու դեպքում, եթե վերջինս դրանցից որնէ մեկի համար դատապարտված չի եղել, մինչդեռ, դատավճիռների համակցության դեպքում անձը կատարում է հանցանք կամ հանցանքներ իր նկատմամբ մեղադրական դատավճռի առկայության

պայմաններում: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պատիժը նշանակելու կանոնին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ կարգով պատիժ է նշանակվում այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվում այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիո կայացնելը, ինչն էլ հենց ընկած է պատիժ նշանակելու վերոնշալ կանոննեի 6տարանջատման հիմքում, քանզի դատավճիռների համակցության կանոնը գործում է, եթե անձը հանցանքը կատարում է իր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվելուց հետո:

Այսպիսով, դատավճիռների համակցության կանոնի կիրառման համար բավարար է միայն մեղադրյալի կողմից նոր արարք կատարելը՝ իր նկատմամբ արդեն իսկ մեկ այլ դատավճիռ կայացված լինելու պայմաններում, անկախ այն հանգամանքից՝ նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, թե ոչ: Այս առումով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը չի նախատեսում դատավճռի օրինական ուժի մեջ մտած լինելու պարտադիր պայման:

15.1. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտած լինելու պայմանի բացակայությունը պատահական չէ, քանզի պատիժ նշանակելու առավել խիստ կանոնի կիրառման հիմքը պետության անունից անձի արարքին տրված բացասական իրավական զնահատականից՝ մեղադրական դատավճիռ կայացնելուց հետո, վերջինիս կողմից իր ենթադրյալ հանցավոր վարքագիծը շարունակելն է: Ընդ որում, օրենսդրի նշված տրամաբանությունը չի հակասում անմեղության կանխավարկածի սկզբունքին, քանի

3

որ խոսքն ընդամենը պատիժ նշանակելու վերաբերելի կանոնի կիրառման մասին է, ինչն ամեննին չի զրկում անձին իր նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման հնարավորությունից: Հետնաբար, հնարավոր այն մեկնաբանությունը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառումը հնարավոր է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում, հակասում է ինչպես օրենքի տառացի մեկնաբանմանը, այնպես էլ դրա էությանը ն օրենսդրի կամքին:

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի Լին մասով ն 258-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ, Աշոտ Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով քրեական պատասխանատվությունից ազատվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2018 թվականի հուլիսի 9-ից: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 15-ին::

- ՃՇ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքը Աշոտ Աբրահամյանը կատարել է 2020 թվականի ապրիլի 27-ին:

- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռով Աշոտ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակի գումարվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի 6 Տես սույն որոշման 10-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14

դեկտեմբերի 24-ի դատավճռով ազատազրկման ձնով նշանակված պատժի չկրած մասից՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, ն Աշոտ Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվվելով 2023 թվականի մարտի 15-ից":

- Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճիռը՝ պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով գումարելու մասով, փոփոխվել է. նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով` հանցանքների համակցությամբ, մասնակիորեն գումարվել է 2023 թվականի մարտի 15-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը, Աշոտ Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 8 (ութ) ամիս ժամկետով (հաշվանցելով համաներման կիրառման արդյունքում պատժաչափի կրճատումը) պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի հուլիսի 9-ից:

Վերաքննիչ դատարանը հիշյալ որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ մեղադրյալ Աշոտ Աբրահամյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարել է նախքան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ ԱԱբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով գումարելով, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչն էլ իր հերթին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք է՞:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները վերլուծելով սույն որոշման 14-մ15.Լրդ կետերում մեջբերված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Աշոտ Աբրահամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2020 թվականի ապրիլի 27-ին՝ իր նկատմամբ 2019 Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

15

թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի կայացումից հետո, հետնաբար վերջինիս նկատմամբ պատիժ պետք է նշանակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով՝ դատավճիոների համակցության կանոններով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ արարքի կատարման պահին Աշոտ Աբրահամյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռնս օրինական ուժի մեջ չէր մտել ն, հետնաբար, դատավճիոների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնը վերջինիս նկատմամբ կիրառելի չէր, չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներից, քանի որ հիշյալ նորմը որնէ կերպ չի պարունակում կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած լինելու պարտադիր պայման:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պատիժ նշանակելու կանոնին, ապա այն կիրառելի է այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվում այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, մինչդեռ սույն դեպքում Աշոտ Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարել է ոչ թե նախքան 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը կայացնելը, այլ դրանից հետո՝ 2020 թվականի ապրիլի 27-ին:

Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սախատեսված հանցագործություններիի համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

18. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերնույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ուստի անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետը, փաստում է, որ անհրաժեշտ է ի շահ մեղադրյալի դուրս գալ վճռաբեկ

16

բողոքի սահմաններից, քանի որ ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելուց հետո հայտնաբերվել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածների պահելու վայրի կամ

ձերբակալվածներին պահելու վայրի աշխատողի նկատմամբ բոնություն գործադրելու սպառնալիքը, այդ հատրատությունների բնականոն գործունեությանը խոչընդուրելունպատակով՝

(--)

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց, ինչպես նան պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ կալանավորվածներին պահելու վայրում, կամ ձերբակալվածներին պահելու վայրում գտնվող անձանց նկազտմամի, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր րոնություն գործադրելը նույն նպապտակով՝

պատժվում է ազատազրկմամի՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (...)»:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Աշոտ Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2020 թվականի ապրիլի 27-ին», Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի մարտի 15-ին, Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի օգոստոսի 28-ին, իսկ նշված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 11ի որոշմամբ ընդունվել է վարույթ":

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Աշոտ Աբրահամյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով, այլ կերպ՝ այն հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, հետնաբար ՀՀ քրեական օ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը:

17

օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:

Աշոտ Աբրահամյանին մեղսագրվող հանցավոր արարքը կատարվել է 2020 թվականի ապրիլի 27-ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիոը 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետնաբար Աշոտ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

21. Այսպիսով, նկատի ունենալով, որ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշումը պետք է բեկանել՝ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնել ն քրեական վարույթը՝ կարճել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Աշոտ Սահակի Աբրահամյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 15- ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28- ի որոշումը՝ բեկանել:

18

2. Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին

ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական

հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու

հիմքով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ/0129/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել