Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան25 դեկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 25 դեկտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

25 դեկտեմբերի 2009թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը.

Նախագահությամբ` Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի

Վ.Հովհաննիսյանի

քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Դիմողները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասի եւ 67 հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18,19 եւ 21 հոդվածներին։

2. Արամ Սարգսյանը եւ Կարապետ Ռուբինյանը ՀՀ սահմանադրական դատարան են դիմել 15.12.2009թ.: Դիմողները

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» ստացել են փոստով համապատասխանաբար 2009թ. հունիսի 22-ին եւ 2009թ. հուլիսի 23-ին:

3. Առկա է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ

միջնորդություն։

4. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողները նշում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 2- րդ մասի վերլուծությունից հետեւում է, որ նախաքննության մարմնի եւ դատարանների համոզմամբ Դիմողներին մեղսագրվող արարքներում հանցակազմ կա, կան նաեւ ապացույցներ, սակայն բացակայում է միայն այդ ապացույցների բավարար ամբողջությունը, որպեսզի հիմնավորվի նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին: Քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներից մեջբերված ձեւակերպումները կողմնակի եւ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող են համոզմունք առաջացնել, որ այդ ակտերի հեղինակները կասկածում են Դիմողների անմեղությանը, կամ վստահ չեն, որ Դիմողներն անմեղ են ու այդ կասկածներն ու անվստահությունը այդ ակտերի միջոցով հաղորդում են այլոց: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողները նշում են, որ այդ նորմը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմերն արձանագրող հոդվածների հետ: Իրավակարգավորող նորմերի արգելքն, ըստ որի նույն դատաքննության ընթացքում արգելվում է փոխկապակցված պահանջների ներկայացումն այն հիմնավորմամբ, որ դրանք ընդդատյա են տարբեր մասնագիտացված դատարանների եւ ենթակա են մեկը քրեական, մյուսը քաղաքացիական դատավարական ընթացակարգերով քննության, հակասում է Մարդու իրավունքների եւ հիմանարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածին։ Դիմողները նշում են նաեւ, որ քրեական հետապնդման պատճառով անձին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել բացառապես դատական կարգով։ Օրենքը չի նախատեսում քրեական հետապնդման պատճառով անձին պատճառված վնասի հատուցման հարցի լուծում արտադատական ընթացակարգով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին։

Ուսումնասիրելով դիմումը եւ կից փաստաթղթերը` գտնում ենք որ դիմումը պետք է ընդունվի քննության, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են ՀՀ սահմանադրական դատարանին, դիմողներն իրավասու են դիմել ՀՀ սահմանադրական դատարան, դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում եւ դիմումի առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, ինչպես նաեւ դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 32 եւ 69 հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիներ Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասի եւ 67 հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ընդունել քննության, կազմել գործ։

2. Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային Ժողովը։

3. Բավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ դիմողների միջնորդությունը։

4. Դատական կազմի սույն որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։

Նախագահող`

Անդամներ՝

25 դեկտեմբերի 2009 թվական

ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել