Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 398 — Վճռաբեկ բողոքի պատասխանը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 398AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 398 — Վճռաբեկ բողոքի պատասխանը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 398. Վճռաբեկ բողոքի պատասխանը 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։ 2. Վճռաբեկ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է Վճռաբեկ դատարան և գործին մասնակցող անձանց: 3. Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահան

Ամբողջ Տեքստ

Հոդված 398. Վճռաբեկ բողոքի պատասխանը 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։

2. Վճռաբեկ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է Վճռաբեկ դատարան և գործին մասնակցող անձանց:

3. Վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

4. Վճռաբեկ բողոքի պատասխանում նշվում են` 1) Վճռաբեկ դատարանի անվանումը, 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, 3) վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։

5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։

6. Վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:

7. Վճռաբեկ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների հետ համաձայնություն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել