Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 45 — Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 45AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 45 — Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում 1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը: 2. Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփ

Ամբողջ Տեքստ

Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում 1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:

2. Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփականատիրոջ գույքի պահպանման և արդյունավետ օգտագործման համար:

3. Ոչ պետական ուսումնական հաստատությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի առանձին տեսակների համար` օրենքով նախատեսված սահմանափակումներից:

4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

5. Մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենքով: (45-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց.

01.12.03 ՀՕ-58-Ն, 22.05.24 ՀՕ-251-Ն, փոփ.

11.09.25 ՀՕ-286-Ն ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել