Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 94 — Անչափահասների քրեական պատասխանատվությունը և նրանց նկատմամբ նշանակվող պատժի նպատակները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 94AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 94 — Անչափահասների քրեական պատասխանատվությունը և նրանց նկատմամբ նշանակվող պատժի նպատակները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 94. Անչափահասների քրեական պատասխանատվությունը և նրանց նկատմամբ նշանակվող պատժի նպատակները 1. Սույն օրենսգրքի իմաստով՝ հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագործության պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձը: 2. Հանցանք կատարած անչափահասը քրեական պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված կանոնները: 3. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող են նշանակվել

Ամբողջ Տեքստ

Հոդված 94. Անչափահասների քրեական պատասխանատվությունը և նրանց նկատմամբ նշանակվող պատժի նպատակները 1. Սույն օրենսգրքի իմաստով՝ հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագործության պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձը:

2. Հանցանք կատարած անչափահասը քրեական պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված կանոնները:

3. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող են նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց, անվտանգության միջոց կամ պատիժ, իսկ դատարանի կողմից պատժից ազատվելու դեպքում նա կարող է տեղավորվել անչափահասների վերականգնողական հաստատությունում:

4. Պատժի ընդհանուր նպատակներից բացի, հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատիժը նպատակ է հետապնդում ապահովելու նրա ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումը, դաստիարակելու նրան և պաշտպանելու այլ անձի բացասական ազդեցությունից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել