Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովսեփյան — ԵԱԴԴ/3172/02/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հովսեփյան — ԵԱԴԴ/3172/02/15

Վճռաբեկ դատարանԵԱԴԴ/3172/02/1515 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (Էքսպրես Կրեդիտե ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, (Վենտմայնե ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կարինե Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին և ըստ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման, հաշվանց կատարելու, պայմանագրի դադարման մասին 2 փաստաթղթեր տրամադրելուն պարտավորեցնելու, ընկերու

Ամբողջ Տեքստ

/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3172/02/15

դատարանի որոշում

2019թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3172/02/15

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2019 թվականի նոյեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով (Էքսպրես Կրեդիտե ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, (Վենտմայնե ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կարինե Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջների մասին և ըստ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի

բռնագանձման,

հաշվանց

կատարելու,

պայմանագրի

դադարման

մասին

2

փաստաթղթեր տրամադրելուն պարտավորեցնելու, ընկերության գրավի իրավունքը գրավով ապահովված պահանջի դադարման հիմքով դադարեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Համլետ և Վարդան Հովսեփյաններից համապարտության կարգով բռնագանձել 46.572 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 37.951,90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ վարկի մնացորդ, 3.841,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվարկված տոկոս, 1.598,82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 2.712,64 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ ժամկետանց գումարի տույժ, 467,30 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 04.12.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը թիվ 73/11ՀՎ վարկային և թիվ 7311ՀՎ երաշխավորության պայմանագրերով սահմանված

կարգով

հաշվարկվող

տոկոսների,

ժամկետանց

գումարի

տոկոսի,

ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարները, միաժամանակ բռնագանձումը, ի թիվս պատասխանողների այլ գույքերի, տարածելով գրավադրված անշարժ գույքի վրա: (Վենտմայնե ՍՊԸ-ից և Համլետ Հովսեփյանից համապարտության կարգով բռնագանձել 26.541,92 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 22.738,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ վարկի մնացորդ, 1.951,78 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվարկված տոկոս, 604,39 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 1.092,11 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ ժամկետանց գումարի տույժ, 154,89 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ ժամկետանց տոկոսի տույժ, 39.652,55 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 34.216 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ վարկի մնացորդ, 3.173,98 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվարկված տոկոս, 695,51 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, 1.317,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ ժամկետանց գումարի տույժ, 249,88 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նաև սկսած 04.12.2015 թվականից մինչև պարտավորության

կատարման

օրը

թիվ

128/11ԳԱԲ

վարկային,

թիվ

12811ԳԱԲ

երաշխավորության, թիվ 136/11ԳԱԲ վարկային, թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրերով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, ժամկետանց գումարի տոկոսի, ժամկետանց գումարի տույժի, ժամկետանց տոկոսի տույժի գումարները, միաժամանակ բռնագանձումը, ի թիվս պատասխանողների այլ գույքերի, տարածելով գրավադրված անշարժ գույքի վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Համլետ և Վարդան Հովսեփյանները պահանջել են Ընկերությունից բռնագանձել 7.415,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 12.000.000 ՀՀ դրամ և կատարել հաշվանց սկզբնական հայցով ներկայացված գումարի բռնագանձման

պահանջի

հետ,

տրամադրել

թիվ

73/11,

թիվ

128/11,

թիվ

224/11

պայմանագրերի դադարման մասին փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել Համլետ Հովսեփյանին պատկանող՝ ք. Երևան, Նոյ թաղամաս, թիվ 31/3 հասցեում գտնվող 381,7քմ

3

մակերեսով բնակելի տան և 3.042,7քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ընկերության գրավի իրավունքը՝ գրավով ապահովված պահանջի դադարման հիմքով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2018 թվականի վճռով գործի վարույթն ըստ Ընկերության հայցի

ընդդեմ

Համլետ

Հովսեփյանի,

Վարդան

Հովսեփյանի,

(Վենտմայնե

ՍՊԸ-ի,

ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կարինե Հովսեփյանի՝ գրավի առարկան չբավարարելու դեպքում բռնագանձումը պատասխանողների այլ գույքի վրա տարածելու մասով, կարճվել է, հայցը` մնացած մասով, բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2018 թվականի որոշմամբ Համլետ Հովսեփյանի, Վարդան Հովսեփյանի, (Վենտմայնե ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 06.03.2018 թվականի վճիռը մասնակի՝ Ընկերության հայցը բավարարելու, Վարդան Հովսեփյանի և Համլետ Հովսեփյանի հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համլետ և Վարդան Հովսեփյանները:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է առաջին ատյանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 60-րդ, 611-րդ և 62-րդ հոդվածները, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում:

Մասնավորապես`

Վերաքննիչ

դատարանը

հաշվի

չի

առել,

որ

փորձագետի

եզրակացություն հանդիսացող փաստաթղթի վերնագրին որևէ օրենսդրական պահանջ ներկայացված չէ, ուստի սույն քաղաքացիական գործով (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ի կողմից կազմված եզրակացության անվանումը՝ (Արձանագրությունե, որևէ նորմի խախտում չէ:

Բացի այդ, ըստ էության ճիշտ եզրակացության պարագայում զուտ վերնագրի հետ կապված որևէ հետևանք օրենսդիրը չի նախատեսում և դա հանդիսանում է բացառապես ձևական հանգամանք: Ինչ վերաբերում է փորձագետի եզրակացության բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պահանջներին, ապա եզրակացությունում հստակ նշվել են առաջադրված հարցերի պատասխանները, ինչպես նաև հետազոտությունների արդյունքում արված հետևությունները: Միաժամանակ թե՛ եզրակացության հիմնական տեքստում, թե՛ կցված երկու հավելվածների միջոցով մանրամասն ներկայացված են կատարված հաշվարկները, ուստի կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը

4

եզրակացությունում նույնպես առկա է: Նման պայմաններում անհասկանալի է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ հետազոտությունների մանրամասն նկարագրություն եզրակացությունում ներկայացված չէ:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ փորձագետները, դատարան ներկայանալով, ինչպես նաև գրավոր դիմում ներկայացնելով, նշել են, թե ինչ մեթոդներով են իրականացրել փորձաքննությունը: Հետևաբար ակնհայտ է, որ կողմը չի ներկայացրել եզրակացության

արժանահավատության

և

հիմնավորվածության

վերաբերյալ

որևէ

օբյեկտիվ կասկած, որևէ փաստ, որը կվկայեր, որ փորձագետների կողմից կատարված հաշվարկները և դրանց արդյունքում կատարված հետևությունները հիմնավոր չեն: Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու ներկայացված եզրակացությունը չի համապատասխանում թույլատրելիության և արժանահավատության պահանջներին: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից որևէ եզրահանգում չի կատարվել փորձաքննությունն իրականացնող անձի որակավորման և ձեռնհասության, նշված անձի օբյեկտիվության, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելու, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպման հետ կապված: Նմանապես որևէ եզրահանգում չի կատարվել նաև փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանի, փորձաքննությանը տրամադրված նյութի որակի և բավարարության, ելակետային տվյալների բնույթի, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանի, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորության հետ կապված: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանին հաջողվել է դատական նիստի

ընթացքում

վերացնել

եզրակացության

արժանահավատության

և

հիմնավորվածության, ինչպես նաև ՀՀ (Փորձաքննության ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությանը հակասելու

վերաբերյալ բոլոր օբյեկտիվորեն

հնարավոր

կասկածները, ինչի արդյունքում վերացել է կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը՝ ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 06.03.2018 թվականի վճռին:

2.1.

Համլետ

և

Վարդան

Հովսեփյանների

վճռաբեկ

բողոքի

պատասխանի

հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը հիմնավոր է, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան: Սույն գործով Ընկերության գործողությունները ձևականորեն են և իրականացվում են այնպես, որ ակնհայտորեն վնաս են պատճառում պատասխանողներին: Այսինքն` Ընկերությունը թույլ է տալիս իր իրավունքների չարաշահում, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

5

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ

բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեն

հետևյալ

փաստերը`

1.1) 11.04.2011 թվականին Ընկերության և Համլետ Հովսեփյանի (վարկառու) միջև կնքված թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը Համլետ Հովսեփյանին տրամադրել է 130.000 ԱՄՆ դոլար հիփոթեքային վարկ` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա

համայնք,

Նոյ

թաղամաս,

թիվ

31/3

տան

վերանորոգման

նպատակով, 60 ամիս ժամկետով` մինչև 11.04.2016 թվականը ներառյալ (հատոր 4-րդ, գ.թ. 36-37):

1.2)

11.04.2011

(պարտատեր)

և

թվականին

Վարդան

Համլետ Հովսեփյանի

երաշխավորության

պայմանագրի

Հովսեփյանի

(պարտապան),

համաձայն`

(երաշխավոր),

միջև

Վարդան

Ընկերության

կնքված թիվ 7311ՀՎ

Հովսեփյանը

և

Համլետ

Հովսեփյանը Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար (հատոր 4-րդ, գ.թ. 2):

1.3) 11.04.2011 թվականին Ընկերության (գրավառու) և Համլետ Հովսեփյանի (գրավատու և վարկառու) միջև կնքված թիվ 73/11ԳՀՎ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող բնակելի տունը և հողամասը, որը գտնվում է ք. Երևան, ՄալաթիաՍեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տուն հասցեում` ի ապահովումն թիվ 73/11ՀՎ

վարկային

պայմանագրով

Համլետ

Հովսեփյանի

մոտ

առաջացած

պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 55-57):

1.4) 13.04.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0240383 վկայականի համաձայն` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 բնակելի տան նկատմամբ 11.04.2011 թվականի պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 58):

2.1) 28.06.2011 թվականին Ընկերության և (Վետմայնե ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը (Վետմայնե ՍՊԸ-ին տրամադրել է 100.016 ԱՄՆ դոլար բիզնես վարկ` պաշարների հաստատման և հանքաքարի մշակման գործընթացի կազմակերպման նպատակով, 60 ամիս ժամկետով` մինչև 28.06.2016 թվականը ներառյալ (հատոր 4-րդ, գ.թ. 9-11): 2.2)

28.06.2011 թվականին

Համլետ

Հովսեփյանի

(երաշխավոր),

Ընկերության

(պարտատեր) և (Վետմայնե ՍՊԸ-ի (պարտապան) միջև կնքված թիվ 12811ԳԱԲ երաշխավորության պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և (Վետմայնե ՍՊԸ-ն Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար (հատոր 4-րդ, գ.թ. 1):

2.3)

28.06.2011

թվականին

Ընկերության

(գրավառու),

Համլետ

Հովսեփյանի

(գրավատու) և (Վետմայնե ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 128/11ԳԱԲ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող բնակելի տունը և հողամասը, որը գտնվում է ք. Երևան,

6

Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տուն հասցեում` ի ապահովումն թիվ

128/11ԳԱԲ

վարկային

պայմանագրով

(Վետմայնե

ՍՊԸ-ի

մոտ

առաջացած

պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 12-15):

2.4) 01.07.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0205830 վկայականի համաձայն` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 բնակելի տան նկատմամբ 28.06.2011 թվականի պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 16):

2.5) 09.07.2011 թվականին Ընկերության (գրավառու), Համլետ Հովսեփյանի և Կարինե Հովսեփյանի (գրավատուներ) միջև կնքված թիվ 128/11աԳԱԲ հիփոթեքի պայմանագրի համաձայն` Համլետ

Հովսեփյանը

և

Կարինե Հովսեփյանը գրավադրել

են

իրենց

սեփականությունը հանդիսացող հողամասը, ռեստորանը և պահեստները, որոնք գտնվում են ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի տարածք հասցեում` ի ապահովումն թիվ 128/11ԳԱԲ վարկային պայմանագրով (Վետմայնե ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 26-29):

2.6) 13.07.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0200709 վկայականի համաձայն` ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի նկատմամբ 09.07.2011 թվականի պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 30-32):

3.1) 14.07.2011 թվականին Ընկերության և (Վետմայնե ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը (Վետմայնե ՍՊԸ-ին տրամադրել է 150.024 ԱՄՆ դոլար բիզնես վարկ` պաշարների հաստատման և հանքաքարի մշակման գործընթացի կազմակերպման նպատակով, 60 ամիս ժամկետով` մինչև 14.07.2016 թվականը ներառյալ (հատոր 4-րդ, գ.թ. 33-35):

3.2)

14.07.2011

թվականին

Համլետ

Հովսեփյանի

(երաշխավոր),

Ընկերության

(պարտատեր) և (Վետմայնե ՍՊԸ-ի (պարտապան) միջև կնքված թիվ 13611ԳԱԲ երաշխավորության պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և (Վետմայնե ՍՊԸ-ն Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար (հատոր 4-րդ, գ.թ. 3):

3.3) 14.07.2011 թվականին Ընկերության (գրավառու), Համլետ Հովսեփյանի, Կարինե Հովսեփյանի (գրավատուներ) և (Վետմայնե ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 136/11ԳԱԲ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը և Կարինե Հովսեփյանը գրավադրել են իրենց սեփականությունը հանդիսացող հողամասը, ռեստորանը և պահեստները, որոնք գտնվում են ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի տարածք հասցեում` ի ապահովումն թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրով (Վետմայնե ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 48-51):

3.4) 19.07.2011 թվականի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0200744 վկայականի համաձայն` ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի նկատմամբ 09.07.2011 թվականի և 14.07.2011 թվականի պայմանագրերի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 52):

7

3.5) 07.04.2015 թվականին Ընկերության և (Վետմայնե ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված համաձայնագրով դադարեցվել է Ընկերության գրավի իրավունքը ք. Երևան, Դավթաշեն համայնք, Եղվարդի խճուղի թիվ 8/2 ռեստորանի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 40):

3.6)

07.04.2015

թվականին

Ընկերության

(գրավառու),

Համլետ

Հովսեփյանի,

(գրավատու) և (Վետմայնե ՍՊԸ-ի (վարկառու) միջև կնքված թիվ 136/11աԳԱԲ և 224/11աԳԱԲ հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի համաձայն` Համլետ Հովսեփյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, որը գտնվում է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Նոյ թաղամաս, թիվ 31/3 տուն հասցեում` ի ապահովումն թիվ 136/11ԳԱԲ և թիվ 224/11ԳԱԲ

վարկային պայմանագրերով (Վետմայնե ՍՊԸ-ի մոտ

առաջացած պարտավորությունների կատարման (հատոր 4-րդ, գ.թ. 4-11): 3.7) 11.04.2015 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11042015-01-0036 վկայականի համաձայն` Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամաս 31/3 բնակելի տան նկատմամբ 07.04.2015 թվականի հիփոթեքի (հաջորդող գրավի) պայմանագրի հիման վրա գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 8):

4) 26.10.2016 թվականին հակընդդեմ հայցվոր Համլետ Հովսեփյանը ներկայացրել է (Փորձաքննություն նշանակելու մասինե միջնորդություն, այն հիմնավորմամբ, որ (թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի 02.11.2015 թվականի որոշմամբ նշանակվել էր հանձնաժողովային դատահաշվապական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն: Մինչդեռ փորձագիտական եզրակացությամբ պատասխան չի տրվել այն հարցերին, թե որքանով է սխալ

հաշվարկված

Համլետ

պարտավորությունները

Հովսեփյանի

Ընկերության

և

նկատմամբ:

(Վետմայնե

ՍՊԸ-ի

Բացի

ըստ

այդ,

վճարման

ներկայացված

հակընդդեմ հայցի հակընդդեմ հայցվոր կողմը պնդում է, որ ամբողջությամբ կատարել է Ընկերության նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները և հակըննդեմ հայցով պատասխանողը պետք է իրեն գումար վճարի՝ ներկայացնելով համապատասխան հաշվարկներ: Նման պայմաններում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում առաջացել են հարցեր, որոնց պարզման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ դատահաշվապահական

և

ֆինանսատնտեսական

բնագավառումե

(հատոր

3-րդ,

(Դատահաշվապահական

և

գ.թ. 105-109):

5) Դատարանի

22.11.2016

թվականի

ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասինե որոշմամբ բավարարվել է հակընդդեմ հայցվորի (Փորձաքննություն նշանակելու

մասինե

միջնորդությունը

և

նշանակվել

է

դատահաշվապահական

և

ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ին: Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը. Հարց 1. Որքա՞ն վարկ է տրամադրվել Ընկերության կողմից թիվ 73/11ՀՎ, թիվ

128/11ԳԱԲ

և

թիվ

136/11ԳԱԲ

վարկային

պայմանագրերի

Հովսեփյանին և (Վենտմայնե ՍՊԸ-ին (միասին և առանձին):

շրջանակում

Համլետ

8

Հարց 2. Որքա՞ն վճարումներ են կատարվել Համլետ Հովսեփյանի, (Վենտմայնե ՍՊԸ-ի կամ ցանկացած երրորդ անձի կողմից Ընկերությանը` Համլետ Հովսեփյանի և (Վենտմայնե ՍՊԸ-ի թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակներում

վարկային

պարտավորությունները

կատարելու

համար

(ըստ

յուրաքանչյուր պայմանագրի և ընդհանուր առմամբ):

Հարց

3.

Ըստ թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ

և

թիվ 136/11ԳԱԲ

վարկային

պայմանագրերի` որքա՞ն է կազմում վարկառուներ Համլետ Հովսեփյանի և (Վենտմայնե ՍՊԸ-ի պարտքը (միասին և առանձին)` վարկի մայր գումարը, տոկոսը, տուժանքը Ընկերության կողմից դատարան դիմելու օրվա դրությամբ (ըստ յուրաքանչյուր վարկային պայմանագրի և ընդհանուր առմամբ):

Հարց

4.

Ըստ թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ

և

թիվ 136/11ԳԱԲ

վարկային

պայմանագրերի` որքա՞ն է կազմում վարկառուներ Համլետ Հովսեփյանի և (Վենտմայնե ՍՊԸ-ի պարտքը (միասին և առանձին)` վարկի մայր գումարը, տոկոսը, տուժանքը (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ի կողմից փորձագիտական եզրակացություն տալու օրվա դրությամբ (ըստ յուրաքանչյուր վարկային պայմանագրի և ընդհանուր առմամբ)

(հատոր 4-րդ,

գ.թ. 85-89):

6) (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ի կողմից 03.05.2017 թվականին Դատարան է ներկայացվել (Արձանագրությունե վերնագրված 17.03.2017 թվականի փորձագիտական եզրակացությունը,

որով

Դատարանի

կողմից

առաջադրված

վերոհիշյալ

հարցերի

կապակցությամբ հայտնվել է հետևյալը.

Հարց 1-ի պատասխան. Ընկերությունը թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակում տրամադրել է համապատասխանաբար 130.000 ԱՄՆ դոլար, 100.016 ԱՄՆ դոլար և 150.024 ԱՄՆ դոլար վարկեր։ Համլետ Հովսեփյանին և (Վենտմայնե ՍՊԸ-ին վերոհիշատակված պայմանագրերով տրամադրվել է ընդամենը 380.040 ԱՄՆ դոլարի վարկ (130.000+100.016+150.024):

Հարց 2-ի պատասխան. Թիվ 73/11ՀՎ, թիվ 128/11ԳԱԲ և թիվ 136/11ԳԱԲ վարկային պայմանագրերի շրջանակում Համլետ Հովսեփյանի, (Վենտմայնե ՍՊԸ-ի կամ ցանկացած երրորդ

անձի

կողմից

Ընկերությանը

կատարած

վճարումները

փորձագիտական

եզրակացություն տալու օրվա դրությամբ կազմել են համապատասխանաբար 171.212 ԱՄՆ դոլար, 138.794 ԱՄՆ դոլար և 206.368 ԱՄՆ դոլար, ընդամենը` 516.374 ԱՄՆ դոլար (171.212+138.794+206.368):

Հարց 3-ի պատասխան. Ընկերության կողմից դատարան դիմելու օրվա դրությամբ (15.08.2015 թվական) Համլետ Հովսեփյանի ե (Վենտմայնե ՍՊԸ-ի պարտքը Ընկերության նկատմամբ կազմել է.

Համաձայն թիվ 73/11ՀԿ պայմանագրի՝

վարկի մայր գումար` 8.692 ԱՄՆ դոլար,

տոկոս` 2.357 ԱՄՆ դոլար,

տուժանք` 973 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 12.022 ԱՄՆ դոլար,

Համաձայն թիվ 128/11ԳԱԲ պայմանագրի՝

վարկի մայր գումար` 3.092 ԱՄՆ դոլար,

9

տոկոս` 704 ԱՄՆ դոլար,

տուժանք` 70 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 3.866 ԱՄՆ դոլար,

Համաձայն թիվ 136/11ԳԱԲ պայմանագրի՝

վարկի մայր գումար` 2.632 ԱՄՆ դոլար,

տոկոս` 1.146 ԱՄՆ դոլար,

տուժանք` 108 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 3.886 ԱՄՆ դոլար։

3 պայմանագրերի գծով ընդհանուր պարտավորությունը կազմում է ընդամենը 19.774 (12.022+3.866+3.886) ԱՄՆ դոլար, որից`

վարկի մայր գումար` 14.416 ԱՄՆ դոլար (8.692+3.092+2.632), վարկի տոկոս` 4.207 ԱՄՆ դոլար (2.357+704+1.146),

վարկի տուժանք` 1.151 ԱՄՆ դոլար (973+70+108)։

Հարց 4-ի պատասխան. Փորձագիտական եզրակացություն տալու՝ 17.03.2017 թվականի դրությամբ Համլետ Հովսեփյանի և (Վենտմայնե ՍՊԸ-ի պարտավորությունները կազմում են`

Համաձայն թիվ 73/11ՀՎ պայմանագրի`

վարկի մայր գումար` 37.971 ԱՄՆ դոլար,

տոկոս` 4.510 ԱՄՆ դոլար,

տուժանք` 34.569 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 77.050 ԱՄՆ դոլար:

Համաձայն թիվ 128/11ԳԱԲ պայմանագրի`

վարկի մայր գումար` 22.738 ԱՄՆ դոլար,

տոկոս` 2.786 ԱՄՆ դոլար,

տուժանք` 20.032 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 45.557 ԱՄՆ դոլար:

Համաձայն թիվ 136/11ԳԱԲ պայմանագրի՝

վարկի մայր գումար` 34.216 ԱՄՆ դոլար,

տոկոս` 4.790 ԱՄՆ դոլար,

տուժանք` 27.068 ԱՄՆ դոլար,

ընդամենը` 66.074 ԱՄՆ դոլար։

3 պայմանագրերի գծով ընդհանուր պարտավորությունը կազմում է ընդամենը 188.680 (94.925+12.086+81.669) ԱՄՆ դոլար, որից`

վարկի մայր գումար` 94.925 ԱՄՆ դոլար (37.971+22.738+34.216), վարկի տոկոս՝ 12.086 ԱՄՆ դոլար (4.510+2.786+4.790),

վարկի տուժանք` 81.669 ԱՄՆ դոլար (34,569+20,032+27,068) (հատոր 5-րդ, գ.թ. 12-24):

7) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը, պատճառաբանելով, որ դատարան

ներկայացված

(Արձանագրությունե

վերնագրված

փաստաթուղթը

չի

համապատասխանում փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջներին, այն է՝ եզրակացությունում բացակայում է նշում կիրառված մեթոդների մասին, 24.07.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում միջնորդություն է

10

ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 5-րդ, գ.թ. 60-62, լազերային կրիչ՝ հատոր 7-րդ, գ.թ. 30ա):

8) Դատարանը 08.08.2017 թվականի որոշմամբ մերժել է կրկնակի փորձաքննություն նշանակելու

վերաբերյալ

Համլետ

Հովսեփյանի

ներկայացուցչի

միջնորդությունը:

Մասնավորապես, Դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական

դատավարության

օրենսգրքի

62-րդ

հոդվածի

3-րդ

կետը,

պատճառաբանել է, որ (ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` փորձագիտական եզրակացության անհստակությունները պետք է առաջնային վերացվեն այդ եզրակացությունը ներկայացրած փորձագետին բանավոր բացատրություններ տալու համար դատական նիստին հրավիրելու եղանակով: Այսինքն, (...) եզրակացությունում կիրառված մեթոդների վերաբերյալ նշման բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ Դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու համար այն դեպքում, երբ կսպառվի կատարված հետազոտության մեթոդների վերհանման օրենսդրի կողմից սահմանված հնարավորությունըե (հատոր 5-րդ, գ.թ. 71-72):

9) (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանի կողմից Դատարանին հասցեագրված 27.11.2017 թվականի գրությամբ հայտնվել է, որ սույն գործով հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթային ստուգման մեթոդով, որն իր մեջ ներառել է ուսումնասիրությունն ըստ ձևի, թվաբանական և ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների, ՀՀ կենտրոնական բանկի

կողմից

ընդունված

նորմատիվ

ակտերի

համապարփակ

և

անկողմնակալ

կիրառմամբ: Փաստաթղթային ստուգման մեթոդի կիրառման գերակայությունը հաշվի առնելու

արդյունքում

նաև

կիրառվել

և

համադրվել

են

թիվ

ԵԱԴԴ/3172/02/15

քաղաքացիական գործին առնչվող բոլոր ելակետային տվյալները, նրանց ծագման բնույթը, փաստարկվածության աստիճանը` նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ գործող օրենքները և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեկուզ շատ չնչին կարող էին

առնչվել

թիվ

ԵԱԴԴ/3172/02/15

քաղաքացիական

գործի

փորձագիտական

վերլուծությանը (հատոր 6-րդ, գ.թ. 46-47):

10) 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանը, փորձագետ Մերի Պոնամարևան, արձանագրող Շուշան Թաշչիյանը Դատարանի կողմից նախազգուշացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին` քաղաքացիական

դատավարության

եզրակացություն

տալու

համար:

գործով

փորձագետի

Դատական

նիստի

կողմից

ընթացքում

ակնհայտ

ի

կեղծ

պատասխան

պատասխանող կողմի ներկայացուցչի այն հարցին, թե ի՞նչ մեթոդ է կիրառվել (Արձանագրությունե վերնագրված 17.03.2017 թվականի փորձագիտական եզրակացությունը կազմելիս, (Բեյքեր Թիլլի Արմենիաե ՓԲԸ-ի տնօրեն Փառանձեմ Գևորգյանը հայտնել է, որ սույն գործով հաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունն իրականացվել

է

փաստաթղթային

ստուգման

մեթոդով,

իսկ

(ի՞նչ

գիտական

հիմնավորվածություն ունի տվյալ մեթոդըե հարցին` պատասխանվել է՝ (լիովինե: Միաժամանակ, Դատարանի այն հարցին, թե ի՞նչ մեթոդ է կիրառվել և ի՞նչ է այն իրենից ներկայացնում, Փառանձեմ Գևորգյանը նշել է, որ տրված եզրակացությամբ կիրառվել է

11

փաստաթղթային և թվաբանական մեթոդը: Մասնավորապես, (թվաբանական մեթոդը բխում է ներկայացված փաստաթղթերի

մեջ ներառված թվերի համադրությունից,

հաշվարկներից և վերլուծությունից: Ինչ վերաբերում է փաստաթղթայինին, ապա այն Դատարանի կողմից ներկայացված և կազմված գործն է, երկու կողմերից պահանջված փաստաթղթերն

են,

ինչը

հնարավորություն

է

տալիս

հիմնավորելու

վարկային

կազմակերպության կողմից Ընկերությանը և ֆիզիկական անձին տրված վարկերը, երկու կողմի պայմանավորվածությունը (համապատասխան պայմանագրեր) և դրա հիման վրա համապատասխան

օրենսդրական

դաշտի

կիրառումե

(հիմք`

դատական

նիստի

արձանագրություն, հատոր 6-րդ, գ.թ. 50-53, լազերային կրիչ, հատոր 7-րդ, գ.թ. 30ա):

11) Թիվ 13136614 քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի 02.11.2015 թվականի որոշմամբ

նշանակվել

է

(Հանձնաժողովային

դատահաշվապահական

և

ֆինանսատնտեսական համալիր փորձաքննությունե ու դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ (Փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի փորձագետներին` հանձնաժողովի կազմում ընդգրկելով

նաև

ՀՀ

ԳԱԱ

(Փորձաքննությունների

ազգային

բյուրոե

ՊՈԱԿ-ի

փորձագետներին, այդ թվում` փորձագետ Գարիկ Ջալալյանին, (...): Փորձագետներին, ի թիվս այլնի, առաջադրվել են հետևյալ հարցերը. Հարց 1. Ընկերության և (Վենտմայնե ՍՊԸ-ի միջև կնքված թիվ 128/11ԳԱԲ, 136/11ԳԱԲ և 224/11ԳԱԲ, ինչպես նաև Համլետ Հովսեփյանի հետ կնքված թիվ 73/11ՀՎ վարկային պայմանագրերում արտացոլված պայմանները համապատասխանե՞լ են արդյոք դրանց կնքման

ժամանակահատվածում

գործող

նորմատիվ

իրավական

և

այլ

ակտերի

պահանջներին, եթե ոչ, ապա ի՞նչ խախտումներ կան:

Հարց 2. Ճի՞շտ են հաշվարկվել արդյոք (Վենտմայնե ՍՊԸ-ի, Համլետ Հովսեփյանի ընթացիկ և ամփոփ վարկային պարտավորությունները (ինչպես տոկոսների, այնպես էլ տույժ-տուգանքների, ինդեքսի մասով), եթե խախտումներ կան, ապա ինչու՞մ են դրանք արտահայտվել:

Հարց 3. Նշված վարկային պայմանագրերով սահմանված պայմանները, հաշվարկներն ու գանձումները (ինչպես տոկոսների, այնպես էլ տույժ-տուգանքների, ինդեքսի մասով) հանդիսացե՞լ են արդյոք վարկառու Համլետ Հովսեփյանի և (Վենտմայնե ՍՊ ընկերության անունից նշված վարկային պայմանագրերը կնքած անձանց համար ողջամտորեն կանխատեսելի, թե` ոչ (հատոր 1-ին, գ.թ. 98-101):

12) ՀՀ ԳԱԱ (Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի 30.06.2016 թվականի հմ. 15-3139 եզրակացությամբ փորձագետներ Եսթեր Զադոյանը և Գարիկ Ջալալյանը Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Հ. Վ. Սարգսյանի` հանձնաժողովային դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություն նշանակելու մասին 02.11.2015 թվականի որոշմամբ փորձագետներին առաջադրված վերոհիշյալ հարցերի կապակցությամբ հայտնել են հետևյալը.

Հետևություն

Հարց

1-ի

վերաբերյալ.

Զուտ

հաշվապահական

հաշվառման

և

տնտեսագիտական տեսանկյունից կատարված վերլուծությունից ու հաշվարկներից, (...) նշված

պայմանագրերի

համապատասխան

դրույթները

զուտ

հաշվապահական

հաշվառման, ինչպես նաև տնտեսագիտական տեսանկյունից չեն դիտվում ընդունելի։

12

Հետևություն

Հարց

2-ի

վերաբերյալ.

Զուտ

հաշվապահական

հաշվառման

և

տնտեսագիտական տեսանկյունից կատարված վերլուծությունից ու հաշվարկներից, (...) փորձաքննությամբ փորձագետները հանգել են այն եզրահանգման, որ նշված վարկային պայմանագրի շրջանակներում Ընկերության կողմից ճիշտ չեն հաշվարկվել Համլետ Հովսեփյանի,

ինպես

նաև

պարտավորությունները,

(Վենտմայնե

ՍՊԸ-ի

մասնավորապես`

ընթացիկ

ժամկետանց

և

ամփոփ

վարկային

վարկի

գծով

տոկոսների

հաշվարկման, ժամկետանց վարկային պարտավարությունների գծով տուժանքների (տույժ և տուգանքներ) կիրառման մասերով։ (…) փորձաքննությամբ պարզվել է, որ վարկառուների կողմից

վճարված

գումարները

չեն

ուղղվել

վճարման

սկզբնական

հաշվառման

փաստաթղթերում ամրագրված նպատակին:

Հետևություն Հարց 3-ի վերաբերյալ. (...) նշված վարկային պայմանագրով սահմանված հաշվարկներն ու գանձումները վարկառուների, կոնկրետ դեպքում՝ Համլետ Հովսեփյանի ու (Վենտմայնե ՍՊԸ-ի համար հանդիսացել են ողջամտորեն կանխատեսելի (հատոր 3-րդ, գ.թ. 53-55):

13) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը 27.11.2017 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում կրկին միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ինչպես նաև միջնորդել է Դատարան հրավիրել ՀՀ ԳԱԱ (Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի փորձագետներին՝ պատճառաբանելով, որ նշված եզրակացությամբ փորձագետներն արձանագրել են, որ հայցվորի կողմից ճիշտ չեն հաշվարկվել քաղաքացի Համլետ Հովսեփյանի, ինչպես նաև Ընկերության ընթացիկ և ամփոփ վարկային պարտավորությունները (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 6-րդ, գ.թ. 50-53, լազերային կրիչ, հատոր 7-րդ, գ.թ. 30ա): 14)

Դատարանը

ֆինանսատնտեսական

30.11.2017

համալիր

թվականի

կրկնակի

փորձագետներին

բացատրություն

միջնորդությունները

մերժելու

փորձաքննություն

տալու

մասինե

(Դատահաշվապահական

համար

որոշմամբ

մերժել

և

նշանակելու

և

դատարան

հրավիրելու

է

Հովսեփյանի

Համլետ

ներկայացուցչի` կրկնակի փորձաքննություն նշանակելու և 30.06.2016 թվականի ՀՀ ԳԱԱ (Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի եզրակացությունը տված փորձագետներ՝ Եսթեր

Զադոյանին

և

Գարիկ

Ջալալյանին

դատարան

հրավիրելու

վերաբերյալ

միջնորդությունները: Տվյալ որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ վերը նշված փորձաքննությունը

սույն

գործի

քննության

ընթացքում

չի

նշանակվել,

նշված

փորձագետները դատարանի կողմից, որպես այդպիսին ճանաչված փորձագետներ չեն, հետևաբար չունենալով դատավարական կարգավիճակ, նշված անձինք չեն կարող բացատրություն տալ իրենց կողմից տրված եզրակացության վերաբերյալ (հատոր 6-րդ, գ.թ. 56-58):

15) Պատասխանող Համլետ Հովսեփյանի ներկայացուցիչը 30.11.2017 թվականին կայացած

նախնական

դատական

նիստի

ընթացքում

միջնորդել

է

ՀՀ

ԳԱԱ

(Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի փորձագետներ Եսթեր Զադոյանին և Գարիկ Ջալալյանին դատարան հրավիրել որպես վկա, որը Դատարանի արձանագրային որոշմամբ բավարարվել է (հատոր 6-րդ, գ.թ. 54-55):

13

16) 22.01.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննված Գարիկ Ջալալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ (իր կողմից քրեական գործի շրջանակներում տրված փորձագետի եզրակացությամբ նշված խնդրի իրավական կողմը փորձագետի լուծման խնդիրը չէ, դա նշվել է միայն փորձագիտական տեսանկյունից, իսկ նշված իրավական խնդրի վերջնական գնահատական տվողը քրեական վարույթն իրականացնող մարմինն է կամ դատարանը: Եզրակացության մեջ հաշվարկը համարել են անընդունելի` հաշվի առնելով եզրակացության մեջ նշված օրենքի կոնկրետ հոդվածը, բայց դա չի նշանակում, որ հաշվարկն անընդունելի է ընդհանրապեսե: Միաժամանակ ի պատասխան պատասխանողի ներկայացուցչի այն հարցին, թե ինչում է կայացել եզրակացության մեջ նշված սխալ հաշվարկված եզրահանգումը, վկայի կողմից նշվել է, որ (նախաձեռնողի կողմից փորձագետներին չի առաջադրվել հարց որքան է կազմում, այլ ընդամենը ճիշտ է հաշվարկվել, թե ոչե, բացի այդ այն կապված է նախորդ հարցերի և դրանց վերաբերյալ իրավական նորմի հետ կապված եզրահանգումների հետ: (Վենտմայնե ՍՊԸ-ի և Համլետ Հովսեփյանի պարտավորությունները ճիշտ են հաշվարկված պայմանագիրքաղվածքի տեսանկյունից, պայմանագրի դրույթները և պարտավորության վերաբերյալ քաղվածքն իրար համապատասխանում են (հիմք` դատական նիստի արձանագրություն, հատոր 7-րդ, գ.թ. 2-4, լազերային կրիչ, գ.թ. 30ա):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում

է,

որ

տվյալ

դեպքում

Վճռաբեկ

դատարանի

արտահայտած

իրավական

դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 62-րդ հոդվածի

1-ին

կետի

միատեսակ

կիրառության,

մասնավորապես`

փորձագետի`

փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների վերաբերյալ նշում չպարունակող եզրակացությունը գնահատելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների

և

ազատությունների

հիմնարար

խախտում,

քանի

որ

Վերաքննիչ

դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

14

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է դատարանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժումն այն դեպքում, երբ փորձագիտական եզրակացությունը թեև չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, այդուհանդերձ, եզրակացություն ներկայացրած փորձագետները կիրառված մեթոդների վերաբերյալ դատական նիստում տվել են անհրաժեշտ բացատրություն: Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն

օրենսգրքով

և

այլ

օրենքներով

նախատեսված

կարգով

ձեռք

բերված

տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) 2) փորձագետների եզրակացություններով (...): Նույն

հոդվածի

2-րդ

կետի

համաձայն՝

օրենքի

խախտմամբ

ձեռք

բերված

ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում: Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով`

դատարանը

կարող

է

կողմի

(կողմերի)

միջնորդությամբ

1-ին

համաձայն՝

կամ

իր

նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նախկին

օրենսգրքի

62-րդ

հոդվածի

կետի

փորձագետի

եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա

վերաբերյալ

բանավոր

բացատրություններ

տալու

համար,

եթե

գործի

հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացությու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵԱԴԴ/3172/02/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել