Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1‒2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1‒2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1214 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 12 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1‒2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1‒2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 223.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 223.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՈՒ 5-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 1‒2-րդ մասերի, 223.2-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի և 3-րդ մասի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դիմող, նախագահությամբ` դատավոր Դ. Հարությունյանի) դիմումը, որով թիվ ԵԴ/1369/01/20 քրեական գործով ներկայացված «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Դիմողը խնդրել է «(...)քննարկել և պարզել սույն քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 223.1 հոդվածի 1-2-րդ մասերի, 223.2 հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի ու 3-րդ մասի, 223.3 հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1, 5, 72 և 79 հոդվածների պահանջներին»: Դիմողը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը (1-11-րդ էջեր), վերաշարադրելով թիվ ԵԴ/1369/01/20 քրեական գործով «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի հունիսի 21-ի իր նախկին որոշման բովանդակությունը (11-70-րդ էջեր) և Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 որոշումը (70-75-րդ էջեր), թիվ ԵԴ/1369/01/20 քրեական գործով կրկին դիմել է Սահմանադրական դատարան` նշելով, որ մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատավորը պարտավոր է ամբաստանյալին պարզաբանել ներկայացված մեղադրանքի էությունը, արարքի իրավաբանական որակումը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների որոշակիության վերաբերյալ բարձրացված փաստարկների և սահմանադրականության մասին առկա հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատաքննության փուլում դատարանը պարտավոր է ամբաստանյալին պարզաբանել ներկայացված մեղադրանքի էությունն ու արարքի իրավաբանական որակումը, իսկ անգամ դատավորի համար այն պարզորոշ չլինելու պայմաններում իրավադրույթների անորոշության` դատական մեկնաբանությամբ հաղթահարումը դառնում է անհնար: Արդյունքում Դիմողը եզրահանգել է, որ «(...) վիճարկվող նորմերը տարաբնույթ ընկալվելու դեպքում տարաբնույթ մեկնաբանությունները չեն կարող «հաղթահարվել դատական մեկնաբանությունների արդյունքում»: Վերահաստատելով նույն Դիմողի կողմից նույն քրեական գործով կիրառման ենթակա նույն իրավական դրույթների որոշակիության վերաբերյալ «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի հունիսի 21-ի իր նախկին որոշմամբ ներկայացված նույն հիմնավորումների առնչությամբ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ իրավական նորմերում ընդհանրական ձևակերպումների պատճառով հստակության բացարձակության անհնարինության դեպքերում իրավական որոշակիության սահմանադրական հրամայականն իրագործելու արդյունավետ միջոցը դատարանների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրավական նորմերի դատական մեկնաբանման միջոցով նորմի անհրաժեշտ որոշակիության ապահովումն է։ Ըստ այդմ իրավական անորոշության հիմքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված է, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը։ Միայն նման հիմնավորումների առկայությամբ է դատարանն իրավասու դիմել Սահմանադրական դատարան իրավական անորոշությամբ պայմանավորված «հիմնավոր կասկածի» հիմքով։

4. Սահմանադրական դատարանի այս դիրքորոշման հիմքում ընկած է այն նկատառումը, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարան դիմող դատարանի իրավասության տիրույթում է գտնվում իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու հնարավորությունը, որպեսզի վիճարկվող իրավական նորմի դատական մեկնաբանությամբ հանդերձ այն վերջնական իրավական բովանդակությամբ լինի Սահմանադրության 79-րդ հոդվածի իմաստով «բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ», ապա Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակման բացառման, եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների և հասցեատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի իր լիազորությունների սահմաններում դատական մեկնաբանությամբ լուծման անհնարինության դեպքում։ Այլապես դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։

5. Անդրադառնալով վերը նշված չափորոշիչների լույսի ներքո Դիմողի բարձրացրած հարցադրումներին Սահմանադրական դատարանը, առանց անդրադառնալու վիճարկվող իրավական նորմերի որոշակիության վերաբերյալ Դիմողի բարձրացրած փաստարկների վերաբերելիությանը և բավարարությանը, արձանագրում է, որ Դիմողի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե որքանո՞վ է անհնար եղել վիճարկվող նորմերի որոշակիության վերաբերյալ իր վկայակոչած կասկածը դատական մեկնաբանությամբ փարատելը, որի պատճառով դիմել է Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման միջոցին։ 6․ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանադրի կողմից սահմանված են Սահմանադրությամբ, որի 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է, ի թիվս այլնի, նաև օրենքների` Սահմանադրությանը համապատասխանության ստուգման` Սահմանադրական դատարանի լիազորությունը։ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում սույն լիազորության իրականացմամբ գործի քննության նախապայմանը սահմանադրաիրավական վեճի առկայությունն է, որի առանցքը, մասնավորապես, դատարանի կողմից ներկայացված դիմումներով վիճարկվող ակտի` Սահմանադրությանը ենթադրյալ հակասության վերաբերյալ «հիմնավոր կասկածն» է։ Մինչդեռ Դիմողի կողմից բարձրացված խնդիրները ներկայացված հիմնավորումների շրջանակում զուրկ են սահմանադրաիրավական վեճի բովանդակությունից և վերաբերում են բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի իրավական բովանդակության բացահայտմանը, և չնայած Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 որոշմամբ արտահայտված այն եզրահանգմանը և դրա հիմքում ընկած պատճառաբանություններին, որ նույն Դիմողի կողմից նույն քրեական գործով կիրառման ենթակա նույն իրավական դրույթների որոշակիության վերաբերյալ «հիմնավոր կասկածի» առկայությունը փաստող հիմնավորումների բացակայությանը, Դիմողը, առանց փորձ իսկ կատարելու ներկայացնել հիշյալ նորմերի մեկնաբանության իր տարբերակը մատնանշելով դրանում Սահմանադրության հետ հակասությունը, ներկայացրել է սույն սահմանադրաիրավական վեճին առնչվող բովանդակային պարունակությամբ նույն դիմումը։ 7․ Հետևաբար Դիմող դատարանի կողմից ներկայացված դիմումի քննության ընդունելիության հարցով բացակայում է որևէ հանգամանք, որը Սահմանադրական դատարանի համար հիմք կծառայեր ընդունելու 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 որոշմամբ նախատեսված որոշումից տարբերվող եզրահանգում։ Այսինքն` Դիմողի կողմից դատական մեկնաբանության միջոցով իրավական անորոշության վերաբերյալ իր վկայակոչած կասկածը փարատելու անհնարինության մասին հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քանի որ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 223.1-ին հոդվածի 1‒2-րդ մասերի, 223.2-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի և 3-րդ մասի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 հունվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել