ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 418 — Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելը 1.
Ամփոփում
Հոդված 418. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելը 1. Եթե մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթի արդյունքով պարզվում է, որ առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները, ապա դատարանը որոշում է կայացնում անչափահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին: 2. Դաստիարակչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 418. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելը 1. Եթե մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթի արդյունքով պարզվում է, որ առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները, ապա դատարանը որոշում է կայացնում անչափահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին:
2. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելուց դատարանն անչափահասին և նրա օրինական ներկայացուցչին պարզաբանում է նշանակված միջոցի բովանդակությունը, դրանից խուսափելու, դրա պահանջները խախտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու հետևանքները:
3. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի պահանջների կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվում է կողմերին, ինչպես նաև անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
