Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷԼԻ ՔԱՐԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷԼԻ ՔԱՐԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-47 նոյեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 նոյեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 4 | ԷԼԻ ՔԱՐԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 7 նոյեմբերի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Էլի Քարամի անհատական դիմումիընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Էլի Քարամը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի հոկտեմբերի 17-ին)` խնդրելով. «...ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 2018թ. փետրվարի 19-ի որոշման կայացման պահին գործող խմբագրության) 210 հոդվածի 4-րդ մասը, «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի գ) կետը` հաշվի առնելով դրանց համադրված իրավակիրառ պրակտիկան` ճանաչել հակասող ՀՀ Սահմանադրությանը այնքանով որքանով, որ նշված նորմերի համադրված կիրառումը հանգեցրել է իմ վստահորդ Էլի Քարամի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի (ավելի կոնկրետ նշված իրավունքի բաղադրատարր հանդիսացող արդարադատության մատչելիության իրավունքի) խախտմանը»:

2. Դիմողը նշում է, որ թիվ ԵԱՆԴ/1802/02/17 քաղաքացիական գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք կից պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր մայր գումարի մասով ամբողջությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների մասով միայն վճարված «սիմվոլիկ» 216.6 ՀՀ դրամի չափով, քանի որ այս մասով պետական տուրքի ճշգրիտ հաշվարկն անհամաչափ բարդություն է ենթադրում: Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մասով հաշվարկվող պետական տուրքի ճշգրիտ հաշվարկը, եթե պահանջվող գումարը նշված է արտարժույթով, ենթադրում է հաշվարկի ողջ ժամանակահատվածի /քննարկվող իրավիճակում 29.01.2016 թվականից մինչև վճռի հրապարակման օրը 01.12.2017 թվականը, մոտ 305 օր է/ յուրաքանչյուր օրվա համար ՀՀ ԿԲ դրամ/դոլար փոխարժեքի որոշումը այդ օրվա համար որոշված փոխարժեքով մայր գումարի բազմապատկում ստացված թվի նկատմամբ օրվա մասով բանկային տոկոսի որոշում, իսկ այնուհետև պետական տուրքի 3%-ի որոշում և այս ամենը մոտ 305 անգամ, ինչի կատարման համար պահանջվում են հատուկ ֆինանսահաշվապահական գիտելիքներ: Դիմողը մատնանշում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018 թվականի փետրվարի 19-ին երկրորդ անգամ կայացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում նշելով, որ 19.01.2018թ. որոշմամբ մատնանշված թերություններն ամբողջությամբ չեն վերացվել, մասնավորապես մայր գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսների գումարի 3%-ը չի վճարվել բողոքը կրկին ներկայացնելիս: Ըստ դիմողի քննվող գործով զրկված լինելով պետական տուրքի գծով արտոնություն պահանջելու հիմքից վերաքննիչ բողոք ներկայացնող կողմը ստիպված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մասով իրականացրել է «սիմվոլիկ» 216.6 ՀՀ դրամի պետական տուրքի գումարի վճարում, ինչը չի համարվել բավարար Վերաքննիչ դատարանի կողմից և բողոքը վերադարձվել է առանց կրկին ներկայացնելու իրավունքի: Դիմողը գտնում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնող կողմի համար առաջացել է արդարադատության մատչելիության սահմանափակում խախտելով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի գ) կետը չի նախատեսում համապատասխան հիմք, համաձայն որի դատարանը կկարողանար արտոնություն կիրառել ոչ միայն վերաքննիչ բողոքը ներկայացնող կողմի գույքային դրությունը հաշվի առնելով, այլ նաև այն դեպքերում, երբ պետական տուրքի ճշգրիտ գումարի հաշվարկումն անհամաչափ բարդություն է ենթադրում վերաքննիչ բողոք ներկայացնողի /կամ հայցվորի/ համար: Ըստ դիմողի ստացվում է, որ թիվ ԵԱՆԴ/1802/02/17 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը չի քննվել դատարանի կողմից, քանի որ բողոք ներկայացնող կողմը չի կարողացել հաշվարկել պետական տուրքի ճշգրիտ գումարը զրկված լինելով այս մասով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն պահանջելու հիմքից:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի (այդ թվում` դատական ակտերի) նախնական ուսումնասիրության արդյունքներից դատական կազմը գտնում է, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի գ) կետի վերաբերյալ

Նշյալ դրույթների մասով դիմողը, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր փաստարկներ ներկայացնելով առ այն, որ «…«Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի գ) կետը չի նախատեսում համապատասխան հիմք, համաձայն որի դատարանը կկարողանար արտոնություն կիրառել ոչ միայն վերաքննիչ բողոքը ներկայացնող կողմի գույքային դրությունը հաշվի առնելով, այլ նաև այն դեպքերում, երբ պետական տուրքի ճշգրիտ գումարի հաշվարկումը անհամաչափ բարդություն է ենթադրում վերաքննիչ բողոք ներկայացնողի /կամ հայցվորի/ համար, քանի որ պահանջում է նեղ մասնագիտական ֆինանսահաշվապահական հմտություններ…»: Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Է. Քարամի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 19.01.2018 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնի խախտման պատճառաբանությամբ հնարավորություն ընձեռելով բողոք ներկայացրած անձին շտկելու բողոքում թույլ տրված թերությունները և կրկին այն ներկայացնելու: Վերաքննիչ դատարանը 2018 թվականի փետրվարի 19-ի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրել է, որ «Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնի վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց: Բողոք ներկայացրած անձը պետք է վճարեր 101283.4 ՀՀ դրամ, ինչպես նաև 29.01.2016 թվականից մինչև վճռի հրապարակման օրը 01.12.2017 թվականը, 6974 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսների գումարի 3%, ինչն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի 19.01.2018 թվականի որոշմամբ, մինչդեռ վերջինս վճարել է միայն 101500 ՀՀ դրամ (90000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույցը 29.12.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված, 11500 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույցը 02.02.2018 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված), որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ 19.01.2018 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները բողոք ներկայացրած անձի կողմից ամբողջությամբ չեն վերացվել, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման»: Այսինքն դիմողը վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամանակ պետական տուրքի ճշգրիտ գումարի հաշվարկման դժվարությամբ պայմանավորված պետական տուրքի գծով որևէ արտոնության կիրառման վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել և այդ համատեքստում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված որևէ գործողություն չի ձեռնարկել: Կոնկրետ վերահսկողության շրջանակներում կարևորվում է անձի կողմից իր բարձրացրած խնդրի լուծմանն ուղղված օրենսդրորեն նախատեսված բոլոր ուղիների սպառումը: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը միջնորդություն չի ներկայացրել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման վերաբերյալ վճարման ենթակա պետական տուրքի գումարի չափի անհստակութունից ելնելով: Այլ կլիներ իրավիճակը, եթե համապատասխան միջնորդությունը մերժվեր Վերաքննիչ դատարանի կողմից այն պատճառաբանությամբ, որ առկա չեն օրենսդրական կանոնակարգումներ առ այն, որ պետական տուրքի վճարման ժամկետը կարելի է հետաձգել ելնելով վճարման ենթակա պետական տուրքի գումարի չափի անհստակությունից: Այս համատեքստում վերոնշյալ դրույթների մասով դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ դիմողը պետք է սպառած լինի ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, պահանջ, որ չի պահպանվել դիմողի կողմից վիճարկվող դրույթի մասով: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով համապատասխան սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի ա) կետի վերաբերյալ

Վերաքննիչ դատարանը և´ 2018 թվականի հունվարի 19-ի, և´ 2018 թվականի փետրվարի 19-ի որոշումներով պետական տուրքի հետ կապված հարցերին անդրադառնալիս առաջնորդվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 28.11.07թ. ՀՕ-282-Ն խմբագրությամբ 9-րդ հոդվածի 8-րդ մասի ա) կետով, այսինքն գործի քննության ժամանակ գործող համապատասխան կանոնակարգումներով: Մինչդեռ, դիմողը վիճարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի ա) կետը, որը 09.02.18թ. ՀՕ-111-Ն օրենքով ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 210-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ Նշյալ դրույթը սահմանում է, որ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը: Այն օրենսդրական պահանջ է ուղղված համապատասխան սուբյեկտներին վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելն ապահովվելու համար: Դիմողի այն փաստարկը, որ առաջացել է արդարադատության մատչելիության սահմանափակում, ակնհայտ անհիմն է, քանի որ համապատասխան պահանջ նախատեսված է նաև առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելու համար, և խնդրո առարկա գործի շրջանակներոմ առաջին ատյանում դիմողը կատարել է պետական տուրքի հետ կապված համապատասխան հաշվարկներ և վճարումներ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «5. Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է,…»: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավոնքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշյալ դրույթի մասով դիմումում չեն պահպանվել սույն պահանջները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Էլի Քարամի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

7 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴԴԿՈ-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 նոյեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել